Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերլուծում է արտադր․ հարաբերությունների առանձին կողմերն ու տեսակները (ֆինանսներ և վարկ, դրամաշրջանառություն, գին)։ Աշխատանքային ռեսուրսների օգտագործման հարցերով զբաղվում է աշխատանքի Էկոնոմիկան, որը մշակում է աշխատանքի կազմակերպման և վարձատրման հիմունքների, աշխատանքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման եղանակները։ Ազգաբնակչության դինամիկայի, կառուցվածքի փոփոխության, տեղաբաշխման և տեղաշարժի օրինաչափությունների ուսումնասիրությունը դեմոգրաֆիայի առարկան է, որն անմիջաբար հարում է Տ–յան համակարգին։

Ճյուղային հատկանիշով առանձնացված կոնկրետ Տ․ ուսումնասիրում է տնտ․ գործունեության կազմակերպման և պլանավորման հարցերը ժողտնտեսության առանձին ճյուղերում, ոլորտներում և ստորաբաժանումներում, ռեգիոնալ հատկանիշով առանձնացվածները՝ առանձին երկրների և ռեգիոնների արտադրողական ուժերի և արտադրահարաբերությունների զարգացումը, ժողտնտեսության վիճակը և հիմնական պրոբլեմները։ Տ–յան դրույթների, հետևությունների և հանձնարարականների գործնական օգտագործումն իրականացնում է սոցիալիստ․ պետությունը իր տնտ․քաղաքականության մշակման և կիրառման պրոցեսում։

Գրկ․ Մ ա ր ք ս Կ․, Քաղաքատնտեսության քննադատության շուրջը, Ե․, 1948։ Ն ու յ ն ի, Կապիտալ, հ․ 1–3, Ե․, 1933 – 1949։ Ն ու յ ն ի, Теории прибавочной стоимости (IV том «Капитала»), М а р к с К. и Э н г е л ь с Ф․, Соч․, 2 изд․, т․ 26; Է ն գ ե լ ս Ֆ․, Անտի-Դյուրինգ, Ե․, 1967։ Լ ե ն ի ն Վ․ Ի․, Մարքսիզմի երեք աղբյուրները և երեք բաղկացուցիչ մասերը, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 23։ Система экономических наук, М․, 1968; Еремин А․ М․, О системе экономических наук, М․, 1968; О с т р о в и т я н о в К․ В․, Избр․ произв․, т․ 2, М․, 1973․ Վ․Ներկարարյան

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ, տ ն տ․ և ս ո ց ի ա լ ա կ ա ն ա շ խ ա ր հ ա գ ր ու թ յ ու ն, աշխարհագրական հասարակական գիտություն։ Ուսումնասիրում է հասարակական արտադրության տարածքային տեղաբաշխման օրինաչափությունները, տարբեր երկրների ու շրջանների սոցիալ–տնտ․ զարգացման, արտադրության տարածքային կազմակերպման պայմաններն ու առանձնահատկությունները։ Տ․ ա–յան ուսումնասիրության առարկան հասարակական արտադրությունն է, նրա սոցիալ–տնտ․ տարածական համակարգերը։ Կազմելով առանձին ենթահամակարգ՝ Տ․ ա․ միաժամանակ մտնում է աշխարհագրական ու հասարակական գիտությունների համակարգերի մեջ և զբաղեցնում այն հատվածը, որտեղ դրանք խաչաձևվում, թափանցում են միմյանց մեջ։ Ի տարբերություն ճյուղային էկոնոմիկաների, Տ․ ա․ առաջնային նշանակություն է տալիս ամբողջ տնտեսության զարգացմանը, նրա տարածքային կառուցվածքին և արտադրողական ուժերի տարբեր տիպի ու կարգի տարածական զուգորդումներին։

Տ․ ա–յան հիմնական կատեգորիաներն են աշխատանքի տերիտորիալ (աշխարհագրական) բաժանումը, տնտեսաաշխարհագրական դիրքը, արտադրողական ուժերի տեղաբաշխումը, տերիտորիալ–արտադրական համալիրը (ՏԱՀ), տնտեսության շրջանային մասնագիտացումը։ Տ․ ա․ սերտ կապի մեջ է քաղաքատնտեսության հետ և հենվում է դրա օրենքների վրա։

Տ․ ա․ սերտ առնչություններ ունի նաև բնական ու պատմ․ գիտությունների, դեմոգրաֆիայի (ժողովրդագրության) ու ազգագրության հետ։ Տ․ տ․ բաժանվում է ընդհանուր Տ․ ա–յան, ճյուղային Տ․ ա–յան, տերիտորիալ (ռեգիոնալ) Տ․ ա–յան, բնակչության աշխարհագրության, քաղաքական աշխարհագրության, բնական ռեսուրսների աշխարհագրության։

Ը ն դ հ ա ն ու ր Տ․ա․ ուսումնասիրում է ամբողջությամբ վերցրած տնտեսության տեղաբաշխման տերիտորիալ կազմակերպման օրինաչափությունները։

Ճյուղային Տ․ ա․ ուսումնասիրում է ժողտնտեսության առանձին ճյուղերի զարգացման ու տեղաբաշխման օրինաչափությունները։ Առանձնացվում են արդյունաբերության աշխարհագրությունը, գյուղատնտեսության աշխարհագրությունը, տրանսպորտի աշխարհագրությունը, սպասարկման աշխարհագրությունը, ռեկրեացիոն աշխարհագրությունը, բնական ռեսուրսների աշխարհագրությունը՝ իրենց համապատասխան ենթաճյուղերով։

Տ ե ր ի տ ո ր ի ա լ (ռեգիոնալ) Տ․ ա․ ուսումնասիրում է համաշխարհային տնտեսության և երկրագնդի առանձին մասերի, կոնկրետ երկրների ու շրջանների տնտեսության և դրա տերիտորիալ կառուցվածքի ձևավորման ու զարգացման ընթացքը, պայմաններն ու օրինաչափությունները։ Տերիտորիալ Տ․ ա–յան մեջ առանձնացվում են սոցիալիստ. երկրների Տ․ ա․ և կապիտ․ երկրների Տ․ ա․։

Ս ո ց ի ա լ ի ս տ․ ե ր կ ր ն ե ր ի Տ․ ա․, ուսումնասիրելով տնտեսաաշխարհագրական երևույթներն ու պրոցեսները, ոչ միայն բացահայտում, նկարագրում ու բացատրում է դրանց օրինաչափությունները, այլև հետապնդում է կոնստրուկտիվ նպատակներ, մշակում արտադրության ռացիոնալ տեղաբաշխմանը, տնտեսության տերիտորիալ կառուցվածքի կատարելագործմանն ու սոցիալ–տնտ․ տերիտորիալ համակարգերի պլանային զարգացմանն ուղղված գործնական հանձնարարականներ։

Կ ա պ ի տ ա լ ի ս տ․ ե ր կ ր ն ե ր ի Տ․ ա․ ուսումնասիրում է կապիտալիզմի տնտ․ օրենքներով զարգացող տնտեսաաշխարհագրական երևույթները։ Գործնական նշանակության հետազոտությունները հաճախ ծառայում են կապիտալիստ. մոնոպոլիաների շահերին և հետապնդում են առավելագույն շահույթի ապահովում։ Մարքս–լենինյան դիրքերից կատարվող ուսումնասիրությունները, վերլուծելով կապիտալիստ. արտադրության տեղաբաշխումը և ճյուղային ու տերիտորիալ կառուցվածքի առանձնահատկություններն ու տեղաշարժերը, բացահայտում են կապիտալիստ. երկրների տնտեսությանը հատուկ հակասությունները և շրջանային անհամամասնությունները։

Հ ե տ ա զ ո տ մ ա ն մ ե թ ո դ ն ե ր ը։ Առավել լայն կիրառում ունեն վիճակագրական տվյալների վերլուծության, տարբեր օբյեկտների (միկրոշրջաններ, բնակավայրեր, ձեռնարկություններ ևն) անմիջական դիտարկումների (այս դեպքում «հատուկ ընտրված տերիտորիաների» արշավախմբային ուսումնասիրությունը լրացվում է համատարած վիճակագրական ու ինժեներական նախագծային տվյալների վերլուծությամբ), համեմատական-աշխարհագրական, քարտեզագրական,մաթ․ մեթոդները։ Վերջիններն արդյունավետ են հատկապես նախապլանային տնտեսաաշխարհագրական հետազոտություններ կատարելիս և արտադրության տեղաբաշխումը լավագույն ձևով կատարելու, արտադր․-տրանսպորտային կապերը բարելավելու, ՏԱՀ–ների կառուցվածքը կատարելագործելու և նման բնույթի կոնստրուկտիվ խնդիրներ լուծելու ժամանակ։ Քանակական վերլուծության մաթ․ մեթոդներից Տ․ ա․ առավել հաճախ դիմում է կոռելյացիոն (հարաբերակցական) վերլուծությանը, մաթ․ մոդելավորմանը, գծային ու ոչ գծային ծրագրավորմանը, բազմությունների տեսությանը, գրաֆների տեսությանը և այլ մեթոդների։ Տնտեսաաշխարհագրական երևույթների ու պրոցեսների էությունը և որակական կողմը բացահայտելու համար հիմնականում կիրառվում են Տ․ ա–յան ավանդական մեթոդները (վիճակագրական, անմիջական դիտարկումների, համեմատական, քարտեզագրական), որոնք ներկայումս հարստանում են համակարգային–կառուցվածքային մոտեցումներով ու մեթոդներով։

Տնտեսաաշխարհագրական առաջին տեղեկություններն ու գաղափարները հանդիպում են դեռևս անտիկ աշխարհի և միջնադարի աշխարհագրական աշխատություններում։ Հետագայում դրանց անհրաժեշտությունը մեծանում է հասարակության գործնական պահանջների աճի հետ մեկտեղ, դրանց կարիքը հատկապես զգացվում է առևտրի, պետ․ կառավարման և ռազմ, գործի կազմակերպման բնագավառներում։ Տ․ ա․, որպես գիտության ինքնուրույն ճյուղ, ձևավորվել է XIX դ․։ «Տ․ ա․» տերմինն առաջին անգամ օգտագործել է Մ․ Վ․ Լոմոնոսովը (1760ին), Արմ․ Եվրոպայում այն տարածել է գերմ․ աշխարհագետ Վ․ Գոտցը (1882-ից)։

Տ․ ա–յան զարգացման ընթացքում ձևավորվել են անթրոպոաշխարհագրական կոնցեպցիան (հասարակական երևույթների բացատրության հիմքում դնում է կենսբ․ օրենքները), աշխարհագրական դետերմինիզմը, խորոլոգիական կոնցեպցիան (երևույթների տարածական տարբերությունները քննարկում է ժամանակից կտրված, զարգացումից դուրս)։ Հատկապես Ֆրանսիայում և Արմ․ Եվրոպայի մյուս երկրներում տարածված «Մարդու աշխարհագրության» (տես «Մարդու աշխարհագրության» Ֆրանսիական դպրոց) և «Կուլտուրական լանդշաֆտի» դըպրոցները գլխավորը համարում են տնտեսաաշխարհագրական երևույթների մանրամասն բնութագրումը և երկրների պատկերավոր նկարագրությունը։ Բուրժ․ Տ․ ա–յան զարգացման վրա մեծ ազդեցություն