վաշխառուներին, գյուղացիության ծայ րահեղ աղքատության պատճառներ հա մարել պատերազմը, տնտեսությունը վա րելու նահապետական ձևերն ու միջոցնե րը։ Թերթը բազմիցս անդրադարձել է Արևմտյան Հայաստանի կացությանը, թուրք, կառավարության հայահալած քա ղաքականության հետևանքներին, Շուշիի բնակչությանը կոչ արել օգնել գավառում տեղավորված հայ գաղթականներին, մատ նանշել եվրոպ․ պետությունների երկդիմի քաղաքականությունը Հայկ․ հարցում։ Դրական–գեղարվեստական նյութերով հանդես են եկել Դ․ Ղազարյանը, Գ․ Ներ– սիսյանը, Լ․ Վարգունին և ուրիշներ, Ղա– րաբաղի և ղարաբաղցիների մասին պատ մես բանա սիրական նյութերով՝ Լեոն։ Ս․ Ավագյան
ՓԱՅԼԱՐՆԵՐ, միներալներ, շերտավոր
կառուցվածքով ալյումասիւիկատների մեծ
խումբ։ Ընդհանուր քիմ․ կազմը՝ XY2_3
[(OH, F)2|Z8Oio], որտեղ X=K, Na, Ca,
У= Al, Mg, Fe, Z=Si, Al։ Ըստ Х-ի
իոնների բնույթի Փ․ ստորաբաժանվում
են բուն փայլարների, որտեղ X=K, Na,
և փխրուն փայլարների, ուր X=Ca։ Դիօք–
տաէդրիկ Փ–ին են պատկանում մուսկո–
վիտը, պարագոնիտը, գլաուկոնիտը,
տրիօքտաէդրիկներին՝ ֆլոգոպիտը, բիո–
աիտը, լեպիդոլիտը։ Փ–ի յուրահատկու
թյունը նրանց մեջ ջրի պարունակությունն
է, որ տարբեր Փ–ի մոտ անջատվում է ջեր
մաստիճանային տարբեր միջակայքե–
րում։ Կարծրությունը՝ 2,5–4, խտությունը՝
2770 կգ/մ3 (մուսկովիտ), 2200 կգ/մ3 (ֆլո–
գոպիտ), 3300 կգ/մ3 (բիոտիտ)։ Բոլոր Փ․
առաջանում են ներծին պայմաններում։
Թերթիկները ճկուն են և առաձգական։
Այդ տեսակետից արժեքավոր մուսկովիտը
բյուրեղանում է գրանիտային պեգմատիտ–
ներում, ֆլոգոպիտը գենետիկորեն կապ
ված է գերհիմքային և ալկալիական
ապարների զանգվածների հետ։ Հան
քավայրեր կան ՍՍՀՄ–ում, արտասահմա
նում՝ Հնդկաստանում, Բրազիլիայում,
ԱՄՆ–ում, Կանադայում։ Փ–ին բնորոշ են
բարձր էլեկտրա–, ջերմա–, քիմ․, մեխանի
կական կայունությունը, ճկունությունը և
առաձգականությունը։ Գործնական նշա
նակություն ունեն բոլոր Փ․, սակայն
հատկապես՝ խոշորաբյուրեղ մուսկովի–
ւոը և ֆլոգոպիտը, որոնք արժեքավոր
էլեկտրամեկուսիչ նյութ են և օգտագործ
վում են էլեկտրա–, ռադիո– և ավիացիոն
տեխնիկայում։ Լեպիդոլիտից պատրաս
տում են հատուկ օպտիկական ապակի
ներ։ Մանր Փ–ից ստանում են աղացած
փայլար, որը կիրառվում է շինարարական,
ցեմենտի, ռետինի արդ․ մեջ, ներկերի,
պլաստմասսաների արտադրության ըն
թացքում։
ՓԱՅԼԵՑՆՈՂ ԼԱՔԵՐ, հղկալաքեր,
հայելային փայլով, հարթ և թափանցիկ
մակերևույթ առաջացնող նյութեր, որոնք
օգտագործվում են փայտե իրերի (կա
հույք ևն) մակերևույթը փայլեցնելու և
նրանց գեղեցիկ տեսք տալու համար։
Փ․ լ–ի շերտը փայտի մակերևույթին է քսվում ձեռքով կամ հատուկ մեքենայով։
Լցնելով մակերևույթի ծակոտիները՝ Փ․ լ․
առաջացնում են հարթ ու փայլուն մակերե–
վույթ։ Առավել տարածված են բնական
խեժից ստացվող Փ․ լ․ (շելլաքի 10–
20%-անոց սպիրտային լուծույթ), որով
փայտի մակերևույթը պատում են 20–
30 մկմ հաստության շերտով։ Նրա տակից
պարզ երևում է փայտի տեքստուրան։
Փայտի մակերևույթը հաճախ սկզբում
պատում են լաքաներկային ծածկույթով
(100–400 մկմ), հղկում և ապա քսում
Փ․ լ․։ Նիտրաթաղանթանյութային ծած
կույթները փայլեցնելու հսքմար օգտա
գործում են նիտրա–Փ․ լ․, որոնք կոլոք–
սիլինի (7%), ցիկլահեքսանոնմրջնալդե–
հիդային խեժի և պլաստիֆիկատորի խառ
նուրդն են օրգ․ լուծիչներում։
ՓԱրՆԵՐ, Ախարլախ, գյուղ Արմ․
Հայաստանում, Վանի վիլայեթի համա
նուն գավառի Արճեշ գավառակում, Վա
նա լճից հս․։ 1896-ի համիդյան կոտորած
ների նախօրեին ուներ 34 տուն, 1909-ին՝
16 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին հա
ցահատիկի մշակությամբ, այգեգործու
թյամբ, արհեստներով։ 1915-ին, Մեծ եղեռ
նի ժամանակ, Փ–ի բնակիչների մի մասը
կարողացել է խուսափել թուրք․ կոտո
րածներից և ապաստանել Արլ․ Հայաս
տանում։ Թ․ Հակոբյան
ՓԱՅԽՆԵՐ, Փայխնիր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի համանուն գավառում, Վանա լճից 6 կմ
հվ․, Նարեկ գյուղից մոտ 2 կմ արմ․, այգեպատ սարավանդի վրա։ XIX դ․ վերջին – XX դ․ սկզբին ուներ մոտ 500 (60 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ, մասամբ՝ արհեստներով։ Փ․ 1896-ի համիդյան ջարդերի ժամանակ կողոպտվել է։ 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, գյուղի բնակիչների մի մասը կարողացել է խուսափել թուրք, կոտորածներից և ապաստանել Արլ․ Հայաստանում։
Թ․ Հակոբյան
ՓԱՅԾԱՂ, ողնաշարավոր կենդանիների
և մարդու որովայնի խոռոչի պարենքիմա–
յին կենա օրգան։ Մասնակցում է արյու
նաստեղծմանը, նյութափոխանակության
պրոցեսներին։ Կատարում իմունակեն–
սաբանական և պաշտպանական ֆունկ
ցիաներ․ մաքրում է արյունը մանրէներից և
թույներից, մահացած ձևավոր տարրերից ու
այլ վնասակար նյութերից։ Փ․ մ ա ր դ ու,
տեղավորված է որովայնի խոռոչում, ստո
ծանու ձախ գմբեթի տակ, IX–XI կողերի
մակարդակին։ Փ․ ձևով նման է սուրճի
հատիկի, չափերը կարող են փոփոխվել՝
կախված արյունով լցվածո^թյան աստի
ճանից (Փ․ համարվում է արյան պահեստ)։
Փ–ի երկարությունը 12 սմ է, լայնությունը՝
7-^8 սմ, հաստությունը՝ 3--4 սմ, քաշը՝
170 գ (150–200), գույնը մուգ կարմիր է,
մանուշակագույն երանգով։ Նրա ընդե
րային գոգ երեսին գտնվում է դրունքը,
որտեղից Փ–ի մեջ են մտնում արյան անոթ
ներն ու նյարդերը։ Փ․ ունի շարակցա
հյուսվածքային պատյան, որը ձողիկներ
է արձակում օրգանի հաստության մեջ,
նրան բաժանելով ոչ խիստ ս ահմանա–
զատված մասերի։ Ձողիկներւ միջև գտնը–
վում է Փ–ի մուգ կարմրավուն միջուկը կամ
կակղանը (պուլպա), որտեղ կան զանա
զան բջջային տարրեր՝ լիմֆոցիտներ,
լեյկոցիտներ, քայքայված էրիթրոցիտներ
ևն։ Ալ․ Սաբաֆյան
ՓԱՅՏ, չոր բնափայտ․ օգտագործվում է որպես շինանյութ, թղթի արդյունաբերու
թյան հումք, վառելանյութ ևն նպատակ
ներով։
Արվեստ ու մ կիրառվում է հնա–
գույն ժամանակներից՝ ճարտ–յան (տես
Փայտի, ճարտարապետություն), քանդա
կագործության մեջ, դեկորատիվ–կիրա–
ռական, հատկապես ժողովրդական, ար
վեստում (կահ–կարասու քանդակազար–
Երեանի 1«նկո Սպոր անվ․ մանկական գրա
դարանի քանդակազարդ դուռը, փայտ (1982),
քանդակագործ Օ․ Պետրոսյան
դում, երանգավորում, զարդանախշում,
ընդելուզում ևն, շենքերի ճակատների և
ինտերիերի փայտե մասերի քանդակա
զարդում, հղկված, նախշավոր տախտակ
ներով պատերի երեսապատում ևն), ինչ
պես և փայտագրության մեջ, դաջար
վեստում՝ տպակաղապարներ պատրաս
տելիս։ Փ–ի գուներանգների հարստությու
նը, մակատեսքի բազմազանությունը հնա
րավորություն են ընձեռում կերտվածք–
ներն օժտելու դեկորատիվ էֆեկտներով,
իսկ մշակման համեմատաբար դյուրինու
թյունը նպաստում է արվեստագետի մտա
հղացումների անմիջական մարմնավոր
մանը։
ՓԱՅՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ, փ ո ր Ш գ ր ՈԼ–
թյուն փայտի վրա, քսիլո–
գ ր ա ֆ ի ա, փորագրության առավել
տարածված տեսակներից։ Տպաձևը (կչիշե)
պատրաստվում է ձեռքով փորագրելով։
Փ–յան պատկերը՝ ւիայտաւիորա–
գրանկարը, դրոշմվում է ներկով
ծածկված փայտե տախտակի հարթ մա
կերեսից, որի փորվածքներն ազատ են
ներկից (տես Բարձր տպագրություն)։
Փ–յան եղանակով պատրաստված տպա–
կաղապարներից (տպաձևերից) կարելի է ստանալ մինչև 15 հզ․ տպածո։ Մեծ տպա
քանակների համար Փ–յան տախտակնե
րից հանվում է գալվանակլիշե։ Լինելով
փորագրության հնագույն տեսակը՝ Փ․
հնուց ծառայել է ինչպես տպագիր գրքե
րի պատկերազարդումներ, այնպես էլ
Էստամպներ ստեղծելու համար։ XIX դ․
լայնորեն կիրառվել է գրքերում և ամսա
գրերում պատկերազարդումներ տպագրե
լու և երփնագրերի ու գծանկարների վե
րատպություններ կատարելու համար։
XX դ․ իր նշանակությունը պահպանել է բացառապես որպես հաստոցային ու գըր–
քային գեղարվեստական փորագրանկար
ներ ստեղծելու տեխնիկա։ Փ–յան պատ–