վել է Երասխի գետաբերանում, Կասպից ծովի ափին։ Փայտակարանը եղել է ար– քունի զնդան, ուր բանտարկվել են առա– վել վտանգավոր պետ․ հանցագործները։ Քրիստոնեությունը պետ․ կրոն հռչակելու ժամանակաշրջանում Անգեղտան իշխանը Փայտակարանի բանտն է նետել 438 քուրմ, որոնք չեն հրաժարվել հեթանոսու– թյունից։ Ագաթանգեղոսի վկայությամբ՝ քրիստոնեությունը տարածվել է նաև Կաս– պից երկրում և Փայտակարան արքունի puirymprnAf։ «Զորանամակ»–ի ավյալներով, Կասպքի իշխանը Մեծ Հայքի թագավորու– թյան նշանավոր նախարարներից էր, որի 3000-անոց գորաջոկատը մտնում էր հս․ զորաբանակի մեջ, իսկ ինքը, համաձայն «Գահնամակ»-ի, արքունիքում զբաղեց– նում էր 10-րդ գահը։ Փայտակարան քա– ղաքը մեծ կարևորություն է ձեռք բերել Հայոց Տրդաւո Գ Մեծ թագավորի գահա– կալման տարիներին։ Աղվանքի (Մազք– թաց) թագավորությունում քրիստոնեու– թյունը տարածելու նպատակով հայկ․ հս–արլ․ երկրամասերն է ուղարկվել Գրի– գոր Լուսավորչի թոռ Գրիգորիս եպիսկո– պոսը, իսկ Փայտակարանի վերակացու է նշանակվել Սանատրուկ Արշակունին, որին հանձնարարվել է օժանդակել Գրի– գորիսի առաքելությանը։ Վերջինիս, Տըր– դաւո Գ–ի մահից հետո, Մազքթաց Սանե– սան թագավորի հրամանով սպանել են Վատնյան դաշտում, իսկ Սանատրուկն իրեն թագավոր է հռչակել և, տիրելով Փայտակարան քաղաքը, փորձել է օտար– ների օգնությամբ տիրել Հայոց թագավո– րությանը։ Երբ հայ–հռոմ․ զորքերը պա– շարել են Փայտակարանը, Սանատրուկը փախել է Պարսկաստան՝ ապավինելով Շապուհ II-ի օգնությանը։ IV դ․ 30-ական թթ․ սկզբին Մեծ Հայքի մյուս երկրամա– սերի հետ մեկտեղ Փ․ ևս տուժել է Մազք– թաց Սանեսան թագավորի արշավանքից, որի զորաբանակը ջախջախվել է Օշակա– նի մոտ (տես Օշակ անի ճնւկաւոամարւո 336)։ Պարսից արքունիքի սադրանքով Արշակ Я-ի դեմ ապստամբկլ է Կասպից աշխարհը, սակայն 360-ակաէ թթ․ վերջին Պապ թագավորի հրամանով սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը խստորեն պատժել է ապստամբներին և Կասպից աշխարհն (Փավստոս Բուզանդն այն կոչում է նաև Պարսից աշխարհ) ու Փայտակարան քա– ղաքը վերամիավորել Մեծ Հայքի թագա– վորությանը։ Փ–ում հիշատակվում են Վար– դանակերտ քաղաքը (ներկայիս Ալտան բերդի ավերակների տեղում) և Տիգրանա– կերւո ավանը։ Մեծ Հայքի 387-ի բաժանու– մից հետո Կասպքը՝ Փայտակարան քա– ղաքի հետ, մնացել է Արլ․․ Հայաստանի կազմում մինչև Արշակունյաց թագավո– րության անկումը։ 428-ին Փայտակարանը միացվել է Ատրպատականի մարզպանու– թյանը։ 450–451-ին, Վարդանանց պա– տերազմի ժամանակ, Փայտակարան քա– ղաքը վերածվել է պարսկ․ զորքերի հենա– կետի։ 571-ին Պարսից արքունիքը, Սյու– նիքն անջատելով Հայոց մարզպանությու– նից, վերածել է առանձին շահրի և մտցրել Փայտակարանի աշխարհագրի մեջ։ 620-ական թթ․ Փ․ ասպատակել են բյուզ․ զորքերը։ VI –VII դդ․ Կասպից ծովի խիստ իջեցման հետևանքով ջուրը] հեռացել է Փայտակարան քաղաքից, որս ըստ <Մղո– նաչափք»-ի, արդեն գտնվում էր ծովից 60 մղոն հեռու։ Աստիճանաբար ցամաքել է Փայտակարան քաղաքը սնող Երասխի՝ Կասպից ծով թափվող բազոփը, որի հե– տևանքով քաղաքն անշքացել г, ապա շատ չանցած՝ անհետացել։ Ուշ շրջանի պատմիչ– ները սխալմամբ Փայտակարան քաղաքը նույնացնում են մե՝րթ Տփղիսին, մե՝րթ Պարւոավին։ Անհիմն են նաև Փայտակա– րան քաղաքը Բայլականին նույնացնելու փորձերը։ VII դ․ վերջին արաբները Փ․ գրավել և մտցրել են Ատրպատականի կամ Ազերբայջանի ոստիկանության (կուսա– կալության) մեջ։ IX դ․ 1-ին կեսին Փ․ ներ– առվել է Բաբեկյան կամ Խուրամյան շարժ– ման ոլորտը, IX դ․ վերջին մտել Սաջյան– ների, X դ․ 40-ական թթ–ից՝ Սալարյան– ների, X դ․ վերջից՝ Ռավվադյանների պե– տության մեջ։ XI դ․ 2-րդ կեսին Փ․ գրավել են սելջուկյան թուրքերը։ XII դ․ 30-ական թթ–ից եղել է Ելտկուզյանների պետության կազմում։ XIII դ․ 1-ին կեսին Փ․ գրավել են մոնղոլները։ XIII –XIV դդ․ այն են– թարկվել է Ոսկե հորդայի խաների, XIV դ․ վերջին՝ Լենկթեմուրի աշխարհավեր ար– շավանքներին։tXIIIt–XV դդ․ մտել է Սեֆյանների Արդաբիլի իշխանության մեջ, որը XV դ․ ենթարկվել է նախ Կարակոյուն– լուների, այնուհետև՝ Ակկոյունլուների պետությանը։ 1501-ին մտել է Սեֆյաննե– րի Կզըլբաշական պետության մեջ՝ կազ– մելով Թավրիզի կամ Ազերբայջանի վի– լայեթի (բեկլարբեկության) Ղարադաղի և Թալիշի հաքիմությունների տարածքը։ Փ–ի արլ․ երկրամասերը 1722–35-ին միաց– վել են Ռուսաստանին, ապա կրկին անցեւ Պարսկաստանին։tXVIIItդ․ կեսին Փ–ի տարածքում ձևավորվել են Թալիշի և Ղա– րադաղի խանությունները, որոնցից առա– ջինը 1809-ին վերջնականապես միացվել է Ռուսաստանին։ 1813-ին Գյուլիստանի պայմանագրով վավերացվել է Փ–ի արլ․ մասի անցումը Ռուսաստանին, իսկ արմ․ հատվածը մնացել է Պարսկաստանի կազ– մում։ 1826-ին վերացվել է Թալիշի խանու– թյունը, որի տարածքը XIX դ․ 2-րդ կեսին և XX դ․ սկզբին մտել է Բաքվի նահանգի մեջ։ 1920-ի ապրիլից Փ–ի արլ․ շրջաննե– րը Ադրբ․ ՍՍՀ կազմում են։ Ներկայումս Փ–ի տարածքում նշանավոր են Լենքորան, Սալիան, Նեֆթեճալա և Աստարա քաղաք– ները։ Գրկ․ Մովսես Ի»որենացի, Աշխար– հացոյց, Վնւո․, 1881։ Նույնի, Պատմու– թյուն Հայոց, Ե․, 1968։ Ագաթանգեղոս, Պատմութիւն Հայոց, Տփղիս, 1909։ Ղ և ո ն դ, Պաւոմութիւն, ՍՊԲ, 1887։ Հ ո վ հ ա և Մա– մի կ ո ն յ ա ն, Պատմութիւն Տարօնոյ, Ե․, 1941։ Փավստոս Բ ու զ ա ն դ, Պատմու– թյուն Հայոց, Ե․, 1968։ Եղիշե, Վաըդանի և Հայոց պատերազմի մասին, Ե․, 1971։ Ի ն– ճիճյան Հ․ Ղ․, Ստոբագրութիւն Հին Հա– յաստանեայց, Վնտ․, 1822։ Հ յ ու բ շ մ ա ն Հ․, Հին Հայոց տեղվո անունները, Վնն․, 1907։ և ր և մ յ ա ն U․S․, Հայաստանը ըստ «Աշ– խարհացոյց»-ի, Ե․, 1963։ Բ․ Հարությունյան
ՓԱՅՏԱՄԱԾ շինարարական, շի– նարարական և նորոգման աշխատանք– ների ժամանակ աշխատողների և շինա– նյութերի համար նախատեսված ժամա– նակավոր օժանդակ հարմարանք։ ժամա– նակակից շինարարության մեջ հավաքո– վի կոնստրուկցիաների, աշխատանքնե– րի և մեքենայացման ինդուստրիալ մե– թոդների ներդրումը հնարավորություն տվեցին հիմնական Փ–ները (կազմված էին գերաններից) փոխարինելու առավել թեթև հավաքովի–քանդովի (գույքային) Փ–ներով, որոնց մոնտաժման և ապամոն– տաժման համար պահանջվում է նվազա–