գույն ժամանակ։ Փ–ները լինում են կանգ– նակավոր, սանդուղքավոր, կախովի, վւո– խադրովի, ինքնաամբարձիչ ևն։ Պատ– րաստվում են մետաղից և փայտից։
ՓԱՅՏԱՄՇԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒ–
ԹՅՈՒՆ, անտառային արդյունաբերու– թյան ճյուղ, որն իրականացնում է փայտի մեխ․ և քիմ․–մեխ․ մշակումն ու վերամշա– կումը և արտադրության համար որպես հումք օգտագործում տարբեր անտառա– նյութեր։ Փ․ ա․ արտադրում է սղոցանյութ, փայտակոճեր, նրբատախտակ, փայտա– սալիկներ, չորսուներ, անմշակ նախա– պատրաստվածք և պատրաստի դետալ– ներ վագոնա–, ավտոմոբիլա–, ավիա– գումակա–, նավաշինության, ինչպես նաև գյուղատնտ․ մեքենաշինության համար, լուցկի, կահույք, փայտե տարա, մարզա– կան գույք ևն։ ՍՍՀՄ–ում Փ․ ա–յան ձեռնարկություն– ները տեղաբաշխված են երկրի ամբողջ տարածքում։ Արտադրանքի 2/Յ–ը թողարկ– վում է ՌՍՖՍՀ–ում։ Փայտասղոցման ու նրբատախտակի կարևորագույն ձեռնար– կությունները գտնվում են փայտամթեր– ման շրջաններում և հումքի ափհանման կետերում։ Այդ ձեռնարկություններից առավել հզոր են Արխանգելսկի, Օնեգա– յի, Տավդայի (Սվերդլովսկի մարզ), Ենի– սեյսկի, Իգարկայի (Կրասնոյարսկի երկ– րամաս), ինչպես նաև Կարելիայում և Հեռավոր Արևելքում գտնվող անտառա– նյութ մշակող մի շարք գործարաններ։ Ստեղծվել են տնաշինական կոմբինատ– ներ ու արտադրամասեր, նաև շինարարա– կան դետալներ, կահույք, փայտասալիկ– ներ արտադրող ձեռնարկություններ։ 1984-ին թողարկվել է 97,5 մլն մ3 սղոցա– նյութ, 2132 հզ․ մ2 սոսնձած նրբատախ– տակ, 526 մլն մ2 փայտամանրաթելային և 6190 հզ․ մ3 փայտատաշեղային սալիկ– ներ։ ճյուղում կոնվեյերացվել է կահույքի և տարաների պատրաստումը, առաջավոր ձեռնարկություններում ավտոմատացվում են հավաքման պրոցեսները, նրբատախ– տակի արտադրության առանձին տեղա– մասերում ստեղծվում են մեքենայացված կիսաավտոմատ և ավտոմատ հոսքային գծեր, լայն տարածում են ստանում ար– տադրության համակենտրոնացումն ու մասնագիտացումը։ Սոցիալիստ, մյուս երկրներից Փ․ ա․ հատկապես զարգացած է Լեհաստանում, Ռումինիայում, Չեխոսլովակիայում, Հուն– գարիայում և Բուլղարիայում։ Կապիտ․ երկրներից Փ․ ա․ բարձր մակարդակ ունի ԱՄՆ–ում, ճապոնիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, ԴՖՀ–ում, Ֆրանսիայում, Նորվեգիայում և Կանադայում։ ՀՍՍՀ արդյունաբերության համախառն արտադրանքի մեջ Փ․ ա–յան տեսակա– րար կշիռը փոքր է, որը հիմնականում կապված է արդ․ նշանակության անտառ– ների սակավության հետ։ 1985-ին ՀՍՍՀ փայտամշակման արդյունաբերությունն ընդգրկում էր շուրջ 18 (ինքնուրույն հաշ– վեկշիռ ունեցող) ձեռնարկություն, որոնք առավելապես գործարկվել են սովետա– կան իշխանության տարիներին և հիմնա– կանում աշխատում են ներմուծվող հումքի բազայի վրա։ Խոշորագույն ձեռնարկու– թյուններից են Իջևանի փայտամշակման կոմբինատը, Մասիսի փայտամշակման կոմբինատն ու փայտատաշեղային սալիկ– ների գործարանը։ 1985-ին արտադրվել է 320 հզ․ մ2 նրբատախտակ, 6,5 հզ․ մ3 փայտատաշեղային սալիկ, 7,5 մլն մ2 դա– նակահատ նրբատախտակ, 1,1 հզ․ մ3 ճկված դետալներ և 84,7 մլն ռուբլու կա– հույք։ 1940–82-ին ճյուղի համախառն ար– տադրանքի ծավալն աճել է 40,3, իսկ աշխատանքի արտադրողականությունը՝ 21,8 անգամ։ Տես նաև Անտառանյութի արդյունաբերություն, Կահույքի արդյու– նաբերություն։ Ս․ Սիմոնրսն
ՓԱՅՏԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ, փայ– տանյութի մեխանիկական մշակման հա– մար կիրառվող գործիքներ։ Փ․ գ–ներ են․ սղոցները, որոնք լինում են ձեռքի (երկկողմանր և միակողմանի), մեքենա– յացված (էլեկտրահաղորդակով և բեն– զինային շարժիչով), մեքենայական (շըր– ջանաձև, ժապավենաձև, սկավառակաձև) հաստոցային ւիայ– տակարիչ գործիք– ներ․ ա․ և բ․ գայ– լիկոններ, գ․ ծայ– րային ֆրեզ, դ․ անցքալայնիչ, ե․ դուր և մասնագիտացված, մ ա կ և ր և ու յ թ– ների մշակման գործիքն ե– ր ը՝ ձեռքի (կացիններ, իզմիրներ, ռան– դաներ, ֆուգաններ ևն), մեքենայացված (էլեկտրառանդաներ, էլեկտրաֆրեզներ ևն), մեքենայական (առավելապես փայ– տամշակման հաստոցների բաղադրիչ մասեր կազմող դանակներ և ֆրեզներ), անցքերի բացման գործիք– ները (դուրեր, շաղափներ, ձեռքի և մեքենայական գայլիկոններ, էլեկտրա– գայլիկոնիչներ, փորակաթործիչ շղթայա– կան սարքեր)։ Տես նկ․։
ՓԱՅՏԱՄՇԱԿՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ Ի ջ և UI- ն ի, ՀՍՍՀ անտառային և փայտամշակ– ման արդյունաբերության մինիստրության ձեռնարկություն։ Հիմնադրվել է 1932-ին։ Սկզբում կոչվել է անտառանյութի գործա– րան, 1961-ից՝ Փ․ կ․։ Հիմնական արտա– դրատեսակներն են՝ պարկետը, ռանդած, կեղևած միաշերտ նրբատախտակը, ճկա– սոսնձած դետալները։ Արտադրության ծա– վալը կազմում է 6 մլն ռ․ (1985)։ Արտա– դրանքն օգտագործվում է կահույքի ար– յունաբերության և շինարարության մեջ, առաքվում Մոսկվա, Մերձբալթյան և Մի– ջինասիական հանրապետություններ, Ղա– զախստան։ 4ումքը ստանում է ՍՍՀՄ տար– բեր տնտ․ շրջաններից, Աֆրիկայից (կար– միր փայտ) և Վիետնամից (պարկետի ֆրիգ)։
ՓԱՅՏԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՍՏՈՏՆԵՐ, ծառա– յում են փայտը և փայտանյութերը մշա– կելու համար։ Ըստ կատարվող աշխատան– քի բնույթի Փ․ հ․ լինում են փ ա յ– տ ա կ տ ր ի չ (սղոցիչ, ֆրեզիչ, խառա– տային, ռանդիչ ևն), ճկիչ, հավաք– ման (դետալները սոսնձելու, դրանք բութակներով միացնելու համար ևն), սոսինձ քսել ու, վերջնամը– շ ա կ մ ա ն (շինվածքները ներկելու, ներկված մակերևույթը ողորկելու համար ևն)։ Առավել տարածված փայտակտրիչ Փ․ հ․, ըստ մասնագիտացման, լինում են ընդհանուր նշանակման (լայնորեն կի– րառվում են ժող․ տնտեսության տարբեր բնագավառներում) և հատուկ (միայն որո– շակի արտադրություններում իրականաց– վող աշխատանքների համար)։ Ոչ մեծ ար– հեստանոցներում սովորաբար օգտագործ– վում են բազմակի գործողության (համա– կցված և ունիվերսալ) հաստոցներ։ Առանձին խումբ են կազմում բազմակի գործողության ավտոմատները և կիսա– ավտոմատները, ագրեգատային հաստոց– ները, ավտոմատ գծերը և հաստոց–կոմ– բայնները։ Տես նաև Փայտամշակման արդյունաբերություն։ Պատկերը տես հաջորդ էջում։
ՓԱՅՏԱՆՅՈՒԹԵՐ, կոնստրուկցիոն, մե– կուսիչ և զարդանյութեր, որոնք ստացվում են փայտը բարձր ջերմաստիճաններում ճնշման տակ մշակելով, կապակցանյու– թերով (օրինակ, սինթետիկ խեժերով) տո– գորելով, սոսնձելով ևն։ Բնական փայտի համեմատությամբ Փ․ ունեն շահագործ– ման բարելավված հատկություններ, պա– կաս անիզոտրոպ են։ Պատրաստման եղա– նակից կախված տարբերում են մամլած, տոգորած, սոսնձած շերտերով Փ․, փայտա– նյութի պչաստիկներ և սալեր։ Երբեմն Փ․ են անվանում նաև անտառանյութերը և սղոցանյութերը։ Տես նաև Փայտաթեչքա– վոր ն փայտատաշեղային սաչեր, Շպոն, Ֆաներ։
ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ՊԼԱՍՏԻԿՆԵՐ, նյութեր, որոնք մշակվում են ծլեպված շպոնից, փայտի մամլափշրանքից կամ սինթետիկ խեժերով տոգորված ու բարձր ճնշման տակ սոսնձված թեփից։ Բաժանվում են հետևյալ խմբերի․ փայտաշերտավոր պլաստիկներ (ամրանավորված են, շպո– նից ու գործվածքից սոսնձված և մետա– ղական ցանցով ուժեղացված), պրոֆի– լավորված փայտանյութի պլաստիկներ (պատրաստում են մամլակաղապարնե– րում շպոնից՝ փայտաշերտավոր պլաս– տիկների տեխնոլոգիայով), մամլափըշ– րանքից պատրաստված փայտանյութի պլաստիկներ (ստացվում են փայտի փըշ– րանքը կամ թեփը տաքացվող մամլակա– ղապարներում մամլելով)։
ՓԱՅՏԱՍՂՈՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿ, գերաննե– րի երկայնական սղոցմամբ սղոցանյու– թեր պատրաստող մեքենա։ Փ․ շ–ի կտրող գործիքը շրջանակի մեջ ամրացված սղոց– ների հավաքածուն է, որը շուռտվիկասո– ղանային մեխանիզմի ազդեցությամբ կա– տարում է ետադարձ–առաջընթաց շար– ժում։
ՓԱՅՏԱՑՈՒՄ, պրկախտ, կար– կամախտ, մարդու և կենդանիների սուր վարակիչ հիվանդություն, որը բնո–