Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

քերի եւոեում։ Ապրում է բնակարաննե րում, առավելապես փայաե կահույքի մեշ (այստեղից՝ Փ․ անվանումը), հավա նոցներում, թռչունների, չղշիկների և կըր– ծողների բներում։ էգերը կյանքի ընթաց քում դնում են 200–250 (երբեմն մինչև 540) ձու։ Թրթուրները դուրս են գալիս 17–20 օր հետո (սենյակային ջերմաստի ճանում )։ Անցնում են թրթուրային 5 փուլ։ Մարդու և որոշ տաքարյուն կենդանիների արտաքին մակաբույծ է․ սնվում է միայն արյունով։ էգը մեկ անգամից կարող է ծծել մինչև 7 մչ արյուն։ Պայքարի միջոց ները՝ միշատազերծման տարբեր մեթոդ ների կիրառում։


ՓԱՅՏՓՈՐՆԵՐ (Picidae), փայտփորա– նմանների կարգի թռչունների ընտանիք։ Մարմնի երկարությունը 8–50 սմ է։ Բա ժանվում են 3 ենթաընտանիքի4 փայտփոր ներ (Picinae), փայտփորիկներ (Picu- mninae) և վիգգցուկներ (Jynx, torguilla)։ Գլխավորապես անտառային, ծառերի վրա ապրող թռչուններ են։ Ամուր կտուցը և վզի հզոր մկանները հնարավորություն են տալիս Փ–ին փորել ծառերի կեղևն ու բնա փայտը՝ սնունդ փնտրելիս կամ բուն կա ռուցելիս (փայտփորիկները կարողանում են փորել միայն փափուկ, փտած փայտը, իսկ վիզգցուկներն ընդհանրապես չեն փորում)։ Փ–ի լեզուն երկար է, որդանման և օգտագործվում է կեղևի տակ կամ բնա փայտում միջատներ որսալու համար։ Միջատը կամ կպչում է լեզվին, կամ ծակ վում լեզվի սուր ծայրով։ Դնում են 3–7 ձու։ Ձագերը ձվից դուրս են գալիս փակ աչքերով և մերկ։ Կան փոքրաթիվ չվող տեսակներ։ Հայտնի է Փ–ի 224 (ՍՍՀՄ–ում՝ Փայտփորներ․ 1․ Picumnus cirratus, 2․ ոսկե փայտփոր, 3․ կանաչ փայտփոր, 4․ վիզգցուկ, 5․ սև փայտփոր, 6․ մեծ խայտաբղետ փայտ փոր, 7․ եռամատ փայտփոր 14) տեսակ։ Սնվում են հիմնականում կե ղևի տակ և բնափայտի մեջ ապրող մի ջատներով, սերմերով, ծառերի հյութով։ ՀՍՍՀ–ում հանդիպում են Փ–ի 7 տեսակ՝ կանաչ, մեծ խայտաբղետ, սիրիական խայտաբղետ, սպիտակամեջք, միջին խայ տաբղետ, փոքր խայտաբղետ յև սև Փ․, որոնցից վերջինը գրանցված է ՀՍՍՀ Կար միր գրքում։ Մ․ Ադամյան


ՓԱՅՐԱՎ (Աթաջան Սուլայմոնի, 1899–1933), տաջիկ սովետական բա նաստեղծ։ Առաջին բանաստեղծություննե րում (1920) երգել է Բուխարայի հեղա փոխությունը։ 20-ական թթ․ 2^րդ կեսին Փ․, ստեղծագործաբար յուրացնելով Վ․ Մայակովսկու ավանդույթներլ , գրել է սոցիալիստ, շինարարության, կանանց ա– զատագրման և գաղութատիրության դեմ ժողովուրդների պայքարի մասին։ Բա նաստեղծությունների առաջին ժողովա ծուն է «Գրականության ծաղիկները» (1931)։


ՓԱՆԴԻՌ (այլ ընթերցումներն են՝ փանդի– ռըն, փանտիռ, փանդեռն, բամբիռն, բան դեռն, բանդիռն), լարային կոթավոր կսմիթահար նվագարան հին և միջնադարյան Հայաստանում։ Փ–ի մասին հնագույն տեղեկությունները հաղորդում են պատմիչներ Փավստոս Բուզանդն ու Մովսես Խորենացին։ Փ–ի վրա նվագել են հայ հին վիպասանները՝ իրենք իսկ նվագակցելով իրենց երաժշտաարտասանական բնույթի պատումներին՝ վեպերին և «ցցոց ու պարուց» երգերին։ Հայկ․ հին թարգմանական գրականության էջերում հանդիպում են նաև «փանդեռնահարութիւն» և «փւրնդեռներ գութիւն» խոսքերը։ Փ․ ծանոթ է եղել նաև Կիլիկիայում։ Այն հիշատակում է Գրիգոր Դ Տղան՝ «Ողբ Երուսաղեմի» քերթվածում։ Դատելով միջնադարյան առանձին ձեռագրերի տվյալներից՝ հայ իրականության տարբեր շրջանակներում «Փ․» ասելով երբեմն նույնիսկ տարբեր նվագարաններ են հասկացել։ Ուշ միջնադարում(XVI դ․) Փ․ դուրս է եկել գործածությունից։ Փ–ի կիրառման եղանակի, նրա լարերի թվաքանակի և լարվածքի մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Սակայն, երաժըշտ․ (մեղեդիական) արտասանության նվագակցության համար հին աշխարհի մի շարք քաղաքակիրթ ժողովուրդների կողմից կիրառված, այսպես կոչված, ներդաշնակության հենքի տիպի լարվածք ունեցող գործիքներից դատելով՝ կարելի է ենթադրել, որ Փ․ նույնպես չորս և կամ առնվազն, երեքլարանի մի նվագարան էր, c1–f^-c2 կամ c^-g1 տիպի լարվածքով։ Այդպիսի գործիքի օգնությամբ վի պասանները կարող էին շեշտաչափել իրենց երաժշտաարտասանական պատումները՝ դրանք նվագակցելով հնգյակ–քառյակային (կվարտ–կվինտային) կառուցվածքի համահնչյուններով։ Այս ենթադրությունն անուղղակիորեն հաստատվում է նրանով, որ սազ նվագող հայ աշուղները մինչև օրս էլ կիրառում են c-։>g տիպի հարաբերություններից բաղկացած «բազմալար պեդալներ», որի նախնական (արխաիկ) բնույթն ավելի քան անվիճելի է։ Սրանից հետևում է, որ մեր ժամանակակից հայ աշուղների կատարողական հիշյալ հնարանքը «փանդռնահարության» հնամենի արվեստի արձագանքներից է։ Գրկ․ Թահմիզյան Ն․, Ներդաշնակու թյան հենքի ուսմունքը միջնադարյան Հայաս տանում (V –VI դդ․)* «ՊԲՀ», 1966, № 1։ ТагмизянН․, Теория музыки в древней Армении, Е․, 1977․ Ն․ Թահմիզյան


ՓԱՆԻԿ (Զվարճաձոր, մինչև 1924-ը՝ Քյավ– թառլու, վերանվանվել է ի պատիվ Ա․ Փւսն– յանի), գյուղ ՀՍՍՀ Արթիկի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ հս․։ Կաթնաանասնա– պահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների, շաքարի ճակնդեղի մշա կությամբ, պտղաբուծությամբ։ Գործում է Լենինականի Չկալովի անվ․ արտադրա կան միավորման Պեմզաշենի կարի ֆաբ րիկայի մասնաճյուղը։ Ունի միջնակարգ դպրոց (հիմնադրվել է 1859-ին), մշակույ թի տուն, գրադարան, կապի բաժանմունք, ավտոմատ հեռախոսակայան, կենցաղի տուն, կինո, մսուր–մանկապարտեզ, հի վանդանոց (50 մահճակալով, հիմնադրվել է 1906-ին), դեղատուն։ Գյուղը գազիֆի– Փանիկ կացված է։ Բնակիչների նախնիները եկել են Ալաշկերտից, 1810-ին։ Գյուղում կա եկեղեցի (XIX դ․)։ 1914–20-ին Փ․ Շիրա– կի գավառի հեղափոխ․ շարժման կենտ րոններից էր։ 1918-ին այնտեղ կազմա կերպվել է առաջին կոմբջիջը (տես Ար– թիկի շրջան հոդվածը)։ Մինչև սովետա կան կարգերի հաստատումը Փ․ եղել է գավառային, 1920–24-ին4 շրջանային կենտրոն։ Փ–ում աշխատել են հեղափոխա կաններ Ա․ Փանյանը, Ն․ Կուրղինյանը, այստեղ է ծնվել բանասեր, հայագետ Գ․ Ա․ Նահապետյանը։ Գյուղում կանգ նեցված են Ա․ Փանյանի կիսանդրին և Հայրենական մեծ պատերազմում զոհված փանիկցիների հուշարձան։


ՓԱՆԻՍ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), միջնա դարյան հայ ճարտարապետ։ Ըստ շին․ արձանագրության 1708-ին կառուցել է Անգեղակոթի Ս․ Ստեփանոս եկեղեցին։ Այն թաղածածկ դահլիճի հորինվածք ունի՝ մեկ զույգ որմնասյուներով և նրանց միջև ձգվող թաղակիր կամարով։ Մուտքերը երկուսն են՝ հվ–ից (հետագայում փակվել է) և արմ–ից (վերջինիս երկու կողմում ագուցված են շին․ արձանագրության քարը և 1549-ի քանդակազարդ խաչքար)։ Եկե ղեցին շինված է կիսամշակ բազալտից, իսկ որմնասյուները, թաղակիր կամարը, պատերի եզրերը իրականացված են սըր– բատաշ քարով։ Գրկ․ Դիվան հայ վիմագրության, պր․ 2, Ե․, 1960 (կազմ․ Ս․ Բարխուդարյան)։ Մ․ Հասրաթ յան․


ՓԱՆՅԱՆ Արշալույս Խաչատուրի [26․5․ 1892, Շամախի –4․6․1920, Ալեքսանդրա– պոլ (այժմ՝ Լենինական)], պրոֆեսիոնալ