ինհիբիւոորներ ևն) արտադրություն։ Սո– ճուց ստացված խեժի հիման վրա ստեղծ– վել է բևեկնախեծի ու սկիպիդարի արտա– դրություն, իսկ ձյութափայաի մշակման համար կառուցվել են բևեկնախեժի էքստրակցիոն գործարաններ։ ՍՍՀՄ–ը 1931-ին բևեկնախեժի արտադրությամբ աշխարհում գրավել է 2-րդ տեղը (ԱՄՆ– ից հետո) և դադարեցրել դրա ներմուծումն արտասահմանից։ Ետպատերազմյան տա– րիներին շահագործման են հանձնվել նոր գործարաններ։ Ընդլայնվում են փայ– տածխի արտադրության կարողություն– ները, նոր ձեռնարկություններ են կառուց– վում ՍՍՀՄ արլ․ մասում՝ Կրասնոյարսկի ու Պրիմորիեի երկրամասերում, Իրկուտս– կի մարզում և այլուր։ Փ․ ա․ զարգացած է նաև Րուլղարիա– յում, Հունգարիայում, Լեհաստանում, Հարավսլավիայում ևն։ Կապիտ․ երկրներից Փ․ ա․ առավել զար– գացած է ԱՄՆ–ում, Կանադայում, Շվե– ղիայում, Ֆինլանդիայում, ինչպես նաև Իսպանիայում, Ֆրանսիայում, Մեքսիկա– յում, Պորտուգալիայում, Հունաստանում ևն։
ՓԱՅՏԵ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ, ամբողջու– թյամբ կամ առավելապես փայտից պատ– րաստված շինարարական կոնստրուկցիա– ներ (հեծաններ, ֆերմաներ, կամարներ, շրջանակներ, թաղեր, թաղանթներ ևն)։ Փ․ կ–ի տարրերն իրար են միացվում թոր– ծերով, երիթներով, փայտե մեխերով, հեղույսներով, մետաղական ամրակների ներճնշումով, ինչպես նաև սոսնձումով։ Առավելություններն են․ տեղական նյու– թերի օգտագործման հնարավորությունը, փոքր ծավալային զանգվածը և դիմացկու– նությունը բազմաթիվ ագրեսիվ քիմ․ ներ– գործությունների նկատմամբ, վւոխադրե– լիաթյունը, թերություններն են՝ նեխե– լիությունը և դյուրավառությունը։ Փ․ կ․ կիրառվում են արդ․, հասարակական, գյուղատնտ․ և այլ շենքերի վերնածած– կերում, ինչպես նաև կամուրջներում, ուղանցներում, գծային էլեկտրահաղորդ– ման հենարաններում և այլ կառույցնե– րում։ Արտաքին պայմաններում շահա– գործման համար նախատեսված Փ․ կ․ տոգորում են հականեխիչ միջոցներով (հակամանրէային ազդեցությամբ օժտ– ված քիմ․ նյութեր)։ ժամանակակից շի– նարարությունում գլխավորապես տարած– ված են սոսնձած Փ․ կ․, որոնց հիմնական առավելությունը ինդուստրիալ պատ– րաստման հնարավորությունն է։
ՓԱՅՏԻ ԱՐԱՏՆԵՐ, փայտի, առանձին հատվածների թերություններ, որոնք վա– տացնում են նրա որակը և սահմանափա– կում օգտագործման հնարավորություն– ները։ Տարբերում են սկզբնային (աճող ծառերի վրա) և երկրորդային (գոյանում են մթերված փայտի կամ դրանից պատ– րաստված շինվածքների վրա) արատներ։ Փ․ ա․ են բնական թերությունները (խո– պոպուկ, կարճաբունություն, շեղաշեր– տություն, ոստեր ևն), ինչպես նաև մե– խանիկական վնասման (խեժակալուկ, չորակողություն, վնասվածք, քարթ ևն) կամ միջատներով, բակտերիաներով, սըն– կերով վարակվելու (փչակ, փտածություն, կարմրափտածություն ևն), մշակման հե– տևանքով առաջացած (ճաքեր, կորացում) թերությունները։ Փայտի հրակայունու– թյունը բարձրացնելու, հականեխիչ և այլ անհրաժեշտ հատկություններ հաղորդե– լու համար այն տոգորում են հականեխիչ լուծույթներով, հակապիրեններով և այլ նյութերով։
ՓԱՅՏԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, փայտի լայն կիրառությամբ բնորոշվող ճարտա– րապետության բնագավառ։ Փ․ ճ–յան կա– ռույցներով հարուստ են եղել Ռուսաստա– նը և նրա հետ առնչված երկրամասերը, Մերձբալթյան և Սկանդինավյան երկըր– ները, Ֆինլանդիան, Լեհաստանը, Ռու– մինիան, Չէխոսլովակիան, Հս․ Իտալիան, Շվեյցարիան, Հեռավոր Արևելքի և այլ երկրներ։ Փայտը լավագույն շինանյու– թերից է շնորհիվ իր դյուրտմատչելիու– թյան, ամրության, թեթևության, առաձ– գականության, նվազ ջերմահաղորդակա– նության և դյուրամշակելիության, սա– կայն դիմացկունության պակասը, դյու– րավառ լինելը սահմանափակել են նրա կիրառությունը և հաճախ հարկադրել այն զուգորդելու այլ շինանյութերի հետ։ Հնուց ի վեր ստեղծվել են փայտե կառույցների երկու հիմնական կառուցվածքային հա– մակարգեր՝ սյունահեծանային և կմախ– քավոր (այդ թվում՝ ֆախվերկային)։ Տեխ– նիկայի զարգացմանը զուգընթաց բարդա– ցել են կառուցվածքային ձևերը, ծավալա– տարածական հորինվածքները և հարդա– րանքը։ Փ․ ճ–յան տեխնիկական նոր հնա– րավորությունների օգտագործմամբ առա– վել աչքի են ընկնում ԱՄՆ–ը, Ֆինլան– դիան, Մեծ Բրիտանիան ու եվրոպ․ մի շարք երկրներ։ ՍՍՀՄ–ում Փ․ ճ–յան հուշարձաններով (թվագրվում են հիմնականում XV– XVIII դդ) հարուստ են հատկապես
ՌՍՖՍՀ (Արխանգելսկի, Մուրմանսկի, Վո– լոգդայի մարզերը, Կարել․ ԻՍՍՀ՝ հանրա– հայտ Կիժիով), Ուկրաինան և Բելոռու– սիան։ Հայաստանում զուտ փայտե կառույց– ներ պահպանվել են վերջին դարերից, ժող․ ճարտ–յան մեջ, հիմնականում՝ փոքր կամ ժամանակավոր շինությունների, իսկ Ղա– փանում, Համշենում, Խոտորջրում և Թուր– քիայի ծովափնյա հայկ․ գւսղթօջախնե– րում՝ նաև մեկ և ավելի հարկերով տարա– բնույթ կառույցների ձևով։ Հայաստանի բնակելի տների (տես Բնակարան) մեծ մասը գերանակապ հիմքի վրա կավապատ ծածկ են ունեցել։ Հարթ կտուրով ինքնա– տիպ տների ուշագրավ նմուշներ են եղել Մեղրիում, ուր հնուց փայտի բարձրար– վեստ մշակման պահպանված օրինակներ են դարպասները, դռները, լուսամուտների վանդակորմներն ու փեղկերը, սենյակնե– րի ու երեսբացների սյուները, խոյակները, բազրիքները և հյուրասենյակների առաս– տաղները։ Փ․ ճ–յան ուշագրավ նմուշ է գւխատունը (հատկապես նրա ծածկի հա– զարաշեն կառուցվածքը)։ Բնակելի տան փայտե կառուցվածքային տարրերը կի– րառվել են միջնադարյան պալատներում (Դվին, Արուճ, Զվարթնոց, Ծար, Անի, Հորս), Հայաստանի քարի ճարտ–յան շատ ձևերի հիմքում (դահլիճ, գավիթ, սեղա– նատուն, գրադարան, քարավանատուն, գմբեթ ևն)։ Փայտե ձևավոր առաստաղների, քան– դակազարդ պատշգամբների, լանջավոր կտուրների և այլ հնավանդ ձևերը բավա– կանաչափ ճոխ կիրառվել են XIX դ․– XX դ․ սկզբի քաղաքային և գյուղական քաղաքատիպ ճարտ–յան մեջ։ Դրանց մնա– ցորդներն այժմ վերականգնվում են իբրև ժող․ և մասնագիտական ճարտ–յան միա– հյուսման ուշագրավ նմուշներ։ Փ․ ճ․ այժմ կիրառվում է ժամանակավոր կառույցնե– րում, կրպակներում, տաղավարներում, փոքր կամուրջներում և փոքր ձևերում։ Ն․ Պաւցախյան
ՓԱՅՏԻ ՁՈՐ ԹՈՐՈՒՄ, փայտի պ ի– ր ո լ ի զ, փայտի ջերմային քայքայումը, իրականացվում է օդի բացակայությամբ փայտը մինչև 450–550°C տաքացնելով։ Փ․ չ․ թ–ման ընթացքում տեղի է ունենում հեմիթաղանթանյութի (200–260°C), թա– ղանթանյութի (240–350°C), լիգնինի (250–400°C) քայքայում։ Ստացվում է փայտածուխ (32–38%) և գազագոլոր– շային խառնուրդ, որից, սառեցմամբ, ան– ջատում են հեղուկ թորվածքը (45–50%) և գազեր (16,5–18%)՝ ածխածնի օքսիդ– ներ, մեթան, ջրածին ևն։ Թորվածքից անջատում են խեժաջուրը (ջրիկ խյուս) և փայտի կուպրը։ Խյուսից ստանում են քացախաթթու, պրոպիոնաթթու, կարա– գաթթու, մեթիլ սպիրտ և այլ նյութեր, կուպրից՝ կրեկինգի բենզինը և քսայուղե– րը կայունացնող ինհիբիւոորներ, հանքա– նյութերի հարստացման 4ֆլոտացիոն յու– ղեր ևն, փայտածխից՝ ակտիվացված ածուխ, ծծմբածխածին ևն։ Փ․ չ․ թ․ ամե– նից հաճախ իրականացնում են անընդ– հատ գործող պողպատե ուղղահայաց ռե– տորտներում։
ՓԱՅՏԻ ՍՊԻՐՏ, տես Մեթիւաչկոհու։
ՓԱՅՏԻ ՏԵՔՍՏՈՒՐԱ, փայտի մակերևույ– թի նախշը, կախված է ծառի տեսակից և կտրվածքի ուղղությունից։ Փ․ տ․ բնութա– գրվում է փայտի կառուցվածքի տեսանե– լի տարրերի համակցմամբ, տարեկան շերտերի կազմությամբ և լայնությամբ, ծուծաճառագայթների առկայությամբ, մա– կերևույթի նկատմամբ դրանց ուղղու– թյամբ, փայլով, գունային երանգների տարբերությամբ։ Գեղեցիկ տեքստուրա– յով անտառանյութերը բարձր են գնահատ– վում ատաղձագործական շինվածքները, կահույքը, գեղարվեստական և զարդա– շինվածքները ձևավորելիս։
ՓԱՅՏՈՋԻԼ (Cimex; lectularius), կիսա– կարծրաթևավորների կարգի արյունա– ծուծ միջատ։ Մարմինը տափակ է, երկա– Փարոոջիլ րավուն․ արուների երկարությունը 4,9 – 6,4 մմ է, էզերինը՝ 4,8–8,4 մմ։ Հասուն Փ–ների գունավորումը դարչնակարմիր է, թրթուրներինը՝ դժգույն դեղին։ Բերանի ապարատը ծծող–ծակող տիպի է։ Սուր, տհաճ հոտով արտազատուկ արտադրող գեղձերը բացվում են երրորդ զույգ ոտ–