Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


վում է ըստ դիմումը ներկայացնելու ժամկետի։ Ամուսիններից մեկի մահվան կամ անհետ կորելու դեպքում չգրանցված ամուսնության հաստատումը դատարանով չի թույլատրվում։ ՀՍՍՀ ամուսնության և ընտանիքի գործող օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն, հայրենադարձների՝ նախքան Հայկ․ ՍՍՀ վերադառնալը արտասահմանում կրոն, ծիսակատա– րություններով կամ նրանց ապրած վայրի օրենքներով ձևակերպված ամուսնությունները, ինչպես նաև այն ամուսնությունները, որոնց վավերականությունը հաստատվում է համապատասխան պետությունների քաղաքացիական կացության ակտերի փաստաթղթերով, ՀՍՍՀ–ում հավասարեցվում են գրանցված ամուսնու– թյուններին։ գ․ Ղարախանրսն

ՓԱՍՏԱ–ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ԿԻՆՈ, կինո– արվեստի տեսակ, որը հիմնված է կյանքի իրական փաստերի, իրադարձությունների, երևույթների նկարահանման վրա։ Փ–վ․ կ–ում, որպես կանոն, դերասաններ չեն նկարահանվում, չեն օգտագործվում դեկորացիաներ և գեղարվեստական (խաղարկային) կինոյի այլ բաղադրիչներ։ Տարբերակվում են փաստագրական և վավերագրական կինոները։ Փաստագրությունը կինոյում օպերատիվ ինֆորմա– ցիան է իրականության հրատապ փաստերի, անցքերի մասին, փաստի արձանագրումն ու համառոտ մեկնաբանությունը։ Կինոփաստագրությունը էկրան է բարձրանում կինոհանդեսների, հատուկ թողարկումների, թեմատիկ փաստագրական ֆիլմերի, իրադարձային ռեպորտաժների, կինոհարցազրույցների, կինոթղթակցությունների, կինոակնարկների, բնապատ– կերային ֆիլմերի, կինոֆելիետոնների ձևով։ Վավերագրական կինոն (կամ կինո– հրապարակախոսությունը) փաստերը դիտում է ամբողջության մեջ, լայնորեն օգտագործվում են իրականության նյութի կերպարային իմաստավորման ու մարմ– նավորման հնարքները։ Փաստագրականի տարանջատումը վավերագրականից որոշ չափով պայմանական է, քանի որ կինո– փաստագրության մեջ ևս հաճախ դրսե– վորվում են կերպարային հրապարակա– խոսության տարրեր, իսկ վավերագրական ֆիլմի հիմքն էլ փաստագրությունն է։ Հեռուստատեսության առկայության պայ– մաններում փաստագրական կինոն ավելի է հակվում դեպի կինոհրապարակախոսությունը։ Կինոարվեստը սկիզբ է առել փաստագրական նկարահանումներով (Լյումիեր եղբայրների «Գնացքի ժամանումը Սիոտա կայարան», 1895 ևն)։ Փ–վ․ կ․ XX դ․ սկզբին առավելապես ցուցադրել է քաղաքային իրադարձություններ, տարբեր ժողովուրդների կենցաղը, բարքերը, քաղաքային և գյուղական տեսարաններ, գիտության և տեխնիկայի նորույթներ։ 1920–30-ական թթ․ Փ–վ․ կ–ի առաջադեմ ներկայացուցիչները (Ռ․ Ֆլաերտի, 6ո․ Իվենս և ուրիշներ), հատկապես սովետական վարպետները (Զ․ Վերտով, Վ․ Տուրին, Ռ․ Կարմեն, Ա․ Սեդվեդկին և ուրիշներ) ընդլայնել են վավերաֆիլմի թեմատիկ շրջանակները, հանդես եկել սոցիալ–քաղ․ լուրջ ընդհանրացումներով և հարցադրումներով, մշակել կինոհրա– պարակախոսության գեղագիտ․ սկզբունքները, կիրառել վավերագրական պատումի, կերպավորման նոր եղանակներ ու միջոցներ։ Սովետական Փ–վ․ կ–ի գլխ․ թեման աշխատանքն է և աշխատավոր մարդը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941–45) շուրջ 200 կինովա– վերագրողներ գտնվել են գործող բանակում։ Ետպատերազմյան տարիների, ինչպես և 1960–80-ական թթ․, սովետական Փ–վ․ կ․ բնութագրվում է երկրի խոշորագույն իրադարձությունների, աշխատանքի հերոսների վառ պատկերմամբ, քաղ․ սուր հնչողության ֆիլմերի, անցյալի ու ներկայի փաստերը համադրող, վերլուծող հրապարակախոսական, պրոբլեմային հրատապ կինոժապավենների ստեղծմամբ (Ռ․ Կարմենի «Ասք Կասպիականի նավթագործների մասին», 1953, «Մեծ հայրենականը», 1965, Ռ․ Գրիգորևի «Երկնագույն կրակի մարդիկ», 1961, Ա․ Մեդվեդկինի «Ստորության օրենքը», 1962, Վ․ Լիսակովիչի «Կատյուշա», 1964, Մ․ Ռոմի «Սովորական ֆաշիզմ», 1966, Գ․ Ֆրանկի «Առանց լեգենդների», 1967 ևն)։ ՍՍՀՄ–ում փաստավավերագրական ֆիլմեր ստեղծվում են վավերագրական ֆիլմերի կենտր․ ստուդիայում, ինչպես և բոլոր հանրապետություններում։ Տարեկան (1985) նկարահանվում է շուրջ 30 լիամետրաժ և ավելի քան 300 կարճամետրաժ ^ավերաֆիլմ, մոտ 1500 կինո– պարբերական։ Հայաստանում առաջին փաստագրական նկարահանումները կատարվել են 1907-ին։ Հայ սովետական Փ–վ․ կ․ ստեղծել է հանրապետության կյանքի, սոցիալիստ, վերափոխությունների հարուստ կինոտարեգրությունը։ «Հայ– կինոխրոնիկայի» Հայաստանի վավերագրական ֆիչմերի կինոստուդիայի (1982-ից՝ «Հայֆիլմ» ստուդիայի վավե– րագրական ֆիլմերի ստեղծագործական միավորում) նկարահանած բազմաթիվ կինոժապավեններ արժանացել են միջազգային և համամիութենական կինոփա– ռատոների պարգևների։ Փաստա–վավե– րագրական ֆիլմեր է թողարկում նաև հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիան։

Գրկ․ Шуб Э․, Крупным планом, М․, 1959; JI е й д а Д ж․, Из фильмов-фильмы, пер․ с англ․!, М․, 1966; История советского кино, 1917–1967, т․ 1–4, М․, 1969 – 1978; Кинокамера пишет историю, М․, 1971; Д р о- башенко С․ В․, Феномен достоверности․ Очерки документального фильма, М․, 1972; Р о ш а л ь Л․ М․, Мир и игра, М․, 1973; Франк Г․, Карта Птолемея․ Записки кинодокументалиста, М․, 1975․ է․ Մանուկյան

ՓԱՍՏԱՐԿՈՒՄ, կշռադատության եղանակ, որի ընթացքում առաջադրվում է որոշ դրույթ, որպես ապացուցվող թեզիս, դիտարկվում դրա ճշմարտությունը հաստատող փաստարկները և հերքող հակա– փաստարկները, գնահատվում ապացուցման թեզիսը, փաստարկները, հերքման թեզիսը (հակաթեզիսը) և փաստարկները, հերքվում հակաթեզիսը, ապացուցվում թեզիսը, ձևավորվում համոզմունք թեզիսի ճշմարտության և հակաթեզիսի սխալա– կանության մեջ, հիմնավորվում թեզիսի ընդունման նպատակահարմարությունը ակտիվ կենսադիրքորոշման և համապատասխան գործնական ծրագրերի իրականացման համար։ Փ–ման տեսությունում կարևոր դեր է խաղում Փ–ման բաղկացուցիչ տարրերի վերլուծությունը։ Թեզիսի ճշմարտության մեջ համոզմունք ձևավորելու գործում տրամաբանական ապա– ցուցման գործոնից բացի կարևոր են նաև արտատրամաբանական միջոցները (հռե– տորական արվեստի հնարները, մարդու զգացմունքային աշխարհի վրա ներգործելու միջոցները ևն)։ Փ–ման ապացուցողական կառուցվածքը հետազոտում է տրամաբանությունը, մարդկային մտածողական գործունեության համակարգում նրա բնույթը, տեղը և դերը՝ փիլ–յունը, այս կամ այն փաստարկի, Փ–ման եղա– նակների թույլատրելի կամ անթույլա– տրելի լինելը՝ բարոյագիտությունը, ապա– ցուցված դրույթր ունկնդրի համոզմունքը դարձնելու մեխանիզմը՝ հոգեբանությունը, Փ–ման անհրաժեշտությունը, փաս– տարկողի և Փ–ման նպատակի, հետևանքների փոխհարաբերությունը, Փ–ման հետևանքով իրականացվող գործողությունների բնույթը՝ սոցիոլոգիան ևն։ Փ–ման տեսությունը բացահայտում է նաև տարբեր գիտություններում Փ–ման առանձնա– հատկությունները։ Փ–ման արդի տեսությունները իդեալիզմի դիրքերից մշակվում են Բրյուսելի (Բելգիա) և Փենսիլ– վանիայի (ԱՄՆ) համալսարաններում։ Փ–ման դիալեկտիկամատերիալիստական տեսությունը մշակում է ՀՍՍՀ ԳԱ ակա– դեմիկոս Գ․ Ա․ Բրուտյանը և նրա ղեկավարած խումբը։

Գրկ․ Брутян Г․ А․, Аргументация, Е․, 1984․ Ռ․ Ջիջյան

ՓԱ Ս ՈՒՐ, Р ա ս ո ր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սասուն գավառի Իտւլվւ գավառակում, Կողբաձոր (|օուլփ) գետի աջ ափին։ Եղել է Մշո Ս․ Հովհաննեսի (Եղրդուտի) վանքի թեմական գյուղերից։ XIX դ․ վերջին – XX դ․ սկզբին Խուլփ գավառակի կենտրոնն էր և ուներ մոտ 300 հայ բն․ (36 տուն)։ Հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի (Ս․ Հակոբ)։ 1895-ին Փ․ ավերել են թուրքերը։ Փ–ի հայերի մեծ մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ Գ․ Բաղաչյան

ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), հայ պատմագիր (IV կամ V դ․)։ Ուսումնասիրողներից Մ․ Չամչյանը, Մ․ էմինը, Ն․ Բյուզանդացին, Ն․ Ադոնցը, Աեն–Մարտենը, Ա․ Գուտշմիդը և ուրիշներ Փ․ Բ–ին նույնացնելով Հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծի խորհրդական հույն եպիսկոպոս Փավստոսին, կարծում են, որ նա իր «Պատմություն Հայոց» երկը գրել է IV դ․ վերջին, հուն․, իսկ V դ․ այն թարգմանվել է հայ․։ Ք․ Պատկանյանի կարծիքով՝ Փ․ Р․ եղել է ասորի և իր երկը գրել է ասոր․։ Այլ հայագետներ (Ղ․ Ինճիճյան, Հ․ Տաշյան, Հ․ Գելցեր, Ստ․ Մալխասյան, Մ․ Աբեղյան և ուրիշներ) Փ․ P-ին համարում են հայ, իսկ նրա երկը՝ գրված հայերեն, V դ․ 2-րդ կեսին, որի հեղինակն իբր իր գիրքը վերագրել է նկարագրված