Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՓԱՐԱՔԱՐ, գյուղ ՀՍՍՀ էջմիածնի շրջանում, շրջկենտրոնից 10 կմ արլ․։ Փ–ով է անցնում Երևան–էջմիածին ավտոճանա– պարհը։ Այգեգործական սովետական տըն– տեսությունն զբաղվում է նաև պտղաբուծությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ և ութամյա դպրոցներ, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, ավտոմատ հեռախոսակայան, կեն– ցաղսպասարկման տաղավար,կինո, մսուր– մանկապարտեզ, բուժկայան, դեղատուն։ Գյուղում և շրջակայքում պահպանվել է բնակատեղի և եկեղեցի (1855)։ Փարաքար Փ–ի մոտ պեղվել է հելլենիստական դարաշրջանի տուֆակերտ, աշտարակաձև դամբարան, որտեղից հանվել են Տիգրան Բ Մեծ արքայի, Հռոմ․ հանրապետության երեքական և պարթևական մեկ արծաթե դրամներ (բոլորն էլ մ․ թ․ ա․ I դ․)։ Գտնվել է նաև Արտավազդ Բ արքայի մեկ դրամ և արամեերեն արձանագրության բեկոր։ Գբկ․ Տ ի ր ա ց յ ա ն Գ․, Փարաքարի աշտարակաձև դամբարանը և նման հուշարձաններ Հայաստանում և Առաջավոր Ասիայում, «ԲԵՀ», 1970, N& 1։ Հ․ Վարդանյան, Ե․ Ասատրյան

ՓԱՐԹՈՆՆԵՐ (< անգլ․ part – մաս), ուժեղ փոխազդող տարրական մասնիկների՝ հադրոնների կառուցվածքի տարրեր։ «Փ․» հասկացությունը 1969-ին մուծել է Ռ․ Ֆեյնմանը՝ պրոտոններից և նեյտրոններից՝ բարձր էներգիայի էլեկտրոնների ցրման դիտվող հատկությունները բացատրելու համար։ Ըստ Փ–ի մոդելի՝ այն դեպքում, երբ ցրման պրոցեսում մեծ շարժման քանակ է փոխանցվում, սյրոտոնի (կամ մեկ ուրիշ հադրոնի) կառուցվածքը կարելի է դիտարկել որպես միմյանց հետ չփոխազդող կետային մասնիկների՝ Փ–ի համախումբ։ էլեկտրոնը ցրման ընթացքում փոխազդում է միայն որոշակի Փ–ի հետ։ Ուժեղ փոխազդեցությունների տեսության՝ քվանտային քրոմադինամիկայի տեսանկյունից, Փ․ նույնացվում են հադրոնների կազմի մեջ մտնող քվարկների և գլուոնների հետ, իսկ ցրման փարթոնային մոդելը համարվում է այդ տեսության որոշակի մոտավորություն։ Ա․ խոշամիրյան

ՓԱՐԻԶ (Paris), Ֆրանսիայի մայրաքաղաքը, երկրի տնտ․, քաղ․ և մշակութային գլխ․ կենտրոնը, աշխարհի խոշորագույն և գեղեցիկ քաղաքներից մեկը։ Գտնվում է Մառն և Ուազ վտակները Սենին միախառնըվելու տեղում։ Կլիման մեղմ, ծովային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը 3,4°C է, հուլիսինը՝ 18,8°C, սառնամանիքային օրերի թիվը՝ 52, տարեկան տեղումները՝ 645 մմ։ Արվարձանների (Վերսալ, Սեն– Գընի, Իվրի, Արժանտյոյ, Գրանսի ևն) հետ կազմում է ինքնուրույն դեպարտամենտ՝ Մեծ Փարիզ (տարածությունը՝ 1710 կմ2, բնակչությունը՝ մոտ 10 մլն, 1984), որից բուն Փարիզի տարածքը պաշտոնական սահմանագծում 105 կմ2 է, բնակչությունը՝ մոտ 2,2 մլն (1984)։ Մեծ Փ․ տեղադրված է Սենի հովտում և շրջակա սարավանդների ու առանձին բլուրների (Մոնմարտր, Մոն–Վալերիեն, Դեզ– Ալյուետ սսրավանդ են) վրա, Սենի մակարդակից 100–150 մ բարձր։ Փ․ ե նրան շրջապատող 7 դեպարտամենտները 1970-ին միավորվել են, այսպես կոչված, Փարիզյան տնտ․ շրջանի մեջ, որտեղ օրական 2 անգամ դեպարտամենտների սահմաններն են հատում ավելի քան 1,4 ււլն մարդ, ընդ որում 860 հզ․ օրական գալիս է բունՓ․ աշխատելու կամ ուսումնառության, իսկ 200 հզ․ փարիզցիներ գնում են արվարձաններում աշխատելու։ Պատմական ակնարկ։ Փ․ ձևավորվել է գալլական պարիզիներ ցեղի բնակավայր Լյուտեսի տեղում (Սիտե կղզի), որը հիշատակում է Հուլիոս Կեսարը մ․ թ․ ա․ I դ․։ Մ․ թ․ Ill–IV դդ․ կոչվել է Պարիզիի (լատ․ Parisii, հետագայում՝ ֆրանս․ Paris)։ 497-ից Փ․ ֆրանկների իշխանության տակ էր, եղել է Խչոդվիգ /-ի նստավայրը։ Կարոչինգների օրոք՝ կոմսության կենտրոն։ 885–886-ին պաշարել են նորմանները։ Կապետինգների գահ բարձրանալով (987), դարձել է ֆրանս․ թագավորության մայրաքաղաքը։ Բարենպաստ աշխարհագրական դիրքը, թագավորանիստ քաղաք լինելը նպաստել են XIII –XIV դդ․ արհեստների ու առևտրի խոշոր կենտրոն դառնալուն։ Քաղաքի տնտ․ կյանքում մեծ դեր էին խաղում թագավորի հովանավորությունը վայելող վաճառականները։ XIII դարից քաղաքի կառավարումը բաժանված է]ւ թագավորական իշխանության և քաղաքային ինքնավարության միջև։ XIV–XV դդ․ Փ․ ամենամարդաշատ արև– մտաեվրոպ․ քաղաքն էր․ մոտ 100 հզ․ բնակչով (այլ տվյալներով՝ 200 հզ․) XIV դ․, 200 հզ․ (կամ 300 հզ․)՝ XV դ․։ Հարյուրամյա պատերազմ 1337–1453-ի ընթացքում 1420-ին Փ․ գրավեցին անգլիացիները, որոնց իշխանության տակ մնաց մինչև 1436-ը։ 1572-ին Փ–ում կազմակերպվել է հուգենոտների զանգվածային ջարդ (տես Բարդուղիմեոսյան գիշեր)։ Փ–ում են ծավալվել Ֆրոնդայի հիմնական իրա– դարձությունները (1648–53)։ 1682-ին թագավորական նստավայրը Փ–ից (որը մնում էր Ֆրանսիայի մայրաքաղաքը) տեղափոխվել է Վերսալ (մինչև 1789-ը)։ XVII դ․ 2-րդ կես –XVIII դ․ Փ․ դարձել է գիտության, գրականության և արվեստի համաշ– խարհային կենտրոն։ Փ–ի աշխատավորները մեծ հեր են խաղացել Ֆրանսիական մեծ հեղափոխություն 1848-ի գլխ․ իրա– դարձությունների ժամանակ։ Հեղափոխության ժամանակ Փ․ ստացել է մունիցիպալ ինքնավարության իրավունք, 1799–1814-ին գրկվել է այդ իրավունքից։ 1814-ի մարտին և 1815-ի հուլիսին Փ․ օկուպացրել են հակաֆրանս․ կոալիցիայի ուժերը XIX դ․ սկզբին ստեղծվել են առաջին ֆաբրիկա–ձեռնարկությունները, անցկացվել ջրանցքներ, կառուցվել գետային նավահանգիստ։ 1800-ին բացվել է ֆրանս․ բանկը։ 1837-ին կառուցվել է Փարիզ–Սեն ժերմեն երկաթուղին, ավելացել է Փ–ի բնակչությունը․ 1846-ին՝ 1 մլն։ Հայիսյան հեղափոխության 1830-ի շարժիչ ուժերն էին բանվորներն ու արհեստա– վորները։ 1832-ի հունիսին, 1834-ի ապրիլին, 1839-ի մայիսին տեղի են ունեցել հանրապետական ապստամբություններ, 1840-ի հուլիս–օգոստոսին՝ բանվորների զանգվածային գործադուլ։ 1843-ի վերջից 1845-ի սկիզբը Փ–ում է ապրել և աշխատել Կ․ Մարքսը։ 1846-ին այստեղ կազ– մավորվել է կոմունիստական թղթակցային կոմիտեն, իսկ 1847-ին՝ Կոմունիստների միության համայնքը։ Փ․ 1848-ի հեղափոխության գլխ․ կենտրոնն էր․ այստեղ է տեղի ունեցել 1848-ի Հունիսյան ապստամբությունը։ 1851-ի դեկտ․ 2-ին Փ–ում կատարվեց բոնապարտիստական հեղաշրջումը, բարիկադների վրա մար– տընչող առաջավոր բանվորներին ու դեմոկրատական մտավորականությանը չհաջողվեց պահպանել հանրապետությունը, հաստատվեց Երկրորդ կայսրությունը։ 1850-ական թթ․ կատարվել են Փ–ի վերահատակագծման աշխատանքներ։ XIX դ․ 2-րդ կեսից Փ․ խոշոր միջազգային ֆինանս․ կենտրոն էր։ XIX դ․ վերջին – XX-ի սկզբին Փ–ում սկսել է արագորեն զարգանալ ավտոմոբիլային արդյունաբերությունը («Ռենո», «Սիտրոեն» հսկա– գործարանները ևն)։ 1900-ին գործարկվել է Փ–ի մետրոպոլիտենի 1-ին գիծը։ Փ–ում անց են կացվել համաշխարհային արդ․ ցուցահանդեսներ (1867, 1878, 1889, 1937)։ XIX դ․ 60-ական թթ․ կեսից ուժեղացել է բանվորական շարժումը։ 1864-ի դեկտեմբերին հիմնվել է I Ինտերնացիո– նալի սեկցիան։ 1870-ի սեպտ․ 4-ի հեղա– փոխությամբ տապալվեց Երկրորդ կայսրությունը, 1870-ի սեպտեմբեր –1871-ի հունվարին Փ․ պաշարեցին պրուս, զորքերը։ Փ–ի պատմության խոշորագույն իրադարձությունն էր Փարիզի կոմունա 1871-ը։ 1889-ին Փ–ում գումարվել է II Ինտերնացիոնալի 1-ին կոնգրեսը։ 1890-ին տեղի է ունեցել երկրում առաջին մայիսմեկյան ցույցը, 1908-ի դեկտեմբեր (1909-ի հունվար)-ին՝ ՌՍԴԲԿ 5-րդ կոնֆերանսը։ XIX դ․ կես -XX-ի սկզբին Փ․ հեղափոխ․ վտարանդիության կենտրոններից էր։ 1895, 1902, 1904 և 1908–12-ին Փ․ է եկել և ապրել Վ․ Ի․ Լենինը։ 1917-ի վերջին Փ–ում սկսվել է շարժում ի պաշտպանություն Սովետական Ռուսաստանի։ 1919–20-ին տեղի են ունեցել աշխատավորների խոշոր ցույցեր։ 1930-ական թթ․, ֆաշիստ, հետադիմության հարձակման պայմաններում, Փ–ի աշխատավորները հանդես են եկել հանրապետության պաշտպանությամբ, 1934-ի փետր․ 5-ին խափանել ֆաշիստ, խռովության փորձը։ 1935-ի հուլիսի 14-ի ժող․ հուժկու ցույցը նպաստել է Ֆրանսիայում ժող․ ճակատի ձևավորմանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) ժամանակ Փ․ հայտարարվել է «բաց քաղաք»։ 1940-ի հունիսի 14-ին Փ․ օկուպացրել են գեր– մանաֆաշիստ․ զորքերը։ Փ․ Դիմադրության շարժման խոշորագույն կենտրոն