Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դեպքերի ժամանակակից հույն հոգևորական Փավսաոսին։ Ղազար Փարպեցին Փ․ P-ին դիաեւով որպես հայոց պատմության երկրորդ գրքի հեղինակի, նրա երկում հանդիպող թերությունները վերագրում է հետագա թերուս մարդկանց։ Մինչև XIX դ․ վերջին քառորդը Փ․ Բ–ի «Պատմություն Հայոցը» համարվել է անվստահելի աղբյուր։ Վիճակը փոխվել է, երբ ֆրանս․ հայագետ Սեն–Մարտենը, գերմ․ գիտնական Ա․ Դուտշմիդը և ուրիշներ Փ․ P-ի երկը գնահատել են որպես կարևոր աղբյուր և լրջորեն ձեռնամուխ եղել դրա ուսումնասիրմանը։ Պատմիչի Բուզանդ մականունը հիմնականում մեկ– նաբանվել է բյուգանդացի կամ Բյուզան– դիայում կրթություն ստացած մարդու իմաստով։ Ստ․ Մալխասյանի կարծիքով՝ այդ բառը բաղկացած է «բու» և «զանդ» հնդեվրոպ․ արմատներից և նշանակում է եղելությունների, զրույցների մեկնիչ։ Փ․ Բ–ի երկն ընդգրկում՛ է պատմ․ կարճատև ժամանակաշրջան՝ իյոսրով Բ Կոտակից մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387) Բյուզանդիայի և Պարսկաս– տանի միջև։ Այն բաղկացած է առաջաբաեից և չորս դպրություններից (երրորդ, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ), որոնք բաժանվում են առանձին վերնագրված գլուխների։ Առաջին երկու դպրությունների բացակայությունը մեկնաբանվել է տարբեր կերպ, որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ դրանք կորսվել են, մյուսների ենթադրությամբ՝ հեղինակը չի գրել, որպեսզի չկրկնի Ագաթանգեղոսին։ Երրորդ դպրության մեջ (21 գլուխ) շարադրված են նոսրով Բ Կոտակի և Տիրանի, չորրորդում (59 գլուխ)՝ Արշակ Я-ի, հինգերորդում (44 գլուխ)՝ Պապի և Վարազդաւոի թագա– վորության ժամանակաշրջանում կատարված իրադարձությունները, Արշակ Գ–ի թագավորելու (Վաղարշակի գահակցու– թյամբ) հանգամանքները, վեցերորդում (16 գլուխ)՝ Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև Հայաստանի բաժանման պատմությունը։ Փ․ Բ․ իր երկը շարադրելիս, օգտվել է Աստվածաշնչից, վարքաբանական–վկա– յաբանական գրքերից, հայկ․ նախորդ պատմագիտ․ գրականությունից, ավան– դազրույցներից (<Արշակ և Շապուհ>)։ Պատմագիտ․ և բանասիր․ մեծ արժեք է ներկայացնում երկում զետեղված «Պարսից պատերազմը» ժող․ ավանդավեպը, որի առանցքը Մասանյան Պարսկաստանի դեմ հայ ժողովրդի մղած հերոսական պայքարի պատմությունն է։ Հայրենա– սիրությամբ տոգորված գիրքը կոչված էր՝ Հայաստանի ծանր կացության պայմաններում բարձր պահել ժողովրդի ազատագր․ ոգին, նրան սատարել հայրենա– պաշտպան պայքարում։ Այն միաժամանակ ներթափանցված է քրիստոնեական գաղափարախոսությամբ (երկի գրեթե մեկ երրորդը կազմում են զանազան տեսիլներ, սրբերի վարքագրություններ, հրաշքներ, քարոզներ, խրատներ, վարդապետություններ, աղոթքներ ևն)։ «Պատմություն Հայոցը» պարունակում է արժեքավոր տեղեկություններ Հայաստանի IV դ․ քաղ․ պատմության, ներքին կյանքի, հա– սարակական–քաղ․ կառուցվածքի, դասա– կարգային ու ներդասային պայքարի, նը– րանց վւոխհարաբերությունների, եկեղեցակրոն․ հարցերի, ժողովրդի կենցաղի, սովորությունների, հավատալիքների, պարսկա–բյուզ․ հակամարտության մեջ Հայաստանի դերի մասին, ևն։ Չնայած պատմ․ դեպքերի և դեմքերի որոշակի վիպականացմանը, ստույգ ժամանակագրության բացակայությանը, առկա անճըշ– տություններին և չափազանցություններին, կրոն, և քաղ․ գործիչների գեղարվեստ․ կերպավորմանը, ճոխ և պատկերավոր լեզվով շարադրված «Պատմություն Հայոցը» հայկ․ մատենագրության արժեքավոր երկերից է։ Առաջին անգամ «Բիւզանդարան պատմութիւն» վերնագրով հրատարակվել է 1730-ին, Կ․ Պոլսում։ Մ․ էմինի թարգմանությամբ լույս է տեսել ֆրանս․ (1867), Մ․ Լաուերի թարգ– մանությամբ՝ գերմ․ (1879)։ Ստ․ Մալխասյանի աշխարհաբար թարգմանությունը, նրա ներածությամբ և ծանոթագրություններով, հրատարակվել է 1947-ին, Երևանում ։Երկ․ Հայոց պատմություն, ԵԼ 1968։ Ис– тория Армении Фавстоса Бузанда, Е․, 1953․

Գրկ․ Մալխասյան Ստ․, Ուսումնա– սիրություն Փավստոս Բյուզանդի Պատմության, Վնն․, 1896։ Գ և լ ց և ր Հ․, Փավստոս Բուզանդ կամ հայկական եկեղևցվո սկզբնա– վորություն, թրգմ․ Հ․ Թորոսյան, Վնտ․, 1896։ Ալի շան Ղ․, Հայապատում, Վնտ․, 1901։ Տ և ր–Մ կրտչյան Գ․, Փավստոսի ձեռագրերը, «Հանդես Հայագիտական», 1904, պրակ 2 , էջ 267–286։ Ա բ և ղ յան Մ․, Փավստոս Բուզանդ, Երկ․, հ․ 3, Ե․, 1968, էջ 189–197։ Բաբայան Լ․ Հ․, Դրվագներ Հայաստանի վաղ ֆեոդալիզմի դարաշրջանի պատմագրության (V –VIII դարեր), Ե․, 1977։

А д о н ц Н․, Фауст Византийский как историк, «Христианский Восток», 1922, № 6, с․ 235–272; Marquart I․, lUntersuchun- gen zur Geschichte von Eran․ 5․ Zur Kritik des Faustus V․ Byzanz․ Philologus, Band LV, Heft 2, Gottingen, 1896․

ՓԱՐԱՋԱ, հոգևորականի կապա։

ՓԱՐԱՋԱՆՈՎ (Փ ա ր ա ջ ա ն յ ա ն), Սերգեյ Իոսիֆի (ծն․ 9․1․1924, Թիֆլիս), հայ սովետական կինոռեժիսոր։ 1942–45-ին սովորել է Թբիլիսիի կոն– սերվատորիայի վոկալ բաժնում։ 1951-ին ավարտել է կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստ–ի ռեժիսորական ֆակ–ը (ի․ Սավչենկոյի արվեստանոց)։ Մասնակցել է Ի․ Սավչենկոյի «Երրորդ հարվածը» (1948) և «Տարաս Շեչենկո» (1952) ֆիլմերի ստեղծմանը։ 1951-ից որպես ռեժիսորի ասիստենտ աշխատել է Կիեի կինոստուդիայում, ուր 1954-ին նկա– րահանել է իր անդրանիկ լիամետրաժ «Անդրիեշ» կինոնկարը (6ա․ Բազելյանի հետ), ապա՝ «Առաջին տղան» (1958), «Ուկրաինական ռապսոդիա» (1961), «Ծաղիկը քարի վրա» (1962)։ ճանաչման է արժանացել Փ–ի «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը (1965, Կիեի Դովժենկոյի անվ․ ստուդիա, Կիեի համամիութենական, Մար դել Պլատայի կինոփառա– տոների մրցանակներ, Սալոնիկի կինո– փառատոնի ոսկե մեդալ, Բրիտանական կինոակադեմիայի մրցանակ են)։ «Հայֆիլմ»-ում նկարահանած «Նռան գույնը» (1969) կինոնկարը հաստատել է Փ–ի արվեստի յուրօրինակությունը և մեծ համբավ բերել ռեժիսորին։ Փ–ի ստեղծագործությանը բնորոշ է սերը ժող․ արվեստի, բանահյուսության, ժողովրդի անցյալն ու ներկան սնող մշակույթի ակունքների նկատմամբ, վառ պատկերայնությունը, գեղանկարչական մեծ ճաշակը, վավերագրական հավաստիությունը, մտքի ւիիլ․ խորությունը։ Փ․ ստեղծել է նաև մի շարք կարճամետրաժ ֆիլմեր՝ «Նատալյա Ուժվի», «Ոսկե ձեռքեր» (երկուսն էլ՝ 1957), «Հակոբ Հովնաթանյան» (1968), «Փիրոսմանի» (1985)։ «Վրացֆիլմ»-ում նկարահանել է «Լեգենդ Սուրամի բերդի մասին» ֆիլմը (Դ․ Աբաշիձեի հետ, 1984)։ 1985-ին Թբիլիսիում բացվել է նրա գեղանկարչական գործերի անհատական ցուցահան– դեսը։

Մ․ Uiniutipnigitub

ՓԱՐԱՎՈՆ (< եգիպտ․ փեր–օ – բառացի՝ մեծ տուն, հուն․ Фарасо), եգիպտ․ թագավոր, XXII դինաստիայից՝ թագավորի տիտղոս։ Ըստ եգիպտ․ հավատալիքների, Փ․ համարվել է արեի որդի, Հոր աստծու երկրային մարմնավորումը և Օզիրիսի ժառանգորդը։ Կադր «Նռան գույնը» կինոնկարից (1969), ոեժ․ Ս․ Փարաջանով