Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ընդհանրացված տեսական (վերացական), գաղափարական արտահայտությունը: Տ. կ-ի գիտ. վերլուծությունը տվել է մարքսիզմ-լենինիզմը: Տ. կ-ներն օբյեկտիվ տնտ. իրականության իմացության աստիճաններ, դրա հետևանք և միջոցներ են: Արտահայտում են մասսայական, կրկնվող տնտ. պրոցեսներն ու երևույթները: Դրանց մեջ վճռական դերը պատկանում է քաղաքատնտեսության կատեգորիաներին, որոնք արտացոլում են արտադր. հարաբերությունների պատմ. որոշակի համակարգի առավել ընդհանուր, էական, անհրաժեշտ օրինաչափ գծերը, կողմերն ու հատկանիշները: Կոնկրետ էկոնոմիկաների կատեգորիաները, որպես կարգ, կրում են տվյալ ճյուղի կամ ոլորտի նյութատեխ. բազայի, տնտեսվարության, տվյալ պետության տնտ. քաղաքականության ևն առանձնահատկությունների կնիքը: Տ. կ-ները բաժանվում են տնտ. երևույթների և պրոցեսների էությունը և արտաքին դրսևորման ձևերով այդ էությունն արտացոլող կատեգորիաների, որոնք անհրաժեշտ փոխկախվածության մեջ են: Առաջինների ուսումնասիրությունը հիմք է ծառայում վերջինների գիտ. բացատրության համար (արժեքը գնի իմացության բանալին է, հավելյալ արժեքը` շահույթի, պլանաչափությունը` պլանավորման ևն): Տ. կ-ները կարևոր են տնտեսական օրենքների իմացության և օգտագործման պրոցեսում: Սոցիալիզմի քաղաքատնտեսությունը մշակում է Տ. կ-ների և տնտ. օրենքների փոխպայմանավորված համակարգ, որոնք օգտագործվում են կոմունիստական կուսակցության և սոցիալիստ. պետության տնտ. քաղաքականության մշակման և գիտ. հիմնավորման, տնտ. «գործիքների» համակարգի և տնտ. կառավարման լծակների ստեղծման համար:

Գրկ. Մ ա ր ք ս Կ., Փիլիսոփայության աղքատությունը, Ե., 1948: Լ ե ն ի ն Վ. Ի., Փիլիսոփայական տետրեր, Երկ. լիակտ. ժող., հ. 29: Р у м я н ц е в А. М., О категориях и законах политической экономии коммунистической формации, М., 1965: О системе категорий и законов политической экономии, под ред. Н. А. Цаголова, М., 1973:

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ՏՀԶԿ, Organisation for Economic Coope ration and Development), կապիտ․ պետությունների միջազգային տնտ․ կազմակերպություն։ Ստեղծվել է 1961-ին, ԱՄՆ–ի նախաձեռնությամբ, որը ձգտում էր ուժեղացնել իր ազդեցությունը արևմտաեվրոպ․ երկրների քաղաքականության վրա։ 1986-ին ՏՀԶԿ ընդգրկում էր 24 երկիր՝ ԱՄՆ, Ավստրալիա, Ավստրիա, Բելգիա, ԴՖՀ, Դանիա, Թուրքիա, Իռլանդիա, Իսլանդիա, Իսպանիա, Իտալիա, Լյուքսեմբուրգ, Կանադա, Հունաստան, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, Նիդերլանդներ, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Շվեդիա, Շվեյցարիա, Պորտուգալիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա (հատուկ ստատուս ունի Հարավսլավիան)։ Կազմակերպության աշխատանքներին սովորաբար մասնակցում են Եվրոպական տնտեսական համագործակցության հանձնաժողովը, Եվրատոմի, Քարածխի և պողպատի եվրոպական միավորման, Ազատ առևտրի եվրոպական միավորման ներկայացուցիչները։ 1974-ից ՏՀԶԿ–ի շրջանակներում գործում է Միջազգային էներգետիկ գործակալությունը։ ՏՀԶԿ–ի նպատակն է աջակցել անդամ երկրների տնտ․ և սոց․ զարգացմանը, նպաստել համաշխարհային առևտրի ու տնտ․ այլ կապերի ընդլայնմանը, օգնություն տրամադրելու ուղիով՝ զարգացող երկրների էկոնոմիկայի վերելքին։ Սակայն կապիտ․ երկրների էկոնոմիկայի աճող անկայունության պայմաններում այդ պրոբլեմներից ոչ մեկը ամբողջությամբ լուծված չէ։

ՏՀԶԿ–ի բարձրագույն մարմինը Խորհուրդն է, որին առընթեր կազմակերպված են տնտ․ քաղաքականության հարցերի, տնտ․ դրության ու տնտ․ զարգացման ծրագրերի ուսումնասիրման ևն կոմիտեներ։ Կազմակերպության շտաբ–կայանը գտնվում է Փարիզում։

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿ (ՏՀՄԲ), սոցիա– լիստ․ երկրների միջազգային բանկ։ Հիմնադրվել է 1963-ի հոկտ․ 22-ին։ Անդամներն են՝ ԲԺՀ, ԳԴՀ, ԼԺՀ, ՀԺՀ, ՄԺՀ, ՉՍՍՀ, ՌՍՀ, ՍՍՀՄ։ 1979-ին բանկին անդամագրվել է Կուբան, 1977-ին՝ ՎՍՀ–ն։ ՏՀՄԲ 1977-ին համագործակցության պայմանագիր է կնքել ՀՍՖՀ–ի Ազգային բանկի հետ։ Բանկը փոխանակային ռուբլով բազմակողմանի հաշվարկներ է իրականացնում անդամ–երկրների միջև, վարկավորում փոխադարձ արտաքին առևտուրը և ներգրավում ու ապահովում ազատ միջոցները, կատարում հաշվարկային, վարկային, դեպոզիտային, արբիտրաժային, երաշխիքային գործառնություններ, այդ թվում նաև՝ անդամ–երկրների ազատ շրջանառող վալյուտաներով։

ՏՀՄԲ–ի կառավարման բարձրագույն մարմինը Խորհուրդն է, որը կազմված է բանկի բոլոր անդամ–երկրների ներկայացուցիչներից: Յուրաքանչյուր երկիր ունի մեկ ձայնի իրավունք՝ անկախ բանկի դրամագլխին նրա մուծումների չափից։ Բանկի գործադիր մարմինը Վարչությունն է։ ՏՀՄԲ գտնվում է Մոսկվայում։

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ըստ սովետական քրեական իրավունքի, հանցավոր արարքներ՝ ուղղված ժողովրդական տնտեսության բնականոն աշխատանքի կամ կառավարման սահմանված կարգի դեմ։ Հանցագործության սուբյեկտներ կարող են լինել ինչպես պաշտոնատար, այնպես էլ մասնավոր անձինք։ Տ․ հ–ի մի խումբը ընդհանուր է, կարող է կատարվել ժողտնտեսության ցանկացած բնագավառում (օրինակ, արգելված արհեստով զբաղվելը, պլանների կատարման վերաբերյալ հավելագրումներ կատարելը, մասնավոր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը, մասնավոր անձանց առևտրային միջնորդություն ևն)։ Մյուս խումբ հանցագործությունները կատարվում են ժողտնտեսության տարբեր ճյուղերում՝ արդյունաբերության և շինարարության ևն բնագավառներում։ Տ․ հ–ների ցանկը միութենական հանրապետոթյուններում տարբեր է։ Տ․ հ․ կատարվում են դիտավորությամբ և անզգուշաբար։ Տ. հ–ի համար նախատեսվում է՝ ազատա– զրկում 5–10 տարի ժամկետով, իսկ որոշ դեպքերում՝ առանց ազատազրկման (տուգանք, պաշտոնանկություն, այս կամ այն արհեստով զբաղվելու իրավունքից զրկում ևն)։ Ա․ Թովմասյան

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿ, տնտ․ հարաբերությունների համակարգ, սոցիալիստ. վերարտադրության պրոցեսում առաջանում են հասարակության և արտադր․ միավորումների (ձեռնարկությունների) ու դրանց ստորաբաժանումների միջև՝ կապված աշխատանքի հասարակայնորեն անհրաժեշտ ծախսերի կազմավորման և ստեղծված զուտ եկամտի բաշխման հետ։ Տնտ․ մարմինների և դրանց ստորաբաժանումների աշխատանքի պրակտիկայում Տ․ հ․ դրսևորվում է որպես տնտեսության պլանային վարման մեթոդ։ Տնտհաշվարկային հարաբերությունները կազմակերպվում են պլանաչափորեն։

Տ․ հ–ի հիմնական սկզբունքներն են՝ ձեռնարկությունների (միավորումների) օպերատիվ տնտ․ ինքնուրույնությունը, ծախսերի փոխհատուցումը և եկամուտների ապահովումը, կոլեկտիվների և յուրաքանչյուր աշխատողի նյութական շահագրգռվածությունն իրենց տնտ․ գործունեության արդյունքներում, նյութական պատասխանատվությունն այդ արդյունքների համար, դրամական վերահսկողությունը։ Տ․ հ–ի օբյեկտիվ հիմքը պլանային կառավարման զուգակցումն է արտադր․ միավորումների (ձեռնարկությունների) հարաբերական օպերատիվ–տնտ․ ինքնուրույնության հետ։ Ի տնօրինություն ստանալով նյութական և դրամական միջոցներ, նրանք արտադրություն են կազմակերպում․ հավաքագրում են աշխատուժ, պատրաստում և օգտագործում բանվորական կադրեր, սահմանում աշխատանքի վարձատրության ձևերը, ստեղծում և ծախսում են տնտեսական խթանման ֆոնդերը, որոշում են նյութատեխ․ մատակարարման և վաճառահանման հարցերը ևն: Ձեռնարկությունները հանդես են գալիս որպես իրավաբանական անձ։ Արտադրանքի թողարկման և իրացման պլանների կատարման պրոցեսում ձեռնարկությունները (միավորումները) գործում են ինքնափոխհատուցման սկզբունքով։ Նրանց խնդիրն է իրացնել արտադրանքը, փոխհատուցել նյութական ծախսերը, բանվոր-ծառայողներին վճարել աշխատավարձ և ստանալ հավելյալ արդյունք։ Արտադրանքի իրացումը հասարակական արժեքով ձեռնարկություններին շահագրգռում է նվազագույն ծախսերով ձեռք բերել առավելագույն արդյունք։

Տնտհաշվարկային ձեռնարկությունները պատասխանատվություն են կրում պլանային առաջադրանքների, պետբյուջեի և վարկային համակարգի հետ հաշվարկների կատարման, անհրաժեշտ արտադր․ կուտակումների, որակով արտադրանք թողարկելու, ռեսուրսները ռացիոնալ օգտագործելու համար ևն։

Կոլտնտեսային–կոոպերատիվ ձեռնարկությունների արտադրաֆինանս․ գործունեության ինքնուրույնության շրջանակները և նյութական շահագրգռվածությունն աշխատանքի վերջնական արդյունքներում որոշվում են սեփականության այդ