Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձևի բնույթով։ Պետ․ ձեռնարկությունների համեմատ նրանց տնտ․ ինքնուրույնությունն ավելի լայն է։

Գրկ․ Լ ե ն ի ն Վ․Ի․, Սովետական իշխանության հերթական խնդիրները, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 36։ Ն ու յ ն ի, Հոկտեմբերյան հեղափոխության քառամյա տարեդարձի առթիվ, նույն տեղում, հ․ 44։ Научные основы и практика хозяйственного расчета, М․, 1974; Р у м я н ц е в А․ М․, Социальные и экономические проблемы современности. 2 изд., М., 1977․ Վ․Ներկարարյան

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ, տես Տեխնիկատնտեսական հաշվարկներ։

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԿԱԴՐԱՆՔ աշխատանքի, շահագործման ձև, որը հիմնվում է արտադրողներին աշխատանքի, հավելյալ արդյունքի ստեղծման անուղղակի հարկադրելու վրա։ Հատուկ է բոլոր հակամարտ հասարակական–տնտ․ ֆորմացիաներին։ Բնորոշվում է շահագործողներից անմիջական արտադրողների լրիվ կամ մասնակի անկախությամբ, իրենց աշխատանքի արդյունքների նկատմամբ աշխատողների տնտ․ շահագրգռվածությամբ, արտադրության և սպառման ոլորտում տիրապետման և ենթարկման առանձնահատուկ մեխանիզմի ստեղծմամբ, որը քողարկում է շահագործումը։ Հաջորդել է արտատնտեսական հարկադրանքին, ուշ հանդիսացել շահագործման առավել զարգացած ձևը։ Արտադրության կապիտալիստ, եղանակի հաստատմամբ Տ․ հ․ դարձավ շահագործման հիմնական ու տիրապետող ձև։ Անմիջական արտադրողները, իրավական տեսակետից լինելով ազատ՝ զուրկ են արտադրության միջոցներից ու գոյամիջոցներից և ստիպված իրենց աշխատուժն են վաճառում արտադրության միջոցների սեփականատիրոջը՝ կապիտալիստին, շահագործվում նրա կողմից։ Տ․ հ–ի հետ մեկտեղ բուրժուազիան օգտագործում է արտատնտ․ հարկադրանքի տարրեր (ֆաբրիկային, հակաբանվորական են օրենքներ)։ Վարձու աշխատողների տնտ․ կախվածությունը բուրժուազիայից ավելի է ուժեղանում իմպերիալիզմի փուլում, երբ գիտատեխ․ առաջընթացի հիման վրա աճում է գործազրկությունը, բարձրանում աշխատանքի ինտենսիվությունը ևն։

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ, կանոնավոր կամ անկանոն կրկնվող արտադրության ժամանակավոր անկում, որ կապիտ․ տընտեսության մեջ առաջանում է արտադրության հասարակական բնույթի և մասնավոր կապիտ․ յուրացման հակասության հիման վրա։ Հիմնականն ընդհանուր գերարտադրության կանոնավոր, ցիկլային Տ․ ճ–երն են, որոնք առաջանում են պարբերաբար և կապիտալիստական ցիկլի ելակետային փուլն են։ Ընդգրկում են տնտեսության բոլոր ոլորտները, արտադրության մեծ մասը, ունեն խոր և տևական բնույթ։ Այդ ճգնաժամերի ընթացքում բռնի վերականգնվում են կապիտ․ վերարտադրության պարբերաբար խախտվող համամասնությունները։ Անկանոն են միջակա, մասնակի, ճյուղային և կառուցվածքային ճգնաժամերը։ Մ ի ջ ա կ ա ճգնաժամի տարբերությունն ընդհանուրից այն է, որ չի դառնում նոր ցիկլի սկիզբ, այլ որոշ ժամանակ ընդհատում է վերելքի կամ աշխուժացման փուլերը։ Այն խոր չէ և սովորաբար ունի տեղական բնույթ։ Մ ա ս ն ա կ ի ճգնաժամն ընդգրկում է տնտ․ գործունեության որևէ ոլորտ (օրինակ, դրամաշրջանառությունը և վարկը), իսկ ճ յ ու ղ ա յ ի ն ը՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի և այլ խոշոր ճյուղերի ենթաճյուղերից մեկը և կարող է զարգանալ ցիկլի յուրաքանչյուր փուլում։ Կ ա ռ ու ց վ ա ծ ք ա յ ի ն ճգնաժամը կապիտ․ արտադրության անհամաչափ, որոշ ճյուղի՝ ի վնաս մյուսների անչափ զարգացման հետևանք է։ Դրանք ավելի լուրջ և տևական տնտ․ ցնցումներ են առաջացնում, քան գերարտադրության ցիկլային ճգնաժամերը և կարող են ընդգրկել կապիտ․ մի քանի ցիկլի տևողություն։

Տ․ ճ–երը դրսևորվում են գնողունակ պահանջարկի նկատմամբ ապրանքների գերարտադրությամբ, հասարակական կապիտալի վերարտադրության պայմանների խախտմամբ, արտադրված ապրանքների իրացման հնարավորությունների խիստ սահմանափակմամբ, արդ․ ձեռնարկությունների և բանկային ու առևտր․ ֆիրմաների մասսայական սնանկացմամբ, գործազրկության աճով, վարկային հարաբերությունների խախտմամբ, արժեթղթերի կուրսի անկմամբ և սոցիալ․–տնտ․ այլ ցնցումներով։ Տ․ ճ–ի ժամանակ արտադր․ կարողությունների և միլիոնավոր աշխատավորների աշխատանքի զգալի մասը չի օգտագործվում և առաջանում են նյութական հսկայական կորուստներ։ Տ․ ճ–ի հիմնական ծանրությունն ընկնում է աշխատավորների ուսերին, սրվում է կապիտ․ երկրների սոցիալ․ իրավիճակը։

Տ․ ճ–երի գլխ․ պատճառը կապիտալիզմի հիմնական հակասությունն է՝ հակամարտ հակասությունն արտադրության հասարակական բնույթի և մասնավոր կապիտ․ յուրացման ձևի միջև։ Արտադրության միջոցների մասնավոր սեփականությամբ պայմանավորված արտադրության անարխիան, մրցապայքարն արտադրողների միջև և վարձու աշխատանքի շահագործումը մշտապես խախտում են կապիտ․ վերարտադրության համամասնությունները (ճյուղերի, արտադրության միջոցների արտադրության և սպառման առարկաների արտադրության, կուտակման և սպառման միջև ևն)։ Այդ խախտումները խորանում և ուժեղանում են ու վերջին հաշվով հասցնում կուտակված հակասությունների պայթեցման՝ գերարտադրության Տ․ ճ–ի ձևով։ Տ․ ճ–ի անխուսափելիությունը պայմանավորող կարևոր հակասությունը արտադրության և սպառման հակասությունն է, որը դրսևորվում է կապիտ․ վերարտադրության ամբողջ ընթացքի խախտմամբ, ապրանքների համընդհանուր գերարտադրության առաջացմամբ, արտադր․ կարողությունների թերօգտագործման ձևով կապիտալի հարաբերական գերկուտակմամբ և գնողունակ պահանջարկի կրճատմամբ։ Տ․ ճ․ ավարտում է կապիտ, ցիկլը և ճանապարհ հարթում հաջորդի համար՝ խախտված համամասնությունները վերականգնելու ուղիով։ Տ․ ճ–ի սկսման, խորության և տևողության ժամկետներն ամենից առաջ կախված են տնտ․ վերելքի ժամանակ վերարտադրության հիմնական համամասնությունների խախտման աստիճանից։ Բացի դրանից, Տ․ ճ–երի ընթացքում գործազրկության աճը և աշխատաժամանակի կրճատումն իջեցնում են աշխատավորների գնողունակությունը և ավելի տևական դարձնում ճգնաժամերը։ Առաջին Տ․ ճ․ տեղի է ունեցել 1825-ին (Մեծ Բրիտանիայում), որից հետո դրանք պարբերաբար կրկնվել են 1836-ին, 1847-ին, 1857-ին, 1866-ին, 1873–78-ին, 1882-ին, 1890–93-ին, 1900–03-ին, 1907-ին, 1920–21-ին, 1929–33-ին, 1937-ին, 1948–49-ին, 1957–58-ին, 1969–71-ին, 1973–75-ին։ Կապիտ․ էկոնոմիկայի հերթական Տ․ ճ․ սկսվել է 1980-ից։ Այն բնութագրվում է համախառն ներքին արդյունքի (1982-ին՝ 0,4% –ով, այդ թվում ԱՄՆ–ում՝ 1,8, Կանադայում՝ 5%-ով), արդ․ (2,4%–ով, իսկ ԱՄՆ–ում՝ 8,2, ԵՏՀ–ի երկրներում՝ 1,8%–ով) և գյուղատնտ․ (1%–ով) արտադրության ընդհանուր ծավալի կրճատմամբ, վալյուտաֆինանս․ հարաբերությունների խիստ սրմամբ, արտադր․ կարողությունների թերբեռնվածությամբ, գործազրկության աճով (1982-ի վերջին զարգացած կապիտ․ երկըրներում լրիվ գործազուրկ էր մոտ 30 մլն, մասնակի՝ 16–18 մլն մարդ, իսկ զարգացող երկրներում՝ համապատասխանաբար 40 և 41,5 մլն մարդ)։ Տ․ ճ–երը վկայում են կապիտալիզմի օբյեկտիվ անխուսափելի կործանման, նրա պատմ․ անցողիկ բնույթի մասին։ Դրանք անհրաժեշտություն են դարձնում ոչ սոցիալիստ. երկրների ժողովուրդների պայքարը նոր՝ սոցիալիստ. հասարակարգի ստեղծման համար։

Գրկ․ Մ ա ր ք ս Կ․, Կապիտալ, հ․ 1–3, Ե․, 1933–49։ Նույնի, Теории прибавочной стоимости (IV том «Капитала»), М а р к с К․ и Э н г е л ь с Ф․, Соч․, 2 изд․, т․ 26; Է ն գ ե լ ս Ֆ․, Անտի–Դյուրինգ, Ե․, 1967։ Լ ե ն ի ն Վ․ Ի․, Այսպես կոչված շուկաների հարցի առթիվ, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 1։ Ն ու յ ն ի, Տնտեսական ռոմանտիզմի բնութագրության շուրջը, նույն տեղում, հ․ 2։ Ն ու յ ն ի, Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում, նույն տեղում, հ․ 3։ Ն ու յ ն ի, Դիտողություն շուկաների տեսության հարցի շուրջը, նույն տեղում, հ․ 4։ Ն ու յ ն ի, Մարքսիզմ և ռևիզիոնիզմ, նույն տեղում, հ․ 17։ ՍՄԿԿ XXVI համագումարի նյութերը, Ե․, 1981։ Т р а х т е н б е р г И․, Капиталистическое воспроизводство и экономические кризисы, 2 изд․, М․, 1954; М е н д е л ь с о н Л․, Теория и история экономических кризисов и циклов, т․ 1–3, М․, 1959–64; М и л е й к о в с к и й А․ Г․, Современный этап общего кризиса капитализма, М․, 1976․ Վ․ Ներկարարյան

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԱՏԵՐԻԱԼԻԶՄ, տ ն տ ե ս ա կ ա ն դ ե տ ե ր մ ի ն ի զ մ, պատմության մատերիալիստական ըմբռնման դոգմատիկական պարզեցումը։ Տ․ մ․ հասարակական զարգացման դիալեկտիկայի հարստությունը հանգեցնում է ի սկզբանե տիրապետող «տնտ․ գործոնի» գործողությանը, տնտեսությունը համարում պատմության սուբյեկտ, իսկ մարդկանց՝ արտադրողական ուժերի անգործունյա «տարր», արտադրական հարաբերությունների արդյունք։ Տ․ մ-ում արտադրողական ուժերից և արտադր․ հարաբերություններից սխեմատիկորեն բխեցվում են հասարակության