Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թուրք–քրդ․ զարհուրանքները պատկե– րելուց բացի, գրողն ուշադրությունը կենտ– րոնացրել է ազգ․ կեղեքիչների վրա, ցույց տվել, որ նրանց հակաժող․ վարքա– գիծը օտարերկրյա լծից նվազ քստմնե– լի չէ։ Փ․ դատապարտել է ստրկամտու– թյունն ու ստորացումը, պատկերել ցե– ղասպանների դեմ արևմտահայ աշխատա– վորների պայքարի ողբերգական դրվագ– ներ, ստեղծել անվեհեր անհատների կեր– պարներ («Խերան», «Կայծակ», «Թեթե հաճույքներ», «Մեռնողները բարևում են ձեզ» ևն)։ «էմմա» (1895, հրտ․ 1901) վե– պում և «Հաջի բեկ» (1906, «Արշալույս», Թիֆլիս) վիպակում Փ․ սուր քննադատու– թյան է ենթարկել ազգ․ որոշ կուսակցու– թյունների կտրվածությունը ժող․ զանգ– վածներից, նրանց արկածախնդրություն– ները։ 1890-ական թթ․ սկզբներից մեծապես լայնացել է Փ–ի ստեղծագործության թե– մատիկան։ Ազգ․ կյանքի բազմատեսակ խնդիրներ արծարծելուց բացի, գրողը ուշադրությունը սևեռում է նաև «հանրա– մարդկային վշտերի» վրա՝ հարազատ ժողովրդի սոցիալ․ ու քաղ․ ծանր վիճակը դիտելով որպես համամարդկային մեծ անարդարությունների բաղկացուցիչ մաս։ Այս նոր մտայնությունն առավելագույն չափով մարմնավորվել է Փ–ի այլաբանա– կան զրույցներում, որոնցով գրողը նոր էջ է բացել հայ գրկ–յան պատմության մեջ։ Նա ստեղծել է ավելի քան հիսուն զրույց, որոնցում յուրովի արտացոլված է ժամա– նակի հեղափոխ․ տրամադրությունների վերընթացը։ «Մարդագայլ» (1891) զրույ– ցում Փ․ սոցիալիստ, ուտոպիզմի դիրքե– րից պաշտպանել է մարդկանց աշխատան– քային, նյութական և իրավական հավա– սարության գաղափարը։ Այդ ժանրի հե– տագա գործերում հեղինակը ցույց է տվել սեփականատիրական հոգեբանության հակամարդկային ուղղվածությունը («Լուր– ղա լուր*, «Մուրճ*, 1894, 5), դասա– կարգային հակամարտությունների շար– ժիչ ուժեր համարել տնտ․ անարդարու– թյունը («Կլոր աստվածներ», «Տարազ», 1898, К 45)։ XX դ․ սկզբին Փ–ի աշխարհայացքի վրա վճռական ազդեցություն են ունենում ռուս, միջավայրը և ռուս հեղափոխական միտքը։ Նա հանգում է դասակարգային պայքա– րում բանվոր դասակարգի առաջնորդ դե– րի գիտակցմանը («Վիշապ», 1903, «Զո– հակ», «Երկիր», 1906, JVC 31, ևն), հրա– պարակախոսական հոդվածներում և գե– ղարվեստ․ գործերում («Անտառը շարժ– վում է», «Մուրճ», 1905, JSC 9, «Զարթնել է առյուծը», 1905, «Արշալույս», JSP 75, «Ծով», 1909, «Խարույկ», անտիպ, ևն) պատկերում է բռնակալության դեմ ոտքի ելած ժող․ զանգվածների ուժն ու վճռա– կանությունը, հաղթանակի հեռանկարը։ Դրանք հայ պրոլետարական գրկ–յան լավագույն դրսևորումներից են։ Փ․ խոշոր դեր է կատարել հայ դրամա– տուրգիայի զարգացման գործում։ Նա գրել է ինը դրամա, որոնց մեջ պատմ․ ու արդիական4 նյութի հիմքի վրա առաջ է քաշել ազգային–ազատագր․ և հեղափոխ․ խնդիրներ («Արշալույս», 1905, «Հոսանք», 1902, հրտ․ 1905, «Թատրոն», ․NJ 2, «ժայռ», 1907, «Այծեմնիկ», 1915, հրտ․ 1959, «Խա– րույկ», «Հայրենիքի համար»^ 1916, հրա․ 1959, ևն)։ Փ․ բազմաթիվ վեպեր, վիպակներ, պատմվածքներ ու զրույցներ է գրել տար– բեր ժողովուրդների (ռուս, պարսիկ, թուրք, ադրբեջանցի, քուրդ, վրացի, արաբ, հրեա, չին ևն) բանահյուսական, պատմ․ ու արդիական նյութի հիման վրա, մեծա– պես նպաստել հայ իրականության մեջ ինտերնացիոնալ մտայնության տարած– մանը։ «Հայ բոշաներ» (1899) ազգագրա– կան ուսումնասիրության հավար նա ըն– տրվել է Մոսկվայի կայսերական ազգա– գրական ընկերության անդամ–աշխատա– կից (1900)։ Փ․ գրել է հայ, ռուս և համաշխարհային գրկ–յանը նվիրված գրաքննադատական հոդվածներ, մերկացրել գրական անկու– մայնությունը, պաշտպանել գեղարվեստ, խոսքի ճշմարտացիության, ռեալիզմի, հե– ղափոխ․ միտվածության սկզբունքները։ Նա առաջինն է ստեղծել հայ գրկ–յան ամ– բողջական պատմությունը («Պատմություն հայոց գրականության սկզբից մինչև մեր օրերը», 1910)։ Փ․ եղել է ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկը։ Տիրապետել է 14 լեզ– վի, հայերեն է թարգմանել մի շարք գրող– ների երկեր (Սալտիկով–Շչեդրին, Լ․ Տոլս– տոյ, Ա․ Դոդե, Ն․ Նարիմյանով, էրկ– ման–Շատրիան, Նիցշե, Գանչեմ Շուքրի, Շարլ Մերե ևն), գրել է ընդհանուր քաղա– քակրթության, արվեստների, գրական ուղ– ղությունների պատմություններ, տրամա– բանությանը, հայոց պատմության առան– ձին հատվածներին, լեզվաբանությանը, երաժշտությանը նվիրված աշխատություն– ներ, բեմադրել իր դրամաներից մի քա– նիսը, գրել դրանց երաժշտությունը։ Նա հանրածանոթ «Զեյթունցիների մարշ»-ի տեքստի հեղինակն է։ Հեղափոխ․ գործունեության համար Փ․ ամբողջ կյանքում հետապնդվել է ցարա– կան կառավարության կողմից, երեք ան– գամ դատապարտվել բանտարկության, հեռացվել աշխատանքից։ Նս գաղտնի հսկողության տակ էր, նրա որոշ երկեր հանվել են հրատարակություն]ւց, ոչնչաց– վել, ձեռագրերն ու գրքերը՝ բռնագրավ– վել։ Թուրք, կառավարությունը նրա նկատ– մամբ մահվան վճիռ է արձակել։ Փ․ ստորագրել է նաև Ապրո, Բրիչ, Վարդգես, Վասպուրականցի, Թղթակից Բյուզանդիոնի, Կ․, Կայծ, Փ․, Վ․ Փ․, Վ․ Գուրգենյան և այլ կեղծանուններով։ Երևանում կա Փ–ի անվ․ փող ւց։ Երկ․ Ընա․ երկ․, գիրք 1-2, և , 1939-40։ Երկ․ ժող․, հ․ 1–5, 1958 – 59։ Երկ․ ժող․, հ․ 1–3, 1972 – 73։ Կորսված աիդարություն (Պատմվածքներ), Ե․, 1982։ Գրկ․ Նանումյան Ռ․, Վրթանես Փա– փազյան․ Կյանքը և ստեղծագործությունը, Ե․, 1956։ Օհանյան Ա․ Կ․, Վրթանես Փա– փազյան, Ե․, 1976։ Ա․ Օհանյան

ՓԱՓԱԶՅԱՆ ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲ», Բեյրու– թի Հայ թատերասիրաց ընկերակցության թատերախումբը։ Կազմակերպվել է 1959-ին։ Նպաստում է հայ մշակույթի և, մասնավորապես, մայրենի լեզվի պահ– պանությանը, հասարակության գեղագի– տական դաստիարակությանը։ Թատերա– խումբը Վահրամ Փափազյանի անունով կոչվել է 1960-ին։ «Փ․ թ>-ի գործունեու– թյան առաջին փուլը կապված է դերասան և ռեժիսոր Պ․ Ֆազլյանի անվանը, որը 1959-ից այդտեղ բեմադրել է Շանթի «Հին աստվածներ», Մ․ Քոչարյանի «Մու– սա լեռան քառասուն օրը», Մոլիերի «ժորժ Դանդեն», «Տարտյուֆ», Շեքսպիրի «Ամա– ռային գիշերվա երազ», Դոլդոնիի «Ստա– խոս», Պանյոլի «Տոպազ» և այլ պիեսներ։ Այնուհետև թատրոնը ղեկավարել է Լոն– դոնում թատեր․ կրթություն ստացած դե– րասան և ռեժիսոր Դ․ Աաթամյանը։ Նրա բեմադրությամբ ժ․ Ֆեյտոյի «Կասկածը կնոջ մտքին մեջ» կատակերգությունը 1972-ին թատերախումբը ներկայացրել է նաև Երևանում՝ հյուրախաղերի ժամա– նակ։ Այլ բեմադրություններից են՝ Պա– րոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», Կամսարականի «Վարժապետին աղջիկը», Շեքսպիրի «Բազում աղմուկ վասն ոչըն– չի» ևն։ 1977-ից թատրոնի ղեկավարն էր Երևանի գեղարվեստա–թատերական ինստ–ի շրջանավարտ Վ․ Ատրունին։ Նրա բեմադրությամբ ներկայացվել են՝ Պսաֆ– սի «Ստախոս կուզվի» և այլ պիեսներ։ «Փ, թ․»-ի գործունեությանը իրենց երկա– րամյա ու բեղմնավոր աշխատանքով նը– պաստել են Լ․ Դույումճյանը, Զ․ Ներսես– յանը, Զ․ Դալուստյանը, Թ․ Աարգսյանը, Դ․ Աողոմոնյանը, Հ․ Տատուրյանը, Հ․ Թումյանը, Վ․ Ցուրնեշլյանը, Հ․ Վար– դիվառյանը, Լ․ Մելքոնյանը, Պ․ Տեր–Սա– հակյանը և ուրիշներ, որոնք արժանի ավանդ ունեն լիբանանահայ թատրոնի պատմության մեջ։ Բ․ Հովակիմյան

ՓԱՓԱԶՅԱՆՅ, Փ ա փ ա զ յ ա ն, Ստե– փան [ 14(26)․6․1840, Կ․ Պոլիս –16(28)․3․ 1888, Կ․ Պոլիս), հասարակական–քաղ․ գործիչ, հրապարակախոս, խմբագիր, մանկավարժ։ Սովորել և դաստիարակվել է Ս․ Փրկչի ազգ․ հիվանդանոցում, 1854-ից ուսումը շարունակել Զմյուռնիայում, հոր– եղբոր՝ հայագետ Անդրեաս Փափազյանի մոտ։ 1858-ին վերադառնալով Կ․ Պոլիս՝ դասավանդել է Ա․ Փրկչի ազգ․ հիվանդա– նոցում (1858–61), Ղալաթիայի Մայր վարժարանում, եղել Դում–Դափուի Պեզճ– յան և լուսավորչ․ երկսեռ վարժարաննե– րի տեսուչ։ 1863–67-ին հրատարակել է <ժաՎասակ> կիսամսյա հանդեսը, հոդ– վածներ տպագրել «Օրագիր», «Նոր դար», «Մամուլ», «Հայրենիք», «Մասիս» պարբե– րականներում, պաշտպանել աշխատավոր ժողովրդի շահերը։ Մշակել է Արմ․ Հայաս– տանի ազգ․ վարժարանների ընդհանուր կանոնադրությունը («Կանոնադրություն ընդհանուր բարեկարգության ազգային վարժարանաց», 1864)։ Մ․ Խրիմյանի հանձնարարությամբ ու աջակցությամբ կազմել և Ազգ․ ժողովին է ներկայացրել «Դավառահայ հարստահարությունների տեղեկագիրը», դատապարտել թուրք աղաների և քուրդ բեկերի վայրագություն– ները Արմ․ Հայաստանում, թուրք, կառա– վարությունից պահանջել կիրառել Բեռ– լինի կոնգրեսի որոշման 61-րդ հոդվածը, զինվ․ պայքարի կոչել հայ ժողովրդին։ Դրել է մի շարք դպրոց, դասագրքեր («Քե– րականություն», «Թվաբանություն», «Ազ– գային և սրբազան պատմություն» ևն), երգեր։ Հ․ Ղազարյան