Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՓԱՓԿԱՄՈՐԹՆ ԵՐ (Mollusca), փափ– կամարմիններ, անողնաշարավոր կենդանիների աիպ․ ունի 7 ղաս՝ զրահա– վորներ, ակոսափորայիններ, մոնոպլա– կոֆորներ, երկփեղկանիներ, փորոտանի– ներ, թիոտանիներ և գլխոտանիներ։ Չհատվածավորված, երկկողմ համաչափ կենդանիներ են, սակայն փորոտանինե– րի մոտ երկրորդաբար առաջացել է ան– համաչափություն, իսկ զրահավորները, ակոսափորայինները և մոնոպլակոֆոր– ները պահպանել են հատվածավորությու– նը։ Մարմինը կազմված է գլխից, իրանից, ոտքից և խեցուց։ Երկփեղկանիները սա– կավաշարժության և պասսիվ սնման հե– տևանքով կորցրել են գլխային հատվածը։ Իրանը կամ ընդերային պարկը պարու– նակում է ներքին օրգանների մեծ մասը և առաջացնում մաշկային ծալք՝ թիկնոց, որն իր արտաքին մակերեսին առաջաց– նում է խեցի։ Թիկնոցի և իրանի միջև առաջանում է թիկնոցի խոռոչ, որտեղ տեղավորված են թիկնոցային օրգաննե– րը՝ խռիկները և քիմ․ զգացողության օր– գանները՝ օսֆրադիումները․ այստեղ են բացվում նաև արտաթորության, սեռա– կան անցքերը և հետանցքը։ Նստակյաց– ները և մակաբույծները ոտք չունեն (ոստրեներ և այլն), լողացողների ոտ– քը վերածվել է լողակների (թևոտա– նիներ)․ գլխոտանիներինը՝ բերանը շըր– ջապատող շոշափուկների և ձագարի, որը դարձյալ շարժման օրգան է։ Զրահա– վորների խեցին կազմված է 8 թիթեղիկ– ներից, երկփեղկանիներինը՝ 2 կողքային փեղկերից, մնացածներինը ամբողջական է․ կազմված է օրգ․ հիմքից ու կալցիումի կարբոնատից և կատարում է արտա– քին կմախքի դեր։ Աղիքը կազմված է առաջնաղուց, միջնաղուց և վերջնաղուց։ Կլանում կա Փ–ին բնորոշ քերիչ։ Ունեն թքագեղձեր և լյարդ։ Շնչառության օր– գանները 1 կամ մի քանի զույգ առաջնա– յին խռիկները կամ քտենիդներն են։ Ցա– մաքային Փ․ ՛շնչում են թիկնոցի խոռոչի հաշվին առաջացած թոքերով։ Փ–ի արյու– նատար համակարգը բաց է (գլխոտանի– ներինը՝ համարյա փակ)։ Սիրտը հաճախ կազմված է զույգ նախասրտերից և փո– րոքից։ Անհամաչափ Փ․ ունեն միայն 1՝ ձախ նախասիրտ։ Արտաթորության օր– գանները 1 կամ մի քանի զույգ երիկամ– ներն են։ Զրահավորների, մոնոպլակոֆոր– ների և ակոսափորայինների նյարդային համակարգը կազմված է գլխային աղեղից և զույգ կողքային ու փորային նյարդա– բներից, մյուսներինը՝ մարմնի տարբեր մասերում ցրված զույգ հանգույցներից, որոնք իրար միացած են երկայնական և լայնական նյարդաբներով։ Բարձրակարգ փորոտանիներն ու գլխոտանիներն ունեն բավական բարդ գլխուղեղ։ Փ․ բազմանում են միայն սեռական ճանապարհով։ Կան բաժանասեռ և հերմաֆրոդիտ տեսակներ։ Ցածրակարգ Փ–ին բնորոշ են տրոխոֆորա կամ վելիգեր թրթուրները, իսկ թոքաշունչ փորոտանիները և գլխոտանիները զար– գանում են առանց կերպարանափոխու– թյան։ Փ–ի մեծամասնությունն ապրում է ծովերում, օվկիանոսներում, կան նաև աղի և քաղցրահամ ջրերում ապրող և ցամա– քային տեսակներ։ Փ․ սնունդ են ծառա– յում ձկների, թռչունների, կաթնասուննե– րի համար։ Օգտագործվում են նաև մար– դու սննդում (ոխարե, ծովային սանր, կա– ղամար, այգու խխունջ ևն)։ Մարգարտա– խեցուց և այլ երկփեղկանիներից ստա– նում են մարգարիտ, սադափ։ Նավաորդը վնասում է նպվերի փայտյա մասերը։ Խխունջներն ու կողինջները մշակովի բույ– սերի վնասատուներ են։ Որոշ Փ․ մարդու և կենդանիների մակաբույծ որդերի միջ– նորդ տերեր եե։ Հայտնի է ժամանակա– կից Փ–ի մոտ 107 հազար տեսակ։ Ջ․ Գրիգորյան Պատկերազարդումը տես 320-րդ էջից հետո՝ ներդիրւսմ։

ՓԱՓՈՎԻՁ (Փոփովիչ) Անդրեաս [1809, Սուչավա (այժմ՝ Ռումինիայում) – 17․9․ 1858, Կ․ Պոլիւ^), հայ բժիշկ, լուսավորիչ։ Նախնական կրթությունը ստացել է ծննդա– վայրում։ 1831-ին ավարտել է Պհշտի (Բուդապեշտի) բժշկ․ համալսարանը և աշխատել որպես բժիշկ։ 1840–42-ի միջև ընկած ժամանակաշրջանում տեղափոխ– վել է Կ․ Պոլիս։ Նպաստել է առողջապա– հության վիճակի բարելավմանը, հռչակ– վել որպես ժող․ բժիշկ։ Փ․ գրել է «Արվեստ երկայնակեցության որ է Առողջ՝ երկայն ու երջանիկ ապրելու ուսումը» աշխատությունը (1850), որտեղ շոշափել է նաև փիլ․ հարցեր։ Առաջադրել է մարդու կեցությանը, նրա ձևավորմանն ու առողջությանը վերաբերող բազմաթիվ հարցեր, որոնց առանցքը բնության հետ մարդու կապի, մարդ տեսակի գոյության ու հետագա կատարելագործման գաղա– փարն է։ Փ․ մարդաբանության և նատու– րալիզմի ոգով է մեկնել մարդու բնույթը, ժամանակի ֆիզիոլոգիայի, հոգեբանու– թյան ու բժշկության նվաճումների հիման վրա բացատրել հոգեֆիզիոլոգիականի պրոբլեմը, մերժել հոգեֆիզիոլոգիական զուգահեռականությունը, հոգեկանը բա– ցատրել գլխուղեղի և նյարդային համա– կարգի ֆիզիոլոգիական գործունեությամբ։ Փ–ի փիլ․ հայացքներին բնորոշ է դեիզմը, էվոլյուցիոնիզմը, մասամբ՝ մարդաբանա– կան մատերիալիզմը։ Գրկ․ Թորգոմյան Վ․, Անդրեաս բժիշկ Փոփովիչ, «ՀԱ>, 1894, 7։ Հ ա ր ու թ յ ու ն– յ ա ն էդ․, Հայ փիլիսոփայական միտքը XIX դարի առաջին կեսին, Ե․, 1965։ Ога– несян Л․ А․, История медицины в Арме– нии․ С древнейших времен до наших дней, ч․ IV, Е․, 1947, с․ 125-130․ Ս․ Սարգսյան, <,․ Գրիգորյան

ՓԱՓՈՒԿ ՇԱՆԿՐ (< ֆ ր․ chancre – խոց), սուր վարակիչ վեներական հիվանդու– թյուն։ Փոխանցվում է հիմնականում սե– ռական ճանապարհով։ Հարուցիչը Դյուկ– րեյ–Ուննա–Պետերսենի ստրեպտոբա– ցիլն է։ Փ․ շ–ի մաքուր կուլտուրան առա– ջինն ստացել են Ս․ Իստամանովը և Ա․ Հա– կոբյանցը (1897)։ Վարակումից 2–3 օր անց, սեռական օրգաններում առաջանում է վառ կարմիւ բիծ, որն այնուհետև վեր է ածվում հանգուցիկի, թարախաբշտիկի։ Վերջինիս պատռվելուց հետո գոյանում է փոքրիկ խոց, որն արագորեն մեծանում է։ Դրան զուգընթաց առաջանում են նոր խոցեր, որոնք խիստ ցավոտ են, կախված եզրերով ու փափուկ կոնսիստենցիայով (այստեղից էլ՝ «Փ․ շ․» անվանումը)։ Խո– ցերի հատակն անհարթ է՝ ծածկված առատ թարախային արտադրությամբ։ 2–3 ամիս անց խոցերն ապաքինվում են՝ առաջաց– նելով սպիներ։ Հիվանդների 30–40%–ի մոտ բորբոքվում են նաև աճուկային ավ– շային հանգույցները։ Փ․ շ–ի տարբերա– կիչ ախտորոշումը կարծր շանկրից (տես Սիֆկիս) կատարվում է կլինիկական ու շճաբանական հետազոտություններով։ Բ ու ժ ու մ ը․ սուլֆանիլամիդներ, ան– տիբիոտիկներ։ է․ Դանիեւրսն

ՓԵԼԵՇՅԱՆ Արտավազդ Աշոտի (ծն․ 22․2․ 1938, Լենինական), հայ սովետական կի– նոռեժիսոր։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գոր– ծիչ (1978)։ 1968-ին ավարտել է Կինեմա– տոգրաֆիայի համամիութենական ինստ–ի ռեժիսորական ֆակ–ը։ Մրցանակներ են շահել Փ–ի «Լեռնային պարեկ» (1964, «Երևան» ստուդիա), «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբը» (1967, երկուսն էլ՝ Կի– նեմատոգրաֆիայի համամիութենական ինստ–ի ուս․ ստուդիա) ֆիլմերը։ «Մենք» (1969, Օբերհաուզենի միջազգ․ կինո– փառատոնի պատվավոր դիպլոմ), «Տար– վա եղանակները» (1975), «Մեր դարը» (1982, երեքն էլ՝ «Երևան» ստուդիա), «Երկրաբնակները» (1970, Մինսկի վա– վերագրական ֆիլմերի ստուդիա), «Աստ– ղային պահեր» (1972, ռեժ․ Լ․ Կուլիջանովի հետ) ֆիլմերը, ինչպես և «Սիբիրիադա» (1978, ռեժ․ Ա․ Միխալկով–Կոնչալովսկի) կինոնկարի վավերագրական մասը հա– վաստում են Փ–ի արվեստին հատուկ էպի– կական շունչը, պատկերա–հնչյունային մոնտաժի բարձր վարպետությունը։ Նրա «Դիստանցիոն մոնտաժ» աշխատությունը (1974, «Вопросы киноискусства», պր․ 15) նոր խոսք է համարվում կինոյի մոնտա– ժային տեսության մեջ։ ՀՍՍՀ պետ․ մըր– ցանակ (1985)։ Մ․ Ստամրուցրսն ՓԵՅՆ (Paine) Թոմաս (1737–1809), ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի հասարակա– կան և քաղ․ գործիչ։ XVIII դ․ լուսավորա– կանության հեղափոխ․ թևի ներկայացու– ցիչ։ 1774-ին մեկնել է Հս․ Ամերիկա, որ– տեղ շուտով դարձել է անգլ․ գաղութների անկախության համար պայքարի մար– տիկ։ «Առողջ բանականություն» (1776) պամֆլետում պաշտպանել է ժողովրդի ինքնիշխանության գաղափարը և հեղա– փոխության իրավունքը, ապացուցել Մեծ Բրիտանիայից հս–ամեր․ գաղութների ան– ջատման անհրաժեշտությունը և անկախ հանրապետության ստեղծումը։ Պամֆլե– տի գաղափարներն իրենց արտահայտու– թյունն են գտել Անկախության դե կ չարա– ցիա /776-ի մեջ։ Թ․ Ջեֆերսոնի հետ հան– դես է եկել հանուն ստրկության վերաց– ման։ 1777–79-ին եղել է կոնգրեսի ար– տաքին գործերի կոմիտեի քարտուղար։ Ողջունել է Ֆրանս, բուրժ․ մեծ հեղափո– խությունը։ «Մարդու իրավունքները» (1791–92) տրակտատում պաշտպանել է Մարդու և քաղաքացու իրավունքների դեկւարացիայի հեղափոխ․ սկզբունքնե– րը։ Փ․ մեկնել է Ֆրանսիա, ընտրվել Կոն– վենւոի անդամ, սակայն, ընդհարվելով յակոբինյանների հետ, 1793-ի վերջին բանտարկվել է (շուրջ 1 տարի)։ XVIII դ․ ամեր․ հասարակական–քաղ․ շարժման արմատական–դեմոկրատ․ ուղղության առավել հետևողական ներկայացուցիչ Փ–ի հայացքներն անմիջական ազդեցություն