Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րակության կյանքի մյուս բոլոր երևույթները, որոնք ինքնուրույն ակտիվ դեր չունեն։ Տ․ մ–ում մարդիկ լոկ անձնավորում են տնտ․ կատեգորիաները, նրանք իջեցվում են մինչև գիտակցությամբ և կամքով օժտված իրի աստիճանը, այնինչ Կ․ Մարքսը իրերի հարաբերությունների ետևում տեսնում էր մարդկանց միջև հարաբերությունները։

Տ․ մ․ առավել ավարտուն արտահայտել է Վ․ Շուլյատիկովը, այն բնորոշ է օպորտունիզմին (է․ Բեռնշտայն և ուրիշներ), դրսևորվել է նաև որոշ մարքսիստների հայացքներում (Ա․ Լաբրիոլա,Պ Լաֆարգ,Ֆ․ Մերինգ և ուրիշներ)։ Վ․ Ի․ Լենինի բնորոշմամբ Տ․ մ–ի առաջացմանը նպաստել է այն, որ մարքսիզմի յուրացումը կատարվել է «․․․ծայրահեղորեն միակողմանի, այլանդակ կերպով, անգիր անելով այս կամ այն «լոզունգները»․․․ այս կամ այն պատասխանները և չհասկանալով այդ պատասխանների մարքսիստական չափանիշները» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 20, էջ 106)։

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇՐՋԱՆ, երկրի ժողտնտեսության տերիտորիալ մասը, որը բնորոշվում է տնտեսաաշխարհագրական որոշակի դիրքով, տերիտորիալ-տնտ․ միասնությամբ, բնական ու տնտ․ պայմանների յուրօրինակությամբ և պատմականորեն ձևավորված արտադր․ մասնագիտացմամբ, որը հիմնվում է աշխատանքի տերիտորիալ հասարակական բաժանման վրա։ Տես նաև Տնտեսական շրջանացում, Տնտեսական շրջանի համալիր զարգացում հոդվածները։

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՑՈՒՄ, աշխատանքի տերիտորիալ հասարակական բաժանմանը համապատասխան ձևավորված կամ ձևավորվող տնտ․ շրջանների առանձնացումը։ Տնտ․ շրջանը երկրի ժողտնտեսության մասն է, որն օժտված է որոշակի հատկանիշների (տնտեսաաշխարհագրական դիրքը, համալիր զարգացումն ու տարածքային–տնտ միասնությունը, բնական ու տնտ․ պայմանների ինքնատիպությունը, պատմականորեն ձևավորված արտադր․ մասնագիտացումը) միասնությամբ։ Տնտ․ շրջանագոյացման պրոցեսի ինտենսիվությունը և զարգացման աստիճանը կախված են աշխատանքի տերիտորիալ հասարակական բաժանման մակարդակից։ Տարբերում են համատնտ․ (ինտեգրալ) և ճյուղային (արդ․, գյուղատնտ․, տրանսպորտային, բնակչության, ռեսուրսային, էներգետիկական, սպասարկման ոլորտի են) շրջանացում։ Ի տարբերություն երևույթների աշխարհագրական տարբերակման, երբ առանձնացվում են միատարր տերիտորիաներ (արեալներ), Տ․ շ․ առանձնացնում է ներքին կապերի համակարգ, ներքին ամբողջականություն ունեցող տարածքներ (շրջաններ), որոնց հատուկ է տվյալ երևույթի տարածական կազմակերպման թեկուզև նվազագույն մակարդակ։

Կապիտալիզմի պայմաններում տնտ. շրջանների ձևավորումն ու զարգացումն ընթանում են տարերայնորեն և ուղեկցվում են սուր մրցապայքարով։ Որևէ ճյուղի զարգացումը մի շրջանում հաճախ հանգեցնում է դրա անկմանը մյուս շրջանում։ Կապիտ․ երկրների Տ․ շ․ լոկ արձանագրում է աշխատանքի տերիտորիալ հասարակական բաժանման տնտ․ շրջանագոյացման վիճակը և ունի միայն գիտաճանաչողական նշանակություն։ Սոցիալիզմի պայմաններում աշխատանքի տերիտորիալ հասարակական բաժանումը և տնտ․ շրջանների զարգացումը կարգավորվում են պլանային հիմքի վրա՝ սոցիալիզմի տնտ․ օրենքների ճանաչման ու օգտագործման միջոցով։ Սոցիալիստ, երկրների Տ․ շ․, գիտաճանաչողական նշանակությունից բացի, անտեսավարության կարևոր մեթոդ է, որի կիրառումը նպաստում է տերիտորիալ պլանավորման և ճյուղային կառավարման ճիշտ զուգորդմանը, արտադրողական ուժերի ճիշտ տեղաբաշխմանը, նյութական միջոցների ռացիոնալ միջշրջանային փոխանակման կազմակերպմանը, երկրի տարբեր մասերի տնտ․ մասնագիտացմանն ու տնտ․ շրջանների կոմպլեքսային զարգացմանը և որպես այդ բոլորի արդյունք` հասարակական արտադրության արդյունավետության բարձրացմանը։ Սոցիալիստ. երկրների Տ․ շ․ ունի հեռանկարային բնույթ, այն առանձնացնում է ժողտնտեսության տերիտորիալ կառուցվածքային մասերը, և սոցիալ տնտ․ զարգացման կանխատեսման հիման վրա որոշում Տ․ շ–ման առավել նպատակահարմար հեռանկարային սխեման, յուրաքանչյուր տնտ․ շրջանի զարգացման հնարավորություններն ու գիտականորեն հիմնավորված հեռանկարները։ Տ․ շ․ ունի բազմամակարդակ բնույթ։ Ընդարձակ տարածք, բնական պայմանների մեծ բազմազանություն և արտադրողական ուժերի բարդ կառուցվածք ունեցող երկրներում ձևավորվում են տարբեր կարգի տնտ․ շրջաններ։ ՍՍՀՄ–ում գործնական կիրառություն ունի եռամակարդակ Տ․ շ․՝ մակրո, մեզո և միկրո։ ՍՍՀՄ Տ․ շ–ման տաքսոնոմիական ամենաբարձր աստիճանը մակրոշրջանացումն Է՝ խոշոր տնտ․ շրջանները։ ՍՍՀՄ Տ․ շ–ման գործող սխեման հաստատված է 1963-ին (ճշգրտված 1966-ին), որի համապատասխան առանձնացված են ՍՍՀՄ 18 տնտ․ շրջաններ և Մոլդավ․ ՍՍՀ որպես առանձին տերիտորիալ–տնտ․ միավոր։ ՍՍՀՄ 18 տնտ․ շրջաններից 10-ը ընդգրկում են ՌՍՖՍՀ–ն (Հս–Արմ․, Կենտր․, Վոլգա-Վյատկայի, Կենտր․ սեվահողային, Պովոլժիեի, Հս․–Կովկասյան,Ուրալի, Արմ.-Սիբիրական, Արլ․-Սիբիրական, Հեռավորարլ․ շրջանները), 3-ը՝ Ուկր․ ՍՍՀ–ն (Դոնեցկ-Մերձդնեպրյան, Հվ–Արմ․, Հվ․), մեկական տնտ․ շրջան են կազմում Ղազախ․ ՍՍՀ ու Բելառուս․ ՍՍՀ։ Երեք տնտ․ շրջան միջհանրապետական են․ Մերձբալթիկայինը միավորում է Լիտվ․, Լատվ․ ու Էստոն․ ՍՍՀ–ները, Անդրկովկասյանը՝ Վրաց․, Ադրբ․ ու Հայկ․ ՍՍՀ–ները և Միջինասիականը՝ Ուզբ․, Տաջ․, Կիրգ․ ու Թուրքմ․ ՍՍՀ–ները։ Տ․ շ–ման հիշյալ խմբավորման համակարգից բացի կիրառվում են նաև երկրի տնտեսաաշխարհագրական զոնավորումը։ Այն ծառայում է արտադրողական ուժերի տեղաբաշխման երկարաժամկետ (15–20 տարվա) կանխագուշակման նպատակին։ «ՍՍՀՄ ժող․ տնտեսության 1976–1990 թթ․ զարգացման գլխավոր ուղղությունները» մշակվել է ըստ 7 տնտեսաաշխարհագրական զոնաների (ՍՍՀՄ եվրոպ․ մասի Կենտրոն, Հս․, Ուրալ-Պովոլժիե, Սիբիր, Հեռավոր Արլ․, Ղազախստան և Միջին Ասիա)։ Հայկ․ ՍՍՀ որպես մարզային բաժանում չունեցող հանրապետություն ՍՍՀՄ Տ․ շ–ման խմբավորման մեջ պատկանում է միկրոշրջանացման կարգին։ ՀՍՍՀ գործող սոցիալ–տնտ․ շրջանացման սխեման (մշակվել է 60-ական թթ․) հանրապետության Մինիստրների խորհրդի կողմից ընդունվել է 1977-ին։ Այդ սխեմայով ՀՍՍՀ բաժանված է 6 սոցիալ–տնտ․ շրջանների Արարատյան, Շիրակի, Լոռի–Փամբակի, Սևանի, Սյունիքի, Աղստևի։ Լ․ Վալեսյան

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՀԱՄԱԼԻՐ ԶԱՐԳԱՑՈՒՄ, որոշակի տերիտորիայում ժողտնտեսության ճյուղերի՝ սոցիալիստ. արտադրաեղանակին բնորոշ փոխկապված համամասն զարգացում։ Տ․ շ․ հ․ զ․ ժողտնտեսության տերիտորիալ կազմակերպման հիմնարար սկզբունքներից Է։ Առաջին անգամ այդ սկզբունքն առաջադրվելէ 1921-ին Վ․ Ի․ Լենինի «Պարենային հարկի մասին» աշխատության մեջ, որտեղ նա ընդգծել է «․․․փոքր ամբողջության»․․․ բայց, հատկապես, «ամբողջության», այսինքն՝ ոչ թե մեկ տնտեսության, տնտեսության մեկ ճյուղի, ոչ թե մեկ ձեռնարկության, այլ թեկուզ մեկ փոքրիկ վայրի բոլոր տնտեսական հարաբերությունների գումարի, ամբողջ տնտեսական շրջանառության գումարի․․․» (Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 43, Էջ 283) օրինակելի կազմակերպման բացառիկ կարևորությունը։ Տ․ շ․ հ․ զ–ման հիմքում աշխատանքի համապետ․ տերիտորիալ բաժանման մեջ տվյալ տնտ․ շրջանի մասնագիտացման ճյուղերն են (առաջին հերթին արտադր․), որոնց նկատմամբ համամասնորեն զարգանում են դրանք լրացնող բնակչության պահանջմունքների բավարարման համար նախատեսված սպասարկման (արտադր․ և ոչ արտադր․ ոլորտի) ճյուղերը։ Համալիր զարգացման տնտ․ Էությունն ամբողջական հասարակական աշխատանքի խնայողությունն է ոչ միայն ժողտնտեսության տվյալ տերիտորիալ մասի մասնագիտացման, այլև տեղի բնական ու աշխատանքային ռեսուրսների և արտադր․ ու ոչ արտադր․ պահանջմունքների բավարարման նպաստավոր պայմանների արդյունավետ օգտագործման ուղիով։ Տ․ շ․ հ․ զ–ման պլանները կազմվում են ճյուղային ու տերիտորիալ կտըրվածքով, հաշվի առնելով համապետ․ ու տնտ․ շրջանի շահերի զուգակցման անհրաժեշտությունը։

Գրկ. К и с т а н о в В., Комплексное развитие и специализация хозяйства экономических районов СССР, М․, 1968; Е л ь м е е в В․ Я․, Р я щ е н к о Б․ Р․, Ю д и н Е․ П․, Комплексное планирование экономического и социального развития района, Л․, 1972; Эффективность комплексного развития хозяйства экономического района, Новосибирск, 1972․ Ս․ Գալստյան

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊՈՏԵՆՑԻԱԼ, պատմ․ որոշակի ժամանակահատվածում արդ․ և գյուղատնտ․ արտադրանք թողարկելու, կապիտալ