Փ–յան զարգացման նոր աստիճանը նշա– նավորեցին Վ․ ի․ Լենինի աշխատություն– ները։ Լենինը զարգացրեց պատմության ընթացքի օբյեկտիվ օրինաչափության և մարդկանց գիտակցական գործունեու– թյան դիալեկտիկական փոխհարաբերու– թյան մարքսիստական ըմբռնումը և կոնկրետացրեց գիտակցության ակտիվու– թյան դիալեկտ ի կա– մատերիալիստական դրույթը՝ ցույց տալով ամբողջ հասարա– կական գիտակցության և հատկապես գա– ղափարախոսության մեծագույն նշանա– կությունը պատմության շրջադարձային ժամանակաշրջաններում։ <Մւստերիաւիզւէ և Էւհկիրիոկրիտիցիզւ1» աշխատության մեջ նա խորապես վերլուծեց բնագիտու– թյան մեջ կատարված հեղափոխությունը, զարգացրեց մատերիայի մասին ուսմուն– քը, դիալեկտիկական մատերիալիզմի ամբողջ իմացաբանությունը, քննադատեց սուբյեկտիվ իդեալիզմն ու ագնոստիցիզ– մը։ <Փիւքւսու} ւսրսկւսն տետրերում» գլխ․ ուշադրությունը դարձված է դիալեկտի– կայի, նրա կատեգորիաների և օրենքների մշակմանը, ինչպես և Ф-յան պատմության դիալեկտիկա մատեր իա լիս տա կան հի– մունքների մշակմանը (տես նաև Մւսրք– սիզմ–ւենինիզմ)՝․ Դիալեկտիկական և պատմ․ մատերիա– լիզմի հետագա զարգացումը կապված է հասարակական կյանքի խնդիրների հետ, որոնցից գլխավորը սոցիալիզմի զարգաց– ման դիալեկտիկայի մշակումն է։ Մարք– սիստական Փ․ արձագանքում է գիտու– թյան մեջ ծագող աշխարհայացքային, իմացաբանական, մեթոդաբանական հար– ցերին․ առանձնապես հիշարժան են հա– րաբերականության տեսության, քվան– տային մեխանիկայի, տարրական մաս– նիկների ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, գենետիկայի, կիբեռնետիկայի, մաթեմա– տիկայի հիմունքների դիալեկտիկամատե– րիալիստական մեկնաբանությունը, հա– սարակական գիտությունների՝ լեզվաբա– նության, պատմության, հոգեբանության են փիլ․ հարցերի մշակումը, գիտության մեթոդաբանության և տրամաբանության բնագավառի հետազոտությունները։ Սարքս–լենինյան Փ․ հետագա զարգացում է ստացել ՍՄԿԿ համագումարների ու ՍՄԿԿ ԿԿ պլենումների և եղբայրական կոմունիստ, ու բանվ․ կուսակցություն– ների փաստաթղթերում, մարքսիստ փի– լիսոփաների աշխատություններում։ Մարք– սիստական Փ․ կոմունիստ, և բանվ․ կու– սակցությունների ծրագրի, ստրատեգիա– յի և տակտիկայի, նրանց պրակտիկ գոր– ծունեության աշխարհայացքային և մե– թոդաբանական հիմքն է։ Մարքսիզմի քաղ․ գիծը միշտ և բոլոր հարցերում «․․․անխզելիորեն կապված է իր փիլիսո– փայական հիմունքների հետ» (Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 17, էջ 504)։ Դաղափարախոսական պայքարում մարք– սիստական Փ․ հնարավորություն է ընձե– ռում բացահայտելու հասարակական–քաղ․ հոսանքների սոցիալ–տնտ․ հիմքը, նրանց դասակարգային էությունը, վերհանելու և վերլուծելու արդի բուրժ․ Փ–յան մեջ մշակվող պատմափիլ․, սոցիոլոգիական, իմացաբանական, տրամաբանական–մե– թոդաբանական տեսությունների աշխար– հայացքային նշանակությունը և դասա– կարգային դիրքորոշումը՝ միաժամանակ զերծ պահելով գռեհիկ սոցիոլոգիզմից։ Դաղափարախոսական պայքարի հատուկ ոլորտ է գիտությունը, մարքսիստական Փ․ տալիս է աշխարհայացքային նշանա– կություն ունեցող հայտնագործություննե– րի ընդհանրացումը, գիտության մեջ ծա– գող իմացաբանական դժվարությունների դիալեկտիկամատերիալիստական լուծու– մը, գիտնականների մեջ արմատավորում գիտության հասարակական կոչման, գիտ– նականի հասարակական պատասխա– նատվության և քաղաքացիական պարտքի գիտակցությունը։ Դաղափարախոսական պայքարում մարքսիստական Փ–յան կու– սակցականության հետևողական կիրա– ռումը՝ կոմունիստական և բանվ․ շարժ– ման, առաջադիմական հասարակական– քաղ․ շարժումների պաշտպանությունը, պայմանավորված է նրա օբյեկտիվ բո– վանդակությամբ՝ նրա դրույթների կոնկ– րետ–գիտ․ հիմնավորվածությամբ, հա– սարակական կյանքի ու նրա զարգացման օրինաչափությունների իմացությամբ։ Հայաստան ու մ հելլենիստական մշակույթի կազմում Փ–յան առկայությու– նը հավաստված է մատենագրական վը– կայություններով։ Հելլենիզմին հատուկ՝ ստոիկյան, էպիկուրական, պլատոնական, պերիպատետիկական և պյութագորական ուղղությունների քննադատությունը որո– շակի տեղ է գրավել Հայաստանում քրիս– տոնեության տարածմանն ուղեկցող գա– ղտ փա րախոսա կան պայքարում։ Հայ ինք– նուրույն Փ․ սկզբնավորվեց V դ․՝ դառնա– լով հայ հոգևոր մշակույթի էական բա– ղադրամասը, ազգ․ ինքնագիտակցության աշխարհայացքային արտահայտությունը։ Նրա տեսական աղբյուրները եղան հայկ․ պատրիստիկան (Մեսրոպ Մաշտոց, Եզ– նիկ Կողբացի) և հատկաւկես նեոպլատո– նականությունը, որի արիստոտելյան թևի ականավոր ներկայացուցիչներից էր Դա– վիթ Անհաղթը, նրա միջոցով հայ միջնա– դարյան Փ․ ժառանգեց և պահպանեց ան– տիկ Փ–յան նվաճումները, սատարեց միջ– նադարյան գիտության մեջ աշխարհիկ միտումների գոյատևումը։ Անհաղթյան ավանդույթը շարունակեցին զարգացած ֆեոդալիզմի շրջանի՝X–XIV^․, մտածող– ները (Հովհաննես Մարկավագ, Վահրամ Րաբունի, Դրիգոր Տաթևացի, Հովհան Որոտնեցի), որոնք ոչ միայն զարգացրին ժամանակին առաջադեմ՝ (նոմինալիստա– կան ուղղությունը, այլև առաջադրեցին Վաղ Վերածննդի ոգուն համահնչուն իդեալներ և բնափիլ․ գաղափարներ։ Միջ– նադարյան հայ Փ․ մասնակցում էր կրո– նադավանաբանական խնդիրների քննու– թյանը՝ դրսևորելով երկու միտում, մի կողմից՝ ծառայելով այն պայքարին, որը մղվում էր օտար նվաճողների հա վատ ա– փոխական նկրտումների դեմ (Եզնիկ Կող– բացի, Մտեփանոս Սյունեցի, Ներսես Շնորհալի, Առաքել Սյունեցի ևն), իսկ մյուս կողմից՝ արտահայտելով ներքին դասակարգային հակամարտությունները, որոնք միջնադարում բնականաբար կրո– նական–հերձվածողական տեսք էին ստա– նում (Դրիգոր Մագիստրոս, Դրիգոր Նա– րեկացի, Մխիթար Դոշ, պավլիկյաններ, թոնդրակեցիներ ևն)։ Պատմության Փ–յան և սոցիալ․ Փ–յան հուզող խնդիրներ են արծարծված հայ պատմիչների, հատկա– պես Եղիշեի, Մովսես իյորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու, Կիրակոս Դանձակեցու երկերում (պատմ․ օրինաչափություն և ճակատագիր, ժողո– վուրդների և մարդու ազատություն, ար– դարություն, բռնություն և իշխանություն, կյանքի և մահվան իմաստ ևն)։ Ոչ միայն գեղագիտ․, այլև ընդհանուր փիլ․ արժեք է ներկայացնում միջնադարյան հայ բա– նաստեղծությունը։ Մշակութային մնայուն հուշարձաններ են անտիկ և միջնադար– յան հեղինակների՝ Պլատոնի, Արիստո– տելի, Զենոնի, Փիլոն Ալեքսանդրացու, Պորփյուրի, Յամբլիքոսի, Դիոնիսիոս Արեոպագացու, Հովհաննես Դամասկոս– ցու, Թովմա Աքվինացու, Պետրոս Արագո– նացու ևն փիլ․ դասական երկերի հայերեն թարգմանություններն ու մեկնաբանու– թյունները։ XVI –XVII դդ․ հայ փիլ․ միտ– քը դեռևս գտնվում էր միջնադարյան Փ–յան հետաքրքրությունների և հարցադրում– ների շրջանակում (Սիմեոն Ջուղայեցի, Ստեփանոս Լեհացի, Աիմեոն Ա Երևանցի ևն)։ Հայ բ ու ր ժ ու ա կ ա ն Փ․ սկզբնա– վորվում է XVI11դ․ 70-ական թթ․, Մադրասի խմբակում, որը հռչակեց ազգ․ ազատագր․ և լուսավորական գաղափարներ։ XIX դ․ հանդես է գալիս լուսավորական դեմո– կրատիզմը՝ նրան բնորոշ ազատախոհու– թյամբ, ազգ․ և սոցիալ․ ազատագրության հարցերը լուսավորության միջոցով լու– ծելու ըստ էության ուտոպիական գաղա– փարներով, ոչ հետևողական մատերիա– լիզմով (Խ․ Աբովյան, Մ․ Նազարյան, Ն․ Զորայան ևն)։ Հեղափոխական դեմո– կրատիզմին (Մ․ Նալբանդյան, Հ․ Սվաճ– յան ևն) բնորոշ էին հետևողական մատե– րիալիզմը, աթեիզմը, սոցիալ․ հեղափո– խության գաղափարները։ Կղերական ուղ– ղությունը (Պ․ էմմանուելյան, Ավ․ Դուր– գենյան ևն) աշխատում էր, նոր պայման– ների համեմատ, գիտությունը և լուսավո– րությունը հաշտեցնել կրոնի հետ՝ այս գաղափարական կողմնորոշմանը համա– պատասխանեցնելով օբյեկտիվ իդեալիս– տական փիլ․ համակարգերը։ XIX դ․ հայ Փ–յան մեջ, գիտելիքի և հավատի փոխհա– րաբերության հարցից բացի, ուշագրավ են գիտության հիմնավորման և գիտ․ մեթոդի մշակման ծրագրերը՝ փորձառական–ին– դուկտիվիստական (Ա․ Բագրատունի, Դ․ Կոստանդյան ևն) և տրամաբանական– դեդուկտիվիստական (Ա․ Դարագաշյան, Դ․ Փեշտիմալճյան, Ն․ Ռուսինյան ևն), ընդ որում այս հարցերի քննության մեջ նշանակալի էր դասական Փ–յան (գլխա– վորապես, նոր ժամանակի ռացիոնալիստ– ների, անգլ․ էմպիրիզմի, ֆրանս․ Լուսա– վորականության, Կանտի և Հեգելի) գա– ղափարների վերլուծությունը։tXVIIIt– XIX դդ․ մեծ տեղ էին գրավում պատմա– փիլ–ը և սոցիալ․ Փ․, որոնք մշակվում էին ոչ միայն փիլ․, այլև պատմագիտ․ երկե– րում, մի ամբողջ շարք գրողների ստեղծա– գործության մեջ (Մ․ Չամչյան, Մ․ Թաղիադ– յան, Ղ․ Ալիշան, Մ․ Պալասանյան, Ա․ Դա– րագաշյան, Մ․ Օրմանյան, Րաֆֆի ևն)։ XIX դ․ վերջին հայ միջավայրում հանդես է գալիս մարքսիզմը, որը տարածում և
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/340
Արտաքին տեսք