Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ազգ․ իրականության ուրույն պայմաննե– րի նկատմամբ կոնկրետացնում էին Ս․ Շա– հումյանը, Բ․ Կնունյանցը, Ս․ Սպանդար– յանը և մյուս մարքսիստ–լենինյանները։ Սովետական կարգերի հաստատումից հետո Հայաստանում Փ–յան զարգացումը ՍՍՀՄ–ում փիլ․ մտքի զարգացման ընդհա– նուր պրոցեսի մի մասն է։ Հայ սովետա– կան փիլիսոփաների ուսումնասիրություն– ներում գլխ․ տեղը գրավում է մարքսիզ– մի դասականների տեսական ժառանգու– թյան յուրացումը։ Մարքսիզմ–լենինիզմի ինստ–ի հայկական մասնաճյուղը հայե– րեն թարգմանությամբ լույս է ընծայել Վ․ Ի․ Լենինի Երկերի 4-րդ հրատարակու– թյունը, Երկերի լիակատար ժողովածուն և իրականացնում է Կ․ Մարքսի և Ֆ․ էն– գելսի Երկերի 2-րդ հրատարակության թարգմանությունն ու հրատարակումը։ Լույս են ընծայվել նաև մարքսիզմի ակա– նավոր տեսաբանների (Պլեխանով, Շա– հումյան, Սպանդարյան են) փիլ․ աշխա– տությունները և ուսումնասիրություններ դրանց վերաբերյալ։ Փիլ․ հետազոտու– թյուններ կատարվում են ՀՍՍՀ ԳԱ փի– լիսոփայության և իրավունքի ինստի– տուտում, Երևանի պետ․ համալսարանի և մյուս բուհերի Փ–յան ամբիոններում։ Հայագիտության ասպարեզում հայ սո– վետական փիլիսոփաների արժեքավոր ավանդը հայ ժողովրդի փիլ․ ժառանգու– թյան ուսումնասիրությունն է, որի շնոր– հիվ հայ Փ–յան պատմությունը դարձել է ինքնուրույն գիտաճյուղ։ Փիլ․ կադրեր պատրաստվում են Երևա– նի պետ․ համալսարանի փիլ–յան և սո– ցիոլոգիայի ֆակուլտետում (1964–83-ին՝ պատմության ֆակուլտետի փիլ–յան բա– ժին)։ Գործում են ՍՍՀՄ Փիլիսոփայական ընկերության և Սոցիոլոգիական ասոցիա– ցիայի հայկ․ բաժանմունքները։ Փիլ․ հոդ– վածներ հրապարակվում են Փիլ․ ընկե– րության հայկ․ բաժանմունքի «Տարեգըր– քում», «Լենինյան ուղիով», «Լրաբեր հա– սարակական գիտությունների» և այլ ամ– սագրերում։ Տես նաև առանձին երկրներին վերաբե– րող հոդվածներում Փ–յան բաժինները, «Հայկական ՍՍՀ» հատորի «Փ․» բաժինը։ Գրկ․ Մարքս Կ․, Թեզիսներ Ֆոյերբախի մասին, Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Ըն– տիր երկ․, հ․ 1, Ե․, 1972։ Ն ու յ ն ի, Փիլիսո– փայության աղքատությունը, Ե․, 1948։ է ն– գ և լ ս Ֆ․, Անտի Դյուրինդ, Ե․, 1967։ Ն ու յ– ն ի, Բնության դիալեկտիկա, Ե․, 1969։ Ն ու յ– ն ի, Լյուդվիգ Ֆոյերբախը և գերմանական կլասիկ փիլիսոփայության վախճանը, Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Ընտիր երկ․, հ․ 3, Ե․, 1978։ Маркс К․ и Энгельс Ф․, Не– мецкая идеология, Соч․, 2 изд․, т․ 3; Լ և ն ի ն Վ․ Ի․, Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 18։ Ն ու յ ն ի, Փիլիսո– փայական տետրեր, ն ու յ ն տ և ղ ու մ, հ․ 29։ Ն ու յ ն ի, Մարտնչող մատերիալիզմի նշա– նակության մասին, նույն տեղում, հ․ 17։ Պ լ ե– խ ա ն ո վ Գ․ Վ․, Փիլ․ ընտիր երկ․, հ․ 1–3, Ե․, 1960 – 64։ Դաբրիելյան Հ․ Գ․, Հայ Փիլիսոփայական մտքի պատմություն, հ․ 1-4, Ե․, 1956–65։ Չ ա լ ո յ ա ն Վ․ Կ․, Հա– յոց փիլիսոփայության պատմություն (Հին և միջին դարեր), Ե․, 1975։ Մարքս–լենինյան փիլիսոփայության հիմունքները, Ե․, 1979։ Փիլիսոփայության պատմության համառոտ ակնարկ, Ե․, 1979։ Բուրժուական փիլիսոփա– յությունը իմպերիալիզմի նախօրյակին և սկըզ– բին, Ե․, 1981։ ժամանակակից բուրժուական փիլիսոփայություն, Ե․, 1983։ История фило– софии, т․ 1– б, М-, 1957–65; Антология мировой философии, т․ 1–4, М․, 1969–72; История марксистской диалектики, М․, 1971; История марксистской диалектики․ Ленин– ский этап, М․, 1973; АревшатянС․ С․, Формирование философской науки в древ– ней Армении, (V–VI вв․), Е․, 1973․

ՓԻԼՈՆ ԱԼԵՏՍԱՆԴՐԱՑԻ (OUcov ’AXe|av6p8i3G), Փիլոն Եբրայեցի (մ․թ․ա․ I դ․ վերջին քառորդ, Ալեքսանդ– րիա – մ․ թ․ I դ․ կես, Ալեքսանդրիա), եբր․-հուն․ փիլիսոփա, Ալեքսանդրիա– յում զարգացած հուդայական–հելլենական փիլ–յան ականավոր ներկայացուցիչ և դպրոցի ղեկավար։ Գրում և դասավանդում էր հուն․։ Միաստվածության դիրքերից ձգտել է ապացուցել հին հուն․ փիլ․ ուս– մունքների և հուդայական աստվածաբա– նության կատարյալ համաձայնությունը, այդ նպատակով իրագործել է Աստվա– ծաշնչի այլաբանական մեկնաբանությու– նը պլատոնականության և ստոիցիզմի հիմնական գաղափարների լույսի տակ։ Աստծուն (Եհովային) հռչակել է ամեն ինչի նախասկիզբ և աշխարհի գոյության պատճառ, գերբնական և գերզգայական էակ, վեր դասել պլատոնական «առաջնա– միակից», աստված զուրկ է որևէ որակից և անիմանալի է մարդկային բանականու– թյանն ու զգայարաններին։ Հետևելով էմա– նացիայի տեսությանը, նա առաջ է քաշել «լոգոսի» («բանի») գաղափարը, որը աստ– ծուն և զգայական աշխարհը կապակցող միջանկյալ օղակն է։ Լոգոսներից գերա– գույնը հանդես է գալիս որպես «աստծո որդի», իսկ մյուսները՝ որպես հրեշտակ– ներ, որոնք կազմում են անտեսանելի, միայն մտքով ըմբռնելի աշխարհ։ Հրեշ– տակներից ներքև գտնվում է նյութական աշխարհը, որ աստված արարում է անձև, անորակ մատերիայից՝ իդեաների միջո– ցով։ Փ․ Ա․ առաջադրում է էքստազի՝ յուրահատուկ միստիկական վիճակի, ուսմունք, ըստ որի առանձին ընտրյալ– ներ կարող են մտահայել աստծուն և մոտենալ նրան։ Մարդու նպատակն է նմանվել աստծուն, դրանից բխում է կրքերից ազատվելու, հոգեկան մաքըր– ման, ճգնավորական կյանքի, ապաշխա– րության պահանջը։ Փ․ Ա–ու փիլ․ նախոր– դել և գաղափարապես նախապատրաստել է քրիստոնեությունը, որով և բացատրվում է նրա մեծ հեղինակությունը հայրաբանա– կան գրկ–juity մեջ։ էնգելսը նրան համարել է «քրիստոնեության իսկական հայր» (Маркс К․ и Энгельс Ф․, Соч․, т․ 19, с․ 307)։ Փ․ Ա․ զգալի ազդեցություն է ունեցել միջնադարյան հայ փիլ․ մտքի ձևավոր– ման վրա։ V դ․ հունաբան դպրոցի ներկա– յացուցիչները նրա երկերից 14-ը թարգ– մանել են հայերեն, որոնցից 7-ը պահպան– վել են միայն հայերեն (Բանք երեք ձեւ ի լոյս ընծայէալք։ Ա․ Բ․ Ցաղագս նախա– խնամութեան։ Գ․ Ցաղագս կենդանեաց, 1822, Մնացռրդք ի Հայս, որ են՝ Մեկնու– թիւն Ծննդոէւ և Ելից, ճ–առք ի Սամփսոն, ի Ցովնան և յերիս մանկունս կամ ի հրեշ– տակս, աշխատասիրությամբ Մ․ Ավգեր– յանի, 1826, հրտ․ հայ․ և լատ․) և միայն դրա շնորհիվ դարձել համաշխարհային դասական բանասիրության ու փիլ–յան ուսումնասիրման առարկա։ Փ․ Ա–ու հա– յացքների մեկնություններով հանդես են եկել Գավիթ Քոբայրեցին, Հովհաննես Աարկավագը, Մխիթար Գոշը, Հովհան– նես Երզնկացին (Պլուզը), Հովհան Որոտ– նեցին։ Միջնադարում Փ․ Ա–ու երկերն ընդգրկվել են հայ․ համալսարանների պարտադիր գրականության ցանկերում։ Նրա երկերի բազմաթիվ ձեռագիր ընդ– օրինակություններ պահպանվում են Մես– րոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում և արտասահմանյան մի շարք ձեռագրա– կան հավաքածուներում (Երուսաղեմ, Վե– նետիկ, Վիեննա ևն)։ Երկ․ ճ․առք, որոց հելլէն բնագիրք հասին առ մեզ, Վնտ․, 1892։ Opera quae supersunt, ed․ J․ Cohn et P․ Wendland, Bd 1–7, B․, 1962-63․ Գրկ․ Գրիգորյան Գ․, Փիլոն Ալեք– սանդրացու աշխատությունների հայ մեկնա– բանությունները, «ԲՄ», 1960, № 5։ Ար և– շատյան Ս․, Հնագույն հայկական թարգ– մանությունները և նրանց պատմա–մշակու– թային նշանակությունը, «ՊՐՀ», 1973, № 1։ Лосев А․ Փ․, История античной эстетики․ Поздний эллинизм, М․, 1980, с․ 82 – 128; Wo If son Н․ A․, Philo, 2 ed․, v․ 1-2, Camb․ (Massachusetts), 1948․ Ս․ Արևշատյան

ՓԻՆԱՋՏԱՆ Վարոս Վաղարշակի (ծն․ 17․12․1909, Կարս), շինարարական մե– խանիկայի բնագավառի հայ սովետական գիտնական։ Տեխ․ գիտ․ դ–ր (1956), պրո– ֆեսոր (1960), ՀՍՍՀ գիտ․ և տեխ․ վաստ․ գործիչ (1959)։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։ Ավարտել է Լենինգրադի հաղորդակցման ուղիների ինժեներների ինստ–ը (1931)։ 1947–74-ին աշխատել է Շինանյութերի և կառուցվածքների ԳՀԻ–ում (այժմ՝ Շինա– րարության և ճարտարապետության ԳՀԻ), որպես դիրեկտորի տեղակալ։ 1959-ից դասախոսում է Երևանի պոլիտեխնիկա– կան ինստ–ում, 1974-ից՝ կամուրջների, թունելների և ավտոճանապարհների ամ– բիոնի վարիչ։ Աշխատությունները վերա– բերում են ձողային համակարգերի տար– րերի ամրության և կայունության պրոբ– լեմներին, կամրջաշինության մեջ միա– ձույլ երկաթբետոնի կիրառման, մետա– ղական կոնստրուկցիաների սեղմված տարրերի ամրության և դեֆորմացիայի հարցերին։ Փ–ի անմիջական մասնակցու– թյամբ են նախագծվել և կառուցվել Մոսկ– վա–Գոնբաս, Ակմոլինսկ–Կարտալի եր– կաթուղային մայրուղիների կամուրջնե– րը, նախագծվել Երևանի «Դինամո» և «Հրազդան» մարզադաշտերը, Հրազդանի Մեծ կամուրջը, Գետառի և Հրազդանի նախալարված ամրաններով կամուրջնե– րը, Բյուրականի աստղադիտարանի պը– տըտվող գմբեթը ևն։ 1974-ից՝ ՍՍՀՄ բարձրագույն ատեստավորող հանձնա– ժողովի շինարարական մեխանիկայի և կոնստրուկցիաների մասնագիտացված խորհրդի նախագահ։ Երկ․ Прочность и деформация сжатых стержней металлических конструкций, М․, 1971․

ՓԻՇՄԻՇ (Պիշմիշ) Պարիս, Ս ու ք ի ա ս– յան Մարի (31․1․1911, Կ․ Պոլիս), հայազգի աստղագետ, աստղագիտու– թյան դ–ր (1937)։ Սովորել է տեղի Սեմերճ– յան ճեմարանում և ամերիկյան լիսեյում։