Ավարտել է Ստամբուլի համալսարանը (1933)։ 1935–36-ին դասավանդել է Կեդ– րոնական Սանասարյան վարժարանում, 1938–42-ին՝ աշխատել Հար վար դի աստ– ղադիտարանում։ 1942-ին տեղափոխվել է Մեքսիկա և աշխատել Տոնանցինտլայի աստղադիտարանում։ 1946-ից դասախո– սում է Մեխիկոյի ազգային համալսարանի աստղագիտության ինստ–ում։ 1986-ին Փ–ին շնորհվել է Մեխիկոյի համալսարա– նի պատվավոր դոկտորի կոչում։ Դիտա– կան աշխատությունները վերաբերում են Գալակտիկայի կինեմատիկային, միգա– մածությունների լուսաչափության և տե– սագծային արագությունների որոշմանը։ Փ․ Միջազգային աստղագիտական խոր– հըրդի անդամ է։ է․ Պար սա մ յան
ՓԻՋՏԱՆ Գրիգոր Հովհաննեսի (ծն․ 1․9* 1919, Թիֆլիս), հայ սովետական երկրա– բան։ Երկրաբանա–հանքաբանական գիտ․ դ–ր (1969), պրոֆեսոր (1971)։ ՍՄԿԿ ան– դամ 1943-ից։ Հայրենական մեծ պատե– րազմի մասնակից։ 1946-ին ավարտել է Երեանի համալսարանը։ 1947-ից աշխա– տում է ՀՄՄՀ ԳԱ երկրբ․ գիտ․ ինստ–ում, 1959-ից՝ երկրաքիմիայի բաժնի վարիչ։ 1953–55-ին դասավանդել է Երեանի պո– լիտեխ․ ինստ–ում, 1969–74-ին՝ համալ– սարանում։ Աշխատությունները վերաբե– րում են հանրապետության մետաղային օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանության, միներալոգիայի և երկ– րաքիմիայի հարցերին։ Պարգևատրվել է Կարմիր աստղի երկու, Հայրենական պա– տերազմի շքանշաններով։ ՀՍՍՀ պետ․ մրցանակ (1976)։ Երկ․ Редкие и благородные элементы в рудных формациях Армянской ССР, Е․, 1972 (соавтор Магакьян И․ Г․ и др․); Медно– молибденовая формация руд Армянской ССР, Е-, 1975; Геологическое строение и ру- доносность бассейна реки Арпа Армянской ССР, Е․, 1982 (совм․ с др․)․ ՓԻՏ (Pitt) Ուիլյամ Ավագ, կոմս Չա– թամ (Chatham) (1708–1778), Մեծ Բրի– տանիայի պետ․ գործիչ։ 1735-ից՝ պառլա– մենտի անդամ։ 1756-ին իր ձեռքում է կենտրոնացրել արտաքին գործերի և ռազմ, գերատեսչությունը, դարձել վիգե– րի առաջնորդը Համայնքների պալատում, իսկ 1757–61-ին փաստորեն կառավա– րության ղեկավարն էր։ Խոշոր դեր է խա– ղացել Ցոթնամյա պատերազմի (1756– 1763) սանձազերծման գործում, որի հե– տևանքով Մեծ Բրիտանիան զավթել է գրեթե բոլոր ֆրանս․ տիրույթները Հընդ– կաստանում և Հս․ Ամերիկայում։ 1766– 1768-ին կոալիցիոն կառավարության պրեմիեր մինիստրն էր։ 1766-ին կոմսի տիտղոս ստանալուց հետո՝ Լորդերի պա– լատի անդամ։ 1758-ի վերջին Փ–ի հետ տեսակցել է Հովսեփ էմինը՝ Հայաստանի ազատա– գրության հարցով, սակայն Փ․, չցանկա– նալով վատացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, չի հետաքրքրվել այդ ծրագրով։ ՓԻՏ (Pitt) Ուիլյամ Կրտսեր (1759– 1806), Մեծ Բրիտանիայի պետ․ գործիչ։ Ու․ Փիւո Ավագի որդին։ Ավարտել է Քեմբրի– ջի համալս․ (1776)։ 1783– 1801-ին և 1804– 1806-ին՝ պրեմիեր մինիստր։ 1784-ի օրի– նագծով սահմանափակել է Արևելահնդկ․ ընկերութ․ իրավունքները և Հնդկաստա– նի կառավարումը դրել կառավարութ․ հըս– կողության տակ։ Ռուսաստաէը թուլացնե– լու նպատակով նպաստել է 1787–91-ի ռուս–թուրք․ և 1788–90-ի ռոլս–շվեդ․ պա– տերազմների սանձազերծմանը, աջակ– ցել է Թուրքիային և Շվեդիային։ Փ․ հե– ղափոխ․, ապա և նապոլեոնյան Ֆրանսիա– յի դեմ դաշինքի գլխ․ կազւակերպիչնե– րից էր (Ֆրանսիայի դեմ պայքարը հա– մարել է իր կյանքի գլխավոր նպատակը)։ Ներքին ասպարեզում Փ․ վարել է դեմո– կրատ․ շարժումը ճնշելու քաղաքականու– թյուն։ 1798-ին Փ–ի կառավարությունը ճնշել է իռլանդ․ ազգ․-ազասրագր․ ապս– տամբությունը և իրականացրել է «Ունիա– յի ակտը» (1801), որով վերսցվել է իռ– լանդ․ ինքնավար պառլամենտը։
ՓԻՐԱԴՅԱՆ, Պ ի ր ա դ ո վ, Վլադիմիր Իոսիֆովիչ (Հովսեփի) [ 2( 14) ․2․1892, Վարշավա –20․4․1954, Կիև], սովետական դիրիժոր։ Ղազախ․ ՄՍՀ (1943) և ՈւՍՍՀ (1947) Ժող․ արտիստ։ ՍՄԿԿ անդամ 1951- ից։ Երաժշտ․ կրթությունն ստացել է Թիֆ– լիսի երաժշտ․ ուսումնարանում (1910– 1914)։ Եղել է երկրի տարբեր քաղաքների օպերային թատրոնների դիրիժոր– (Թբիլի– սի, Բաքու, Տաշքենդ, Ալմա Աթա, Մոսկ– վա, Երևան՝ 1934-ին գլխ․ դիրիժոր ևն)։ 1936–41-ին՝ Ուկր․ օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր, 1950r- 54-ին՝ գլխ․ դիրիժոր։ 1950-ից՝ Կիևի կոնսերվատո– րիայի պրոֆեսոր։ Ղեկավարել է Զ․ Փա– լիաշվիլու «Դաիսի» (1938), I՝․ Գլինկայի «Իվան Սուսանին» (1939), Կ․ Դանկևիչի «Բոգդան Խմելնիցկի» (1953) և այլ օպե– րաներ։
ՓԻՐԲԱԴԱԼԱՆ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, Վանի վիլայեթի համանուն սան– ջակի Շատախ կազայի Նոլդուզ (Քար– գյահ) գյուղախմբում (նահիեում)։ Անց– յալում ունեցել է ստվար հայ բնակչու– թյուն։ 1896-ին, խուսափելով թուրք, կո– տորածներից, բնակիչների մի մասը (40 տուն) հեռացել է գյուղից։ 1^09-ին ուներ 36 տուն հայ բն․։ 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, Փ–ի հայ բնակիչները կարողա– ցել են խուսափել թուրք, կոտորածներից և ապաստանել Արլ․ Հայաստանում։
ՓԻՐԻԼՈՒ, գյուղ ՀՍՍՀ Ղալիանի շրջա– նում, Գեղի գետի հովտում, շրջկենտրո– նից 20 կւէ արմ․։ Միավորված է Դեղիի կաթ– նաանասնապահական սովետական տըն– տեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկսյան։ Փիրիլու
ՓԻՐԻՁ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի համանուն գավառում։ 1909-ին ուներ 110 տուն, 1912-ին՝ մոտ 800 (120 տուն) հայ բն․։ Գյուղն ուներ եկեղեցին վարժարան։ Բնակիչները բըռ– նությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։
ՓԻՐՂԱԼԵՄՅԱՆ Ղևոնդ (1830, Վան – 1891, Երուսաղեմ), հայ բանասեր, ձեռա– գրագետ, բանաստեղծ, հրապարակախոս, եկեղեց․ գործիչ։ Սկզբնական կրթությունն ստացել է Վանի Արարաց դպրոցում։ 1857-ին, Լիմ անապատում ավարտելով ուսումնառությունը, նշանակվել է Վարա– գա ժառանգավորաց վարժարանի ուսու– ցիչ։ 1866-ին կարգվել է Աղթամարի կա– թողիկոսի քարտուղար (վարդապետի աս– տիճանով), 1867-ին՝ Զեյթունի առաջնորդ, 1870-ին՝ Ղալաթիայի և Սամաթիայի եկե– ղեցիների քարոզիչ, 1873–78-ին եղել Մանչեստրի հայ գաղութի հոգևոր առաջ– նորդ։ 1886-ին մեկնել է Կ․ Պոլիս, ապա բնակվել Երուսաղեմում, ընկերակցելով այնտեղ աքսորում գտնվող Մ․ Խրիմյա– նին։ «ճանապարհորդություն իtՄայր աթոռն Արարատյան և անտի ի Կ․ Պոլիս» (1871), «Չորս ընկերք, որ է ճանապարհոր– դություն Վանա մինչև Կոստանդնուպո– լիս» (1882), «Տաղերգություն բարոյական և ազգային» (1872), «Նոտարք հարց» (1888) աշխատություններում ներկայաց– ված են Հայաստանի բազմաթիվ գավառ– ները՝ իրենց ազգագրությամբ, ժողովրդ․ խաղերով, ինչպես նաև հայ պանդուխտ– ների կյանքն ու կենցաղը։ Փ–ի ձեռագրե– րի մեծ մասը՝ «Պատմական նշխարքներ» վերտառությամբ, պահպանվում է Մես– րոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում։ Հ․ Ղազարյան
ՓԻՐՈՍՄԱՆԱՇՎԻԼԻ, Փիրոսմանի Նիկո [Ն ի կ ո լ ա յ ո ս Ասլանի, 1862 Օ, գ․ Միրզաանի (այժմ՝ Ծիթելի– Ն․ Փիրոսմանիշվիլի․ «Ջատկվա գառնուկ» (Վրաց․ ՍՍ^Հ արվեստի թանգարան, ԹԲիլիսի) ծղարոյի շրջանում)–5․5 (՞), 1918, Թիֆ– լիս], վրաց նկարիչ, ինքնուս։ Պրիմիտի– վիզմի ներկայացուցիչ։ Ստեղծագործել է Թիֆլիսում։ Ինքնուրույն պատրաստած ներկերով մոմլաթի, թիթեղի, ստվարա– թղթի վրա գեղանկարել է կենդանիներ, Թիֆլիսի դուքանների ցուցանակներ, քա– ղաքացիների, մանր առևտրականների, գյուղացիների կյանքից պատկերներ, ինչ– պես և բնանկարներ, նատյուրմորտներ։ Անմիջականությամբ, աշխարհի միամիտ– բանաստեղծական րնկալմամբ ստեղծել է