Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Կոմոեն, Բանդաման, Սասանդրան, Կա– վալլին։ Գետերը նավարկելի չեն։ Հվ–ում կարմրա–դեղնավուն լատերիտային հողե– րի վրա տարածված են հասարակածային մշտականաչ անտառները, հս–ում անտա– ռասավաննաներ են, գետերի երկայնքով՝ սրահային անտառներ, կարմիր լատե– րիտային հողերի վրա՝ բարձրախոտ սա– վաննաներ։ Բնորոշ կենդանիներն են կա– պիկը, փիղը, գետաձին, ընձառյուծը, բո– րենին, շնագայլը, այծքաղը, գոմեշը։ Կան սողունների շատ տեսակներ։ Բնակչությունը հիմնականում պատկա– նում է նիգեր–կոնգո ժողովուրդների խըմ– բին։ Պաշտոնական լեզուն ֆրանսերենն է, տոմարը՝ գրիգորյանը։ Բնակիչների մոտ 63% –ը պահպանում է տեղական հա– վատալիքները, 23% –ը մահմեդական է, 14%-ը՝ քրիստոնյա։ Բնակչության միջին խտությունը 1 կմ2 վրա 27 մարդ է (1984), քաղաքային բնակչությունը՝ 40% (1980)։ խոշոր քաղաքներն են Աբիջանը, Բուակեն, Դալոան, Մանը, Կորոգոն, Գանիոան։ Պատմական տեղեկանք։ Փ․ Ա–ի հին պատմությունը քիչ է ուսումնասիրված։ Միջնադարում զգալի զարգացում են ունե– ցել արհեստները և առևտուրը։ XV դ․ գո– յություն են ունեցել վաղ ֆեոդ, տիպի պե– տություններ։ XV դ․ վերջին Փ․ Ա–ի տա– րածքում հայտնվել են պորտուգալացի– ները և այլ եվրոպացիներ, որոնք արտա– հանել են ստրուկներ, փղոսկր ևն։ XIX դ․ 1-ին կեսից Ֆրանսիան սկսել է զավթել երկրի տարածքը (վերջնականապես նվա– ճել է 1915-ին)։ 1904-58-ին Փ․ Ա․ գտնվել է Ֆրանս․ Արմ․ Աֆրիկայի կազմում։ Փ․ Ա–ի ժողովուրդը համառ դիմադրություն է ցույց տվել զավթիչներին։ Երկրորդ հա– մաշխարհային պատերազմից (1939–45) հետո ուժեղացել է ազգ․–ազատագր․ շար– ժումը։ 1946-ին ստեղծվել է Փ․ Ա–ի դեմո– կրատ․ կուսակցությունը։ 1950–51-ին տե– ղի ունեցան ժող․ ելույթներ։ Ֆրանս, կա– ռավարությունը հարկադրված զիջումներ արեց։ Հանրաքվեի հետևանքով 1958-ի սեպտ․ 28-ին Փ․ Ա․ ստացավ ֆրանս․ հա– մագործակցության անդամ պետության ստատուս, իսկ 1960-ի օգոստ․ 7-ին հըռ– չակվեց անկախ պետություն, սեպտեմբե– րին դարձավ ՄԱԿ–ի անդամ։ Փ․ Ա–ի կա– ռավարությունը պահպանեց քաղ․, տնտ․ և ռազմ, սերտ կապերը Ֆրանսիայի հետ, աջակցեց մասնավոր ձեռնարկատիրու– թյան զարգացմանը, տնտեսության մեջ լայնորեն ներգրավեց օտարերկրյա կա– պիտալը։ Փ․ Ա–ի և ԱՍՀՄ–ի միջև դիվանագիտա– կան հարաբերություններ հաստատվել են 1967-ին, իսկ 1969-ի մայիսին խզվել են Փ․ Ա–ի կառավարության կողմից։ Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները։ Փ․ Ա–ի դեմո– կրատական կուսակցություն (ՓԱԴԿ), երկրի կառավարող և գոյություն ունեցող միակ կուսակցությունն է։ Հիմն– վել է 1946-ին։ Փ․ Ա–ի ա շ խ ա տ ա– վորության համընդհանուր մ ի ու թ յ ու ն, ստեղծվել է 1962-ին։ Տնտեսաաշխարհագրական ակնարկ։ Փ․ Ա․ ագրարային երկիր է։ Տնտեսության մեջ կարևոր դեր ունի օտարերկրյա (հիմ– նականում՝ ֆրանս․) կապիտալը։ Տնտե– սության հիմնական ճյուղը գյուղատնտե– սությունն է, ուր զբաղված է տնտեսապես ակտիվ բնակչության 80%–ը։ Տիրապետում է կրակային–անտառահատման հողագոր– ծությունը։ Հիմնականում մշակում են ար– տահանվող կուլտուրաներ՝ սուրճ, կակաո, արքայախնձոր, ադամաթուզ (բանան), բամբակենի, յամս, մանիոկ, բրինձ, եգիպ– տացորեն ևն։ Անասնապահությունը թույլ է զարգացած։ 1984-ին երկրում կար 2,6 մլն խոշոր և մանր եղջերավոր անասուն։ 1984-ին ձկան որսը կազմել է 90 հզ․ m։ Կան գյուղատնտ․ հումքի մշակման ձեռ– նարկություններ։ Զարգացած է փայտա– մշակման արդյունաբերությունը։ Կա տե– քըստիլ, սննդի, նավթավերամշակման, քիմ․, շինանյութերի արդյունաբերություն, նավաշինություն։ 1983-ին արտադրվել է 1,9 մլրդ կվւռ–ժ էլեկտրաէներգիա։ 1983-ին երկաթուղիների երկարությու– նը 665 կմ էր, ավտոճանապարհներինը՝ մոտ 48 հզ․ կմ։ Ծովային խոշոր նավա– հանգիստն Աբիջանն է։ Արտահանում է կակաո, սուրճ, փայտանյութ, յուղատու արմավի մթերք, արքայախնձոր, ադա– մաթուզ, բամբակի հումք, մանվածք, գործ– վածքներ, ներմուծում՝ նավթ, նավթա– մթերք, արդ․ և տրանսպորտային սարքա– վորում, պարեն են։ Առևտր․ գլխ․ գործ– ընկերներն են Ֆրանսիան, ԱՄՆ, Նիդեր– լանդները, Իտալիան, ԳՖՀ, ճապոնիան։ • Դրամական միավորը Աֆ– րիկյան ֆինանս, համագործակցության ֆրանկն է։ Բժշկասանիտարական բնութագիրը։ 1980–84-ի տվյալներով ծնունդը կազմել է 1000 բնակչին՝ 46,4, մահացությունը՝ 16,4, մանկ, մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 121,6։ Կյանքի միջին տևողու– թյունը՝ տղամարդկանցը 46,9 տարի է, կանանցը՝ 50,2։ Տարածված են վարակիչ և մակաբուծական հիվանդությունները։ 1961-ից անցկացվում է հակածաղիկային վակցինացում, 1967-ից ծաղիկ հիվանդու– թյուն չի գրանցվել։ Կանխարգելիչ պատ– վաստումների շնորհիվ վարակիչ մի շարք հիվանդություններ (կարմրուկ, դեղին տենդ) նվազել են։ 1978-ին գործում էր 9962 հիվանդանոցային մահճակալ (1000 բնակչին՝ 1,25 մահճակալ)։ 1978-ին աշխատում էին 429 բժիշկ, 76 դեղագործ, 36 ատամնաբույժ, 3052 բուժ– քույր, 615 մանկաբարձ։ Բժշկ․ կադրեր են պատրաստում Կոկոդիի հիվանդանոցա– յին և համալսարանական կենտրոնում, Աբիջանի համալսարանի բժշկ․ ֆակ–ում,