միջին բուժաշխատողներ՝ Տրեշվիլի պետ․ բժշկ․ U ստոմատոլոգիական դպրոցնե րում։ Աբիջանում գործում է նաև առող ջապահության ինստ․, ուր տարվում են ուս․ և գիտահետազոտական աշխատանք ներ։ Լուսավորությունը։ Եվրոպ․ տիպի առաջին դպրոցները բացել են XIX դ․ վերջին ֆրանս․ միսիոներները։ Գաղու թային տիրապետության պայմաններում բնակչության մոտ 90%–ն անգրագետ էր։ 1960-ից հետո Փ․ Ա–ի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ժող․ կըր– թության զարգացմանը։ Դպրոցների մեծ մասը պետ․ են, մասնավոր դպրոցները գտնվում են հիմնականում կաթոլիկական միսիայի տնօրինության ներքո։ 1958-ին Աբիջանում հիմնադրվել է բարձ րագույն կրթության կենտրոն, որը 1964-ից վերափոխվել է համալսարանի4 իրավուն քի, բժշկ․, բնական գիտությունների, բա– նասիր․ ֆակ–ներով։ Աբիջանում է գտնը– վում ազգագրական թանգարանը։ Գիտական հիմնարկները։ Երկրի գիտ․ կենտրոնը Աբիջանի համալսարանն է։ Տնտ․ և սոցիոլոգ, բնույթի հետազոտու թյունները համալսարանից բացի տարվում են նաև հումանիտար գիտությունների կենտրոնում (Աբիջան, 1960)։ Աբիջանում է գտնվում Ադիոպււդումե ԳՀ կենտրոնը (1946), որը պատրաստում է ֆիզ․ և տնտ․ աշխարհագրության, ծագումնաբանու թյան, բուսաբանության, հանքաբանու թյան, ջրաբանության և այլ գիտություն ների գծով հետազոտություններ կատարող մասնագետներ։ Կենտրոնին կից գործում է ռադիոիզոտոպների օգտագործման լա բորատորիա։ Այդտեղ են գտնվում նաև արևադարձային անտառագիտության կենտրոնը (1962), կաուչուկի, արևադար ձային հետազոտությունների, հիգիենայի ինստ–ներԱ, ջրաբանության և ձկնային տնտեսության, արևադարձային էկոլո գիայի լաբորատորիաները, բնական գի տությունների ԳՀ կենտրոնը ևն։ Գիտ․ հետազոտություններ են կատարում նաև ֆրանս․ ԳՀԻ–ների մասնաճյուղերը։ Մամուլը, ռադիոհաղորդումները, հե ռուստատեսությունը։ Առավել տարած ված են՝ «Ֆրատերնիտե մատեն» («Fra- ternite Matin», 1964-ից), «ժուռնալ օֆի– սիել» («Journal Officiel», 1894-ից), «Ֆրա տերնիտե» («Fraternite՝», 1959-ից, Փ․ Ա–ի դեմոկրատական կուսակցության օրգան) պարբերականները։ Ռադիոկենտրոններն Աբիջանում (1949-ից) և Բվակում (1965-ից) են․ ռա դիոհաղորդումները տարվում են ֆրանս․ և տեղական 10 լեզուներով։ Հեռուստա հաղորդումները (1964-ից) տարվում են 1 ծրագրով։ Դրականությունը։ Փ․ Ա–ի տարածքում, անյա, բաուլե, սենուֆո և այլ ժողովուրդ– ների մոտ, վաղ ժամանակներից զարգա նում է բանավոր–ժող․ ստեղծագործու թյունը։ Մի առանձին բանաստեղծակա նությամբ, քնարականությամբ աչքի է ընկնում բաուլե ժողովրդի բանահյուսու թյունը՝ առասպելներ և ասքեր աստված– ների մասին, հեքիաթներ կենդանիների մասին, պատմ․ ավանդազրույցներ, որոնք օգնում են հասկանալու ժողովրդի անց յալը, ինչպես նաև առածներ ու հանե լուկներ։ Մտեղծվում են նոր երգե ւ ու հեքիաթ ներ, որ կատարում են թափառաշրջիկ երգիչ–ասացողները։ Բա1 ահյուսության ավանդույթների հիման վրա զարգանում է գրավոր գրակ․ ֆրանս–ով։ Այն գլխավո րապես կապված է բանաստեղծ, բանահա վաք, վիպագիր Բեռնար Դադիեի անվան հետ։ Նրա լավագույն բանա յտեղծություն– ներում ժող․ ստեղծագործքւթյան ավան դույթները զուգորդվում են նոր բովանդա կության հետ, որն արտացոլում է աֆրի– կացիների պայքարն ազռտագրության համար։ Հրատարակվել ես Ակե Լոբայի (իսկական անունը՝ Աբոբո Բաուլե) «Սև ուսանող Կոկումբոն» (1960), «Նիզակներ գետի վրա» (1964), Շառլ Նհկանի «Քամին կատաղի էր» (1966), Սիդիկի Դեմբելեի «Անօգուտ մարդիկ» (1960) վեպերը։ Երկ րի պոեզիան ներկայացնում են ժ․ Մ․ Բոնինին («Հույսի խստայունչ կանչը», 1960, ժողովածու), Շ․ Նոկանը («Արև, սև կետ», 1962, պոեմ), Մորիս Կոնեն և ուրիշներ։ ժողովրդական արվեստը։ Փ․ Ա–ի գե ղարվեստական մշակույթի յուրօրինակու– թյունը հիմնականում արտահայտվել է բնույթով բազմազան ծիսային դիմակնե րում։ Դրանց արտահայտչականությունն ուժեղացված է գունավորումով կամ փո– րագրազարդումով։ Կերտվել են նաև աստ– վածների ու նախնիների՝ աղճատված հա մամասնություններով փարոե արձանիկ ներ։ Կենցաղային առարկաները պատված են երկրաչափական փորագրազարդերով։ Նրբագեղ են ոսկերչական կերտվածքնե– ՐԸ։ Թատրոնը։ XX դ․ 30-ական թթ․ կեսե րին ստեղծվել են սիրողական թատերա խմբեր։ «Բնիկների թատրոն» մշտական սիրողական կոլեկտիվը կազմակերպվել է 1938-ին, Աբիջանում, գրող Կոֆֆի Գա– դոյի ղեկավարությամբ։ Դրէս հիման վրա, 1954-ին, կազմակերպվել է «Մշակութային և բանահյուսական խմբակ»–ը, որը, 1955- ին Արմ․ Աֆրիկայի գեղ․ Ստուգատեսում առաջնություն շահելով, 1957-ին հյուրա խաղերով հանդես է եկել Ֆրանսիայում, 1960-ին՝ «Ազգերի թատրոնում» (Փարիզ)։ Բեմադրվում են ազգ․ դրամատուրգ ներ Գադոյի, Ամոն դյԱբիի, Բեռնար Դա– դիեի և այլոց պիեսները։ 1958-ին ստեղծ վել է Փ․ Ա–ի «Թատերական ընկերությու նը» (ղեկ․ Քրիստոֆ Նգուան), ուր բեմա դրվել են «Գործազուրկի արհեստը», «Ա– նոխ թագավորի տապալումը» ևն։ 1959-ին հիմնադրվել է Դրամատիկ, արվեստի դպրոցը (հետագայում՝ Արվեստի ազգ․ ինստ–ին կից թատեր․ դպրոց)։ 1967-ին դպրոցի սաները կազմակերպել են մըշ– տական թատերախումբ, որը բեմադրել է Դադիեի «Պարոն Տոգո–Գնինի», Գիյոմ Օյոնոյի «Երեք թեկնածու, մեկ ամուսին», Ա․ Մյուսեի «Սիրո հետ չեն կատակում» (ֆրանս․ դերասանների մասնակցությամբ) պիեսները։ Գրկ․ Конституции государств Африки, [кн․] 1, М․, 1963, с․ 13–45; Новейшая история Африки, М․, 1968, с․ 207–237; Арто Р․, Заговор рабовладельцев, пер․ с франц․, М․, 1952; Б лохин Л․ Ф-, Берег Слоновой Кости․ Экономико-географическая характе ристика, М․, 1967; Ау р а Поку, Мифы, сказки, легенды, басни, пословицы и загадки народа бауле, [пер․ с нем․], предисл․ и ред․ Д․ Ольдерогге, М․, 1960; Ивашева В․ В․, Литература стран Западной Африки․ Проза, М․, 1967; Потехина Г․ И․, Очерки современной литературы Западной Африки, М․, 1968; Занд Н․ М․ и Эльво- в а В- А․, Художественная литература стран Африки в советской печати․ Библиография․․․, М․, 1967; Искусство западной тропической Африки, [альбом], вступит, статья Ю․ Д, Лебедева, М․, 1962․
ՓՅՈՒՆԻԿ (լատ․ Phoenix;), երկնքի հվ․
կիսագնդի համաստեղություն։ Գտնվում
է Քանդակագործ, Կռունկ, Տուկան, Էրի–
դան և Վառարան համաստեղությունների
միջև։ Առավել պայծառ աստղերը 2–3
աստղային մեծության են։ ՍՍՀՄ–ի հվ․
շրջաններում մասամբ երևում է աշնանը։
ՓՅՈՒՆԻԿ, ֆ և ն ի ք ս (հուն․ <pom£),
1․ հին հուն, դիցաբանության մեջ առաս
պելական թռչուն։ Իբր ապրում է 500 (ըստ
այլ տարբերակների՝ 1460 կամ 12954)
տարի, ունի արծվի տեսք, ոսկեկարմրի
ու կրակի գուներանգներ։ Կանխազգալով
իր վախճանը՝ իբր Փ․ ինքնակիզվում է բուրավետ խոտերով լեցուն բնում, որտեղ
իր մոխրից իսկույն վերածնվում է նոր և
երիտասարդ Փ․։ Ըստ այլ տարբերակի, Փ․
մեռնում Է՝ շնչելով խոտերի բույրը, բայց
նրա սերմերից ծնվում է նոր թռչուն, որն
Փղոսկրի Ափի
քանդակագործությունը․
1․ փարոե արձանիկ
(բաուլե ժողովուրդ), 2․
փարոե դիմակ (բաուլե
ժողովուրդ), 3․ փայտե
դիմակ (սենուֆո ժողո
վուրդ), բոլորը4 մասնա
վոր հավաքածուներից