Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

5–10 մ է։ Բունը, բազմամյա ճյուղերը մուգ շագանակագույն են, միամյա ճյու– ղերը4 կարմիր շագանակագույն, աճող շիվերը և բողբոջները՝ մոխրագույն։ Տե– րևները մանր են, նշտարաձև, արծաթա– փայլ։ Ծաղիկները երկսեռ են կամ միա– սեռ, դեղին, հոտավետ, մեղրատու։ Պտու– ղը կորիզապտուղ է, մանր (5–10 գ), եր– կարավուն, գլանաձև, մաշկը՝ բարակ, թղթանման, փայլուն, դարչնագույն, շա– գանակագույն կամ վառ կարմիր։ Պտղա– միսը սպիտակ–դեղնավուն է, չոր, փշըր– վող, ալրանման, քաղցր, դուրեկան հա– մով։ Երկարակյաց է (50–60 տարի)։ Բազ– մանում է կտրոններով։ Բերքատվությու– նը մեկ ծառից 25–50 կգ է։ Պտուղներն օգտագործվում են թարմ վիճակում։ Պա– րունակում են շաքարներ, դաբաղանյու– թեր, պեկտինային նյութեր, սպիտակուց– ներ, վիտամիններ։ Ունի սննդարար և բուժիչ նշանակություն։ ժող․ բժշկության մեջ օգտագործվում է ստամոքսի խանգա– րումների դեմ։ Փ․ հողի նկատմամբ պա– հանջկոտ չէ։ ՀՍՍՀ–ում աճում է Արարատ– յան, նախալեռնային, Եղեգնաձորի, Հս– արլ․ գյուղատնտ․ գոտիներում։ Տարած– ված սորտերից են Ունաբ փշատը, Մատ– նափշատը, Հեղտուկ փշատը։ Հ․ Օհանյան

ՓՇԱՏԵՐԵՎԱՋԳԻՆԵՐ (Coniferae կամ Pinidae), մերկասերմ բույսերի ենթադաս, աչքի է ընկնում տեսակների բազմազա– նությամբ և աշխարհագրական տարած– ման մեծ արեալով։ Հիմնականում՝ մըշ– տադալար ծառեր, հազվադեպ թփեր են։ Կան տերևաթափ տեսակներ։ Փ–ի բնա– փայտը բաղկացած է գերազանցապես երի– զավոր ծակոտիներ ունեցող տրախեիդնե– րից։ Բնափայտային պարենքիմը թույլ է զարգացած կամ բացակայում է։ Բների աճման տարեկան օղակները լայնական կտրվածքում ցայտուն են արտահայտված։ Փ–ի կեղևը և բնափայտը, որպես կանոն, ունեն խեժատու անցքեր։ Փ–ի հզոր ա– ռանցքային առաջնային արմատը պահ– պանվում է բույսի ամբողջ կյանքում, կող– քային ավելի փոքր արմատները միկո– ռիզակիրներ են։ Փ–ի տերևները սովորա– բար ամբողջական են, ասեղնաձև, նըս– տադիր, երբեմն՝ թեփուկանման կամ թի– թեղանման (գծային նշտարաձև ևն), ունեն քսերոմորֆ կազմություն։ Փոշոտումը տեղի է ունենում քամու մի– ջոցով։ Փ․ հիմնականում միատուն բույ– սեր են։ Մերմերն իրենց կառուցվածքով և արտաքին տեսքով խիստ տարբերվում են։ Վեգետատիվ բազմացումը շատ թույլ է զարգացած։ Փ․ սերմնավոր բույսերի հնա– գույն խումբն են․ հայտնի են քարածխա– յին ժամանակաշրջանից։ ժամանակակից Փ․ ընդգրկվում են ութ ընտանիքներում, որոնցից ամենատարածվածներն են սո– ճազգիները, արաուկարիազգիները, կե– ՜ նազգիները, եղևնազգիները, նոճազգի– ները, ճահճանոճազգիները։ Հայտնի է Փ–ի 600 (ՄՄՀՄ–ում՝ 50) տեսակ։ Փ–ի մեջ կան շատ խոշոր ծառեր, որոնց բները հասնում են 100 մ բարձրության և 6–9 մ տրամագծի (սեքվոյա, սեքվոյադենդրոն)։ Փ–ի որոշ տեսակներ ապրում են մի քանի հազարամյակ։ ՀՄՄՀ–ում Փ–ները մեծ տա– րածություններ են գրավել երրորդական ժամանակաշրջանում։ Ներկայումս Դիլի– ջանում, Մտեփանավանում, Զանգեզու– րում և Նոյեմբերյանում պահպանվել են կենու (կարմրածառ) և սոճու բնական ոչ խոշոր անտառակներ։ Կան նաև բազմա– թիվ արհեստական տնկարկներ։ Ունեն կարևոր ժողտնտ․ նշանակություն։ Օգտա– գործվում է Փ–ի բնափայտը։ Որոշ տե– սակների սերմերն օգտագործվում են սննդում, կան բազմաթիվ | դեկորատիվ տեսակներ։

ՓՇԱՐՄԱՎ (Ilex,), սղոցի, փշարմա– վազգիների ընտանիքի մշտականաչ, հազ– վադեպ տերևաթափ, ծառերի ու թփերի ցեղ։ Հայտնի 400-ից ավելի տեսակներն աճում են 2 կիսագնդերի արևադարձային և մերձարևադարձային (երբեմն բարե– խառն) գոտիներում։ Տեսակների թիվը մեծ է հատկապես Հվ․ նյԼմերիկայում, Հվ–Արլ․ և Արլ․ Ասիայում։ Տերևները պարզ են, հերթադիր, կաշեկերպ, շուտ թափվող, մանր տերևակիցներով։ Ծաղիկները սպի– տակ են կամ դեղնավուն, նուրբ, հաճելի հոտով՝ հավաքված հովանոցաձև կամ հու– րանաձև ծաղկաբույլերում։ Պտուղը կո– Սրաաերև փ շ ա пн մավի ճյուղը․ ա․ աոէջքային ծաղիկ, p․ վար– սանղային ծաղիկ, գ․ պտուղ րիզակ է։ ՄՄՀՄ–ում (Հեռավոր Արևել– քում և Կովկասում) աճում է <>-ի 6 տեսակ, որոնցից 3-ը գրանցված են ԱՍՀՄ Կարմիր գրքում։ Պարագվայական Փ․ կամ պարագվայական թեյը հայտ– նի է իր օգտակար հատկություններով և կոֆեինի պարունակությամբ չորրորդն է աշխարհում (թեյից, սուրճից և կակաոյից հետո)։ Դրա տերևներից ^տանում են մ ա տ և կոչվող խմիչքը։ ՓՈԹԻ, քաղաք (1858-ից) Վրաց․ ՄՍՀ–ում․ Ռիոնի գետաբերանի մոտ։ Նավահան– գիստ է Սև ծովի ափին։ Երկաթուղով միա– ցած է Ցիւակայա կայարանին։ 54 հզ․ բն– (1978)։ Ձկնորսության կարևոր կենտրոն է։ Կան նավանորոգման, հիդրոմեխանիզմ– ների, էլեկտրաապարատների, էլեկտրա– մեքենայական ուժեղացուցիչների գործա– րաններ, ալրաղաց, ձկան կոմբինատ։ Փ–ում են Վրաց․ պոլիտեխ․ ինստ–ի երե– կոյան բաժանմունքը, թեյի гւ մերձարևա– դարձային կուլտուրաների Համամիութե– նական ԳՀԻ–ի Կոլխիդայի փորձակայա– նը։ Ունի տեխնիկում, 2 ուսումնարան, դրամատիկ․ թատրոն, ^այրենագիտ․ թանգարան։ Հիմնադրվել է Փոթի ամիոցի տեղում, որը 1578-ին կառուցել էհն թուրքերը (թուրք, անվանումը՝ Կալե–ֆաշ)։ 1809-ին գրավել են ռուս, զորքերը, սակայն 1812-ին վերադարձվել է Թուրքիային։ 1828-ին վերջնականապես միացվել է Ռուսաստա– նին։

ՓՈԼԱԴ, գյուղ ՀՄԱՀ Իջևանի շրջանում, Փոլադ գետի գետաբերանի մոտ, շրջկենտ– րոնից 18 կմ հվ–արմ․։ Անտառային պետ․ տնտեսությունն զբաղվում է նաև անաս– նապահությամբ, կերային կուլտուրանե– ՓՈԼադ րի մշակությամբ։ Ունի միջնակարգ դըպ– րոց, ակումբ, գրադարան, կապի բաժան– մունք, կինո, բուժկայան։ Գյուղից արմ․ պահպանվել են եկեղեցի և գերեզմանոց։

ՓՈԼԱԴՏԱՆ Միրվարդ (1908, Մարաշ– 26․12․1970, ԱՄՆ), հայ երաժշտագետ։ 1935-ին Բերկլիում ավարտել է Կալիֆոռ– նիայի համալսարանի արվեստագիտու– թյան ճյուղը։ Կատարելագործելով երա– ժըշտագիտ․ կրթությունը՝ ավարտել է Կո– լումբիայի (1942) և Կոռնելի (1943) հա– մալսարանները։ 1944-ից՝ ԱՄՆ–ի կանանց ազգ․ ասոցիացիայի անդամ։ Զբաղվել է մանկավարժ, գործունեությամբ, սկըզ– բում՝ երաժշտ․ դպրոցներում, ապա՝ Ֆլո– րիդայի (1946–48) և Նյու Ցորքի (1953– 1968) համալսարաններում։ Ուսումնասի– րել է Բրազիլիայի, Պերուի, Չիլիի, Բո– լիվիայի, էկվադորի ժող․ երաժշտությու– նը։ Ուշագրավ են «Հայկական ժողովրդա– կան երգեր» (անգլ․, 1942), «Կոմիտաս վարդապետը և նրա ներդրումը երաժըշ– սական ազգագրության մեջ» (անգլ․, 1972) աշխատությունները։ Ց․ Բրուայան ՓՈԻ», միջնադարյան հայկ․ երգչային մատ– յաններում, հատկապես գանձարաննե– րում, հաճախ հանդիպող տերմին, որով նշանակվել են ծավալուն տաղերի ամբող– ջական այն հատվածները, ուր անհրա– ժեշտ– է եղել փոխել ձայնեղանակը։ Փ․ են կոչվել նաև ծավալուն սաղմոսների ամբողջական հատվածները, երկու մե– ներգուների փոխեփոխ ասած սաղմոսը և, նույնիսկ, ավետարանական ընթերց– վածների այն մասերը, որոնք պետք, էր կարդալ ըստ օրվա ձայնի (ձայնեղանակի)։ Ն․ Թահմիզյան

ՓՈԻԱԲԵՐԱԿԱՆ ԻՄԱՍՏ, բառի փոխա– բերական կիրառությամբ արտահայտված իմաստը։ Հաղորդակցման ժամանակ բա– ռերը կիրառվում են ոչ միայն ուղղակիո– րեն, այլև՝ փոխաբերաբար։ Փ․ ի․ հանդես է գալիս լեզվի հաս․, գործառական, տա– րածական և անհատական բազմաթիվ տարբերակներում, գործածության տար– բեր չափերով ու եղանակներով։ Փ․ ի․ արտահայտվում է փոխաբերությամբ, փոխանունությամբ և սինեկդոխայով։ Փ․ ի․ գեղարվեստական խոսքի ոճավոր– ման ելակետային հնարավորություննե–