բից է, մարդկային լեզվագործուննության հիմնարար միջոցներից։ Լեզվի զարգաց– ման տարրեր շրջաններում բառերը կա– րող են ունենալ զանազան Փ․ ի–ներ։ Դրանք լեզվի զարգացման և կատարելա– գործման մեջ ունեն կարեոր նշանակու– թյուն։ Վ․ Համբարձում յան․
ՓՈԽԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, լեզվաոճական հնա– րանք, երբ խոսքը պատկերավոր, արտա– հայտիչ, նաև բանաստեղծական դարձնե– լու համար բառը գործածվում է ոչ իր սո– վորական իմաստով՝ մեկ այլ բառի փոխա– րեն։ Փ․ հիմնվում է առարկաների, երե– վույթների արտաքին կամ ներքին հատ– կանիշների նմանության, նաև գործա– ռական ընդհանրության վրա։ Հատկանի– շը, որով տվյալ առարկան (երևույթը, գոր– ծողությունը ևն) նմանեցվում է մեկ այլ առարկայի, կոչվում է փոխաբերության հիմք, օրինակ, արծաթ մազեր կապակցու– թյան մեջ արծաթ բառը փոխաբերաբար գործածվել է սպիտակ բառի փոխարեն, որի համար հիմք է ծառայել արծաթ մե– տաղի և մազերի գույնի նմանությունը։ Բառերի փոխաբերական իմաստները սո– վորաբար ընկալվում են բառակապակ– ցությունների կամ նախադասությունների մեջ (ծով աչքեր, քար սիրտ, ոսկի մարդ, սև բախտ)։ Երբ նախադասության մեջ փոխաբերաբար են գործածվում երկու կամ ավելի բառեր, փոխաբերական իմաստ կարող է ստանալ ամբողջ նախա– դասությունը։ Ըստ տարածվածության աս– տիճանի Փ–ները լինում են անհատական կամ հեղինակային և գործուն կամ ընդ– հանրական։ Անհատական կամ հեղինա– կային են այս կամ այն հեղինակի ստեղ– ծած և լայն տարածում չստացած Փ–ները (օրինակ, հովի թևեր, Հ․ Թ․)։ Դործուն կամ ընդհանրական են ժամանակի ըն– թացքում մեծ տարածում ստացած և իրենց անհատական բնույթը կորցրած Փ–ները (ոսկի սիրտ, քար լռություն, օձ մարդ)։ Այսպիսի Փ–ները արձանագրվում են բա– ռարաններում փխբ․ նշումով։ Պատմ․ զար– գացման ընթացքում շատ տարածված որոշ Փ–ներ այլևս չեն գիտակցվում որպես այդ– պիսիք և վերածվում են բառերի սովորա– կան իմաստների (օրինակ, ծաղիկ = հի– վանդություն, կոշիկի քիթ = կոշիկի ծայր), դրանք կոչվում են ավարտուն կամ մա– րած Փ–ներ։ Վերջիններիս ուսումնասիրու– թյունը կարևոր է իմաստաբանության հա– մար, քանի որ ներկայացնում է բառիմաս– տի զարգացման հիմնական գործընթա– ցը։ Երբ այլևս չի գիտակցվում բառի հիմ– նական և փոխաբերական իմաստների միջև եղած իմաստային կապը, դրանք վե– րածվում են համանունների (մատաղ–մատ– ղաշ, դեռատի, մատաղ–զոհ, գլուխ–մարմ– նի մաս, գլուխ–ստեղծագործության մաս ևն)։ Ն․ Պառնասյան
ՓՈԽԱԴԱՐՁ ԷԼԵԿՏՐԱ ՈՒՆԱԿ ՈՒԹՅՈՒՆ , փոխանակ ու թյուն, տես էչեկտրա– ունակություն։
ՓՈԽԱԴԱՐՁ ԻՆԴՈՒԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ, փ П- խ ի ն դ ու կ տ ի վ ու թ յ ու ն, տես Փո– խադարձ ինդուկցիա։
ՓՈԽԱԴԱՐՁ ԻՆԴՈՒԿՑԻԱ, փոխին– դ ու կ ց ի ա, երևույթ, որի դեպքում դրսե– վորվում է երկու կամ ավելի էլեկտրական շղթաների (կոնտուրների) մագնիսական կապը։ Երբ կոնտուրներից մեկում հոսան– քը փոփոխվում է, մյուս կոնտուրում, նըշ– ված կապի շնորհիվ, առաջանում է ին– դուկցիայի էլշու։ էլեկտրական շղթաների մագնիսական կապի քանակական բնու– թագիրը փոխադարձ ինդուկ– տ ի վ ու թ յ ու ն ն է։ Միավորների միջ– ազգային համակարգում փոխադարձ ին– դուկտիվությաե (կամ Փ․ ի–ի գործակցի) չափման միավորը հենրին է։ Փ․ ի․ ընկած է տրանսֆորմատորների գործողության հիմքում։ Տես նաև էչեկտրամագնիսական ինդուկցիա, Ինդուկտիվությոէ–ն։
ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՐ* ԹՎԵՐ, մի քանի ամ– բողջ թվեր, որոնք չունեն ընդհանուր բա– ժանարար, բա^ի 1-ից և -1-ից։ Եթե այդ թվերից յուրաքանչյուրը մնացածներից ամեն մեկի հետ փոխադարձաբար պարզ է, ապա այդ բուոր թվերը զույգ առ զույգ պարզ են (երկու թվերի դեպքում այս եր– կու հասկացությունները համընկնում են)։ Օրինակ, 6, 8, 9 թվերը Փ․ պ․ թ․ են, բայց զույգ առ qnLjq պարզ չեն։ Զույգ առ զույգ պարզ թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը հավասար է այդ թվերի արտադրյալին։
ՓՈԽԱԴԱՐՁ ՈՒՍՈՒՑՈՒՄ, Բ և լ լ–Լ Ш ն– քաստերյան համակարգ, ուսուցման մեթոդների և կազմակերպման համակարգ տեւրրական դպրոցում, ըստ որի ավագ և Ուսման առավել առաջավոր աշակերտները (մոնիթորները) ուսուցիչ– ների ղեկավարությամբ պարապմունքներ են անցկացնուքք մյուսների հետ։ Փ․ ու–ման մեթոդը իրարից անկախ մշակել են անգլ․ մանկավարժ Ա, Բելլը (1753–1832) և Ջ․ Լանքաստերը (1776 կամ 1778–1838)։ Փ․ ու․ կիրառվել է Հնդկաստանում, ապա, XIX դ․ սկզբին, լայն տարածում ստացել մի շարք երկրներում (ԱՄՆ, Ֆրանսիա, Բելգիա ևն)։ Ռուսաստանում Փ․ ու–ման դպրոցներ են բացվել 1818-ից սկսած, որոնք լայն տա– րածում չեն ստացել։
ՓՈԽԱԴԱՐՁ ՓՈԽԱՐԻՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ, մեքենաների, ագրեգատների, մեխանիզմ– ների, ապարատների և տեխ․ այլ կոնս– տրուկցիաների դետալների և հանգույց– ների հատկություն, որի շնորհիվ դետալ– ները կարելի է փոխարինել կամ մոնտա– ժել առանց լրացուցիչ մշակման՝ պահ– պանելով տվյալ հանգույցի, մեքենայի, մեխանիզմի կամ ամբողջ կոնստրուկցիա– յի աշխատանքին ներկայացվող բոլոր պա– հանջները։ Փ․ փ–յան հիմքը շինվածքների չափերի և մյուս պարամետրերի թույլտը– վածքների ռացիոնալ համակարգն է։ Փ․ փ․ կարող է լինել լիակատար (բոլոր շինվածքների համար) և ոչ լիակա– տար կամ մասնակի (շինվածք– ներն ըստ կցորդվող չավւերի և այլ պա– րամետրերի խմբավորելու դեպքում, խըմ– բաքանակի սահմաններում շինվածքներն օգտագործում են առանց ընտրության)։
ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ, փոխադրման պայմանագիր, քաղաքացիական իրավունքում՝ պայմանագրի տեսակ։ ՍՍՀՄ–ում կարգավորվում է ՍՍՀ Միու– թյան և միութենական հանրապետություն– ների քաղաքացիական օրենսդրության հի– մունքներով, միութենական հանրապետու– թյունների քաղաքացիական օրենսգրքե– րով, ՍՍՀՄ երկաթուղային, ներքին ջրա– յին, միութենական հանրապետություն– ների ավտոմոբիլային տրանսպորտի կա– նոնագրքերով, ՍՍՀՄ առևտր․ ծովագնա– ցության, ՍՍՀՄ օդային օրենսգրքերով, տրանսպորտային մինիստրությունների ընդունած ընդհանուր կանոններով։ Փ–ման պայմանագիրը լինում Է․ ըստ տրանսպոր– տի տեսակների՝ երկաթուղային, գետա– յին, ծովային, օդային, ավտոմոբիլային, ըստ փոխադրվող օբյեկտների՝ ուղևորնե– րի, բեռների և ուղեբեռան, փոստային, ըստ փոխադրմանը մասնակցող տրանս– պորտի տեսակների՝ տեղական հաղոր– դակցման, ուղղակի հաղորդակցման, ուղ– ղակի–խառը հաղորդակցման, ըստ գոր– ծողության ժամկետների՝ միանգամյա, երկարատև, ըստ տերիտորիալ հատկա– նիշի՝ ներպետական, միջազգային։
ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ֆ ի զ ի կ Ш J ՈԼ մ, մարմինների կամ մասնիկների (ատոմ– ներ, մոլեկուլներ, ատոմային միջուկներ, տարրական մասնիկներ, քվարկներ) փոխ– ներգործությունը, որը հանգեցնում է դը– րանց շարժման վիճակի և կառուցվածքի փոփոխությանը։ Դասական մեխանիկա– յում մարմինների Փ․ քանակապես բնու– թագրվում է ուժով կամ պոտենցիալ Էներ– գիայով։ Էլեկտրամագնիսական երևույթ– ների հետազոտումը և էչեկտրամագնիսա– կան դաշտի հայտնագործումը (Մ․ Ֆա– րադեյ, Ջ․ Մաքսվել) ստիպել են հրաժար– վել դասական մեխանիկայում իշխող հե– ռազդեցության այն գաղափարից, ըստ որի՝ մարմինների Փ․ տեղի է ունենում դատարկ տարածության մեջ, ակնթարթո– րեն։ Էլեկտրամագնիսական դաշտը, որն ստեղծվում է Էլեկտրական լիցք ունեցող ցանկացած մարմնի կամ մասնիկի միջո– ցով և իր հերթին ազդում յուրաքանչյուր լիցքավորված մարմնի և մասնիկի վրա, էչեկտրամագնիսական փոխազդեցու– թյունների նյութական փոխանցիչ Է։ Ապա– ցուցվել Է, որ Էլեկտրամագնիսական դաշ– տի տարածման արագությունը վերջավոր է և հավասար է լույսի արագությանը վա– կուումում (300000 կմ/վրկ)։ Էլեկտրա– մագնիսական դաշտի տարածման արա– գության վերջավոր լինելու հանգամանքի շնորհիվ հաստատվել է մոտազդեցության պատկերացումը, որը հետագայում վերա– գրվել է նաև մյուս Փ–ներին։ Դաշտի քվանտային տեսությունն Էա– պես զարգացրել է Փ–յան հասկացությու– նը։ Դաշտի քվանտային բնույթի համա– ձայն, յուրաքանչյուր դաշտի համապա– տասխանում են որոշակի մասնիկներ՝ տվյալ դաշտի քվանտները։ Այսպես, լից– քավորված մասնիկներն առաքում և կլա– նում են ֆոտոններ, որոնք և կազմում են մասնիկները շրջապատող Էլեկտրամագ– նիսական դաշտը։ Երբ լիցքավորված մաս– նիկները ֆոտոններ են փոխանակում, նրանց միջև առաջանում է Էլեկտրամագ– նիսական Փ․։ Այս դեպքում ֆոտոններն են հենց, որ հանդես են գալիս որպես Էլեկտրամագնիսական Փ–յան կրողներ։ Էլեկտրամագնիսական դաշտի քվանտա– յին տեսությունը՝ քվանտային էլեկտրա– դինամիկան, ենթարկվել է բազմակողմա– նի փորձարարական ստուգման, և նրա նմանությամբ էլ հենց կառուցվել են մյուս