ված են այն ՓՀՎ–ները, որոնցում որպես վենաիլ կիրառում են տրանզիստորներ և տիրիստորներ։
ՓՈԽԱԿԵՐՊԻՉ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ռադիոտեխնիկայում, էլեկտրո– նային հարմարանք, որը փոփոխում է նրա մուտքին մատուցվող ռադիոազդանշանի հաճախականությունը մեկ այլ հաճախա– կանության օժանդակ տատանումների ներգործությամբ։ Փ․ հ․ լայնորեն կիրա– ռում են սոււցերհետերողինային ռադիո– ընդունիչներում, հաճախականությունը այսպես կոչված միջանկյալ հաճախակա– նության փոխակերպող կասկադում։
ՓՈԽԱԿԵՐՊԻՉ ՏԵԽՆԻԿԱ, էլեկտրական էներգիայի փոխակերպման եղանակների և միջոցների մշակմամբ զբաղվող էչեկ– տրատեխնիկայի բաժին, ինչպես նաև հա– մապատասխան փոխակերպիչ հարմա– րանքների համախումբ։ Փ․ տ–ի հարմա– րանքների միջոցով փոփոխում են փո– փոխական լարման և հոսանքի մեծություն– ները (տրանսֆորմատորներ), փովւոխա– կան հոսանքը փոխակերպում են հաստա– տուն կամ բաբախող միաուղղորդված հո– սանքի (ուղղիչներ), հաստատուն կամ բա– բախող միաուղղված հոսանքը փոխակեր– պում փոփոխականի (ինվերտորներ), մի հաճախականության փոփոխական հոսան– քը՝ մեկ այլ հաճախականության փոփո– խական հոսանքի (փոխակերպիչներ հա– ճախականության), փոփոխում են փոփո– խական հոսանքի փուլերի թիվը (փուլե– րի տրոհիչ) և հաստատուն լարման մե– ծությունը (հաստատուն լարման կարգա– վորիչներ U փոխակերպիչներ)։ Փ․ ա–ի հարմարանքներից են նաև անկոնտակտ կոմուտացիոն ապարատները (տես Կո– մուտատորներ)։ Ըստ փոխակերպիչ հարմարանքների ուժային շղթաների հիմնական տարրերի տեսակի տարբերում են էլեկտրամեքե– նայական (տրանսֆորմատորներ և հա– ճախականության էլեկտրամեքենայական փոխակերպիչներ) և ստատիկ (էլեկտրա– մագնիսական և վենտիւային) փոխակեր– պիչ հարմարանքներ։ էլեկտրամագնիսա– կան փոխակերպիչները հազվադեպ են կիրառում (առավելապես, որպես հաճա– խականության բաժանիչներ և բազմա– պատկիչներ)։ Գրկ․ Р и в к и н Г․ А․, Преобразовательные устройства, М․, 1970; Чиженко И․ М․, Руденко В․ С․, Сенько В․ И․, Осно– вы преобразовательной техники, М․, 1974․
ՓՈԽԱԿՐԻՉ, տես Կոնվեյեր։
ՓՈԽԱՆԱԿԱՅԻՆ ԱՐԺԵՔ, ապրանքի ար– ժեքի դրսևորման ձևը, որը փոխանակվող ապրանքների որոշակի քանակական հա– մամասնություն է («Ա» ապրանքի X, քա– նակը =«Р» ապրանքի у քանակի = ո քա– նակի փողի)։ Թեև առանձին դեպքերում այդ հավասարությունը կարող է պատա– հական լինել, բայց ընդհանրապես օրի– նաչափ պրոցես է։ Փ․ ա–ի հիմքում փոխա– նակվող ապրանքների մեջ պարունակվող հասարակական աշխատանքն է, որով որոշվում է դրանց արժեքը։
ՓՈԽԱՆԱԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱ, տես Փոխա– նակային փոխազդեցություն։
ՓՈԽԱՆԱԿԱՅԻՆ ՌՈՒԲԼԻ, հաշվարկային միավոր և վճարման միջոց՝ ՏՓԽ–ի ան– դամ–երկրների փոխադարձ հաշվարկնե– րում։ Միջազգային սոցիալիստ, կոլեկ– տիվ վալյուտա է, շրջանառում է 1964-ի հունվ․ 1-ից։ Պարունակում է 0,987412 գ զուտ ոսկի։ Սիջազգային տնտ․ հարաբե– րություններում կիրառվում է միայն առևտր․, վարկային և այլ գործառնություն– ների գծով աէ կանխիկ հաշվարկների հա– մար։ Կոնկրե л-առարկայական (օրինակ, բանկնոտների կամ գանձարկղային տոմ– սերի) ձեով յի շրջանառում։
ՓՈՒԱՆԱԿԱՅԻՆ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ, քվանտային մււսնիկների փոխադարձ ներ– գործություն՝ պայմանավորված նույնա– կան մասնիկկերի անզանազանելիության քվանտամեխանիկական սկզբունքով (տես Նույնականության սկզբունք)։ Քվանտա– յին մասնիկներից բաղկացած համակար– գի ալիքային ֆունկցիայի կոորդինատա– յին մասը, որոշ մոտավորությամբ, մաս– նիկների տեւլերի փոխանակման նկատ– մամբ օժտված է որոշակի սիմետրիայով, որը պայմանավորված է ալիքային ֆունկ– ցիայի սպինային մասի սիմետրիայով։ Նույնական մասնիկների շարժման նշված կոռելյացիան հանգեցնում է համակարգի Էներգիայի փոփոխությանը, նույնիսկ եթե մասնիկների միջև ուղղակի փոխազդեցու– թյունը բացակայում Է։ Մասնիկների միջե «լրացուցիչ» Փ․ փ–յան առաջացումը կա– րելի է դիտարկել պարզագույն դեպքի՝ հելիումի ատոմի օրինակով, որը բաղկա– ցած է երկու պրոտոնից և երկու Էլեկտրո– նից։ Եթե Էլեկտրոնների գումար սպինը հավասար է զրոյի, ապա, որպեսզի հա– մակարգի լրիվ ալիքային ֆունկցիան հա– կասիմետրիկ լինի Էլեկտրոնների փոխա– նակման նկատմամբ (համաձայն Պաու– չիի սկզբունքի), նրա կոորդինատային մասը պետք (է լինի սիմետրիկ, այսինքն՝ ф(г)~фа(1)фь(2)+фь(1)фа(2) (1) [փ*ւ1>(ւ)-երը (1=1,2) համապատասխա– նաբար a և b միջուկներին պատկանող Էլեկտրոնների ալիքային ֆունկցիաներն են]։ Համապատասխանաբար լիցքի խտու– թյան р = е||г|)|2 արտահայտությունում (e-ն Էլեկտրոնի լիցքն Է) ի հայտ կգան այսպես կոչված փոխանակային՝ ег|)*а(1)^ь(1)^*ь(2)г1)а(2) տիպի անդամներ՝ պայմանավորված a և b ատոմների Էլեկ– տրոնների տեղերի փոխանակմամբ։ Հենց այդ փոխանակային խտություններն Էլ ապահովում են միջուկների միջև բացա– սական լիցքի խտության մեծացումը՝ առա– ջացնելով լրացուցիչ ձգողություն նրանց միջև (կովալենտ քիմ․ կապ)։ Եթե Էլեկ– տրոնների գումար սպինը հավասար է մե– կի, ապա (1)-ում երկրորդ անդամը փո– խում է նշանը (ֆունկցիան հակասիմետ– րիկ Է), իսկ փոխանակային խտությունը դառնում է բացասական՝ առաջացնելով լրացուցիչ վանողություն միջուկների միջև։ Երկու Էլեկտրոնների կուլոնյան Էներգիայի միջին արժեքը, որը պայմա– նավորված է փոխանակային խտությամբ, կոչվում Էփհխանակային էներ– գիա։ Այն ունի պարզ ֆիզիկ, իմաստ, եթե է=0 պքսհին Էլեկտրոններից մեկը պատկանում է a միջուկին, իսկ մյուսը՝ b-ին, ապա ժամանակ անց (A-ն փոխանակային Էներգիան Է, հ–ը՝ Պլանկի հաստատունը) Էլեկտրոնները կփոխանա– կեն իրենց տեղերը։ Մոլեկուլներում, հե– ղուկներում, պինդ մարմիններում ֆիզիկ, բազմաթիվ երևույթներ (կովալենտ կապ, ֆեռոմագնիսականություն, գերհոսունու– թյուն ևն) անմիջականորեն կապված են Փ․ փ–յան հետ։ Գրկ․ Соколов А․ А․, Тернов И․ М․, Жуковский В․ Ч․, Квантовая механика, М․, 1979․ է․ Ղազւսրրսն Փ ՈՒՍՆ ԱԿ ՈՒԹՅՈՒՆ Էկոնոմիկա՜ յ ու մ, գործունեության փոխադարձ փո– խանակություն մարդկանց միջև, որը դըր– սևորվում է անմիջաբար կամ աշխատանքի արդյունքների փոխանակության ձևով, հասարակական վերարտադրության փուլ։ Փ․ արտադրության բաղկացուցիչ մաս է՝ երբ այն գործունեության կամ արտադրու– թյան միջոցների Փ․ է։ Այն միաժամա– նակ վերարտադրության պրոցեսի ինք– նուրույն փուլ է՝ արտադրության որոշիչ դերով։ Փ․ որպես հասարակական կա– պի ձև, հատուկ է զարգացման բոլոր պատմ․ փուլերին, իսկ որպես ապրանք– ների շրջանառություն՝ պատմ․ սահմա– նափակ երևույթ է՝ հատուկ միայն որոշ հասարակարգերի։ Փ–յան անհրաժեշտու– թյունը պայմանավորված է աշխատանքի հասարակական բաժանմամբ։ Կախված արտադրության եղանակից՝ Փ․ կարող է հանդես գալ գործունեության անմիջա– բար Փ–յան, մթերափոխանակության, ապ– րանքափոխանակության, ապրանքաշըր– ջանառության և արդյունքների ուղղակի բաշխման ձևերով կամ այդ ձևերի համա– կցությամբ։ Նախնադարյան հասարակար– գում համայնքների ներսում գոյություն ուներ միայն գործունեության Փ․՝ կապված աշխատանքի սեռատարիքային բաժան– ման հետ։ Աշխատանքի հասարակական բաժանմանը զուգընթաց ապրանքների Փ․ դարձել է հասարակական կանոնավոր պրոցես, ծագել է փողը, առաջացել ապ– րանքային արտադրությունը։ Ստրկատիրական և ֆեոդ, հասարա– կարգերում ապրանքների Փ․ եղել է սահմանափակ։ Այն զարգացման ամե– նաբարձր աստիճանին է հասել կապի– տալիզմի ժամանակ։ Այս ֆորմացիայում գործունեության փոխադարձ փոխանա– կությունն իր անմիջական ձևով գոյու– թյուն ունի միայն առանձին ձեռնարկու– թյունների շրջանակներում, իսկ ամբողջ հասարակության մասշտաբով տիրապե– տում է ապրանքափոխանակությունը։ Կա– պիտալիզմի զարգացման մոնոպոլիստ, փուլում ապրանքների Փ․ կատարվում է նաև մոնոպոլիստ, միավորումների ներ– սում, մեկ սեփականատիրոջ կամ կապի– տալիստների խմբին պատկանող ձեռնար– կությունների միջև։ Առաջանում են Փ–յան նոր տեսակներ ու ֆունկցիաներ, որոնք անմիջական կապ չունեն արտադրության պրոցեսի հետ․ զարգանում է կեղծ կաւցի– աաչի շուկան, առաջանում են զուտ ֆի– նանս․ գործառնություններ կատարող բաժնետիրական ընկերություններ, աճում են բորսային առևտրի տարբեր ձևերը, վալյուտային գործառնությունները ևն։ Ապրանքների Փ․ պահպանվում է նաև կապիտալիզմից սոցիալիզմին անցման շրջանում և սոցիալիզմի ժամանակ՝ ստա–