Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նալով նոր բովանդակություն։ Ապրանք– ների Փ․ հիմնվում է արտադրության մի– շոցների սոցիալիստ, սեփականության վրա, այն ունի պլանաչափ բնույթ և են– թարկված է ժողովրդի բարեկեցության աճի խնդիրներին։ Սահմանափակ է ապ– րանքների Փ–յան ոլորտը, աշխատուժն ապրանք չէ, առքի ու վաճառքի ենթակա չեն սոցիալիստ, արտադր․ միավորումնե– րը (ձեռնարկությունները), ինչպես նաե հողամասերը։ Այն հիմնականում կատար– վում է պետության սահմանած գներով և սպասարկում սոցիալիստ, ընդլայեված վերարտադրության պլանաչափ պրոցեսը։ Ապրանքների Փ․ կվերանա կոմունիստ, հասարակարգի բարձրագույն փուլում, բայց կպահպանվի գործունեության փո– խադարձ Փ․ մարդկանց միշե։ Ապրանքների Փ․ լայնորեն օգտագործ– վում է սոցիալիստ, երկրների միշազգա– յին կապերում և սոցիալիստ, տնտ․ ին– տեգրացիայի կարեոր ձե է։ Այն ծավալ– վում է նաև մի կողմից սոցիալիստ․, մյուս կողմից զարգացած կապիտ․ ու զարգա– ցող երկրների միշե։

ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ (քաղաքացիական իրավունքում), պայմանագրի տեսակ, որի միշոցով կատարվում է մեկ գույքի փոխա– րինումը մյուսով։ Փ–յան պայմանագրի նկատմամբ կիրառվում են առուծախի պայմանագրի համար սահմանված նոր– մերը՝ նկատի ունենալով այդ պայմանա– գրերի նմանությունը։ Փ․ հիմնականում կիրառվում է քաղաքացիների, ինչպես նաե քաղաքացիների և սոցիալիստ, կազ– մակերպությունների միշև։ Այդպիսի պայ– մանագրեր կարող են կնքել նաև կոոպե– րատիվ և այլ հասարակական կազմակեր– պությունները։

ՓՈԽԱՆՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, մեծություննե– րի տրամաբանական հարաբերության հատկություն։ a*b հարաբերությունը կոչ– վում է փոխանցական, եթե a*b և ե*օ–ից բխում է a*c։ Փ–յամբ օժտված են, օրինակ, «հավասար է», «մեծ է», «մեծ է կամ հա– վասար» հարաբերությունները (եթե a= = b և b=c, ապա a=c են)։ Փոխանցական չէ, օրինակ, «հավասար չէ» հարաբերու– թյունը, քանի որ a=^=b և հ=/=շ–ից դեռես չի բխում a=^=e։ Երկրաչափությունում Փ–յամբ օժտված է ուղիղների զուգահեռությունը, իսկ ուղիղների ուղղահայացությունը՝ ոչ։

ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, մե– խանիզմների հիմնական բնութագրերից, որն արտահայտվում է տանող և տարվող օղակների անկյունային արագություննե– րի կամ պտտման հաճախականություննե– րի հարաբերությամբ։ Փ․ հ․ հասկացու– թյունը վերաբերում է պարզ (ատամնանիվ– ների զույգեր, որդնակային փոխանցում, փոկավոր փոխանցում են) և բարդ բազմօ– ղակ (բազմաստիճան ռեդուկտորներ, փո– խանցումների տուփեր են) մեխանիզմ– ներին։ Մեխանիզմները բնութագրելու հա– մար օգտվում են նաև փոխանցման թվի հասկացությունից, որը փոկավոր և ֆրիկցիոն փոխանցման համար արտա– հայտվում է տարվող և տանող փոկանիվ– ների տրամագծերի, ատամնավոր փոխան– ցումների համար՝ տարվող և տանող ատամնանիվների ատամների թվերի հա– րաբերությամբ։ Ի տարբերություն Փ․ հ–յան, փոխանցման թիվը միշտ մեծ կամ հավասար է մեկի։

ՓՈԽԱՆՑՈՒՄ մեքենաներում, մե– խանիզմ, որը ծառայում է անընդհատ պտտական շարժման փոխանցման հա– մար։ Փ–ման օգնությամբ կատարվում է արագության փոքրացում (կւմմ մեծացում) տարբեր հաղորդակներում, արագության աստիճանական կամ ոչ աստիճանական կարգավորում, շարժման ուղղության փո– փոխություն, մեկ շարժիչով մի քանի մե– խանիզմների գործարկում։ Փ–ման հիմ– նական բնութագրերն են․ փոխանցվող մոմենտը,անկյունային արագ ււթյունը, փո– խանցման հարաբերությունը!, օ․ գ․ գ–ն։ Տարբերում են մեխանիկական, հիդրավ– լիկական, պնեմատիկ և էլեկտրական Փ–ներ։ Մեխանիկական Փ–ները, որոնք հիմնված են կառչման (օրինակ, ատամնավոր փոխանցում, շղթայավոր փոխանցում, որդնակային փոխանցում են) և շփման (փոկավոր փոխանցում, ֆրիկցիոն փոխանցում) օգտագործման վրա, տարածում են ստացել հաստատուն և փոփոխվող փոխանցման հարաբերու– թյամբ փոքր ու միջին հզորության փո– խանցումների տուփերում, ինչպես նաե հաստոցների, ավտոմոբիլների, տրակ– տորների վարիատորներում։ Տ ի դ ր ա վ– լիկական և էլեկտրական Փ․, որոնք թույլ են տալիս փոխանցել մեծ հզո– րություններ և ունեն ավտոմատ կարգա– վորման հարմար համակարգ, կիրառվում են մեքենաշինության տարբեր բնագա– վառներում, հատկապես ծանր տրանս– պորտային մեքենաների հաղորդակնե– րում։ Տես նաև Ուժային փոխանցում։

ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՏՈՒՓ, փոխանցման հարաբերության աստիճանսկան փոփո– խության մեխանիզմ։ Բաղկացած է փո– խարկվող ատամնավոր փոխպնցումներից, որոնք տեղավորված են առԱւնձին իրանի (աուփի) կամ մյուս մեխանիզմների հեա ընդհանուր իրանի մեշ։ Տանող լիսեռի Եռաստիճան Փոխանցումների ա ու փ ի սխեմա․ /․ տանող լիսեռ, 2․ հաստատուն կառչման տանող Ատամնանվակ, 3․ բռնցքավոր կցորդիչ, 4․ երկարդ փոխանց– ման ատամնանվակ, 5․ առաջին փոխանցման և ետընթացքի ատամնանվակ, 6․ տարվող լիսեռ, 7․ ետընթացքի միշանկ;ալ ատամնան– վակ, 8, 9, 10․ ետընթացքի, առաջին և երկ– րորդ փոխանցումների տանող ատամնանվակ– ներ, //․ միջանկյալ լիսեռ, 12․ հաստատուն կառչման տարվող ատամնանվակ պտտման հաստատուն հաճախականու– թյան դեպքում տարվող լիսեռի պտտման հաճախականության փոփոխման համար նախատեսված Փ․ տ․ կոչվում|է նաև արա– գությունների տուտ (օրինակ, մետաղահատ հաստոցների կտրման գլխ․ շարժման հաղորդակում)։ Մետաղահատ հաստոցներում մատուցման փոփոխման համար նախատեսված Փ․ տ․ կոչվում է մատուցումների տուփ։ Փ․ տ–երը լայնո– րեն կիրառվում են ավտոմոբիլների և ներ– քին այրման շարժիչով աշխատող տրանս– պորտային այլ միշոցների տանող անիվ– ների հաղորդակներում։ Ըստ փոխան– ցումների փոխարկման եղանակի տարբե– րում են սահող ատամնավոր բլոկներով (բռնցքավոր և ատամնավոր կցորդիչնե– րով), սինխրոնարարներով ատամնավոր կցորդիչներ ունեցող, ֆրիկցիոն կցորդիչ– ներով և արգելակներով, ազատ ընթացքի կցորդիչներով Փ․ տ–եր։

ՓՈԽԱՆՈՒՆՈՒԹՅՈՒՆ, լեզվաոճական հնարանք, երբ գոյականական բառա– կապակցության լրացում անդամը՝ որո– շիչը կամ հատկացուցիչը, իր մեջ ներառ– նում է նաև լրացյալի իմաստը, արտա– հայտելով՝ 1․ հատկանիշն ու այն կրող առարկան (մեծը=մեծ տունը, քաղաքը ևն), 2․ պարունակյալն ու պարունակողը [մեկ բաժակ խմեցի=մեկ բաժակ շուր (գինի ևն) խմեցի], 3․ հեղինակի անունը ստեղծագործության հետ (Տերյան շատ եմ սիրում= Տերյանի ստեղծագործություն– ները), 4․ գործողության անունը արդյուն– քի փոխարեն (հիանալի աշխատանք է), 5․ ժամանակը՝ տվյալ ժամանակամիջո– ցում կատարվող գործողության, արարո– ղության փոխարեն (լավ երեկո էր) ևն։ Փ․ լինում է խոսքային–իրադրական և լեզվական։ Ի»ոսքային–իրադրական է այն Փ․, որն իրացվում ու հասկանալի է միայն խոսքային որոշակի իրադրության մեշ։ Փ․ լեզվի խնայողականության կենսական միջոցներից էե հնարավորություն է տալիս խոսքը բեռնաթափել ավելորդ կրկնու– թյուններից։ Այսպիսի փոխանունների թիվը ժամանակակից հայերենում գրեթե անսահմանափակ է․ օրինակ, այս գրքե– րից հինգը (=հինգ գիրքը), որովհեւոե–ը (որովհետև բառը) շաղկապ է են։ Լեզվական է այն Փ․, որը, առաշանալով կոնկրետ խոսքային իրադրությունում, դարձել է սովորական, ինքնին հասկանա– լի՝ անկախ խոսքից։ Այս դեպքում բառը ստանում է նոր իմաստ, որպես նրա կա– յուն նշանակություն, կատարվում են խոս– քիմասային անցումներ (հատկապես ածա– կան–>գոյակօւն), ստեղծվում են համա– նուններ, օրինակ, սուր (ածական, գոյա– կան), խավար (ածական, գոյական)։ Ն․ Պառնասյան

ՓՈԽԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐ (ձեռնարկության), տես Շրջանառու միջոցներ։

ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆ, քաղաքացիական իրա– վունքում պայմանագիր, ըստ որի մի կողմը (փոխատուն) մյուսին (փոխառուին) ի սե– փականություն կամ օպերատիվ կառավար– ման իրավունքով հանձնում է փող կամ որոշակի թվով, կշռով, չափով իր, իսկ փո– խառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել նույն գումարի փող կամ նույն տեսակի ու որակի հավասար քանա– կի իր։ Ըստ սովետական իրավունքի, Փ–ի պայմանագիրը դասվում է այսպես կոչ– ված իրական պայմանագրերի շարքը, որովհետև այն կնքված է համարվում նա– խատեսված փողը կամ իրը հանձնելու