Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պահից։ Փ․ միաժամանակ միակողմ պայ– մանագիր է՝ փոխաաուն իրավունք ունի պայմանագրի առարկան եւո պահանջել և չունի որևէ պարտավորություն, իսկ փո– խառուն պարտավոր է մարել պարտքը և չունի որեէ իրավունք։ Փ–յան պայմանա– գիրը, որպես կարգ, անհատույց Է։ Տո– կոսների բռնագանձում կարող է թույ– լատրվել միայն ՍՍՀ Միության օրենս– դրությամբ, ինչպես նաև հասարակական փոխօգնության Փ–ների և քաղաքային լոմբարդների վարկային գործառնություն– ներում ։Փոխառության պայմանագրի մեջ նըշ– վում է պայմանագրի առարկան վերա– դարձնելու ժամկետը։ Եթե վերջինս չի նշված, պայմանագիրը համարվում է կընք– ված անորոշ ժամկետով, որը փոխատուին իրավունք է վերապահում պարտքի մա– րում պահանջել ցանկացած ժամանակ (այս դեպքում փոխառուին տրամադրվում է յոթնօրյա արտոնյալ ժամկետ)։ Հիսուն ռուբլուց ավելի արժեք ունեցող առարկայի վերաբերյալ պայմանագիրը պետք է կնքվի գրավոր։ Հակառակ դեպ– քում (բացառությամբ քրեականորեն պատ– ժելի արարքների) վկաների ցուցմունքնե– րը հաշվի չեն առնվում։ Փ–յան պայմանագրի մասնակիցները հիմնականում քաղաքացիներն են։ Սո– ցիալիստ․ կազմակերպությունների հա– րաբերություններում առևտր․ վարկավո– րումն արգելվում է, իսկ բանկային վար– կավորումը կարգավորվում է հատուկ օրենսդրությամբ։

ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆ, 1․ մի լեզվի հնչյունա– կան ու ձևաբանական միջոցներով մեկ այլ լեզվի ձևույթների, բառերի կամ բա– ռակապակցությունների վերարտադրումը։ 2․ Բառեր, ձևույթներ, բառակապակցու– թյուններ, որոնք մի լեզվից թափանցել են մեկ այլ լեզվի մեջ։ Բաոապաշարը, լեզվի այլ մակարդակ– ների համեմատությամբ, ավելի հաճախ է ենթակա Փ–յան։ Աշխարհի լեզուներում բառային Փ–ների հայտնվելու պատճառը նոր իրերի կամ հասկացությունների փո– խառումն է (համապատասխան բառերով), միջազգային տերմինաբանության օգտա– գործումը, այս կամ այն նշանակությունն ընդգծելու ձգտումը (հմմտ․ «դպրոց», «ստուդիա»), նորաձևության ազդեցությու– նը, պատճենումը։ Փ–ները լեզվում կա– տարվում են բանավոր կամ գրավոր խոս– քի միջոցով։ Բանավոր խոսքում Փ–ները շուտ են յուրացվում, բայց հաճախ են– թարկվում են աղավաղման և ժող․ ստու– գաբանության։ Գրքային Փ–ները և՝ հըն– չյունական պատկերով, և՝ նշանակությամբ ավելի մոտ են փոխատու լեզվում գոյու– թյուն ունեցող սկզբնօրինակին, սակայն դժվար են յուրացվում փոխառու լեզվի կողմից՝ պահպանելով քերականական ու հնչյունական որոշ խորթ գծեր։ Փ–յան յուրացումը կատարվում է երեք ուղղու– թյամբ․ հնչյունական՝ փոխառյալ բառի հնչյունական պատկերի հարմա– րեցումը լեզվի հնչյունական նորմաներին, քերականական՝ բառի ներառումը լեզվի քերականական համակարգում, բառային՝ բառի ներառումը իմաս– տավորությունների համակարգում։ Ըստ յուրացման աէււոիճանի Փ–ները լինում են տարբեր՝ լրի1 յուրացումից մինչև օտա– րաբանություն ։ Հնչյունական ու քերակա– նական համակարգն ավելի կայուն է և ավելի դժվար է ենթարկվում փոխառման։ Տարբերակում են անմիջական և միջ– նորդական (մ՜իջնորդ լեզվի միջոցով), ներքին ու արտաքին Փ–ներ։ Փ․ ավելի արագ է ընթանում երկլեզվության պայ– մաններում ։Հայոց լեզվի պատմության տարբեր շրջաններում Փ–ներ են կատարվել տար– բեր լեզուներից։ Առավել հին են պարսկ․ [պարսկ․, պահլավերեն, զենդերեն (աշա– կերտ, դեսպան, թշվառ)], ասորական (կաթսա, մաշկ), հուն, (կաղապար, եկե– ղեցի, սավսն, տոկոս, քարտուղար), արաբ, (կապււլ, կողպել, մունետիկ, փար– սախ), նոր են թուրքերենից, ֆրանսերե– նից, իտալերենից, նորագույն են՝ ռուսե– րենից (սովեււ, բոլշևիկ, շինել) և ռուսե– րենի միջնորդությամբ այլ լեզուներից կատարված Փ–ները (տրակտոր, ատոմ, ռադիո) և բառապատճենումները (գնդա– ցիր, ջերմանավ, ինքնաեռ, ուղղաթիռ)։

ՓՈՒԱՏՎԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ, դրամական կապիտալ, որը փոխ է տրվում և վարձու աշխատանքի շահագործման հիման վրա տիրոջը եկամուտ բերում տոկոսի ձևով։ Պատմականորեն հաջորդել է վաշխառուա– կան կաւցիւոափն։ Արդ․ կապիտալից ան– ջատված ինքնուրույն ձև է, որի առանձնա– ցումն ամենից առաջ պայմանավորված է հասարակական վերարտադրության պրո– ցեսում կաւցիտաւի շրչաւցաույաի օրինա– չափություններով, երբ որոշ բնագավառ– ներում ժամանակավորապես ազատվում են դրամական միջոցներ, իսկ այլ բնագա– վառներում, կապված արտադրության մեջ կանխավճարված դրամական միջոցների մեծության և դրանց վերադարձման ժամ– կետների տարբերության, ինչպես նաև արտադրության ընդլայնման, սեզոնա– յին ևն ծախսերի հետ, առաջանում դրանց լրացուցիչ պահանջներ։ Փ․ կ–ի աղբյուր– ներն են՝ հիմնական կապիտալի վերա– կանգնման համար նախատեսված, շըր– ջանառու կապիտալի ազատ մասի, ժա– մանակավորապես ազատ փոփոխուն կա– պիտալի դրամական միջոցները, հավել– յալ արժեքի մի մասը, շահագործող դասա– կարգերի և կապիտ․ պետության դրամա– կան կուտակումները, աշխատավորության խնայողությունները ևն։ Փ․ կ–ի կազմավորմամբ կապիտալը եր– կատվում է կապիտալ–սեփականության, որը տրվում է ժամանակավոր օգտա– գործման՝ տւյկոս ստանալու նպատակով, և կապիտալ–ֆունկցիայի, որը կիրառ– վում է արտադրության, առևտրի մեջ կամ այլ բնագավառներում։ Փ․ կ–ի հա– տուկ տեաեկի՝ կապիտալ–ապրանքի, շահույթ ստեղծելը, տոկոսի ձևով եկա– մուտ բերելը դրա սպառողական արժե– քըն է, իսկ սրա արժեքն արտահայտվում է տոկոսի միջոցով, որը Փ․ կ–ի կեղծ գինն է։ Փ․ կ–ի շարժման ձեն է՝ Փ–Փ՝։ Այն կապիտալի առավել առեղծվածային ձևն է, քանի որ կեղծում է այն պատրանքը, թե փողն իւ^ էությամբ կարող է շահույթ բերել, տոկուսը դիտվում է որպես Փ․ կ–ի բնական ծնունդ։ Իրականում տոկոսի աղբյուրը միջին շահույթն է, որը բաժան– վում է տոկոսի և ձեռնարկուական եկամը– տի։ Կապիտալիզմի զարգացման ընթաց– քում Փ․ կ–ի զանգվածն աճում է, այն դրսե– վորվում է վարկի ձևով։ Իմպերալիզմի փուլում Փ․ կ–ի գերակշռող մասը կենտ– րոնանում է վարկաֆինանս․ հիմնարկնե– րում և պետ․ վարկաֆինանս․ կազմակեր– պություններում։ Որպես հիմնական փո– խառուներ հանդես են գալիս բուրժ․ պե– տությունն ու մոնոպոլիստ, խոշոր միա– վորումները։ Աշխատանքի միջազգային բաժանման խորացման հետևանքով ձևա– վորվում է Փ․ կ–ի միջազգային շուկան, հանդես է գալիս միջազգային վարկը։

ՓՈԽԱՏՎՈՒԹՅՈՒՆ, քաղաքացիական իրավունքում՝ դրամական կամ բնեղեն ձևով տրամադրվող վԽխառության պայ– մանագրի տեսակ։ ՍՍՀՄ պետ․ բանկն ու մյուս բանկերը Փ–յան կարգով պետ․ կազ– մակերպություններին , կոլտնտեսություն– ներին, կոոպերատիվ ու հասարակական կազմակերպություններին վարկավորում են դրամական գումարով՝ նպատակային և ժամկետային օգտագործման համար (տես Վարկ)։ Քաղաքացիներին դրամա– կան Փ․ սահմանված կարգով հատկաց– նում են բանկերը, փոխօգնության դրա– մարկղերը, լոմբարդները, ստեղծագործա– կան միությունների ֆոնդերը։

ՓՈԽԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ, Ռուս, կայսրու– թյունում՝ 1․ 1775–96-ին 2–3 նահանգ ընդգրկող վարչատերիտորիալ միավոր՝ փոխարքայի գլխավորությամբ, 2․ ազգ․ ծայրամասերի կառավարման համակարգ․ 1815–74-ին գոյություն ուներ Լեհական թագավորությունում, 1844–83-ին և 1905– 1917-ին՝ Կովկասում։ Հնում Փ–յան նշա– նակություն է ունեցել մարզպանությունը։

ՓՈԽԳՆԴԱՊԵՏ, սպայական զինվ․ կո– չում ՍՍՀՄ և մի շարք այլ երկրների զին– ված ուժերում։ ՍՍՀՄ–ում մտցվել է 1939-ի սեպտ․ 1-ից։ ՍՍՀՄ ՌԾՆ–ում Փ․ կոչումին համապատասխանում է 2-րդ կարգի կա– պիտանի կոչումը։ ԳԴՀ–ում և ԳՖՀ–ում Փ–ին համապատասխանում է Oberstleut- nant, իսկ Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիա– յում և ԱՄՆ–ում՝ lieutenant colonel կո– չումը։ Տես Կոչումներ զինվորական։

ՓՈԽԴԱՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, կ П ն ֆ ի– գ ու ր ա ց ի ա (< ուշ լատ․ configura- tio – ձև տալ, դասավորել), ա ս տ ղ ա– գիտության մեջ, ֆիզիկապես կապված երկնային օբյեկտների փոխա– դարձ դիրքի պրոյեկցիան երկնոլորտի վրա։ Մոլորակների Փ․՝ մոլորակների և Արեգակնային համակարգի այլ մարմին– ների որոշակի դիրքն է Արեգակի և Երկրի նկատմամբ (նկ․)։ Ստորին և վերին մոլո– րակների՝ Երկրից դիտվող շարժումները երկնոլորտում տարբեր են։ Ստորին մո– լորակների (Սերկուրի, Վեներա) առավե– լագույն անկյունային հեռավորությունն Արեգակից կոչվում է էլոնգացիա (Վհ և Վշ՝ արմ․ և արլ․ առավելագույն էլոնգացիաներ)։ Ստորին մոլորակները և Արեգակը գտնվում են նույն համաս– տեղության մեջ կամ հարևան համաստե– ղություններում։ Մոլորակների ուղեծրե– րի էլիպսային լինելու պատճառով մոլո– րակների անկյունային հեռավորություն– ները էլոնգացիայի պահին կարող են ունե–