ցիան և իր հակադարձը միարժեք են։ Եթե երկու բազմությունների միջև կարելի է ստեղծել Փ․ հ․, ապա այդ բազմություն– ները կոչվում են համարժեք կամ համազոր։
ՓՈԽՊՐԵՋԻԴԵՆՏ, 1․ որոշ պետություն– ներում (ԱՄՆ–ում, Լատ․ Ամերիկայի եր– կըրներում են) պետության գլխի տեղա– կալը։ Որպես կանոն, ընտրվում է պրեզի– դենտի հետ միասին։ 2․ Ազգ․ և միջազգա– յին զանազան կազմակերպություններում պրեզիդենտի տեղակալը։ ՓՈԿՍ, հայաբնակ գյուղ Վրաց․ ՄՍՀ Բոգ– դանովկայի շրջանում, Փարվանա լճի ափին, Թբիլիսի–Բոգդանովկա ավտոճա– նապարհին, շրջկենտրոնից 28 կմ հս–արլ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է դաշտա– վարությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ–գրադարան, կապի բաժանմունք, մշակույթի տուն։ Դյուղի արմ–ում պահպանվել են բերդի ավերակներ, Ա․ Հովհաննես մատուռը, կենտրոնում՝ ավերված եկեղեցի։ Բնակիչ– ները եկել են Արդահանից, էրզրումից և Մուշից, 1829–30-ին։
ՓՈԿԱՆԻՎ, փոկավոր փոխանցման կամ ճոպանավոր փոխանցման պտտվող դե– տալ, անիվ, որի հեցն ունի գլանի, տա– Փոկանիվներ, ա․ միաձույլ, p․ կունդով և հեցով, գ․ դրոշմված, դ․ աստիճանավոր․ /․ կունդ, 2․ հեց, 3․ սկավաոակ, 4․ շրջակող կառի կամ պրոֆիլավորված (սեպափոկե– րի համար) ձև։ Կիրառում են նաև աստի– ճանավոր Փ–ներ, որոնք բաղկացած են տարբեր տրամագծի մի քանի (սովորա– բար 3) Փ–ներից։
ՓՈԿԱՎՈՐ ՓՈԽԱՆՑՈՒՄ, մեխանիզմ, որը պտտական շարժումը փոխանցում է լի– սեռներին ամրացված փոկանիւխերի վրա– յով գցված փոկի միջոցով։ Միջանկյալ ճկուն կապ հանդիսացող փոկի միջոցով պտտող մոմենտը տանող փոկանիվից (նկ․) տարվողին է փոխանցվում ձգված փոկի և փոկանիվների միջև առաջացող Փոկավոր փոխանցման ն փո– կերի հատվածքի սխեմա, ա․ հարթ– փոկավոր, բ․ սեպափոկավոր, գ․ կլոր– Փոկավոր, ղ․ բազմասեպավոր․ /․ և 3․ տանող և տարվող փոկանիվներ, 2, փոկ շփման ուժերի հաշվին։ Օգտագործվող փոկերի տեսակից կախված՝ տարբերում են հարթ–փոկ ււվոր, սեպափոկավոր U կլոր–փոկավոր փոխանցումներ։ Տարա– ծում են uinuitmuf նաև բազմասեպավոր փոկերով փոխանցումները։
ՓՈԿԵՐ, մաշկոտանիների կարգի իսկա– կան Փ–ի և ակսնջավոր Փ–ի ընտանիքների կաթնասուն կենղանիների ընդհանուր ան– վանումը։ Հավանաբար առաջացել են հա– մասյատասխաէ աբար՝ պարզունակ կզա– քիսներից և արջանմաններից։ Իսկա– կան Փ․ (Phocidae) ականջախեցի չու– նեն։ Առջեի մաշկաթաթերը պատված են բրդով և ունեն մեծ մագիլներ, ետինները ծառայում են վիայն ջրում տեղաշարժվե– լու համար։ Բազմացման U մորթափոխման ժամանակ Փ․ 1[ուտակումնեյ* են առաջաց– նում սառույցն երի վրա։ Հայտնի է մոտ 20 (ՍՍՀՄ–ում 9) տեսակ։ Ա կ ա ն ջ ա– վ ո ր Փ․ (Otariidae) ունեն փոքր, թերաճ ականջախեցիներ։ Մաշկաթաթերը համար– յա զուրկ են մազածածկույթից, առջեի մաշկաթաթերը հաճախ չունեն մագիլներ, ետինները ծալվում են դեպի առաջ և մաս– նակցում նաև ցամաքում տեղաշարժվե– լուն։ Արուները 1,5–4 անգամ խոշոր են Էգերից։ Հայտնի է ականջավոր Փ–ի ավե– լի քան 10 (ՍՍՀՄ–ում՝ 2) տեսակ։ Բազմա– նում և մորթափոխվում են կղզիներում։ Փ․ սնվում են ձկներով, փափկամորթնե– րով, խեցգետնէսկերպերով։ Լայնորեն տա– րածված են մերձբևեռային և բարեխառը լայնություններում։ Կարևոր արդյունա– գործական նշանակություն ունեն գրեն– լանդական և կասպիական Փ․, ծովային նապաստակը, ծովաշունը ևն։ ♦ Ո1, դրամ ս)ւերմինի հոմանիշը։ ժամա– նակակից տնտեսագիտ․ գրականության մեջ որոշ կապակցություններում դրամ տերմինի փոխարեն կիրառվում է միայն Փ․ ձևը (օրինակ, Փ–ի արժեչափի, շրջանա– ռության, կուտակման, վճարման, համաշ– խարհային ֆունկցիաները, Փ–ի քանակը, Փ–ի մետաղային, քանակական, անվանա– կան տեսությունները Ան)։ ՓՈՂ, պղնձյա փողային մունդշտուկավոր նվագարան։ Կազմված է երկու անգամ կորված գլանակոնաձև փողից (տրամա– գիծը՝ 11 մմ, երկարությունը՝ մոտ 1500 մմ), որն ավարտվում է փողալայնու– կով։ Փ․ մենակատարային և նվագախմբա– յին գործիք Է։ Հայտնի է հնագույն ժամա– նակներից։ Առանց կափույրիկների Փ․ XVII դ․ օպերային նվագախումբ է ներմու– ծել Կ․ Մոնտեվերդին։ 1816-ին երևան են եկել քրոմատիկ հնչյունաշարով, կափույ– րիկների, մեխանիզմ ունեցող Փ–եր։ Այդ Փ–երը շուտով լիովին դուրս են մղել առանց կափույրիկների Փ–երին։ Տարա– տեսակներից են՝ փոքր Փ․ կամ պ ի կ– կ ո լ ո Փ․, պ լ տ ա յ ի ն Փ․ (ներմուծել է Ն․ Ա․ Օփմսկի–Կորսակովը), բ ա ц ա– յ ի ն Փ․ (ներմուծել է Ռ․ Վագները)։ Ջ․ Վերդիի ցուցումով պատրաստվել են այսպես կոչված եգիպտական՝ մեկ կափույրիկով երկարաձիգ Փ–եր (կիրառ– վել են «Աիդա» օպերայում)։ Փ–ի համար կոնցերտներ են գրել Դ․ Տելեմանը, 6ո․ Հայդնը, Ա․ ժոլիվեն, Ա․ Պախմոււոո– վան, Ա․ Հարությունյանը և ուրիշներ։ «ՓՈՂ ԱՐԵՎԵԼՅԱՆ», քաղ․, ազգ․, բանա– սիր․ և առևտր․ օրաթերթ։ Լույս է տեսել 1872-ին, Կ․ Պոլսում։ 1870–71-ին հրա– տարակվել է «Փող առավոտյան» (խմբա– գիր՝ Հ․ Պարոնյան), 1873-ին՝ «Արևելյան փող» անուններով։ Լուսաբանել է օսման– յան Թուրքիայի ներքին կացությունն ու արտաքին քաղաքականությունը, Արևմըտ– յան Հայաստանի իրավիճակը։ Առանձ– նահատուկ ուշադրություն է նվիրել Կ․ Պոլ– սի հայկ․ սահմանադրական մարմինների գործունեությանը։ Պաշտպանել է Կ․ Պոլ– սի պատրիարքարանի (պատրիարք՝ Մ․ Խրիմյան) ընդդիմադիր դիրքորոշումը սուլթանական հայահալած քաղաքակա– նության դեմ, անդրադարձել է կրթական– մանկավարժ․ հարցերի։ Հասունյան–հա– կահասունյան պայքարում պաշտպանել է հակահասունյանների դիրքորոշումը։
ՓՈՂԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ, փողային նվագարանների համար նախատեսված երաժշտություն։ Սովորաբար «Փ․ ե․» տեր– մինը նշանակում է փողային նվագախմբով կատարվող ստեղծագործություն։ Ավելի լայն իմաստով Փ․ ե–յանն են վերաբերում նաև կամերային փողային անսամբլների և առանձին փողային նվագարանների հա– մար գրված երկերը։
ՓՈՂԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼ, փո , որը գործում է որպես կապիտալ, բերում հավելյալ արժեք և օգտագործվում շահագործման նպատակով։ Նախակապիտ․ ֆորմացիա– ներում Փ․ կ․ գոյություն է ունեցել վաշխա– ռուական կաւցիւոաւքւ և փողային ապրան– քի առևտրի՝ դրամափոխության ձևերով։ Կապիտալիզմի պայմաններում Փ․ կ․ կա– պիաաչի շրջապտույտի անհրաժեշտ ձևե– րից Է, նրա ելակետային (գնում) և եզրա– փակիչ (վաճառք) փուլերը։ Այն օգտագործ– վում է արտադրություն կազմակերպելու նպատակով անհրաժեշտ ապրանքներ (Ա)՝ աշխատուժ և արտադրության միջոցներ գնելու համար (Ф–Ա)։ Վարձու աշխատող– ների արտադրած ապրանքների իրացման շնորհիվ (Ա–Փ) շրջապտույտի վերջում արդ․ կապիտալը նորից ընդունում է Փ․ կ–ի ձև, որը հավելյալ արժեքի գումա– րի չափով գերազանցում է կանխավճար– ված կապիտալը։ Փ․ կ–ի շարժը կատարվում է շրջանառության ոլորտում և հանդիսա– նում հասարակական կապիտալի վերար– տադրության պրոցեսի անհրաժեշտ պայ– մանը։ Այդ պրոցեսի հետ կապված փողի ֆունկցիաները դառնում են կապիտալի ֆունկցիաներ, քանի որ կապիտալիստը փողը կանխավճարում է շահույթ ստանա– լու համար։ Վերջինիս չափը կախված է ոչ միայն աշխատուժի շահագործման աս– տիճանից, այլև Փ․ կ–ի շրջապտույտի արա– գությունից։ Այդ ընթացքում Փ․ կ–ի մի մասն անընդհատ ազատվում է և վերած– վում փոխատվական կապիտաչի։ Փ․ կ․ գոյություն ունի ինչպես փողի, այնպես էլ կեղծ կապիտաչի ձևերով։ Կապիտ․ ցիկ– լի ընթացքում Փ․ կ․ ենթարկվում է տա– տանումների․ ճգնաժամի փուլում Փ․ կ–ի պակաս է զգացվում փոխատվական կա– պիտալի ձևով, լճացման փուլում ւս]ն կուտակվում է մեծ չափերով և արտադր․ կիրառում չի գտնում, աշխուժացման և վերելքի փուլերում պահանջը դրա նկատ– մամբ նորից մեծանում Է։