(գենոտիպային) և ոչ ժառանգական (պա– րատիպային), անհատական և խմբային, որակական և քանակական, ինքնուրույն և կոռելյատիվ (հարաբերակցական), նը– պա տա կադր ված և ոչ նպատակադրված (ըստ Չ․ Դարվինի՝ որոշակի U անորոշ), հարմարվողական (ադապտիվ) և ոչ հար– մարվողական Փ–յան ձեեր։ ժառանգական Փ․ պայմանավոր– ված է տարբեր մուտացիաների (մուտա– ցիոն Փ․) Ա խաչասերումների ժամանակ գեների վերահամակցումների (համակըց– ված Փ․) առաջացմամբ։ ժառանգական Փ–յան վրա է հիմնված անհատական տար– բերությունների ողջ բազմազանությունը, այն ընդգրկում է ինքնուրույն, կոռելյա– տիվ, հարմարվողական U ոչ հարմարվո– ղական Փ–ները։ Աքաղաղների կատարի ձևի ժառանգական փոփոխականությունը․ Ա․ սիսեռա– ձե, Բ․ վարդաձև, Գ․ տերևաձև, Դ․ ընկուզաձև Ոչ ժառանգական Փ․ ընդգըր– կում է այն փոփոխությունները, որոնք առաջանում են արտաքին գործոնների (սնուցում, ջերմաստիճան, լույս, խոնա– վություն ևն) ներգործությունից։ Ոչ ժա– ռանգական հատկանիշները չեն փոխանց– wvJtնւ հաշորդ սհրուՆդՆհ– րում զարգանում են միայն համապատաս– խան պայմանների առկայության դեպ– Perognathus մկների հարմարվողական գու– նավորումը․ ավազներում բնակվողներինը՝ սպիտակ, սե լավայի վրա՝ սև քում (մոդիֆիկացիոն Փ․)։ Սակայն զոաւ ոչ ժառանգական հատկանիշներ և հաա– կություններ չկան, քանի որ դրանք ար– տաքին միջավայրի ազդեցություններին պատասխանելու օրգանիզմների ժառան– գականորեն պայմանավորված ունակու– թյան արտացուումն են։ Ու ստի, ժառան– գական և ոչ ժառանգական Փ–ները սեր– տորեն կապված են միմյանց հետ։ Ու– սումնասիրում են ինչպես առանձին ան– հատների (անհատական Փ․), այնպես էլ անհատների խմբերի (խմբային Փ․) Փ․։ Աշխարհագրական Փ․ բնական պայման– ներում արդյունք է մեկուսացման, բնա– կան ընտրության և էվոլյուցիայի այլ գործոնների ազդեցության, որը տեսակի պատմ․ ձևավորման պրոցեսում հանգեց– նում է անհատների ելակետային խմբի բաժանմանը երկու և ավելր խմբերի։ Որոշ դեպքերում տեսակի սահմանում անհատ– ների խմբերի տարբերությունները պայ– մանավորված են մոդիֆիկացիոն Փ–յամբ։ «Սեզոնային» Փ․ սերունդների զարգաց– ման վրա կլիմայական պայմանների ազ– դեցության արդյունք է։ Օրինակ, տարե– կան երկու սերունդ տվող որոշ միջատնե– րի և խոտաբույսերի գարնանային ու աշ– նանային պոպուլյացիաէ երը տարբեր– վում են մի շարք հատկանիշներով։ Էկո– լոգիական Փ․ տարբեր վայրերում աճող կա–մ ապրող նույն տեսակի անհատների միջև եղած տարբերություններն են (հա– ճախ կոչվում են Էկոտիպեր)։ Կոռելյատիվ Փ․ տարբեր հատկանիշների և հատկու– թյունների փոխադարձ կապված փոփո– խությունն է, օրինակ, կապը հասակի և զանգվածի (դրական կոոելյացիա), բջիջ– ների մեծության և բաժանման արագու– թյան (բացասական կոռելյացիա) միջև։ Կոռելյատիվ Փ–յան ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի հնէաբանու– pjuili, մարդաբանության, սելեկցիայի և բժշկագիտության համար Կենդանի օրգանիզմների ժառանգա– կանությունը և Փ․ սերտ կապված են միմ– յանց հետ։ Գենոտիպի ո; կայունությունը պայմանավորվում է գենոտիպային Փ–յան ամբողջությամբ, իսկ ոչ ժառանգական Փ․ արդյունք է գենոտիպի ասկ համեմատա– կան կայունության։ ժառանգական Փ․ կարելի է խթանել մուտագեն գործոններով (ճառագայթում, ջերմաստիճան, քիմ․ նյու– թեր), համակցված Փ․ կարելի է վերահըս– կել արհեստական ընտրւ ւթյան միջոցով։ Ոչ ժառանգական Փ–յան վրա կարելի է ներգործել փոփոխելով արտաքին միջա– վայրի պայմանները (սնուցում, խոնավու– թյուն ևն)։ Փ–յան ձևերի ն կատեգորիանե– րի ճիշտ պատկերացումը կարևոր է էվո– լյուցիոն սխեմաների և տեսությունների ստեղծման, բույսերի I կենդանիների սելեկցիայի, բժշկ․ աշխարհագրության և պոպուլյացիոն մարդաբանության ուսում– նասիրության համար։ Փ–յան ուսումնասիրություններում հիմ– նականում կիրառվում ւն համեմատա– նկարագրական և կենսաչ սփական մեթոդ– ները։ Հետազոտություն! երի հիմնական օբյեկտներն են միկրոօրգանիզմները, որոնք բարձր Փ–յան և արագ բազմացման շնորհիվ հնարավոր են դարձնում Փ–յան բազմակողմանի ուսումնասիրությունը։ Գրկ․ Ս լ յ ու ս ա ր և Ա․ Ա․, Կենսաբանու– թյուն և ընդհանուր գենետիկա, մ․ 1– 2, Ե․, 1983-1984․
ՓՈՓՈԻՈՒՆ ԿԱՊԻՏԱԼ, տես Կապիտաչ։ ՓՈՔՐ ԱՅՐՈՒՍ՛, գյուղ ՀԱԱՀ Թումանյանի շրջանում, Դեբեդի ձախ ափին, շրջկենտ– րոնից 18 կմ հս–արլ․։ Միավորված է Շնո– ղի պտղաբուծական–կաթնաանասնապա– հական սովետական տնտեսության հետ։ Փոքր Այրում Ունի տարրական դպրոց, ակումբ, գրա– դարան, կապի բաժանմունք, կենցաղսպա– սարկման տաղավար, մանկապարտեզ, բուժկայան։ ՓՈՔՐ ԱՌՅՈՒԾ (լատ․ Leo Minor), երկըն– քի հս․ կիսագնդի համաստեղություն։ Գտնվում է Մեծ արջ, Լուսան և Առյուծ համաստեղությունների միջև։ Պարունա– կում է 4 աստղային մեծության ընդամենը երեք աստղ, որոնք երևում են անզեն աչ– քով։ ԱՍՀՄ–ի միջին լայնություններում երևում է աշնանը, ձմռանը և գարնանը։ ՓՈՔՐ ԱՍԻԱ, թերակղզի Արմ․ Ասիայում։ Կազմում է Թուրքիայի մեծ մասը։ Տարա– ծությունը մոտ 400 հզ․ կմ2 է, երկարու– թյունը արմ–ից արլ․4 ավելի քան 1000 կմ, լայնությունը՝ 400–600 կմ։ Ողողվում է Սև, Մարմարա, Եգեյան, Միջերկրական ծովերի և Բոսֆորի ու Դարդանելի նեղուց– ների ջրերով։ Արմ․ ափը կտրտված է ծո– վածոցերով ու խորշերով; Թերակդգու մեծ մասը գրավում է Փոքրասիական բարձրա– վանդակը։ Ծովափերին կան միջերկրա– ծովյան բուսածածկույթով դաշտավայրեր։ Բնության մասին տես Թուրքիա հոդվածը։ ՓՈՔՐ ԱՐԱԳՅԱԼ, հայաբնակ գյուղ Վրաց․ ԱԱՀ Բոգդանովկայի շրջանում, Թափար– վան գետի աջ ափին, շրջկենտրոնից 8 կմ հս–արլ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է հողագործությամբ և անասնապահու– թյամբ։ Ունի ութամյա դպրոց, գրադա– րան, կինո։ Գյուղում պահպանվել է եկե– ղեցի (XIX դ․)։ Բնակիչների նախնիները եկել են էրզրումի նահանգից, 1830-ին։ ՓՈՔՐ ԱՐՋ (լատ․ Ursa Minor), հս․ բևե– ռամերձ համաստեղություն։ Գտնվում է Ցեֆեոս, Ընձուղտ և Վիշապ համաստեղու– թյունների միջև։ Ցոթ ամենապայծառ աստ– ղերից կազմված պատկերը շերեփ է հի– շեցնում (տես Մեծ արշ հոդվածի քարտե– զը)։ Համաստեղության ամենապայծառ աստղը Բևեռային աստղն է։ Փ․ ա–ում է գտնվում աշխարհի Հս․ բևեռը (անկյու– նային հեռավորությունը Բևեռային աստ– ղից մոտ 1° է)։ ՍՍՀՄ–ի տարածքից Փ․ ա․ երևում է ամբողջ տարին։ Փ․ ա–ում է գտնվում ստանդարտ աստղերի (աստղա– յին մեծությունները որոշված են մեծ ճշգրտությամբ) հայտնի տիրույթը։ ՓՈՔՐ ԲԱԼՒԱՆ, բարձրություն Կոպետ– դաղի արմ․ վերջավորության և Մեծ Բալ–