Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ք, հայերեն այբուբենի երեսունվեցերորդ տառը։ Անունն է «քե»։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը տառակերտման սեփական սկզբունքով։ Մաշտոցյան այբուբենի վեր ջին տառն է։ Կազմված է երեք ուղղաձիգ (երկար, կարճ, լայն) և երեք նուրբ տար րերից։ Կարճը և լայնը տեղավորված են եղել երկարի աջ կողմում, ընդ որում կար ճը և երկարը իրար են միանում երկու նուրբով՝ վերին ծայրերով և երկարի միջին մասով ու կարճի ներքին ծայրով։ Ունի բոլոր հինգ տառատեսակները։ Գրչագիր Ք գրվում է երկու տողագծերի միջե մինչե լայնի նուրբը, որը հատում է երկարին և ձգվում դեպի ձախ, իսկ աջ մասի ծայրը իջնում է տողից ցած․ բոլո րակը վերին մասով շոշափում է վերին տողագիծը՝ Երկաթագիր Ք նույն գրչագիրն է այն տարբերությամբ, որ բոլորակի նուրբերը կորանում են՝ կլորացնելով բոլորակը։ Որպես գլխագիր գործածվելիս երկարը ձգվում է տողից ցած, իսկ լայնի նուրբը կիսում է նրան՝ –ք–։ Զարդագրում ընդու– rnvvS Հ )այա չի Ml՜․ Բուորգրում Ք բոլորակով նստում է տողի վրա (գլխածիր է), իսկ երկարը ձըգ– վում է տողից ներքև՝ -Д–։ Շղագիրը նույն բոլորգիրն է առանց հաստ ու բարակ գծերի՝ ք․։ Նոտրգիր Ք ձևավորվում է երկու գծերի հատումով՝ Հ։ Ք նշանագրում է ժամանակակից հայե րենի, ինչպես նաև գրաբարի և արևմտա հայերենի ետնալեզվային շնչեղ խուլ պայ թական հնչույթը։ Ք նշանակել է ինը հազար և իննհազարե– րորդ, բյուրի նշանով (Ք’)՝ ինը հազար բյուր (90000000)։ Արաբ, թվանշանների գործածությունից հետո էլ օգտագործվել է որպես քանակական և դասական թվա կան։ Այժմ օգտագործվում է միայն դասա կան թվականի արժեքով։ Ա․ Մաթևոսյան


ՔԱԲՈՒԼ, Աֆղանստանի մայրաքաղաքը։ Երկրի քաղ․, տնտ․, մշակութային և Քա– բուլ նահանգի վարչական կենտրոնն է։ Գտնվում է Քաբուլ գետի հովտում, 1820 մ բարձրության վրա։ Կլիման մերձարևա դարձային ցամաքային է, հունվարի միջին ջերմաստիճանը 1°C է, հուլիսինը՝ 26°C։ Տարեկան տեղումները 317 մմ են։ 1,1 մլն բն․ (1984)։ Առաջին հիշատակությունը (Քաբուր, Քարուր) հանդիպում է Կլավդիոս Պտղո մեոսի (II դ․) մոտ։ Գտնվել է Քուշանա կան թագավորության, այնուհետև հեփ– թաղների ցեղային միավորման կազմում։ Այդ միավորման տրոհումից (VI դ․) հետո Ք․ կառավար ել են տեղական կառավարիչ ները՝ Քաբուլշահերը։ Արաբ, նվաճումնե րի ժամանակաշրջանում Ք․ անվանապես ենթարկվել է Մուավիա I (661–680) խա լիֆային։ IX դ․ Ք․ նվաճել են Աաֆարյան– ները, այնուհետև՝ Աամանյանները, Ղազ– նևիները, Թեմուրյանները։ XIII դ․ ավերել է Չինգիզ խանը։ Բարուրի օրոք (որը Ք․ նվաճել էր 1504-ին) Ք․ դարձել է Մեծ Մո– ղոլների պետության մայրաքաղաք։ 1738-ին նվաճել է Նադիրը (տես Նադիր շահ)։ 1747-ից Դուռանիների պետության կազմում էր, 1773-ից՝ մայրաքաղաքը։ Այդ պետության անկումից (1818) հետո Ք․ դարձել է կենտրոն, որի շուրջ հետա գայում ձևավորվել է աֆղան, պետությու նը։ 1839-ին, անգլո–աֆղան․ 1-ին պատե րազմի (1838–42) Ժամանակ, Ք․ զավթել են անգլ․ զորքերը։ 1841-ին բռնկվել է հակաանգլ․ զանգվածային ապստամբու թյուն․ անգլ․ զորքերը հարկադրված էին 1842-ին հեռանալ քաղաքից։ 1878–80-ի անգլո–աֆղան․ 2-րդ պատերազմի ժամա նակ զավթել են անգլ․ զորքերը։ Պատե րազմից հետո ամիրա Աբդուռահմանը Ք․ դարձրել է աֆղան, պետության մայրա քաղաքը։ 1919-ի փետրվարին ամիրա Ամա– նուլլա խանը Ք–ում հռչակեց Աֆղանստա նի անկախությունը։ 1973-ի հուլիսից Աֆ ղանստանի Հանրապետության, 1978-ի ապրիլից Աֆղանստանի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաքն է։ Ք–ում են գտնվում երկրի գլխավոր բանկերը, օ– տարերկրյա ֆիրմաների գրասենյակները, առետրաարդ․ բաժնետիրական ընկերու թյունների վարչությունները։ Ունի համալ սարան, պոլիտեխ․ ինստ․, Աֆղանստանի պա տմա բանա սիրական ակադեմիա, Ազ գային ԳԱ, Պատմաազգագրական թան գարան, հանրային գրադարան, 4 դրամա տիկական թատրոն։ Քաղաքի հին մասը նշանակալի չափով վերակառուցվել է (ըստ 1965-ի գլխ․ հա տակագծի, ճարտ․ Աերաջ, սովետական մասնագետների մասնակցությամբ)։ Նոր շրջաններում են՝ թագավորական նստա վայրը (XX դ․), արտաքին գործերի մինիս տրությունը,Մուհամմեդ Նադիր շահի դամ բարանը (XX դ․), <Ինտերկոնտինենտալ»