Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հյուրանոցը (1960-ական թթ․)» Զառնեգար զբոսայգին, խոշոր պանելային աներով բնակելի թաղամասեր։ Կանգնեցված են՝ Անկախության (Մունարի–Իստիկլյալ), Ազատագրության (Մունարի–Նեջաթ, 1929), 1880-ին Մայվանդի ճակատա մարտում տարած հաղթանակի պատվին (Աբիդայի Մայվանդ, 1950-ական թթ․, ճարտ․ Աերաջ) մոնումենտները։ Ք–ի հս–արլ–ում է օդանավակայանը (1962, սովետական մասնագետների նախագծով)։

ՔԱԲՈՒՍԻԵԻ ԲԱՐԲԱՌ, հայերենի բար բառ։ Ըստ ձեաբանական դասակարգման պատկանում է «կը» ճյուղին, ըստ բազմա– հատկանիշ վիճակագրական դասակարգ ման՝ արմ․ խմբակցության Անտիոքի կամ ծայր հվ–արմ․ բարբառախմբին։ Խոսվել է Ջեբել–Մուսայի շրշանի Քաբուսիե գյու ղում։ Ք․ բ–ում գրաբարի բաղաձայնները ենթարկվել են տեղաշարժ–տեղափոխու– թյան․ ձայնեղները դարձել են խուլեր (բ>պ, դ>ա, գ>կ, ձ>ծ, ջ >ճ, բերան > >պիրան, դդում >ւոըտտօՈԼմ են), խու լերը՝ ձայնեղներ (պ >բ, ա >դ, կ >գ, ծ>ձ, ճ>ջ, պաա >բուդ, կաքաւ >գաքու են)։ Կան քմային բաղաձայններ4 գ3, կ3> ք3։ Ձայնավորները ենթարկվել են մի շարք փոփոխությունների, ա >ա (աղ քատ >ախքուդ), ի (ալիւր >իլէր), ու (կա րաս >գարուս), ը (փեթակ< փիթըգ) ևն․ և >ի (երես >իրիս․ թել>թիլ)․ է >ի (սէր > >սիր)․ ի >ա (գարի >կարա), էյ , այ (գիրկ >կէ3րգ, կայրգ․ վիզ >վէ3զ, վայզ)․ ո>ի (ոսկի >իսկէ), վը (ոսպ >վըսբ), ի, է3 (փոր >փիր, փէյր), ու [չորք (չորս) > >չուք], ու (դող>տհւղ)․ ու>է3 (ուս > >է3ս), ա, ա, (գաղտուկ >կաղդագ․ եղունգ >ղանգ), օոլ (նուռն >նօուռ), էյ (թութ>թէ3թ), էու, աՈԼ (տուն>դէուն, դաուն) ևն։ Գրաբարի երկբարբառները վերածվել են պարզ ձայնավորների կամ փոխարինվել են այլ երկբարբառներով․ իւ>իէ (գիւղ>կիէղ)․ այ, օյը (աղբիւր >>ախպայր, ախպօյըր), է3 (հարիւր >հարէ]ր)․ այ >ա (գայլ >կալ), ուա (ձայն >>ծուան), օՈԼ (այծ>օուձ)․ ոյ >այ (ընկոյզ >ընգայզ)․ աւ >ու (աղաւթք >>աղութք), hi (նաւսր >նուսըր)։ Գոյականի հոգնակին կազմվում է իր, ք, նա, նի, աք[|աք, անք, դաք, վա մասնիկներով։ Սեռական–տրականի վերջավորություններն են էն, է]ն, այն, էՈԼն, օն, օց, բացառականինը՝ ին, գործիականինը՝ ու Անձ ցույց տվող գոյականների գործիականը չի գործածվում։ Դրա փոխարեն կիրառվում է սեռականը «հէ3դ» կապով (մարթօն հէ3դ)։ Բացառականը հանդես է գալիս նաև վերլուծական կազմությամբ՝ «իրմէ3ն» բառ–մասնիկով (մօՈԼր իրմէ3նմորից)։ Բայն ունի չորս եղանակային ձև՝ սահմանական,ըղձական, հարկադրական, հրամայական։ Սահմանականի ներկան կազմվում է գէու||գէու, գը մասնիկներով (գէ՝ու սիրիմ, գէու սհւրվէ3մ, գե՝ու սիրէ3մ գը), իսկ անցյալը՝ նաև օժանդակ բայի անցյալի ձևերով (գէ՝ու սիրայմ իր)։ վաղակատարի ձևերի փոխարեն գործածվում են հարակատարի ձևերը (սիրէօձ իմ)։ Պայմանական և հարկադրական եղանակաձևերը կազմվում են ըղձականից, առաջինը՝ գը (զը սիրիմ), երկրորդը՝ բըր (բըր սիրիմ) մասնիկներով։ Միավանկ բայերը խոնարհվելիս ստանում են ունախադաս մասնիկը (գէ՝ու ուղում–տալիս եմ)։ Գրկ․ Ղարիբյան Ա․, Հայերենի նորահայտ բարբառների մի նոր խումբ, Ե․, 1958։ Ջահուկյան Գ․, Տայ բարբառագիտության ներածություն, Ե․, 1972։ Ն․ Հովսեփյան


ՔԱԶՈԽ, գյուղ Արմ․ Հայաստանում, Վանի վիլայեթի Ալջավազ գավառում։ 1909-ին ուներ 182 հայ բնակիչ (26 տուն)։ Գյուղում կար եկեղեցի և վարժարան։ Բնակիչների մի մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։


ՔԱԹԱՆՅԱՆ Արամ Գրիգորի (ծն․ 10․3․1926, Երևան), հայ սովետական դիրիժոր։ ՀՍՍՀ ժող․ արտիստ (1976)։ 1951-ին ավարտել է Երեանի կոնսերվատորիան (Կ․ Ս․ Սարաջևի դասարանը)։ Նույն թվականից՝ Սվերդլովսկի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր։ 1958-ից՝ Երևանի Ա․ Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր, 1964–70-ին և 1974–82-ին՝ գլխ․ դիրիժոր։ 1970–73-ին՝ Հայաստանի պետ․ սիմֆոնիկ նվագախմբի գլխ․ դիրիժոր և գեղարվեստական ղեկավար։ Ք–ի ղեկավարությամբ Երևանում (առաջին անգամ ՍՍՀՄ–ում) իրականացվել են Ի․ Ստրավինսկու «էդիպարքա» օպերա–օրատորիայի (1963), Լ․ Բեռնստայնի «Վեստսայդյան պատմություն» երաժշտ․ դրամայի (1963), Զ․ Կ․ Մենոտտիի «Հյուպատոսը» (1966), Վ․ Բելլինիի «Նորմա» (1975) օպերաների, ինչպես և ժամանակակից հայ կոմպոզիտորների մի շարք օպերաների և բալետների, այդ թվում՝ Ա․ Խաչատրյանի «Սպարտակ» (1961), է․ Հովհաննիսյանի «Հավերժական կուռք» (1966), Գ․ Եղիազարյանի «Անուրջների լիճը» (1968), Ա․ Հարությունյանի «Սայաթ–Նովա» (1969) բեմադրությունը։

ՔԱԹԱՆՅԱՆ Ռուբեն Պավելի (1881–1966), սովետական, կուսակցական և պետ․ գործիչ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1903-ից։ Ծնվել է Թիֆլիսում, ուսուցչի ընտանիքում։ Սովորել է տեղի գիմնազիայում, 1892-ից՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանում, ապա՝ Մոսկվայի համալսարանի իրավաբ․ ֆակ–ում։ Համալսարանն ավարտելուց հետո վերա–

Ռ. Պ․ Քաթանյան

դարձել է Թիֆլիս, մասնակցել տեղումկուսակցական կազմակերպություն ստեղծելու աշխատանքներին։ 1907-ի վերջին Ֆինլանդիայում մասնակցել է Վ․ Ի․ Լենինի կազմակերպած խորհըրդակցությանը։ 1912-ի մայիսին եղել է ձերբակալված պրոֆեսիոնալ հեղափոխականներ Ս․ Սպանդարյանի, Ա․ Հովյանի, Վ․ Շվեյցերի և ուրիշների դատապաշտպանը։ Շուտով ձերբակալվել է և աքսորվել։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո կուսակցական ղեկավար աշխատանք է տարել Մոսկվայում ։ Ք․ «Վեչերնիե իզվեստիա» («Вечерние известия») թերթի խմբագիրներից էր, ակտիվորեն թղթակցել է «Պրավդա» և «Իզվեստիա» («Известия») թերթերին։ 1919-ի աշնանը նշանակվել է Կարմիր բանակի քաղվարչության պետ։ Մասնակցել է Վ․ Ի․ Լենինի դեմ մահափորձ կատարողների գործի քննությանը։ 1920–21-ին եղել է ՌԿ(բ) Կ ԿԿ–ի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչ։ 1922–23-ին դիվանագիտ․ աշխատանք է կատարել Գերմանիայում։ 1923–36-ին՝ ՍՍՀՄ դատախազի օգնական։ Հ․ Օհանյան

ՔԱԹՐԸՄԵՐ (Quatremere) Մարք էթյեն (1782–1857), ֆրանսիացի արևելագետ։ 1815-ից՝ արձանագրությունների ակադեմիայի անդամ, Ռուանի համալսարանի հուն. գրականության պրոֆեսոր, 1819-ից՝ Քոլեժ դը Ֆրանսում սեմական լեզուների պրոֆեսոր, 1827-ից՝ Արլ․ կենդանի լեզուների դպրոցի պարսկ․–ի պրոֆեսոր։ Հիմնական աշխատություններն են՝ «Եգիպտական գրականության և եգիպտերենի ուսումնասիրություններ» (1808), «Հուշագրություններ Եգիպտոսի աշխարհագրության և պատմության մասին» (1811), «Դիտողություններ Եգիպտոսի աշխարհագրական մի քանի կետերի մասին» (1812) ևն։ Առավել հայտնի է Ռաշիդ ադ Դինի, Իբն Խալդունի, Մաքրիզիի գործերի թարգմանությամբ և քննական հրատարակությամբ։ Ք․ հեղինակ է նաև հայերեն մի բառարանի (անտիպ), որը պահ–