Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լինգա պետության անունով, ուր, ըստ ավանդության, հատկապես Աշոկա թա գավորի օրոք (մ․ թ․ ա․ 268–232), բուռն կերպով զարգացել են գիտությունները, արվեստը։ Մրցանակի չափը 1000 ֆունտ ստեռլինգ է։ Ք․ մ․ հանձնում է 6ՈԻՆԵՍԿՕ– ի գլխ․ դիրեկտորը։ Դափնեկիրը պարգե– վատրվում է արծաթե մեդալով և որպես հյուր հրավիրվում Հնդկաստան։ Ք․ մ․ են ստացել Լ․ դը Բրոյլը (1952), P․ Դասե լը (1957), Պ․ Օժեն (1971), սովետական գիտնականներ Ա․ Ի․ Օպարինը (1976), Ս․ Պ․ Կապիցան (1982), Ի․ Վ․ Պետրյանով– Սոկոլովը (1984) և ուրիշներ։


ՔԱԼԿՈԿՈՆԴԻԼԵՍ, իյալկոկոնդի– լ և ս Լաոնիկոս (XaXxoxov6i3Xr|(; Aaovi- hog) (ծն․ թ․ անհտ․ –1463-ից հետո), XV դ, բյուզ․ պատմագիր։ Ուշ բյուզ․ պատմագրության հումանիստական ուղ ղության ամենաակնառու ներկայացուցի չը։ Ծնվել է Աթենքում։ Ուղարկվել է իբրե դեսպան թուրք, սուլթան Մուրադ 11–ի մոտ, որը գերել է Ք–ին։ Դրել է տասը ԳՐՔից բաղկացած «Պատմություն» աշ խատությունը։ Ներածության մեջ համա ռոտ շարադրել է համաշխարհային պատ մությունը՝ մինչե XIII դ․։ Երկի հիմնական մասը վերաբերում է 1298– 1463-ի ժամա նակաշրջանին։ Ք․ նկարագրում է օսման, պետության առաջացման ու հզորացման, Բյուզանդիայի թուլացման ու անկման ընթացքը, ազգագր․ տեղեկություններ է հաղորդում եվրոպ․ երկրների վերաբեր յալ։ Ք․ կարեոր տեղեկություններ է հա ղորդում նաև Հայաստանի մասին (մաս նավորապես4 Բայազիդ I-ի կողմից Եր– զընկայի, Սեբաստիայի գրավման, Կա մախի, Շամախհի պաշարման, դեպի Հա յաստան և Վրաստան Լենկթեմուրի ար շավանքների, կարակոյունլուների վե րաբերյալ)։ Ք․ իր նկարագրած շատ իրա դարձությունների ականատեսն էր։ Весе лаго Е․ Б․, К вопросу об общественно-политических взглядах и ми ровоззрении византийского историка XV века Лаоника Халкокондила, «Вестник МГУ․ Исторические науки», 1960, N° 1․ Հ․ Բաբթիկրսն


ՔԱՀԱՆԱ (արամ․ kahana – աստծո սպա– սավոր), երեց, 1․ ժող․ դատեր վարող, պատարագ, զոհաբերություններ, ծեսեր ու արարողություններ կատարող, պատե րազմներում նվիրական փողը հնչեցնող հոգեորական հին հրեական (մովսեսա– կան) կրոնում։ Ըստ Հին կտակարանի, Ք–ությունը եղել է Ղետացիների տոհմի մենաշնորհը։ 2․ Կրոն, սպասավոր քրիս տոնեական եկեղեցում։ Ձեռնադրությու նից բացի, իրավունք ունի կատարելու եկեղեցու բոլոր խորհուրդները, ծեսերն ու արարողությունները (պատարագի մա տուցում, ժամերգություններ, մկրտու թյուն, պսակադրություն, հուղարկավորու թյուն, հոգեհանգիստ, տնօրհնեք են)։ Ունի ամուսնանալու իրավունք (կուսա կրոն Ք․ կոչվում է աբեղա)։ Դլխավոր Ք․ կոչվում է ավագերեց կամ ավագ Ք․։


ՔԱՂ, տես Քեղ։


ՔԱՂԱԲԵՐԴ, տես Քաղաղաշւո։


ՔԱՂԱ ԴԱՇՏ, Քաղաձոր, Ք U1 ղ UI- բ և ր դ, գավառ Մեծ Հայքի Ուտիք նա հանգի և Աղվանից երկրի միջե։ Ըստ ակա դեմիկոս Մ․ Երեմյանի, ընդգրկել է Կուրի Սեբոջ կամ Քաղաձոր ձախափնյա վտակի (այժմ՝ Դուրիան չայ) ստորին հոսանքի ընդարձակ հովիտը (այժմյան Ադրբ․ ՄԱՀ Աղդաշի և Մինգեչաուրի շրջանները)։ Գա վառը Ք․ է կոչվել Քաղաբերդ կամ Աղբերդ (այժմ՝ Աղդաշ) կենտրոնի անունով։


ՔԱՂԱՔ, խոշոր բնակավայր, որի բնակիչ ներն զբաղված են գլխավորապես արդ յունաբերության և առևտրի մեջ, ինչպես նաև սպասարկման, կառավարման, գի տության և մշակույթի ոլորտներում։ Ք․ սովորաբար վարչական և մշակութային կենտրոն է շրջակա տարածքի համար։ Բնակավայրը Ք–ի կարգին դասելու հա մար անհրաժեշտ է հաշվի առնել բնակ չության թիվը և կատարելիք ֆունկցիա ները։ ժամանակակից Ք–ում, ի տարբե րություն գյուղի, բնակչության միայն փո– քըր մասն է զբաղված գյուղատնտեսու թյամբ։ Ք–ին բնորոշ են բնակեցման խտու թյան մեծացումը և կառույցների (հաճախ բազմահարկ) խտությունը։ ՍՍՀՄ–ում բնա կավայրերը Ք–ի կարգին դասելու հարցը մտնում է միութենական հանրապետու թյունների իրավասության մեջ։ XX դ․ 70-ական թթ․ սկզբին քաղաքա յին բնակչությունը կազմում էր ամբողջ աշխարհի բնակչության 1/Յ–ը, Աֆրիկա– յում՝ բնակչության 1/5-ից պակաս, ար տասահմանյան Ասիայում՝ 1/5-ից ավելի, Ամերիկայում և արտասահմանյան Եվրո– պայում՝ մինչև 3/5–ը, Ավստրալիական Միությունում՝ ավելի քան 83%-ը։ 1979-ին ՄՍՀՄ բնակչության 62%–ը ապրում էր քաղաքներում, ՀՍՍՀ–ում՝ 66%-ը։ 1985-ին ՍՍՀՄ–ում կար միլիոնից ավելի բնակչու թյամբ 25 քաղաք։ Ք․ պատմ․ կատեգորիա է, որն, առա ջին հերթին, պայմանավորված է հասա րակության սոցիալ–տնտ․ կառուցվածքով։ Առաջանալով նախնադարյան հասարա կությունից դասակարգային հասարակու թյանն անցնելու ժամանակաշրջանում՝ Ք․ առավել զարգացել է աշխատան քի հասարակական բաժանման խորաց մանը զուգընթաց։ Ք–ների զգալի մասի զարգացման հիմքը հանդիսանում են հասարակական արտադրության, մյուս– ներինը՝ վարչ․, զինվ․ (ամրոցներ), մշա– կութ․ և գիտ․ (համալսարանական), առողջարանային ու հանգստի, կրոն, և այլ ֆունկցիաները։ Ք–ների դասակար գումն ըստ նրանց ֆունկցիաների լրացվում են աշխարհագր․ դիրքի հատկանիշներով և Ք–ներին հարող տարածքների հետ նը– րանց կապի բնույթով։ Այսպես, արդ․ պրո ֆիլով Ք–ների մեջ կարելի է առանձնաց նել օգտակար հանածոների հանքավայրե րի կամ էներգիայի աղբյուրների (Դոնբա– սի, Ռուրի ավազանի Ք–ները), տրանս պորտային հանգույցների, շատ խիտ բնա կեցված շրջանների (որտեղ շատ է կամ առհասարակ էժան է բանվ․ ուժը), գյու– ղատնտ․ նշանակալի ռեսուրսներ ունե ցող շրջանների մոտ գտնվող Ք–ներ։ Ք․–նավահանգիստները նույնպես տարբեր են ըստ իրենց կատարած ֆունկցիաների (արտահանող, ներմուծող, ներքին փո խադրումների ևն)։ Ք–ների տիպը որոշող տնտեսաաշխարհագր․ գործոնները պատ մականորեն փոփոխական են, հետևաբար կարող է պատմականորեն փոփոխվել նաև դրանց դեմքը։ Պատմ․ զարգացման ընթացքում որոշ Ք–ներ կորցրել են իրենց նշանակությու նը կամ անհայտացել, շատ Ք–ների նշա նակությունը մեծացել է։ Պատմ․ զար գացումը բնակչությանը տանում է դեպի քաղաքակենտրոնացում (ուրբանիզացիա) և Ք–ների մեծացում։ Հաճախ ժամանակա կից խոշոր Ք–ների մոտ գոյություն ունեն քաղաք–արբանյակներ։ Ք–ները աճում են՝ կազմելով ագլոմերացիա կամ կոնուրբա– ցիա (ԱՄՆ–ում՝ Բոստոնից մինչև Վաշինգ– տոն տարածքը)։ Ք․ իրենից ներկայացնում է որոշակի (գյուղական տիպից տարբեր) սոցիալ․ կազմակերպության (ընդհանրության) տիպ, որի բնակչությանը հատուկ են քա ղաքային ապրելակերպի հասկացությամբ միավորող գծեր։ ժամանակակից խոշոր Ք–ին բնորոշ են մասնագիտությունների բազմազանության բարձր աստիճանը, որակյալ բանվորական ուժի համակենտ րոնացումը, գիտության, մշակույթի և ղե կավարման ոլորտներում զբաղվածու թյան բարձր մակարդակը ևն։ Ավան դույթները, սովորույթները Ք–ում ավե լի փոքր դեր են խաղում, քան գյու ղում։ Ք–ները, հատկապես խոշորները, դեպի իրենց ձգելով բնակչության զգալի զանգվածներ, դառնում են էթնիկական տարբեր խմբերի միախառնման և դրանց փոխադարձ ձուլման կենտրոններ։ ժամանակակից Ք․ իրենից ներկայաց նում է ինժեներաշինարար․ բարդ համա լիր, ինժեներ․ և հաղորդակցական (ջըր– մուղ, կոյուղի, գազի, ջերմամատակա րարման, էլեկտրահաղորդման ցանցի, քաղաքային տրանսպորտի ևն) կառույց ների համակարգ։ Բնակչության ապրելա կերպի առողջ, հարմարավետ, կուլտու րական պայմաններ ստեղծելու համար կարևոր նշանակություն ունի Ք–ի բարե կարգության մակարդակը՝ քաղաքային տրանսպորտի զարգացումը, կոմունալ– կենցաղային ձեռնարկությունների ցանցի ստեղծումը, Ք–ի լուսավորությունը, կա նաչապատումն ու սանիտարական մաք րությունը։ Ք–ում պատմականորեն ձևավորվել կամ ըստ գլխ․ հատակագծի ստեղծվում են ա– ռանձին քաղաքային գոտիներ՝ կենտրոն, բնակելի, արդ․ ևն։ Նոր Ք–ներում այդ գոտիները որպես կանոն բավականա չափ հստակ են, իսկ հին, պատմականո րեն կազմավորված Ք–ներում հաճախ արդ․ շրջանները ընդմիջվում են բնակելի տա րածքով։ Ք–ի կենտրոնը, ուր սովորաբար գտնվում են վարչական ու մշակութային հիմնարկները, հուշահամալիրները, ունի հասարակական, գաղափարական և այլ ֆունկցիաներ, ուստի և այստեղ են կենտ րոնացած քաղաքի կոմպոզիցիոն կառուց վածքը կանխորոշող կարևորագույն ճարտ․ անսամբլները։ Կապիտ․ Ք–ներում կենտ րոնի և ծայրամասերի միջև կա մեծ տար բերություն։ Սոցիալիստ․ Ք–ներում կենտ րոնի և արվարձանների միջև հակադրու թյուն չկա, այլ նկատելի է Ք–ի ամբողջ կառուցվածքի սերտ միասնություն՝ շնոր հիվ կառուցվածքի առանցքը հանդիսա ցող հասարակական կենտրոնի համա