կարգի զարգացման և նոր բնակելի շըր– ջանների սպասարկման ու բարեկարգ ման բարձր մակարդակի։ Ք–ի հատակագծման ու կառուցապատ ման հետ կապված բոլոր խնդիրները քաղաքաշինության էությունն են։ Քաղաքի կառավար ու մը։ ՍՍՀՄ Ք–ներում բնակչությունը ընտրում է ժող․ դեպուտատների քաղաքային (իսկ խոշոր քաղաքներում՝ նաև շրջանային) սովետներ՝ 2,5 տարի ժամկետով, որոնք ունեն ընդարձակ լիազորություններ։ Ցու– րաքանչյուր սովետ ընտրում է գործադիր մարմին՝ գործադիր կոմիտե (գործկոմ), որը հասարակայնության լայն մասնակ ցությամբ իրականացնում է Ք–ի (կամ նրա շրջանի) կառավարումը։ Սոցիալիստ, մյուս երկրներում Ք՜նե րում կան իշխանության ընտրովի մարմին ներ, օրինակ, ժող․ խորհուրդներ (Բուլ– ղարիայում, Լեհաստանում Ան), դեպու տատների քաղաքային ժողովներ (ԳԴՀ–ում), ազգ․ կոմիտեներ (Չեխոսլո– վակիայում) ևն։ Իշխանության քաղաքային մարմինները, որպես կանոն, իրենց դե պուտատների թվից կազմում են գործա դիր մարմիններ (գործկոմներ, խորհուրդ– ներ կամ կառավարչություններ), ինչպես նաև ըստ ժողտնտեսության ու մշակույթի տարբեր բնագավառների՝ վարչություն ներ, բաժիններ կամ հանձնաժողովներ։ Կապիտ․ երկրներում Ք–ի կառավար ման հիմնական ձևերը ձևավորվել են XIX դ․, մունիցիպալային բարենորոգում ների հետևանքով։ Կապիտ․ տնտեսու թյան պահանջմունքների ու ժող․ զանգ վածների ճնշմամբ ընդլայնվել են քաղա քային իշխանությունների իրավունքները (հատկապես սպասարկման, կրթության, առողջապահության, ճանապարհաշինու թյան բնագավառներում)։ ժամանակակից կապիտ․ երկրներում քաղաքային կառա– վա․£ա․նւ ճնւեյՆ ենւ ըՆտրովի մունի– ցիսյայային խոըհուրդնեբը (տես Մանի– ցիւցաւիւոեւո) և դրանց ենթակա բաժին ները, դեպարտամենտները և այլ ծառա յությունները։ Ք–ի պատմական զարգաց ման ակնարկ։ Առաջին Ք–ներն առաջացել են մ․ թ․ ա․ IV–III հազա րամյակներում։ Հին աշխարհի պատմու թյան սկզբնական շրջանում (մ․ թ․ ա․ IV–II հազարամյակներ) քաղաքային խո շոր կենտրոնների առաջացման տեղեր էին Եփրատի և Տիգրիսի միջագեւոքը, Նեղոսի, հետագայում նաև՝ Ինդոսի հո վիտը, որտեղ, շնորհիվ տնտ․ զարգաց ման առանձնահատկությունների (ոռոգե լի երկրագործություն ևն), ստեղծվել են բարենպաստ պայմաններ վաղդասակար– գային հարաբերությունների և Ք–ների առաջացման համար (Ուր, Լագաշ, Նիպ– պուր, Բաբելոն, Մեմփիս, Թեբե, Մոհեն– ջո Դարո ևն)։ Մ․ թ․ ա․ I հազարամյակում խոշոր Ք–ներ են առաջացել Չինաստա նում (այստեղ Ք–ներ առաջացել են Հուան– հե գետի ավազանում, դեռևս մ․ թ․ ա․ II հազարամյակում)՝ Լոյան, Չանան, Հընդ– կաստանում՝ Գանգեսի ավազանում (Պա– տալիպուտրա ևն)։ Առաջավոր Ասիայում առաջացել են նոր և հետագա զարգացում ապրել հին Ք–ները (Բաբելոն, Նինվե, Պերսեպոլիս, Երուսաղեմ, Տյուրոս, Մի– դոն ևն), Աֆրիկայում՝ Կարթագենը։ Մ․ թ․ ա․ I հազարամյակի կեսին կազ մավորվել են անտիկ Ք–ները (պոլիսներ), ամենից շուտ՝ Հունաստանում (Աթենքը, Կորնթոսը՝ եվրոպ․ Հունաստանում, Մի– լետոսը, Եփեսոսը՝ Հոնիայում)։ Հուն, գաղութների հիմնադրման ժամանակա շրջանում (մ․ թ․ ա․ VIII–VI դդ․) Ք–ներ են հիմնվել միջերկրածովյան և սևծովյան ափերին (Մասսալիա, Նեապոլիս, Սի– րակուսե, Ապոլլոնիա, Թեոդոսիա, Տրա– պեզուս ևն), իսկ Ալեքսանդր Մակեդոնա ցու նվաճումների հետևանքով՝ հելլենիս տական պետություններում (Ալեքսանդ– րիա, Սելևկիա, Անտիոք, Պերգամոն)։ Վաղ միջնադարի ժամանակաշրջանը (VI–X դդ․) Արմ․ Եվրոպայում բնորոշվում է Ք–ների անկմամբ։ Արևմտաեվրոպ․ Ք–ները զարգացման որակական թռիչք են ապրել XI – XII դդ․՝ զարգացած ֆեո դալիզմի ժամանակաշրջանի սկզբին։ Ք–ների արագ աճ առաջին հերթին (ար դեն X դ․) սկսվել է Իտալիայում, այնու հետև՝ Նիդերլանդներում, Ֆրանսիայում, մերձհռենոսյան և Հվ․ Գերմանիայում։ Կապիտալիզմի զարգացմամբ Ք–ներում կենտրոնացել են կապիտալիզմին հա տուկ արտադրության կարևորագույն մի ջոցները, կապիտ․ հասարակության հիմն, դասակարգերը՝ բուրժուազիան և արդ․ պրոլետարիատը, առավել ցայտուն են արտահայտվել կապիտալիզմին բնորոշ հակասությունները։ Կապիտալիզմի ժա մանակ հատկապես զգալի է դառնում տարբերությունը Ք–ի և գյուղի միջև։ Ք–նե րի և քաղաքային բնակչության բուռն աճի, կապիտ․ արդյունաբերության, տրանսպորտի նոր ձևերի (երկաթուղային) առաջացման հետևանքով սկսվեց արդյու նաբերական հեղաշրջումը։ Ասիայի և Աֆրիկայի կախյալ երկրնե– րոււք կաաիաալիզւ/ի զարգացման դանդաղ ընթացքը, տնա․ հետամնացությունը հան գեցրին այն բանին, որ այդ երկրների քա– ղաքակենտրոնացման մակարդակը կըտ– րուկ ետ էր մնում Եվրոպայի և Հս․ Ամե րիկայի երկրների մակարդակից։ Սոցիալիզմը կապիտալիզմից ստանում է տարաբնակեցման հին համակարգ։ Սո ցիալիստ․ երկրների մեջ կան արդ․ զար գացման ելակետային տարբեր մակար դակ և քաղաքակենտրոնացման տարբեր աստիճան ունեցող երկրներ։ Սոցիալիզ մի ժամանակ Ք–ում արմատապես փոխ վում է բնակչության դասակարգային կազմը, վերանում են կապիտալիզմի Ք–ին բնորոշ հատուկ թաղամասերը (բուր ժուազիայի և չքավորների)։ Սոցիալիստ, հեղափոխությունը սկզբնավորում է Ք–ի և գյուղի տարբերության վերացման ըն– թացքը։ ՍՍՀՄ տարածք ու մ Ք–ն երի զարգացման պատմ․ ակ նարկ։ ՍՍՀՄ–ում հնագույն Ք–ներն առաջացել են Հայկ․ ՍՍՀ տարածքում [էրեբունի (Երևան), Թեյշեբաինի ևն], Միջին Ասիայում [Սամարղանդ (Մարա– կանդա), Մերվ]։ Մ․ թ․ ա․ VI–մ․ թ․ IV դդ․ Սև ծովի ավւերին գոյություն ունեին ան տիկ Ք–ներ, որոնք հիմնվել էին հուն, գաղութաբնակեցման ժամանակաշրջա նում։ Արլ․ սլավոնների մոտ Ք–ներն սկըզբ– նապես առաջանում էին իբրև ամրացված բնակավայրեր։ Դասակարգային վաղֆեո– դալ․ հասարակության առաջացմամբ Ք–նե րը դարձել են իշխանների նստավայրեր, առևտրի և արհեստագործության կենտ րոններ։ X դ․ վերջին Հին Ռուսիայում եղել է մոտ 25 Ք․՝ Կիև, Չեռնիգով, Սմո– լենսկ, Նովգորոդ, Պսկով ևն։ Ք–ները եղել են հակաֆեոդալ․ ելույթների աս պարեզ (1068–69 և 1113-ին՝ Կիևում, 1136 և 1207-ին՝ Նովգորոդում ևն)։ Մոնղ․ արշավանքների (1236–40) հետևանքով ռուս․ Ք–ների մեծ մասն ավերվել է։ XIV դ․ 2-րդ կեսին սկսվել է Ք–ների նոր վերելք Հս–Արլ․ Ռուսիայում (Մոսկվա, Տվեր, Նիժ– նի Նովգորոդ, Կոլոմնա ևն)։ Ռուս, կենտ րոնացված պետության կազմավորմամբ նպաստավոր պայմաններ են ստեղծվել Ք–ների զարգացման համար։ ճորտա տիրական կարգի վերացումից (1861) հե տո Ռուսաստանում ուժեղացել է Ք–ների զարգացումը։ 1863-ին քաղաքային բը– նակչությունը կազմել է 10%, 1897-ին՝ 12,9%։ Պրոլետարիատի աճին զուգըն թաց, Ք–ները դարձել են հեղափոխ․ շարժ ման կենտրոններ, այդտեղ են տեղի ունե ցել 1905–07-ի, 1917-ի Փետրվարյան հե ղափոխությունների հիմն, իրադարձու թյունները։ Պետրոգրադը ևtՄոսկվան Հոկտեմբերյան սոցիալիստ, մեծ հեղա փոխության հիմն, կենտրոններն էին։ Հեղափոխությունից հետո վերացվեց հողի նկատմամբ մասնավոր սեփականու թյունը նաև Ք–ում։ 1918–24-ին միլիոնա վոր աշխատավորներ նկուղներից և ետ– նախորշերից վերաբնակվեցին բուրժուա զիայի բնակարաններում։ Առաջին հըն– գամյակների տարիներին (1929–40) ՍՍՀՄ–ում առաջացան ավելի քան 500 նոր (Մագնիտոգորսկ, էլեկտրոստալ, Նո– րիլսկ, Մագադան, Կարագանդա ևն) Ք–ներ․ Շաա Ք–ներ վերածվեցին արդ․ խոշոր կենտրոնների (Սվերդլովսկ, Չել– յաբինսկ, Նովոսիբիրսկ, Կույբիշև, Սա– րատով ևն)։ Կազմվեցին հին Ք–ների, ինչ պես նաև միութենական հանրապետու թյունների մայրաքաղաքների վերակա ռուցման աշխատանքների պլաններ։ Սո վետական Ք–ները բնութագրվում են բնակ չության հասարակական նոր կազմով (բանվորներ, ծառայողներ, մտավորա կաններ) և դարձել են սոցիալիստ, կուլ տուրական հեղափոխության կենտրոն ներ։ Հայրենական մեծ պատերազմի (1941 – 1945) տարիներին անձնազոհություն և հերոսություն ցուցաբերեցին Լենինգրադի բնակիչները, Մոսկվայի, Ստալինգրադի (այժմ՝ Վոլգոգրադ), Սևաստոպոլի, Օդե– սայի, Կիևի, Բրեստի ամրոցի պաշտպան ները։ 12 Ք–ի շնորհվել է հերոս Ք–ի պատ վավոր կոչում։ XX դ․ երկրորդ կեսին կա ռուցվեցին հարյուրավոր նոր Ք–ներ (Ան– գարսկ, Բրատսկ, Տոլյատտի ևն) և ավե լի քան 1200 քաղաքատիպ ավան։ Ստեղծ վեցին «գիտության> Ք–ներ՝ Նովոսիբիրս– կի գիտավանը, Դուբնան, Օբնինսկը, Պուշչինոն՝ Մոսկվայի մոտ։ Հայկ․ լեռնաշխարհի հնա– գույն Ք–ների՝ ցեղային ամրացված կենտ րոնների մասին առաջին հիշատակու–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/386
Արտաքին տեսք