Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Համաշխարհային տնտեսության մեջ իմպերիալիզմի անբաժան տիրապետության ժամանակաշրջանը տևել է մինչև Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը, որը նշանավորեց Տ․ հ․ կ․ ս–ի ճգնաժամի (որի փուլերը համապատասխանում են կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի փուլերին) սկիզբը, նեղացավ աշխարհի տնտ․ բաժանման ու վերաբաժանման համար միջիմպեր․ պայքարի ոլորտը, դրա հետ կապված կրճատվեցին կապիտալի արտահանումը որպես համաշխարհային մասշտաբով իմպեր․ էքսպանսիայի ունիվերսալ միջոց օգտագործելու հնարավորությունները, սկսվեց գաղութային համակարգի ճգնաժամը։ Երկրորդ համաշխարհային պատերազմով սկզբնավորվեց Տ․ հ․ կ․ ս–ի ճգնաժամի 2-րդ փուլը․ Եվրոպայի ու Ասիայի մի շարք երկրներ ընտրեցին զարգացման սոցիալիստ․ ուղին, որի շնորհիվ դրվեց տնտեսության համաշխարհային սոցիալիստական սիստեմի կազմավորման սկիզբը, գաղութային աշխարհի բազմաթիվ երկրներ ձեռք բերեցին ազգային ինքնուրույնություն։ Ճգնաժամի 3-րդ փուլը բնորոշվում է իմպերիալիզմի գաղութային համակարգի նշանակության նվազմամբ, համաշխարհային սոցիալիզմի էկոնոմիկայի զարգացման արագտցմամբ, Տ․ հ․ կ․ ս–ի տարբեր մասերի զարգացման անհամաչափության հետագա ուժեղացմամբ, գաղութային խոշորագույն տերությունների փլուզման պրոցեսի ավարտով։

ժամանակակից Տ․ հ․ կ․ ս․ ընդգրկում է արդ․ զարգացած կապիտ․ (Հս․ Ամերիկայի ու Արմ․ Եվրոպայի պետությունները, Ճապոնիան, Իսրայելը, Ավստրալիան, Նոր Զելանդիան, ՀԱՀ–ը) և տնտեսապես հետամնաց երկրները։ Առաջիններն արտադրում են համաշխարհային արդ․ արտադրանքի մոտ կեսը։ Այդ երկրներին բնորոշ են զարգացման ցիկլային բնույթը (տես Կապիտալիստական ցիկլ), «ավելորդ» աշխատուժի մշտական առկայությունը, ինֆլյացիան, մրցակցային պայքարը միմյանց (հատկապես իմպեր․ մրցակցության երեք կենտրոնների՝ ԱՄՆ–ի, «Ընդհանուր շուկայի» անդամ-երկրների ու ճապոնիայի) միջև՝ տնտ․ ու քաղ․ ազդեցության և կապիտալի ներդրման ոլորտների, իրացման շուկաների, բարձր շահույթ ստանալու համար ևն։ 1982-ին զարգացող երկրներին բաժին էր ընկնում համաշխարհային արդ․ արտադրանքի միայն 7%-ը․ արդյունաբերությունը (հատկապես վերամշակող) թույլ է զարգացած, աշխատանքի արտադրողականությունն արդ․ զարգացած կապիտ․ երկրների համեմատ (արդյունաբերության մեջ ցածր է 5-7, գյուղատնտեսության մեջ՝ 20–25 անգամ, բնակչության մեկ շնչին ընկնող ազգ․ եկամուտը կազմում է 200 դոլլար), այսինքն տասնյակ անգամ քիչ, քան ԱՄՆ–ում, մեծ է արտաքին պարտքը (1982-ին՝ 524 մլրդ դոլլար), ուժեղ է տնտ․ կախվածությունն օտարերկրյա մոնոպոլիաներից։ Իմպեր․ տերությունները ձգտում են ուղղակի ռազմ. ինտերվենցիայի և նեոգաղութատիրության տարբեր մեթոդներով պահպանել Տ․ հ․ կ․ ս–ի ամբողջականությունը։ Սակայն հեղափոխ․ բանվ․ շարժման, ազգ․-ագատագր․ պայքարի ծավալման շնորհիվ կապիտալիզմի համաշխարհային սիստեմից անընդհատ անջատվում են նորանոր երկրներ, որոնք ընտրում են սոցիալիզմի կառուցման ուղին։

Գրկ. Մ ա ր ք ս Կ․, Կապիտալ, հ․ 1–3, Ե․, 1933–49։ Լենին Վ․ Ի․, Իմպերիալիզմը որպես կապիտալիզմի բարձրագույն ստադիա, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 27։ М а н у к я н А․ А․, Проблемы послевоенного развития экономики капиталистических стран, М․, 1966; М е л ь н и к о в А․ Н․, С ы р о м я т н и к о в А․ Н․, Новые явления в экономике современного капитализма, Л․, 1976; К у л и ко в А․ Г․, Государственно-монополи стический капитализм и экономическая политика империализма, М․, 1981․

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՍԻՍՏԵՄ, սոցիալիստ. անկախ, սուվերեն երկրների ազգ․ տնտեսությունների ամբողջություն, որոնք փոխկապված են տնտ․ և գիտատեխ․ բազմակողմանի համագործակցությամբ, աշխատանքի միջազգային սոցիալիստական բաժանման ու համաշխարհային սոցիալիստական շուկայի միջոցով։ Առաջացել է պատմ․ զարգացման օբյեկտիվ օրենքների գործողության շնորհիվ։ Սոցիալիզմի համաշխարհային սիստեմի ներսում տնտ․ հարաբերությունները միջպետ․ հարաբերությունների նոր տիպ են, որոնք հիմնվում են լրիվ իրավահավասարության, ազգ․ անկախության, սուվերենության, եղբայրական փոխօգնության և համագործակցության վրա։ Դրանք կառուցվում են հաշվի առնելով և' ամբողջ սիստեմի, և' առանձին սոցիալիստ, երկրների ազգ․ տնտեսության շահերը։ Նման հարաբերությունները պայմանավորված են սոցիալիստ․ պետությունների սոցիալ–տնտ․ և քաղ․ կարգի ընդհանրությամբ, նրանց նպատակների ու շահերի միասնությամբ։ Տ․ հ․ ս․ ս–ի երկրներում իշխում են սոցիալիստ․ արտադր․ հարաբերությունները, արտադրության միջոցների սոցիալիստ, հանրային սեփականությունը։ Տնտ․ հիմքի միապետությունը և հասարակական արտադրության նպատակների ընդհանրությունն օբյեկտիվ անհրաժեշտություն են ստեղծում տնտ․ հարաբերությունների ոլորտում այդ (հատկապես Տնտեսական Փոխօգնության խորհրդի անդամ) երկրների պլանաչափ սերտ համագործակցության, նրանց ժողտնտ․ պլանների կոորդինացման համար։ Տ․ հ․ ս․ ս․ նպաստում է սոցիալիստ. երկրների արտադրողական ուժերի ազատ զարգացմանը, որովհետև այստեղ բացառվում է մի երկրի կամ ժողովրդի կողմից մյուսի շահագործումը։ Ի հակադրություն տնտեսության կապիտ․ սիստեմի, որտեղ գործում է տնտ․ և քաղ․ անհամաչափ զարգացման օրենքը, Տ․ հ․ ս․ ս–ին բնորոշ է սոցիալիստ. երկրների տնտ․ զարգացման մակարդակների հավասարեցումը։ Նախկինում տնտեսապես հետամնաց պետությունները, հիմնվելով սոցիալիստ, մյուս երկրների անշահախնդիր օգնության ու համագործակցության վրա, հնարավորություն են ստանում զարգանալ արագ տեմպերով և իրենց էկոնոմիկան բարձրացնել առավել զարգացածների մակարդակին։ Տ․ հ․ ս․ ս․ միշտ էլ ապացուցել է կապիտալիզմի նկատմամբ իր անվիճելի առավելությունները․ սոցիալիզմի երկրներում, օրինակ, արդ․ արտադրությունը 1950–82-ին աճել է 16, զարգացած կապիտ․ երկրներում՝ 3,8 անգամ, արտադրության աճի առավել բարձր տեմպերի շնորհիվ սոցիալիստ. պետությունների բաժինն արդ․ արտադրության մեջ 1950-ի 20%-ի դիմաց 1982-ին կազմել է ավելի քան 40%։ Տ․ հ․ ս․ ս․ տնտեսությունների ներփակ խումբ չէ զարգացած կապիտ․ և զարգացող երկըրների նկատմամբ։ Արտաքին առևտրի ու միջազգային սոցիալիստ. համագործակցության մյուս ձևերի շրջանակներում այն իրավահավասարության ու փոխշահավետության հիման վրա փոխկապված է մնացած աշխարհի էկոնոմիկայի հետ։ Սոցիալիստ. երկրների տնտ․ համագործակցությունը դառնում է ավելի ու ավելի ինտենսիվ, պլանաչափ ու հաստատուն։ Նրանց մերձեցման ու միասնության ամրապնդման պատմ․ պրոցեսը շարունակում է ուժեղանալ։ Տ․ հ․ ս․ ս–ի հզորության ամրապնդումը նյութական հիմք է ստեղծում կապիտալիստական աշխարհի դեմ պատմական հակամարտության մեջ վերջնական հաղթանակ տանելու համար։

Գրկ․ Л е н и н В-И․, О закономерностях возникновения и развития социализма, [Сб․], М․, 1960․ ՍՄԿԿ ծրագիրը, Ե․, 1986։ Комплексная программа дальнейшего углубления и совершенствования сотрудничества и развития социалистической экономической интеграции стран-членов СЭВ, М․, 1971; Мировая социалистическая система хозяй ства, т․ 1–4, М․, 1966–67

ՏՆՕՐԻՆԱԿԱՆ ՆԻՍՏ, սովետական քրեական դատավարության իրավունքում առաջին ատյանի դատարանի նիստ (դատավորի և ժող․ երկու ատենակալների կազմով), որտեղ պարզաբանվում են, մեղադրյալին դատի տալու, ինչպես նաև գործը դատական նիստին նախապատրաստելու հարցերը։ Տ․ ն–ում դատարանը շարադրում է մեղադրական եզրակացության, ընտրված խափանման միջոցի մասին իր հետևությունները, լուծում է գործը լրացուցիչ քննության վերադարձնելու, գործի վարույթը կարճելու (կասեցնելու), կամ այն ըստ ընդդատության ուղարկելու հարցը։ Գործը դատական նիստում քննելու բավարար հիմքեր լինելիս դատարանը որոշում է կայացնում մեղադրյալին դատի տալու մասին՝ առանց կանխորոշելու նրա մեղավորությունը։ Դատարանը կարող է մեղադրական եզրակացությունից հանել մեղադրանքի առանձին կետեր կամ կիրառել նվազ ծանր հանցագործության վերաբերյալ քրեական օրենք՝ մեղադրանքի ձևակերպումը թողնելով անփոփոխ։ Տ․ ն-ին դատախազի մասնակցությունը պարտադիր է։ Մ․ Թովմասյան

ՏՇԱՆՑ, Դ շ ա ն ց, գյուղ Արմ․ Հայաստանում, էրզրումի վիլայեթի Սպեր գավառում։ 1909-ին ուներ 22 տուն հայ բնակիչ։ Գյուղում կար եկեղեցի՝ կից վարժարանով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։