Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բնության տարրերի և կառուցապատման օրգանական ներդաշնակումը։ ի տարբե– րություն XVII դ․ պարփակ հրապարակ– ների, նորերը «բաց» էին և հաղորդակց– վում էին փողոցներին, առափնյակներին (Փարիզի՝ Լյուդովիկոս XV-ի՝ այժմ Հա– մաձայնության հրապարակը, 1753–75, ճարտ․ ժ․ Ա․ Գաբրիել)։ ԱՄՆ–ում U մի շարք ոչ եվրոպ․ երկրների քաղաքների մեծ մասը կառուցապատվել են փողոց– ների միապաղաղ ուղղանկյուն ցանցով։ Ռուսաստանում Ք․ լայն թափ է ստացել Պետրոս I-ի ռեֆորմներով։ Նոր քաղաք– ները կառուցվել են կանոնավոր հատակա– գծերով։ Պետերբուրգում (հիմնադրվել է 1703-ին) և այլ քաղաքներում կիրառվել է կորիզից ճառագայթող փողոցների ցանցը։ XVIII դ․ վերջին –XIX դ․ արդ․ հեղա– շրջման ու կապիտալիզմի ինտենսիվ զար– գացման հետ աշխարհի շատ երկրներում սկսել են արագորեն աճել քաղաքները։ Աակայն շին․ տեխնիկայի U քաղաքային բարեկարգման առաջադիմության հետ միաժամանակ Ք․ անկում է ապրել, մաս– նավոր հողատիրության պայմաններում խիստ աճել է տարերային խիտ կառու– ցապատումն ու օդը, միջավայրն ապակա– նող արդ․ շենքերի, երկաթգծերի, նավա– կայանների Անի քաոսային տեղադրու– մը։ Կապիտ․ Ք–յան ճգնաժամը խթանել է քաղաքաշինական տեսության զարգա– ցումը՝ առաջադրելով բնակեցման բարե– նպաստ համակարգեր գտնելու անհրա– ժեշտությունը։ 1920-ական թթ․ վերջին ամբողջականորեն ձևակերպվել են Ք–յան տեսական ուղղությունները, ինչպես, օրի– նակ, քաղաք–այգու գաղաւիարից բխող դեզուրբանիզմը, ուրբանիզմը։tXIXtդ․ վերջից, հատկապես 1920-ական թթ․, մեծ մասամբ եվրոպ․ երկրներում, բանվ․ թա– ղամասեր ստեղծելիս, բանվոր դասակար– գի պայքարի ազդեցությամբ կիրառվել են Ք–յան առաջադիմական եղանակներ, որոնք ընդգրկել են ֆունկցիոնալ հատա– կագծման, շենքերի առավել նպատակա– հարմար կողմնորոշման, հանգստի կա– նաչապատ թաղամասերի, մանկական խա– ղահրապարակների, հասարակական և կենցաղսպասարկման շենքերի պլանա– յին կառուցման հարցեր։ 1920-ական թթ․ սկզբին ծնունդ է առել Ք–յան նոր բնա– գավառ՝ տերիտորիալ հատա– կ ա գ ծ ու մ (օրինակ, Անգլիայի Դոն– քաստեր քաղաքի շուրջը՝ ածխային շըր– ջանի հատակագծման նախագիծը, 1921– 1922, ճարտ–ներ՝ Լ․ Պ․ Աբերքրոմբի և Թ․ Ջոնսոն)։ Ք․ հետագա զարգացում է ապրել երկրորդ համաշխարհային պա– տերազմից հետո, երբ Արմ–ի առաջատար ճարտ–ները մշակել են խոշոր քաղաքաշի– նական նախագծեր (Հավրի վերականգ– նումը և վերակառուցումը, 1947–56, ճարտ․ 0․ Պեռե, Մեծ Լոնդոնի վերակազ– մության և հետագա զարգացման նախա– գիծը, 1944, ճարտ․ Լ․ Պ․ Աբերքրոմբի)։ ժամանակակից Ք–յան Փորձը կիրառվել է Ասիայի և Լատ․ Ամերիկայի զարգացող երկրների շատ նորաստեղծ քաղաքնե– րում (Հնդկաստանի՝ Չանդիգարհ, 1951– 1956, ճարտ․ Լը Կորբյուզիե և ուրիշներ, Բրազիլիայի՝ Բրազիլիա, ճարտ․ Լ, Կոս– տա)։ XX դ․ կեսին քաղաքների արագ տարե– րային աճը, զուգակցված ավտոմոբիլային երթևեկության բուռն զարգացմանը, առա– ջացրել է կապիտ․ երկրների Ք–յան նոր ճգնաժամ։ Այն հաղթահարելու որոնում– ները կյանքի են կոչել նոր՝ «դինամիկ քաղաքի» («դինապոլիս») տեսություններ, որոնց հեղինակները ճգնաժամի պատ– ճառները տեսնում են ոչ թե կապիտալիզ– մի սոցիալ–տնտ․ բնույթի մեջ, այլ այն բանում, որ քաղաքների հատակագծա– յին կառուցվածքն անփոփոխ է և հաշվի չի առնում բնակավայրերի բուռն աճի դի– նամիկան։ Քաղաքների տարերային արագընթաց աճն ընդունելով որպես ան– խուսափելիություն և անկառավարելի պրոցես, նրանք միաժամանակ ձգտում էին ոչ թե կասեցնել կամ չափավորել այն, այլ ինչ–որ ձևի մեջ կազմակերպելու միջոցներ գտնել կամ մշակել նորաստեղծ քաղաքի այնպիսի մի ձև, որը ճկունորեն ենթարկվեր տարերային աճին։ Քաղաքը դիտելով որպես անընդմեջ աճող օրգա– նիզմ՝ փորձեր էին արվում նրա ուսում– նասիրությունը կատարել համակարգա– յին վերլուծության (տես Համակարգային մոտեցում) մեթոդներով։ Այսպես4 1950– 1960-ական թթ․ առաջացան՝ «էկիստիկ» (հույն ճարտ․ Կ․ Դոկսիաղիս և ուրիշներ), «մետաբոլիզմի» (ճապոն, ճարտ․ Կ․ Տան– գե և ուրիշներ), «մոբիլ» (շարժական) շի– նարարության և քաղաքի տարածական (եռաչափ) զարգացման (ֆրանս․ ճարտ– ներ Է․ Ալբեր, Ի․ Ֆրիդման և շատ ուրիշ– ներ) քաղաքաշինական տեսությունները։ Առաջարկվում էր հին քաղաքների վրա ըս– տեղծել կրկնահարկեր կամ դեպի վեր խո– յացող ծառանման, կոնաձև ևն վիթխարի շինություններ, ինչպես նաև ծովածոցերի վրա «ճախրող» կամ օվկիանոսում լողա– ցող և այլ քաղաքներ։ Սակայն այս տե– սությունները զուրկ են իրական հիմքից, իսկ քաղաքային, առանձին փորձերը չեն Փոխում կապիտ․ Ք–յան էությունը։ Հոկտեմբերյան սոցիալիստ, մեծ հեղա– փոխությունը նոր փուլ բացեց Ք–յան զար– գացման համար։ Սովետական իշխանու– թյան առաջին իսկ տարիներից մշակվել և գործադրվել են քաղաքաշին․ նոր եղա– նակներ։ 1920-ական թթ․ վերջին վերելք է ապրել Ք–յան տեսական միտքը (Ն․ Ա․ Լադովսկի, Ն․ Ա․ Միլյուտին)։ Մշակվել են Մոսկվայի վերակազմության (հաս– տատվել է 1935-ին, ճարտ–ներ՝ Վ․ Ն․ Սեմյոնով, Ս․ Ե․ Չեռնիշով և ուրիշներ) և շատ ուրիշ քաղաքների գլխ․ հատա– կագծերի նախագծումն ու իրականացումը։ 1941–45-ի Հայրենական մեծ պատերազ– մից հետո քաղաքների վերականգնման և վերակազմության ստեղծագործական ընթացքը տարվել է Ք–յան ֆունկցիոնալ և ճարտարապետա–գեղարվեստական հարցերի կատարելագործման ուղիով, կա– ռուցվել են տասնյակ նոր քաղաքներ (Ան– գարսկ, Նորիլսկ, Դուբնա, Նովոսիբիրսկի գիտավանը, Զելենոգրադ, Ռուսթավի, Սումգաիթ, Շևչենկո ևն)։ 1950–60-ական թթ․ մեծ թափ է ստացել քաղաքների վե– րակառուցումը։ Շարունակելով Մոսկվա– յի կենտր․ մասերի հիմնովին բարեփոխու– մը՝ ստեղծվել են Կալինինի (1964–69, ճարտ–ներ՝ Մ․ Վ․ Պոսոխին, Ա․ Ա․ Մնդո– յանց և ուրիշներ), Կուտուզովի (1957, ճարտ․ վ․ Գ․ Գելֆրեյխ) և այլ պողոտա– ների անսամբլները։ Սովետական իշխա– նության տարիներին ստեղծվել և կառու– ցապատվել են 900-ից ավելի քաղաքներ։ 1960–80-ական թթ․ ՍՍՀՄ–ում ամեն տարի ծնունդ են առել մոտ 20 քաղաք և 50 քա– ղաքատիպ ավան, արագորեն աճել են հին քաղաքները։ Քաղաքաշին ու թյան տեսա– կան սկզբունքները ՍԱՀՄ–ում մշակվել են սովետական իշխանության տարիներին ձեռքբերված կառուցողական մեծ փորձի հիման վրա։ Ք․ տեսականորեն և գործնականորեն լուծում է երկու հիմ– նական խնդիր, հին քաղաքների վերա– կառուցման ու զարգացման և նոր քաղաք– ների կառուցման։ Քաղաքի նախագծումն ու կառուցապատումը, ճարտարապետա– գեղարվեստական պատկերը կազմավոր– վում են աստիճանաբար՝ ճարտ–ների, ինժեներների, շինարարների համագոր– ծակցությամբ։ Բնակչության կյանքի հա– մար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով, հաշվի առնելով արդ․ և բնակելի շրջանների նպատակա– հարմար համագոյակցումը և այլ խըն– դիրներ, քաղաքի տարածքը բաժանվում է առանձին գոտիների, շրջանների և միկրոշրջանների։ Քաղաքի ամբողջա– կան հատակագծային կոմպլեքսի բա– ղադրիչ մասն են կազմում քաղաքամերձ գոտիները։ Ք–յան հիմնական խնդիրներից է քա– ղաքային տարածքի առողջայնացումը՝ ինսոլյացիայի և շենքերի օդափոխության բարելավման միջոցով։ Վերակառուցման հատուկ խնդիրն է վերակազմվող քաղա– քի պատմագեղարվեստական կերպարի պահպանումը, նոր կառուցումների օրգ․ ներդաշնակումը հնին։ Մեծ քաղաքների ճարտ․ ամբողջականությունը պայմանա– վորվում է առանձին անսամբլների ճսսրա– յան ներդաշնակությամբ, որոնք ըստ որո– շակի համադրական ձևերի («կենտրոնա– կազմ», «անֆիլադային», «առանցքային», «մագիստրալային», «համայնապատկերա– յին») կազմում են ամբողջական համա– կարգ։ Աշխարհի բնակչության աճը, ար– տադր․ ուժերի արագ զարգացումը, գիտու– թյան ու տեխնիկայի վիթխարի նվաճում– ներն առաջ են բերել քաղաքների բնակ– չության աննախընթաց աճ։ Հատկապես արագ են աճում խոշորագույն քաղաք– ները՝ հասնելով վիթխարի չափերի՝ (Մեծ Նյու 6որք՝ 17,6 մլն մարդ, Մեծ Տոկիո՝ 11,4 մլն մարդ, 1980-ի տվյալներով)։ Քաղաքի օպտիմալ չափը, պայմանա– վորված տեխ․ առաջընթացով և արտադր․ ուժերի զարգացման մակարդակով, հաս– տատուն մեծություն չէ։ Ուստի և արդի Ք–յան կարևոր խնդիրներից է քաղաք– ների և ամբողջ Ք–յան զարգացման երկա– րաժամկետ, գիտականորեն հիմնավոր– ված կանխատեսությունը, որը ՍԱՀՄ–ում ընդհանուր ծրագրով մշակվում է ՍՍՀՄ պետշինին կից քաղաքացիական շինարա– րության և ճարտ–յան կոմիտեի, ՍՍՀՄ պետպլանի, առողջապահության մինիստ– րության, ՍՍՀՄ ԳԱ բազմաթիվ գիտա– հետազոտական հիմնարկներում և ինստ– ներում։