Հայկական լ և ււ ն ա շ խ ա ր հ ի հնագույն քաղաքանման կազմավորում– ներից են «համայնական տուն» կոչված կացարաններով բնակատեղիները (մ․ թ․ ա․ V–IV հազարամյակ4 Սուրմարին, Ցոլակերտը, վաղբրոնզեդարյան Շենգա– ւ|իթը, Շրեշ–բլուրը, Նախիջևանի Քյուլթա– փան), բրոնզեդարյան բերդշենները (Նա– զըրվան, Շամիրամ, Մեծամոր, Տեղեր, Տարբերդ–Մալաթիա)։ Մ․ թ․ ա․ II հա– զարամյակի կեսին – I հազարամյակի սկզբին Կուր–Արաքս միջագետքի զարգա– ցած շրջաններում առաջացել են տասնյակ հա մակերես զբաղեցնող, խոշոր միջնա– բերդերով, լայն ու նեղ փողոցներով պա– րըսպապատ քաղաքներ (Լճաշեն, Լազա– րավան, Մոտկան ևն)։ Ուրարտուի Ք․, մ․ թ․ ա․ XIII դարից աճելով տեղական ավանդույթների հիման վրա և փոքրասիական պետ․ միավորում– ների մշակութային ազդեցությունների ոլորտում, մ․ թ․ ա․ IX–VI դդ․ հասել է բարձր զարգացման։ Մ․ թ․ ա․ Ill –I դդ․ Հայաստանի Ք․, հիմնվելով տեղական ավանդույթների վրա, զարգացել է հունա–հելլենիստական, ավելի ուշ՝ հռոմ․ ազդեցությամբ։ Եր– վանդ Դ ռազմաառևտր․ նկատառումնե– րով իրագործել է քաղաքների գծային համակարգն Ախուրյան գետի երկայնքով (Երվանդաշատ–Երվանդակերտ – Բագա– րան)։ Տիգրան Բ, Աղձնիքում հիմնելով Տիգրանակերտը և «արքունի պողոտայով» այն միացնելով Արտաշատին, ստեղծել է երկկենտրոն մայրաքաղաքային համա– կարգ։ V–VII դդ․ Ք–յանը բնորոշ են եղել բեր– դավանը, ավանագյուղը, քաղաքատիպ ավանը և հատկապես՝ հայկ․ քաղաքու– դաշտը, որը բաղկացած էր պարսպապատ պալատաեկեղեց․ շենքերից (քաղաք) և արհեստավորների, գյուղացիների բնա– կելի թաղամասերից ու հողատարածու– թյուններից (դաշտ)։ Քաղաքուդաշտ էին Արուճը, Մրենը, Տեկորը, Զվարթնոցը, հավանաբար նաև Թալինը, Ավանը։ I X դա– րից երկրի ռազմաքաղ․ ուժերի կենտրո– նացման՝ Բագրատունիների քաղաքակա– նությամբ նոր թափ է ստացել Ք․, որի առաջին փուլի արտահայտությունն էր քաղաքների «եռակենտրոն համակարգը» (Շիրակավան– Արգինա– Տիգնիս)։ Այն արտացոլում էր աշխարհիկ, հոգևոր և ռազմ, իշխանությունների համագործակ– ցությունը։ Անին մայրաքաղաք հռչակվե– լով՝ միավորեց հոգևոր ու աշխարհիկ իշ– խանությունների գործելավայրը, իսկ տարբեր հեռավորությունների վրա գտնը– վող պաշտպանական կետերը կազմեցին «պաշտպանության համակենտրոն համա– կարգ»։ Թուրքսելջուկների, թաթարների, մոնղոլների արշավանքների ժամանակա– շրջանում ճանապարհների ու գետերի եր– կայնքով ստեղծվել են վւոքր և միջին քա– ղաքային միավորներ՝ կազմելով «քաղա– քային կենտրոնների գծային համակար– ՝ ԳԸ» (Աղստևի, Փամբակ–Դեբեդի, Որո– տանի հովիտները, որոնք ավաններով, վանքերով և ամրոցներով կազմում են քաղաքաշին․ ամբողջական համակարգ)։ Նույն ժամանակաշրջանում տարածվել է անպարիսպ «ազատ քաղաքը» (Բերդկունք, Երեանի գլխավոր հատակագիծը (1924, ճարտ․ Ա․ Թամանյան) Մակենես, Կարինից ոչ հեռու՝ Արծն են)։ Կիլիկիայում հայկ․ և Միջերկրայքի քա– ղաքաշին․ ավանդույթների համադրումով կառուցվել են ռազմավարական արքա– յանիստ ամրոցներ (Սիս, Անարզաբա), դղյակներ (Լամբրոն), ծովամերձ պարս– պապատ քաղաքներ (Կոռիկոս, Այաս են)։ Հայկ․ Ք–յան հետագա զարգացումն ըն– թացել է ըստ օսմանյան, պարսկ․, ցարա– կան Ռուսաստանի տիրապետություննե– րի ժամանակաշրջանում ընդունված սկըզ– բունքների։ Սովետական Հայաստանի Ք․ սկզբնա– վորվել և զարգացել է սոցիալ–տնտ․ նոր հիմունքներով։ ՀՍՍՀ–ում ներկայումս կան 25 քաղաք, 33 քաղաքատիպ ավան և շուրջ 1000 գյուղ։ Արդի քաղաքաշին․ լու– ծումների ընտրությունը կատարվում է առանձին քաղաքների նախագծերի հա– մադրությամբ, որի միջոցով վերանում են կենտրոնի և արվարձանների, ռեգիոնի և քաղաքի միջև եղած հակասությունները։ Քաղաքի աճը կանոնավորվում է քաղաքա– յին ինքնաբավ միավորներ ստեղծելու մի– ջոցով։ Երեանի քաղաքաշին․ կերպարն ուրվագծվել է Ա․ Թամանյանի ստեղծած գլխ․ հատակագծով, զարգացումն ընթա– ցել մոնումենտալ և տիպարային շենքերի, հրապարակների, պողոտաների, այգի– ների, հուշարձանների և ընդհանուրը ներ– դաշնակող փոքր ձևերի կառուցապատու– մով։ Ստեղծվել է «ստորգետնյա» Երևանն իր անցումներով, խանութներով, ավտո– տնակներով, սպասարկման համակար– գով և ցուցասրահներով։ Անընդհատ կա– ռուցման, ինքնաբնորոշման ընթացքում գտնվող քաղաքի հիմնական խնդիրն է դինամիկ զարգացումը տանել ճարտ․ կա– ռուցվածքային բնույթով։ Պատկերազարդումը տես 384 –385-րդ էջերի միջև՝ ներդիրում և 336-րդ էջից հետո՝ ներդիրում, աղ․ X։ Գրկ․ Հարությունյան Վ․ Մ․, Արևել– յան Հայաստանի քաղաքները XIX դ․ և XX դ․ սկզբին, տես Հայկական արվեստ, 2, Ե․․ 1984։ Զ ա ր յ ա ն Ա․, Արևմտյան Եվրոպայի արդի ճարտարապետությունը, Ե․, 1979։ Ռագոն Մ․, Ապագայի քաղաքները, Ե․, 1974։ Бу– нин А․ В․, Саваренская Т․ Ф․, История градостроительного искусства, 2 изд․, т․ 1–2, М․, 1979; Иконников В․ В․, Искржицкий Г․ И․, Основы градост– роительства и планировка сельских населен– ных мест, М․, 1982․ Ա․ Զւսբրսն
ՔԱՂԱՔԱՏԵՂԻ, ավերված կամ լքված հին և միջնադարյան քաղաքներ՝ նյութական մշակույթի հետքերով։ Ք–ների մշակութա– յին շերտերի պեղումներով հայտնաբեր– վում են երբեմնի տաճարներ, պալատներ, պաշտպան, կառույցներ, բաղնիքներ, ար– հեստանոցներ, փողոցներ, բնակելի տներ, արվեստի ու կիրառական առարկաներ ևն, պարզաբանվում քաղաքի պատմու– թյան տարբեր ժամանակաշրջաններին վե– րաբերող արժեքավոր խնդիրներ։ Ք՜նե– րին հիմնականում բնորոշ են պարսպա– պատ միջնաբերդն ու բուն քաղաքը (շա– հաստան), արվարձանները։ Հայաստա– նում հայտնի հնագույն Ք–ներից են Երե– րունին, Թեյշեբաինին (տես Կարմիր րը– չուր), Արգիշտիխինիլի–Արմավիրը, Ար– աաշաւոը, Դվինը, Անին են, որոնք լքվել են հիմնականում ավերման, հրդեհների, բնական աղետների, բնակլիմայական վատ պայմանների, այլ վայրերում նոր քաղաքներ հիմնելու հետևանքով։
ՔԱՂԱՔԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒ– ԹՅԱՆ ՇՈՒՐՋԸ», Կ․ Մարքսի աշխատու– թյունը, որը «Կաւցիւոաթ–ի հետ նշանա– վոր եց հեղափոխական հեղաշրջումը քա– ղաքատնտեսության մեջ։ 1857-ի հոկ– տեմբերից մինչև 1858-ի մայիսը Մարք– սը գրեց մի աշխատություն (ավելի քան 50 մամուլ), որն անվանեց «Քաղաքատըն– տեսության քննադատություն»։ Դա ա– պագա «Կապիտալ»-ի սևագրությունն էր։ Հետագայում Մարքսը որոշում է ծրագրած աշխատությունը հրատարակել առանձին պրակներով։ Առաջին պրակը, որն ընդ– գրկում էր «Ապրանք» և «Փող, կամ պարզ շրջանառություն» գլուխները, լույս տե– սավ 1859-ին, Բեռլինում, «Ք․ ք․ շ․» ան– վանումով։ Մյուս պրակների փոխարեն նա պատրաստեց «Կապիտալ»-ը, որի 1-ին հատորում, վերամշակված ձևով, արտա– հայտվեցին նաև «Ք․ ք․ շ․» աշխատության հիմնական դրույթները։ Աշխատության առաջաբանում Մարքսը տվել է պատմու– թյան մատերիալիստական ըմբռնման դա– սական բնութագրությունը, որը մարքսյան քաղաքատնտեսության մեթոդաբանական հիմքն է։ Կապ իա․ արտադրությունը նա դիտել է որպես արտադրողական ուժերի և արտադր․ հարաբերությունների դիա– լեկտիկական միասնություն, նշելով, որ այդ հասարակարգի կործանմամբ ավարտ– վում է հասարակության նախապատմու– թյունը։ Չնայած «Ք․ ք․ շ․» աշխատության մեջ դեռևս չի մշակվել հավելյալ արժեքի տեսությունը, բայց արդեն դրվել են ար– տադրության կապիտ․ եղանակի վերլուծ– ման հիմքերը։ Այդ վերլուծությունը Մարք–