սըն սկսել է առաջին և առավել պարզ տնտ․ հարաբերությունից՝ ապրանքարտադրող– ների հարաբերությունից, որը պատմա– կանորեն և տրամաբանորեն նախորդել է կապիտալիզմին։ Կապիտ․ հասարակարգի ապրանքային բջիջը և դրա հետագա զար– գացումը փողի տեսքով նա դիտել է որպես կապիտալի և հավելյալ արժեքի, կապիտ․ բոլոր արտ․ հարաբերությունների վեր– լուծման նախադրյալ։ Ապրանքի երկու հատկության՝ սպառո– ղական արժեքի և արժեքի վերլուծությամբ Մարքսը բացահայտեց ապրանքաստեղծ աշխատանքի երկակի բնույթը4 կոնկրետ և աբստրակտ աշխատանքի էությունը։ Այնուհետև նա ցույց տվեց, որ ապրանքա– ստեղծ աշխատանքի բնորոշ գծերից է մարդկանց հասարակական հարաբերու– թյունը, որն անհրաժեշտաբար դրսևորվում է իրերի հասարակական հարաբերության ձևով։ Ապրանքի արժեքը հանդես է գալիս որպհս ապրանք արտադրողների հարա– բերություն4 քողարկված իրային թաղան– թով։ «Ք․ ք․ շ․» աշխատության մեջ Մարքսը դեռևս չի հետազոտել արժեքի ձևերի զար– գացումը՝ պարզից դեպի փողայինը։ Ար– ժեքն ու փոխանակային արժեքը սովորա– բար արտահայտվել են «փոխանակային արժեք» տերմինով։ Այստեղ վերլուծված չեն նաև արժեքի արտահայտման երկու բևեռները՝ արժեքի հարաբերական և համարժեքային ձևերը։ Արժեքի տեսու– թյան բոլոր այդ հարցերը մանրամասն վերլուծվել են «Կապիտալ»-ի 1-ին հատո– րում։«Ք․ ք․ շ․» աշխատության մեջՄարքսը ցույց տվեց, որ փողն առաջացել է շրջա– նառության զարգացման հետևանքով։ Վերլուծելով փողի ֆունկցիաները՝ Մարքսը ձևակերպեց շրջանառության հա– մար անհրաժեշտ փողի քանակի որոշման օրենքը։ Նա քննադատեց փողի անվանա– կան և քանակային բուրժ․ տեսություն– ներր, ավարտեց «բանվորական փողերի» մանրբուրժ․ ուտոպիական (Ջ․ Դրեյ, Զ․ Ֆ․ Բրեյկ, անգլ․ վաղ շրջանի ուրիշ սոցիալիստներ, Պ․ ժ․ Պրուդոն և նրա հետևորդներ) տեսությունների քննադա– տական վերլուծությունը։ Մարքսն ապացուցեց, որ փողն իր մեջ պարունակում է ճզնաժամերի ձևական հնարավորություն, որն իրական է դառ– նում կապիտալիզմի ժամանակ, ապրան– քի մեջ մարմնացած մասնավոր և հասա– րակական աշխատանքի հակասությունը վերաճում է արտադրության հասարակա– կան բնույթի և յուրացման մասնավոր կապիտալիստ, ձևի հակասության։ «Ք․ ք․ շ․» աշխատությունը հայերեն հրա– տարակվել է 1932-ին (բնագրից թարգմա– նել է Թ․ Ավդալբեգյանը) և 1948-ին։ Գբկ․ Леонтьев Л․ А․, О работе К․ Маркса <К критике политической эконо– мии» (1859-1959), М․, 1959; Малыш А․ И․, Формирование марксистской поли– тической экономии, М․, 1966, с․ 331–49․ Վ․ Նեբկւսբւսբ յան
ՔԱՂԱՔԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, հասարակա– կան գիտություն, որն ուսումնասիրում է նյութական բարիքների արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման պրոցեսներում մարդկանց միջև առաջացող տնտ․ հարաբերությունների համակարգը և պատմ․ որոշակի հասարակական–տնտ․ ֆորմացիաներում գործող և զարգացող տնտ․ օրենքները։ Ք–յան սաղմերն առա– ջացել են հնադարում, միասնական գի– տության շրջանակներում։ Որպես ինքնու– րույն գիտություն Ք․ ձևավորվել է կա՜ ւցիւուաէւզմի ծագման շրջանում։ Նոր ա– ռաջացող արտադրության կապիտ․ եղա– նակի տնտ․ երևույթների համակարգված իմաստավորման և պետության տնտ․ քաղաքականության հիմնավորման փոր– ձեր կատարեցին մերկանտիփզմի ներկա– յացուցիչները։ Բուրժ․ Ք․ իր զարգացման բարձր աստիճանին հասավ բուրժուա– կան դասական քաղաքատնտեսության ներկայացուցիչներ Ու․ Պետիի, Ա․ Սմիթի, Դ․ Ռիկարդոյի (Անգլիա), Պ․ Բուագիչբեր– գի, Ֆ․ Քենեի, Ա․ Թյուրգոյի (Ֆրանսիա) աշխատություններում։ Բուրժ․ դասական Ք․, Վ․ Ի․ Լենինի բնորոշմամբ, մարքսիզ– մի աղբյուրներից է։ Այն արտահայտում էր արտադրության կապիտ․ եղանակի կազմավորման շրջանի (XVIII դ․–XIX դ․ սկիզբ) բուրժուազիայի շահերը։ Նրա քըն– նադատությունը գլխավորապես ուղղված էր իրենց դարն ապրած ֆեոդ, կարգերի դեմ։ Սակայն նրա ներկայացուցիչների դասակարգային սահմանափակվածու– թյունը թույլ չտվեց մինչև վերջ բացահայ– տել կապիտալիզմի էությունը և հակասու– թյունները, ցույց տալ նրա կործանման անխուսափելիությունը։ Կապիտ․ հասարակության քաղաքի և գյուղի մանրապրանքարտադրողների տնտ․ շահերը և հայացքները կյանքի կո– չեցին մանրբուրժուական քաղաքատնտե– սությունը (ժ․ Շ․ Լ․ դը Սիսմոնդիի, Շվեյցարիա, Պ․ ժ․ Պրուդոնի, Ֆրանսիա և ուրիշներ)։ Կապիտալիզմի տնտ․ հա– մակարգի ծավալուն քննադատությամբ հանդես եկան ուտոպիական սոցիաչիզմի ներկայացուցիչներ Թ․ Մորը, Ռ․ Օուենը (Անգլիա), Թ․ Կամպանեչչան (Իտալիա), Ա․ ՍսԱ–ՍիԱոԱը, Շ․ Ֆուրիեն (Ֆրանսիա) և ուրիշներ, որոնց առաջադեմ գաղափար– ներն ընդունվեցին մարքսիզմի կողմից և Նրա աղբյուր հանդիսացան։ Արտադրության կապիտ․ եղանակի հաս– տատումը նպաստեց բուրժ․ գռեհիկ քա– ղաքատնտեսության առաջացմանը (XIX դ․ 30-ական թթ․)։ Նրա հիմնադիրներն էին Թ․ Մաչթուսը (Անգլիա), ժ․ Սեյը, Ֆ․ Բաս– տիան (Ֆրանսիա)։ Բուրժ․ գռեհիկ Ք–յան ներկայացուցիչները հրաժարվեցին ար– տադրության կապիտ․ եղանակի զար– գացման օբյեկտիվ տնտ․ օրենքների վեր– լուծությունից, հետազոտեցին տնտ․ կյան– քի մակերեսային երևույթները, գովեր– գեցին կապիտ․ կարգը։ ժխտելով կապի– տալիզմի հակասությունների գոյությու– նը՝ գռեհիկ Ք․ հռչակեց դասակարգային շահերի «ներդաշնակությունը»։ XIX դ․ 2-րդ կեսին և XX դ․ սկզբին առա– ջացան բուրժ․ Ք–յան ավստրիական դըպ– րոցը (Կ․ Մենգեր, է․ Բյոմ–Բավերկ, Ֆ․ Վիգեր), քեմբրիջյան դպրոցը (Ա․ Մարշա– լը և ուրիշներ)։ ԱՄՆ–ում Ջ․ Բ․ Կչարկը ձևակերպեց սահմանային արտադրողա– կանության տեսությունը և առաջադրեց արտադրության գործոնների արտադրո– ղականության անկման կեղծ օրենքը։ Դա տեսական հիմք ծառայեց բացատրելու աշխատավարձի իջեցումը և ապացուցելու գործազրկության անհրաժեշտությունը։ XIX դ․ 2-րդ կեսին առաջացավ մաթեմա– տիկական դպրոցը (Մ․ է․ Վալրաս, Վ․ Պա– րետո, Ու․ Ա․ Զևոնս և ուրիշներ՝), որը հատուկ նշանակություն էր տալիս տնտ․ պրոցեսների ուսումնասիրման մաթ․ մե– թոդներին։ Իմպերիալիզմի փուլում և ընդհանուր ճգնաժամի խորացման ժամանակաշրջա– նում ակնառու դարձավ կապիտ․ կարգերի ջատագովությունը, և գործնական միջո– ցառումներ մշակվեցին արտադրության պետ․–մոնոպոլիստական կարգավորման համար։ Ընդունելով կապիտ․ հասարա– կարգի հակասությունների առկայությու– նը՝ Ջ․ Քեյնսը (Մեծ Բրիտանիա) փոր– ձում էր գտնել այդ հակասությունները վերացնելու եղանակ, պահպանելով կա– պիտ․ կարգերը։ Քեյնսականությունը ժամանակակից բուրժուական Ք–յան հիմնական ուղղու– թյունն է։ 1913-ին Ա․ Աֆտալիոնը (Ֆրանսիա) և 1919-ին Զ․ Մ․ Կլարկը (ԱՄՆ) առաջադրե– ցին «աքսելերացիայի սկզբունքը», որի համաձայն եկամտի, պահանջարկի կամ առաջարկի այս կամ այն փոփոխությունը հարաբերականորեն (տոկոսային արտա– հայտությամբ) ավելի էական փոփոխու– թյուն է առաջացնում (ավելանում է կամ պակասում) ինվեստիցիաների (կապի– տալ ներդրումների) մեջ։ 1931-ին Ռ․ Ֆ․ Կանն առաջադրեց մուլտիպլիկատորի (ին– վեստիցիայի փոփոխությունից եկամտի վւոփոխության կախվածությունը ցույց տվող յուրահատուկ տոկոս) գաղափարը։ Քեյնսը հանգամանորեն մշակեց և իր կոնցեպցիայում օգտագործեց աքսելերա– ցիայի սկզբունքն ու մուլտիպլիկատորը։ Ձախ քեյնսականության կոնցեպցիան հիմնավորեց Զ․ Ռոբինսոնը (ԱՄՆ)։ ժամանակակից (1950–70-ական թթ․) բուրժ․ Ք–յան առավել տարածված տարա– տեսակներից է «Կապիտալիզմի տրանս– ֆորմացիայի» տեսությունը, ինչպես, օրի– նակ, Ու․ Ռոսթոուի «հասարակության զարգացման փուլերի», Ռ․ Արոնի (Ֆրան– սիա) «միասնական ինդուստրիալ հասա– րակության», Ջ․ Դոլբրեյթի (ԱՄՆ) «նոր ինդուստրիալ հասարակության», Դ․ Բել– լի (ԱՄՆ) «պոստինդուստրիալ հասարա– կության» տեսությունները, նաև կոն– վերգենցիայի տեսությունը [Զ․ Դոլբ– րեյթ, Յա․ Տինբերգեն (Նիդերլանդներ), Ռ․ Արոն]։ Բուրժ․ Ք–յան ճգնաժամի մա– սին է վկայում նաև կապիտ․ երկրնե– րում, այսպես կոչված, ռադիկալ Ք–յան առաջացումն ու տարածումը, որի ներկա– յացուցիչները հրաժարվում են բուրժ․ տնտեսագետների ավանդական դոգմա– ներից և որոշ դեպքերում անում օգտա– կար գործնական հետևություններ։ Կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի ժամանակաշրջանում վերածնվում է մանր բուրժ․ Ք․։ Զարգացող երկրներում մանր– բուրժ․ Ք․, մերկացնելով գաղութատիրու– թյունը, նեոգաղութատիրությունը, ար– տասահմանյան մոնոպոլիաների տիրա– պետությունը և պաշտպանելով զարգաց– ման անկախության ուղին, կատարում է որոշ առաջադիմական դեր։