Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


րապեաման, օգաագործման և տնօրինման իրավահարաբերությունները։ Ք․ ի–ի հա– մակարգը որոշված է Հիմունքներով և ներ– առում է հինգ խոշոր հատված (ենթաճյու– ղեր)՝ ընդհանուր դրույթներ, սեփականու– թյան իրավունք, պարտավորական իրա– վունք, հոգևոր ստեղծագործության արդ– յունքներ (հեղինակային, գյուտարարա– կան, հայտնագործության իրավունք, ժա– ռանգման իրավունք)։ Ք․ ի–ի գլխ․ բաժինը սեփականության իրավունքն է, իսկ դրա մեշ՝ պետ․ սեփա– կանության իրավունքը։ Ք․ ի–ի առավել ընդարձակ բաժինը պարտավորական իրավունքն է, որն ամփոփում է պարտա– վորությունների մասին ընդհանուր դրույթ– ներ և պայմանագրերի ու պարտավորու– թյունների առանձին տեսակների մասին նորմեր։ Ք․ ի․ սահմանում է առավել տարածված բոլոր պայմանագրերի և պարտավորու– թյունների (առուծախ, մատակարարում– ներ, կապաչ, պահատվություն ևն) կընք– ման կարգը։ ՍՍՀՄ–ում քաղաքացիական իրավահարաբերության մասնակիցներին գույքն անցնում է որպես սեփականություն կամ օպերատիվ կառավարման իրավուն– քով։ Քաղաքացիական իրավունքների պաշտ– պանությունն իրագործվում է հայցային կարգով՝ դատարանի, իրավարարության կամ միջնորդ դատարանների, օրենքով նախատեսված դեպքերում նաև՝ ընկերա– կան դատարանների, արհմիութենական կազմակերպությունների և վարչական մարմինների միջոցով։ Խախտված պաշտ– պանությունը հիմնականում իրականաց– վում է նախկին վիճակի վերւսկանգնը– մամբ (տես Ռեստիտուցիա), իսկ եթե բնեղենով հնարավոր չէ՝ դրամական փոխ– հատուցմամբ (տես Վնասի հատուցում)՝․ Հ․ Ներսիսյան ճ–ԱՂԱՔԱ&հ ՍԼԿԱԼՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐ, քաղաքացու ծննդի, մահվան, ամուսնու– թյան և ամուսնալուծության, որդեգրման, հայրության որոշման, ա զգան վան, ան– վան, հայրանվան փոփոխության փաստե– րի արձանագրումը և հաշվառումը, հիմք է որոշակի իրավահարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման։ ՍՍՀՄ–ում մտցվել է ԺԿԽ–ի 1917-ի դեկտ․ 18-ի դեկրետով։ Քաղաքներում և շրջկենտ– րոններում ակտերի գրանցումները կա– տարում են ժող․ դեպուտատների շրջա– նային, քաղաքային, քաղաքների շրջանա– յին սովետների գործադիր կոմիտեների Ք․ կ․ ա–ի գրանցման (զագսի) բաժինները (բյուրոները), գյուղական վայրերում և ավաններում՝ ժող․ դեպուտատների ավա– նային և գյուղական սովետների գործա– դիր կոմիտեները՝ շահագրգռված անձանց դիմումների հիման վրա։ Ք․ կ․ ա–ի գրան– ցումները կատարվում են մատյաններում, իսկ քաղաքացուն տրվում է սահմանված ձևի վկայական։ Զագսի վկայականը կորց– նելու դեպքում շահագրգռված անձանց խնդրանքով քաղաքացուն տրվում է փաս– տաթղթի կրկնօրինակը։ Նախահեղափոխ․ Ռուսաստանում (այդ թվում՝ Հայաստանում) Ք․ կ․ ա–ի գրան– ցումը կատարել է եկեղեցին։ ՀՍՍՀ–ում Ք․ կ․ ա–ի գրանցման մարմիններն ստեղծ– վել են Հայաստանի Հեղկոմի 1920-ի դեկա․ 23-ի դեկրետով։ ՀՍՍՀ–ում Ք․ կ․ ա–ի գրանցման կանոնները սահմանված են ՀՍՍՀ ամուսնության և ընտանիքի օրենս– գրքով (180–216 հոդվածներ)։ Գործում է նաև ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի ամուս– նության գրանցման կարգի մասին հրա– հանգը (27 ապրիլի, 1970)։ 9-, Ղարախան յան

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿՌԻՎՆԵՐ ՀԱՅԱՍՏԱ– ՆՈՒՄ 1921, դասակարգային մարտեր սո– վետական իշխանության և դաշնակցական հակահեղափոխ․ ուժերի միջև։ Սկսվել են դաշնակցականների փետրվարյան խռո– վությամբ (տես Փետրվարյան խռովու– թյուն 1921), որի ջախջախումից հետո, պատսպարվելով Զանգեզուրում, նրանք այդ երկրամասը կտրել են Սովետական Հայաստանից, հռչակելով, այսպես կոչ– ված, Լեռնահայաստանի հանրապետու– թյուն։ Սովետական կառավարության 1921-ի մայիսին ձեռնարկած բանակցու– թյունները դաշնակցական ներկայացու– ցիչների մեղքով ձգձգվել են մեկ ամիս և մնացել անավարտ։ Հայկ․ ՍՍՀ ժողկոմ– սովետը հունիսի 13-ի հայտարարությամբ Զանգեզուրի դաշնակցական իշխանու– թյանն առաջարկել է դադարեցնել դիմա– դրությունը և ենթարկվել Հայաստանի սովետական կառավարությանը, սակայն այդ առաջարկը չի ընդունվել։ Ավելին, հունիսի 15-ին, երբ բանակցությունները դեռ շարունակվում էին, դաշնակցական խմբերը հանկարծակի հարձակմամբ գրա– վել են Դարալագյազը՝ վերսկսելով քա– ղաքացիական պատերազմը։ Հունիսի 18-ին ՀՍՍՀ ժողկոմսովետը Հայաստանի աշխատավորներին կոչ է արել՝ պայքարի ելնել ընդդեմ դաշնակցական հակահեղա– փոխության։ Հունիսի 20-ին Կովկասյան հատուկ բանակի՝ Հայաստանում գտնվող զորամասերն անցել են հարձակման։ Կար– միր բանակի երԱանյան խմբավորումը գրոհել է Վեդի–Քեշիշքենդ, Նախիջևան– Անգեղակոթ և Օրդուբադ–Մեղրի ուղղու– թյուններով։ Հունիսի 22–23-ին ծավալ– ված մարտերում, պարտության մատնե– լով թշնամուն, վեդիից հարձակվող սո– վետ․ զորամասերն ազատագրել են Դա– րալագյազի գավառի մի մասը և հասել մինչև Բաշգյուղ, Քեշիշքենդ, Մալիշկա, Ենգիջա։ Նոր Բայագետից գրոհող զոր– քերը հունիսի 23-ին գրավել են Սելիմի լեռնանցքը։ Ջախջախված և բարոյալըք– ված դաշնակցական զորքերում ծայր է առել համատարած դասալքություն։ Հար– ձակման առաջին օրերին կարմիր բանա– կի զորամասերը գերի են վերցրել 2 հզ–ից ավելի զինվոր, գրավել մի քանի մարտ– կոց, մեծ քանակությամբ զենք և զինա– մթերք։ Հունիսի 26-ին նրանք ազատագրել են Դարալագյազը։ Նախիջևանից հար– ձակվող կարմիր զորամասերը հունիսի 28-ին գրավել են Բիչանակի լեռնանցքը և հասել մինչև Մազրա, Շաղաթ, Անգեղա– կոթ, հունիսի ՅՕ–ին ազատագրել Աիսիա– նի ամբողջ շրջանը։ Հուլիսի 2-ին Շուշիից դեպի Դորիս հարձակման անցած Ղաբա– բա ղ–– Զանգ և զուր յան զորամասի առաջա– պահ ուժերը համառ մարտերով մտել են Դորիս։ Նույն օրը արմ–ից Գորիս են մտել նաև երևանյան խմբավորման զորամա– սերը։ Հուլիսի 7-ին ազատագրվել է Ղա– լիանը, հուլիսի 13-ին՝ Մեղրին։ Հակառա– կորդի ջախջախված ուժերի մնացորդները դուրս են մղվել Հայաստանի սահմաննե– րից։ Քաղաքացիական կռիվներում կար– միր բանակի հաղթանակին նպաստել են նաև Զանգեզուրի աշխատավորները, թըշ– նամուն մեծ վնաս է պատճառել նրա թի– կունքում գործող՝ Գորիսում կազմակերպ– ված կոմունիստական ջոկատը։ Բազմա– թիվ հերոսներ՝ հայկ․ կարմիր բանակի առաջին բրիգադի զինվ․ կոմիսար Լ․ Մըխ– չյանը, 2-րդ հրաձգային գնդի հրամանա– տար Ա․ Ֆիշիլևիչը, Հայաստանի կոմե– րիտմիության Կենտկոմի քարտուղար Ա․ Բուդաղյանը և շատ ուրիշներ իրենց կյանքը զոհեցին հանուն սովետական իշ– խանության։ Մովետական Հայաստանին օգնել են եղբայրական Ռուսաստանը, Անդրկովկասյան հանրապետություննե– րը։ Քաղաքացիական կռիվներում Հայաս– տանի աշխատավորների հաղթանակն ամ– րապնդել է սովետական իշխանությունը, պայմաններ ստեղծել երկրի քայքայված տնտեսության վերականգնման և սոցիա– լիստ․ շինարարության ծավալման հա– մար։ Գրկ․ Տես Փետրվարյան խռովություն 1921 հոդվածի գրականությունը։

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ, իրավաբ․ փաստերի (գործարքներ, դեպ– քեր, պլանային և այլ վարչական ակտեր ևն) և դրանց հիման վրա առաջացող հա– րաբերությունների (գույքի փոխանցում, աշխատանքների կատարում, ծառայու– թյունների մատուցում) ամբողջություն։ ՄԱՀՄ–ում Ք․ շ–յան մասնակիցներն են սոցիալիստ, կազմակերպություններն ու քաղաքացիները։ Ք․ շ–ում գույքի հանձ– նումը, աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը կատար– վում է հատուցմամբ (օրինակ, առուծախի դեպքում) և անհատույց (օրինակ, նվիրատ– վությամբ, պետ․ մարմնի ակաով մեկ կազ– մակերպությունից մյուսին վւոխանցմամբ)։ Ք․ շ–յամբ գույքը հանձնվում է ոչ միայն ի սեփականություն կամ օպերատիվ կա– ռավարման իրավունքով, այլև ժամանա– կավոր տիրապետման և օգտագործման համար (օրինակ, գույքի պահատվությու– նը)։ Ք․ շ–յան մասնակիցների իրավունք– ները հավասար են, գործարքները, կախ– ված շրջանառության մեջ գտնվող գույքի սոցիալ–տնտ․ նշանակությունից, տարբեր։ Օրինակ, հողը որպես պետության բա– ցառիկ սեփականություն կարող է շրջա– նառության մեջ մտնել միայն օգտագործ– ման համար։ Բուրժ․ երկրներում <Ք․ շ․» հասկացու– թյունը նույնանում է «մասնավոր շրջա– նառություն» հասկացության հետ, որով– հետև ամեն մի գույք, բացառությամբ այսպես կոչված հանրային գույքի (հրա– պարակներ, Փողոցներ, հուշարձաններ ևն, ինչպես նաև այն գույքը, որը պետու– թյան բացառիկ սեփականությունն է), որպես ապրանք կարող է լինել մասնա– վոր սեփականության և կապիտալիստ, շրջանառության առարկա։ Ներսիսյան

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, համապետ․ պաշտպանական միջոցառում– ների համակարգ խաղաղ և պատերազմս!-