Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տանտի բոլոր ուժերը, 1920-ի փետրվա– րին ազատագրվեց Արխանգելսկը, մար– տին՝ Մուրմանսկը։ Հվ–արլ–ում նորաստեղծ Թուրքեստան– յան ռազմաճակատի զորքերը 1919-ի օգոս– տոսին ջախջախեցին գեն․ Բելովի Հվ․ բա– նակային խմբավորումը և միացան Թուր– քեստանի Սովետական Հանրապետության զորքերին։ 1919-ի նոյեմբեր –1920-ի հուն– վարին ջախջախիչ հարված հասցվեց Ուրա– լի սպիտակկազակներին։ 1920-ի ապրի– լին հռչակվեց Իորեզմի ժողովրդական Սովեւոական Հանրապետությունը, 1920-ի փետրվարին գրավվեց Կրասնովոդսկը։ Ավարտվեց Կոլչակի, Դենիկինի և Ցուդե– նիչի դեմ պայքարը, որը քաղաքացիական պատերազմի էսմենաերկարատև և ծանր ժամանակաշրջանն Էր։ Մինչե 1920-ի գարունը երկրի ներսում արդեն չկային սովետական իշխանության դեմ պայքար մղելու ընդունակ ուժեր։ Սա– կայն իմպեր․ տերությունները, մասնավո– րապես՝ Ֆրանսիան, նոր ինտերվենցիա կազմակերպեցին սովետական հանրա– պետության դեմ՝ Լեհաստանի ուժերով, որը ձգտում էր գրավել Բելոռուսիան, Աջափնյա Ուկրաինան և Լիտվան, իր տիրապետությունը հաստատել Ձախափ– նյա Ուկրաինայում և Մերձբալթիկայում։ Սովետական կառավարությունը, ձգտելով խուսափել ռազմ, բախումից, 1920-ի հուն– վարին առաջարկեց խաղաղ բանակցու– թյուններ սկսել, սակայն ապրիլի 25-ին լեհ․ և նրանց դաշնակցած պետլյուրական զորքերը հարձակման անցան և գրավեցին ժիտոմիրը, Կորոստենը (26-ին), Կազա– տինը (27-ին), մայիսի 6-ին՝ Կիեը։ Հակահեղափոխությունը հարձակում սկսեց նաև Ղրիմում, որտեղ սպիտակ զոր– քերի մնացորդների գլուխ կանգնեց գեն․ Պ․ Վրանգելը։ Հունիսի 6-ին Վրանգելի զորքերը հարձակում սկսեցին դեպի Տավ– Ոհա՝ ն սլա տակ ունենալով այնուհեաե զավթե[ Հս․ Կովկասը, Դոնբասը և նոր արշավանք սկսել Մոսկվայի վրա։ Մինչե հունիսի 24-ը վրանգելականները գրավե– ցին համարյա ամբողջ Հս․ Տավրիան։ Հարկ եղավ Վրանգելի դեմ ուղարկել լրացուցիչ ուժեր։ Մովետական զորքերը մայիս–օգոստո– սին լեհ․ զորքերի դեմ մարտերի ընթաց– քում ազատագրեցին Կիեը (հունիսի 12-ին), Վիլնյուսը (հուլիսի 14-ին), սա– կայն անհաջողություն կրեցին վարշավա– յի մոտ և ետ քաշվեցին արլ․։ Հյուծված Լեհաստանը հարկադրված էր դադարեց– նել պատերազմը և հաշտություն կնքել, որի նախնական պայմանները ստորագըր– վեցին 1920-ի հոկտ․ 12-ին, Ռիգայում։ 1920-ի հոկտեմբեր–նոյեմբերի ընթաց– քում սովետական զորքերը ջախջախեցին Վրանգելին U ազատագրեցին Ղրիմը։ Մինչե 1921-ը քաղաքացիական պատե– րազմը հիմնականում ավարտված Էր, թեե Ուկրաինայում, Բելոռուսիայում, Անդր– կովկասում, Միջին Ասիէսյում և Հեռավոր Արևելքում դեռես պահպանվում էին քա– ղաքացիական պատերազմի և ինտեր– վենցիայի օջախներ։ 1920-ի օգոստոս–սեպտեմբերին Թուր– քեստանյան ռազմաճակատի զորքերը Բուխարայի հեղափոխ․ ջոկատների օգ– նությամբ ջախջախեցին հակահեղափոխ․ Բուխարայի Էմիրությունը, և նրա տարած– քում ստեղծվեց Բուխարայի ժողովրդա– կան Սովետական Հանրապետությունը՝․ 1920-ի նոյեմբերին Արլ․ Հայաստանի աշխատավորները ապստամբեցին դաշ– նակցական կառավարության դեմ։ Նո– յեմբ․ 29-ին Հայաստանը հռչակվեց սո– ցիալիստ․ սովետական հանրապետու– թյուն, որը օգնություն խնդրեց ՌՍՖՍՀ–ից U 11-րդ կարմիր բանակի զորամասերի աջակցությամբ մինչե 1921-ի հուլիսը եր– կիրը մաքրեց դաշնակցականների վերջին ջոկատներից (տես Քաղաքացիական կը– ռիվներ Հայաստանում 1921, Փետրվար– յան խռովություն 1921)։ 1921-ի փետրվա– րին ապստամբություն բռնկեց Վրաստա– նում։ Վրաստանի հեղկոմի խնդրանքով օգնության եկավ 11-րդ բանակը։ Փետր, 25-ին ազատագրվեց Թիֆլիսը։ Վրաստա– նը հռչակվեց սովետական սոցիալիստ, հանրապետություն։ Հեռավոր Արեելքում սպիտակգվարդիա– կանների և ճապոն, ինտերվենտների դեմ պայքարը ձգձգվեց մինչե 1922-ը։ ՀԱՀ–յան կառավարության ճկուն դիվանագիտու– թյամբ 1920-ի հուլիսին համաձայնագիր կնքվեց ճապոն, զորքերը Անդրբայկալից դուրս բերելու մասին։ ճապոնացիները, ձգտելով ամրանալ Պրիմորիեում, 1921-ի մայիսին կազմակերպեցին հակահեղա– փոխ․ հեղաշրջում։ Միաժամանակ Մոն– ղոլիայից Անդրբայկալ ներխուժեցին գեն․ Ռ․ Ունգերնի ջոկատները, որոնք ջախ– ջախվեցին սովետական զորքերի կողմից։ ճապոնիան ՀԱՀ–ից պահանջեց ճանաչել իր հատուկ իրավունքները Հեռավոր Արև– ելքում, սակայն, մերժվելով, կազմակեր– պեց սպիտակգվարդիականների ներխու– ժում Չինաստանից։ 1922-ի փետրվարին ՀԱՀ–յան ժողովրդահեղափոխ․ բանակը Վ․ Բլյուխերի հրամանատարությամբ ջախ– ջախեց սպիտակգվաբդիականներին և ազատագրեց Ւոսբարովսկը։ ձապոնիայի նոր կառավարությունն սկսեց զորքերի Էվակուացիան։ Հոկտ․ 25-ին ազատագըր– վեց Վլադիվոստոկը։ Քաղաքացիական պատերազմի պատ– ճառս! ծ քայքայումը դժգոհություն և խռո– վություններ առաջ բերեց երկրում։ Մանր– բուրժ․ խավերի տատանման ամենացայ– տուն արտահայտությունը 1921-ի Կրոն– շտադտյան խռովությունն Էր, որը ճնշվեց մարտի 18-ին։ Երկրի մի շարք շրջաննե– րում՝ Ուկրաինայում, Դոնում, Տամբո– վում (տես մնտոնովշչինա), Հս․ Կովկա– սում և Միջին Ասիայում (տես Բաաէաչու– թյուն) շարունակվում էր քաղ․ բանդիտիզ– մը, որը կոմունիստական կուսակցության և սովետական կառավարության ձեռք առած միջոցառումների (անցում պարեն– մասնատրումից պարենհարկի, նոր տըն– տեսական քաղաքականության) շնորհիվ 1922–26-ի ընթացքում շեշտակիորեն նվա– գեց։ Քաղաքացիական պատերազմը և ռազմ, ինտերվենցիան հսկայական աղետ հաս– ցըրին սովետական ժողովրդին։ Տնտ․ վնասը կազմում էր մոտ 50 մլրդ ռուբլի ոսկով։ Բնակչության ընդհանուր կորուս– տը կազմեց 8 մլն մարդ, որից 1 մլն կոր– ցըրեց կարմիր բանակը։ Միայն ռազմա– ճակատներում զոհվեց ավելի քան 50 հզ․ կոմունիստ։ Սովետական պետության հաղթանակը ապացուցեց պետ․ և հասարակական նոր կարգի կենսունակությունը։ Պատերազմն ինտերվենտների և սպիտակգվարդիա– կանների դեմ արդարացի էր և այդ պատ– ճառով աջակցություն գտավ ժող․ զանգ– վածների կողմից։ Սովետական պետության հաղթանակի հիմն, պայմանը, ըստ Վ․ Ի․ Լենինի, այն Էր, որ միջազգային իմպերիալիզմը չկա– րողացավ կազմակերպել իր բոլոր ուժերն ընդդեմ հեղափոխության։ Սովետական կառավարությունը վ․ Ի․ Լենինի գլխա– վորած կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ կարողանում էր վճռա– կան տեղամասերում կենտրոնացնել կար– միր բանակի գերակշիռ ուժեր և հաղթա– նակի հասնել։ Կուսակցությունը և սովետական կառա– վարությունը հմտորեն օգտագործեցին առաջին համաշխարհային պատերազմից հետո իմպեր․ տերություններում առաջա– ցած հեղափոխ․ ճգնաժամը, Անտանտի տերությունների միջև եղած հակասու– թյունները։ Կարմիր բանակի հաղթանակը դյուրա– ցավ միջազգային պրոլետարիատի հե– ղափոխ․ պայքարի շնորհիվ։ Կարմիր բա– նակի շարքերում մարտնչում էին տասնյակ հազարավոր ինտերնացիոնալիստ մար– տիկներ (հունգարներ, չեխեր, լեհեր, սեր– բեր, չինացիներ ևն)։ Քաղաքացիական պատերազմի պատմ․ նշանակությունը այն Էր, որ նրա գործ– նական դասերը գյուղացիությանը հար– կադրեցին հաղթահարելու տատանում– ները և ամուր ռազմաքաղ․ դաշինքով կապվելու բանվոր դասակարգի հետ։ ժո– ղովրդի, կուսակցական աշխատողների, նախկին կրտսեր սպաների և զինվորնե– րի միջավայրից հրամանատարական պաշտոնների առաջ քաշվեցին երիտա– սարդ ու եռանդուն հրամանատարներ Վ․ Ա․ Անտոնով–Օվսեենկոն, Պ․ Ի․ Բարա– նովը, Մ․ Վ․ Բլինովը, Վ․ Կ․ Բլյուխերը, Մ․ Մ․ Բուդյոննին, Հ․ Դ․ Դայը (Բժշկյանց), Օ․ Ի․ Դորոդովիկովը, Պ․ Ե․ Դիբենկոն, Դ․ Վ․ Զինովևը, Վ․ Ի․ Կիկվիձեն, Դ․ Ի․ Կոտովսկին, Ն․ Վ․ Կույբիշևը, Ի․ Է․ Յա– կիրը, Ա․ 6ա․ Պարխոմենկոն, Ն․ Ա․ Շչոր– սը, 6ա․ Ֆ․ Ֆաբրիցիուսը, Ի․ Ֆ․ Ֆեդկոն և ուրիշներ։ Անպարտելի զորավար էր պրո– ֆեսիոնալ հեղափոխ․–բոլշևիկ Մ․ Վ․ Ֆրունգեն։ Պատերազմի ժամանակ կարե– վորէսգույն պաշտոնների առաջ քաշվե– ցին զինվ․ հին մասնագետներ Ի․ Ի․ Վա– ցետիսը, Ս․ Ս․ Կամենևը, Ա․ Ի․ Եգորովը, Վ․ Ն․ Եգորևը, Մ․ Ն․ Տուխաչևսկին, Բ․ Մ․ Շապոշնիկովը, Դ․ Կ․ Ոսկանյանը, Մ․ Ի․ Վասիլենկոն, Մ․ Կ․ Լևանդովսկին, Ի․ Պ․ Ուբորևիչը և ուրիշներ։ Պարտիզանների միջավայրից դուրս եկան տաղանդավոր զորավարներ Ի․ Վ․ Դրոմովը, Պ․ Ն․ ժու– րավլյովը, Ա․ Գ․ Լազոն, Ե․ Մ․ Մամոնտովը և ուրիշներ։ Կարմիր բանակի հաղթանակի կարևո– րագույն պայմանը ստրատեգիական ճիշտ ղեկավարությունն Էր, որն իրականացնում էին Վ․ Ի․ Լենինը, կուսակցության ԿԿ։ Լենինի ձեռքին կենտրոնացած էր երկրի