Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ծաւոիրական շրջանակներին։ Հունիս– հուլիսին սովետական իշխանությունը տա– պալվեց Օրենբուրգի և Ուրալի մարզե– րում։ Թուրքեստանը կտրվեց երկրի հիմն, շրջաններից։ Հուլիսի 11 –12-ին էսէռա– կան խռովություն տեղի ունեցավ Անդր– կասպյան մարզում, հուլիսի 31-ին ընկավ Բաքվի կոմունան, Բաքվի 26 կոմիսարները Ս․ Գ․ Շահումյանի գլխավորությամբ գըն– դակահարվեցին։ Բաքուն գրավեցին անգլ․ զորքերը, սակայն շուաով այն թողեցին թուրք, զավթիչներին։ Գեն․ Ա․ Դենիկինի գլխավորած Կամավորական բանակը հու– նիսին արշավեց Կուբան։ 1918-ի ամռան վերջին Սովետական Ռուսաստանի 3/4-ը հայտնվեց ինտերվենտների և սպիտակ– գվարդիականների ձեռքին։ Երկիրը հայ– տարարվեց ռազմ, ճամբար։ 1918-ի սեպ– տեմբերին ստեղծվեց Հանրապետության ռազմահեղափոխական խորհուրդ, նոյեմբ․ 30-ին՝ Բանվորական և գյուղացիական պաշտպանության խորհուրդՀ Վ․ Ի․ Լենինի ղեկավարությամբ։ 1918 –19-ին կուսակցությունը և սովետական կառա– վարությունը իրականացրին տնտ․ և քաղ․ արտակարգ միջոցառումներ, որոնք հայտ– նի են <ռազմական կոմունիզմ> անունով։ 1918-ի աշնանը միջազգային իրադրու– թյունը փոխվեց։ Գերմանիան պարտու– թյուն կրեց առաջին համաշխարհային պատերազմում և զորքերը ետ քաշեց Ռու– սաստանի զբաղեցրած տարածքներից։ Գերմանիայից ձերբազատված Անտանտը որոշեց իրագործել ինտերվենցիայի իր պլանը։ 1918-ի նոյեմբերին անգլ․ նավերը հայտնվեցին Նովոռոսիյսկում, ֆրանս․ նա– վերը՝ Օդեսայում և Սեաստոպոլում։ Սա– կայն հեղափոխ․ շարժումներն Անտանտի երկրներում և իմպեր․ հակասությունները խանգարեցին իմպերիալիստներին հա– մաձայնեցված գործելու։ Սովետական կա– ռավարությունը հմտորեն օգտագործեց դա։ 1918-ի նոյեմբ․ 13-ին չեղյալ հայտա– րարվեց Բրեստի հաշտությունը, որոշվեց օգնել Ուկրաինայի, Բելոռուսիայի և Մերձ– բալթիկայի ժողովուրդներին սովետական իշխանության վերականգնման համար։ Սինչե 1919-ի փետրվարի սկիզբը ազատա– գրվեց Ուկրաինայի, Բելոռուսիայի եՄերձ– բալթիկայի զգալի մասը։ 1918-ի նոյեմ– բերին կազմվեցին Սովետական Ուկրաի– նայի կառավարությունը, էստլանդական աշխատանքային կոմունան, 1919-ի հուն– վարի 1-ին՝ Սովետական Բելոռուսիայի կառավարությունը, 1918-ի դեկտեմբերին սովետական իշխանություն հաստատվեց Լատվիայում և Լիտվայում։ 1919-ի հուն– վարին Հվ․ ռազմաճակատի (կազմվել էր 1918-ի սեպտեմբերին) զորքերը պարտու– թյան մատնեցին Կրասնովի զորքերին, նո– րաստեղծ Ուկր․ ռազմաճակատի զորքե– րը հաջողությամբ հարձակվում էին Օդե– սայի, իյերսոնի և Նիկոլաեի ուղղությամբ։ 1918-ի նոյեմբեր–դեկտեմբերին Կոլչակի զորքերը կրեցին մի շարք անհաջողու– թյուններ։ 1919-ի հունվարին ազատագըր– վեցին Օրենբուրգը և Ուրալսկը։ Կենտր․ Եվրոպայի երկրներում ուժե– ղանում էր հեղափոխ․ շարժումը։ Անտան– տի երկրների ժող․ զանգվածները դեմ էին ինտերվենցիային։ 1919-ի ապրիլին Ֆրան– սիան իր զորքերը դուրս բերեց Ռուսաս– տանի հվ–ից, իսկ անգլ․ զորքերը հեռա– ցան Անդրկասպյան մարզից։ ՌԿ(բ)Կ VIII համագումարը (1919-ի մարտի 18–23) ներքին քաղաքականու– թյան մեջ կուսակցության գլխ․ գիծ հըռ– չակեց դաշինքը միջակ գյուղացիության հետ։ Դա ապահովում էր գյուղացիական լայն խավերի աջակցությունը։ Հակահեղափոխության ճամբարում առաջին պլան մղվեց բուրժուակալվածա– տիրական հակահեղափոխության ռազմ, դիկտատուրան, արլ–ում գտնվում էին Կոլչակի, հվ–nuf Դենիկինի, հս–արլ–ում՝ գեն․ 6ուդենիչի, հս–ում՝ գեն․ Միլլերի զորքերը, որոնք մեծ քանակությամբ զենք, զինամթերք և հանդերձանք ստացան Ան– տանտից։ 1919-ի մարտի 4-ին սպիտակ– ներն արլ–ից անցան հարձակման և մինչև ապրիլի կեսը գրավեցին Ուֆան, Աարա– պուլը, Վոտկինսկը, Չիստոպոլը, Բուգուլ– ման, Բուգուրուսլանը, Օրսկը, Ակտյու– բինսկը։ Սպառնալիքի տակ էին Պովոլ– ժիեում և Մերձուրալում կուտակված հացի պաշարները։ Ավելի քան 50 հզ․ մարդ զորակոչվեց կարմիր բանակ, կուսակցա– կան, կոմերիտական և արհմիութենական զորակոչով բանակ մեկնեց 46 հզ․ մարդ։ Արլ․ ռազմաճակատում կատարվեց ուժերի վերախմբավորում։ 1919-ի մայիս–հունի– սին ռազմաճակատի հվ․ խմբավորումը (հրամանատար՝ Մ․ Ֆրունզե) ազատա– գրեց Բուգուրուսլանը, Բուգուլման, Բե– լեբեյը, Ուֆան և հակառակորդի բանակի մնացորդներին շպրտեց Բելայա գետից այն կողմ։ Հունիսին ծավալվեց Արլ․ ռազ– մաճակատի բ ոլոր զորքերի հաջող հարձա– կումը։ Սակայն մյուս ռազմաճակատնե– րում հակահեղափոխ․ ուժերն ունեցան որոշակի հաջողություն էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում։ Հունիսի սկըզ– բին մարտերը մղվում էին Պետրոգրադի մատույցներում, սակայն սովետական օժանդակ ուժերի կենտրոնացման շնոր– հիվ հունիս–օգոստոսին թշնամին ետ շպրտվեց Պետրոգրադից։ Լարված իրավիճակը պահանջում էր սովետական բոլոր հանրապետություննե– րի պաշտպանության կենտրոնացում։ 1919-ի հունիսի 11-ին ընդունվեց դեկրետ

ՌՍՖՍՀ–ի, Ուկրաինայի, Լատվիայի, Լիտ– վայի և Բելոռուսիայի տնտ․ ու ռազմ, ուժերի միավորման մասին։ Ձևավորվեց սովետական հանրապետությունների ռազմաքաղ․ միությունը։ Կարմիր բանա– կում տեղի ունեցավ ուժերի վերախմբա– վորում։ Մայիսի 31-ին որոշվեց պաշտպա– նության անցնել Հվ․ ռազմաճակատում, սակայն հունիսին սպիտակները գրավե– ցին Ւաւրկովը և Ցարիցինը։ Հուլիսին Դե– նիկինը հրաման տվեց Մոսկվայի վրա հարձակվելու մասին։ Կուսակցության ԿԿ որոշեց, չդադարեցնելով հարձակումը Արլ․ ռազմաճակատում, ետ մղել Դենիկինի հարձակումը։ Արլ․ ռազմաճակատի զոր– քերը 1919-ի հուլիսի ընթացքում ազատա– գրեցին Պերմը, Կունգուրը, Զլատոուստը, Եկատերինբուրգը, Չելյաբինսկը, Կոլչա– կի զորքերը նահանջեցին Սիբիր։ 1919-ի հուլիս–օգոստոսին Հվ․ ռազմաճակատի համառ մարտերի հետևանքով Դենիկինը հրաժարվեց անհապաղ Մոսկվա արշա– վելու մտքից և շարժվեց Ուկրաինա։ 1919-ի օգոստոսին սպիտակները գրավե– ցին ամբողջ Աջափնյա Ուկրաինան, Օդե– սան, Կինը։ Անտանտը փորձեց Դենիկի– նի հարձակմանը զուգընթաց կազմակեր– պել Սովետական Ռուսաստանի սահմա– նակից պետությունների համատեղ հար– ձակում (այսպես կոչված, 14 պետություն– ների արշավանք), սակայն անհաջողու– թյան մատնվեց։ 1919-ի սեպտեմբերին լեհ․ զորքերը դադարեցրին հարձակումը Ուկրաինայում՝ չցանկանալով օգնել մե– ծապետական քաղաքականություն վարող Դենիկինին։ Նույն պատճառով Դենիկինի հետ բախվեցին ուկր․ ազգայնականները՝ Ս․ Պետլյուրայի գլխավորությամբ, իսկ մերձբալթյան պետությունները հրաժար– վեցին ակտիվ գործողություններից։ Սպիտակների գրաված տարածքներում ծավալվեց զանգվածային պարտիզանա– կան շարժում։ Ընդհատակյա կուսակցա– կան կազմակերպությունները ակտիվ պայքար էին մղում սպիտակգվարդիա– կանների դեմ։ 1919-ի սեպտ․ 12-ին Դենիկինը նոր հար– ձակում սկսեց Մոսկվայի վրա։ Կուսակ– ցության ԿԿ անհապաղ միջոցներ ձեռնար– կեց Դենիկինի դեմ պայքարելու համար։ Սեպտ․ 27-ին ստեոծւյեց Հվ–արլ․ ռազմա– ճակատը, վերախմբավորվեց Հվ․ ռազմա– ճակատը։ Ռազմաճակատ ուղարկվեցին լրացուցիչ զորքեր, մեծ թվով կուսակցա– կան աշխատողներ, փորձված հրամանա– տարներ։ Հոկտ․ 12-ին սովետական զոր– քերը հարձակման անցան Վորոնեժի, իսկ հոկտ․ 14–16-ին՝ Օրյոլի ուղղու– թյամբ, սպիտակները խոշոր պարտու– թյուն կրեցին և շպրտվեցին Դոնից այն կողմ։ Հս–ում սովետական զորքերը ջախ– ջախեցին Պետրոգրադի մատույցներին մոտեցած Յուդենիչի բանակը, որը դեկ– տեմբերին շպրտվեց էստոնիա ու զինա– թափվեց էստոն, զորքերի կողմից։ 1919-ի նոյեմբերի 2-րդ կեսին հարձակման ան– ցան Հվ–արլ․ ռազմաճակատի սովետա– կան զորքերը, և Դենիկինի բանակի մնա– ցորդները նահանջեցին Դոնի Ռոստով։ 1919-ի դեկտեմբերին ազատագրվեց Կիևը, 1920-ի հունվարին՝ Մարիուպոլը, Նովո– չերկասկը, Դոնի Ռոստովը, Ցարիցինը։ 1920-ի փետրվարին Հվ–արմ․ ռազմաճա– կատի (կազմվել էր հունվարին) զորքերը ազատագրեցին Աջափնյա Ուկրաինան, փետր․ 7-ին՝ Օդեսան։ Կովկասյան ճակատի (կազմվել էր 1920-ի հունվարին) զորքերը փետրվար– մարտին վճռական պարտության մատնե– ցին Դենիկինի զորքերին, մարտի 27-ին մտան Նովոռոսիյսկ, ապրիլի 29-ին Սոչիի շրջանում գերի հանձնվեցին Կուբանի բա– նակի մնացորդները, ապրիլին 11-րդ բա– նակը ազատագրեց Դաղստանը։ Ապրի– լին սովետական կարգեր հաստատվեցին Ադրբեջանում։ 1920-ի սկզբին ավարտվեց պայքարը Սիբիրում և Հս–ում․ 1919-ի նոյեմբերին ազատագրվեց Օմսկը, դեկտեմբերին՝ Նո– վոնիկոլաևսկը, 1920-ի հունվարին՝ Կրաս– նոյարսկը, մարտին4 իրկուտսկը։ Հեռա– վոր Արևելքում 1920-ի ապրիլի 6-ին ստեղծ– վեց բուֆերային Հեռավորարևելյան հան– րապետությունը (ՀԱՀ)։ Մինչև 1919-ի հոկտեմբերը հս–ից էվակուացվեցին Ան–