Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տականությունները։ Իրավունքների ու պարտականությունների այդ ամբողջու– թյունը կազմում է քաղաքացու քաղ․-իրա– վական իրավակացությունը, որով նա տարբերվում է օտարերկրացիներից U Ք․ չունեցող անձանցից (տես Ապաքաղաքա– ցիություն)։ Միապետությունների համար օգտագործվում է «հպատակություն» տեր– մինը։ Ք–յան ձեռքբերումը կարգավորվում է յուրաքանչյուր պետության ներքին օրենսդրությամբ։ Այն իրականացվում է ընդհանուր և բացառիկ կարգով։ Ընդհա– նուր կարգով Ք–յան ձեռքբերումը կատար– վում է ծննդյան հետևանքով և քաղաքա– ցիացմամբ։ Ծննդյան հետևանքով Ք–յան ձեռքբերման հիմքում ընկած են, այսպես կոչված, հողի իրավունքի (երեխայի Ք․ որոշվում է ծննդավայրով, անկախ ծնող– ների Ք–ից) և արյան իրավունքի (երե– խայի Ք․ որոշվում է ծնողների Ք–յամբ, անկախ ծննդավայրից) սկզբունքները։ Բացառիկ կարգով Ք–յան ձեռքբերումը կատարվում է խմբային Ք․ տալու (այս– պես կոչված կոլեկտիվ քաղաքացիացում, որը սովորաբար նախատեսվում է հատուկ օրենքներով՝ ի կատարումն միշազգային պայմանագրի), օւցտացիայի և ռեինտե– գրացման (նախկինում Ք․ կորցրած ան– ձանց Ք–յան վերականգնումը) ճանապարհ– ներով։ Մովետական Ք, անձի քաղ․ և իրավա– կան պատկանելությունն է սոցիալիստա– կան համաժողովրդական պետությանը։ Մովետական Ք․ ենթադրում է ՄՍՀՄ քա– ղաքացուն շնորհել ՍՍՀՄ սահմանադրու– թյամբ և այլ օրենքներով հռչակված և երաշխավորված սոցիալ–տնտ․, քաղ․ և անձնական իրավունքների և ազատու– թյունների ամբողջությունը։ Ք․ սովետական բոլոր քաղաքացիների համար հավասար է, անկախ դրա ձեռք– բերման հիմքերից, այսինքն ՄՍՀՄ–ում, ի տարբերություն մի շարք բուրժ․ պետու– թյունների, գոյություն չունի քաղաքացի– ների բաժանում կատեգորիաների (այս– պես կոչված «ի ծնե» և «քաղաքացիաց– ված»)։ ՄՄՀՄ–ում սահմանված է միասնական միութենական Ք․ (ՍՍՀՄ սահմանադրու– թյուն, հոդված 33)։ Միութենական հան– րապետության յուրաքանչյուր քաղաքա– ցի միաժամանակ ՍՍՀՄ քաղաքացի է։ Քաղաքացու վերաբնակեցումը միութենա– կան այլ հանրապետությունում փոխում է միայն նրա հանրապետական Ք․։ ԱԱՀՄ Ք․ կորցնելու դեպքում քաղաքացին գըրկ– վում է նաև հանրապետական Ք–ից։ ՄՄՀՄ Ք–յան ձեռքբերման և կորցնելու հիմքերն ու կարգը սահմանված են ՍՍՀՄ Ք–յան մասին օրենքով (1 դեկտ․ 1978, ուժի մեջ է 1979-ի հունիսի 1-ից)։ Օտարերկրացիներին կամ Ք․ չունեցող անձանց ԱԱՀՄ Ք․ տալիս է ՄՄՀՄ Գերա– գույն սովետի Նախագահությունը, անկախ նրանց ռասայական, ազգային պատկա– նելությունից, սեռից, կրթությունից, լեզ– վից, բնակության վայրից։ ԱԱՀՄ Ք․ կորչում է՝ Ք–ից դուրս գալու, Ք–ից զրկելու հետևանքով, միշազգային պայմանագրերի համաձայն կամ 1978-ի օրենքում ուղղակիորեն մատնանշված այլ հիմքերով։ Ք–ից դուրս գալը կարող է մերժվել, եթե Ք–ից հրաժարվողը պետու– թյան առշե ունի չկատարված պարտակա– նություններ կամ քաղաքացիների, պետ․, կոոպերատիվ և հասարակական այլ կազ– մակերպությունների առշե ունի գույքա– յին պարտավորություններ։ Չի թույլա– տրվում Ք–ից դուրս գալ մեղադրյալին կամ դատավճռով պատիժը կրողին, ինչ– պես նաև այն անձանց, որոնց դուրս գալը հակասում է ՄՍՀՄ պետ․ անվտանգու– թյան շահերին։ Մովետական Ք–ից զրկումը կատարվում է բացառիկ դեպքում, եթե անձը կատարել է այնպիսի արարք, որը արատավորում է ՄՄՀՄ քաղաքացու բար– ձը ր կոչումը և վնասում է ՄՄՀՄ հեղինա– կությանը կամ պետ․ անվտանգությանը։ Անձին Ք–ից գրկելը չի առաջացնում նրա ամուսնու և երեխաների Ք–յան փոփոխու– թյուն։ ԱԱՀՄ Ք–յան մասին օրենքի համաձայն, եթե միշազգային պայմանագրով, որին մասնակցում է ՄՍՀՄ, սահմանված են այդ օրենքից տարբերվող այլ կանոններ, ապա գործում են միջազգային պայմա նագրի կանոնները։

ՔԱՂԲԱԺԻՆՆԵՐ, քաղաքական բա– ժիններ, ՄՄԿԿ ԿԿ–ի կողմից ստեղծ– ված կուսակցական–քաղ․ մարմիններ։ Մո– վետական բանակում և ռազմածովային նավատորմում (տես Քաղաքական մար– միններ), ինչպես նաև սոցիալիստական շինարարության առանձին տեղամասե– րում, որոնք հատկապես կարևոր նշանա– կություն ունեին ժող․ տնտ․ համար 1933– 1956-ին, դրանց ղեկավարման և քաղ․ աշ– խատանքի ուժեղացման նպատակով։ Ք․ գոյություն ունեին ՄՏԿ–ներում, սովետա– կան տնտեսություններում և այլ գերատես– չություններում։ Ք․ գործում էին կուսակ– ցության Կենտկոմի հատուկ հրահանգնե– րին համապատասխան և ունեին արտա– դրական կուսկոմիտեների իրավունքներ։ Ք–ի ղեկավարությունն իրականացվում էր անմիջականորեն Կենտկոմի կողմից՝ նրա արտադրական–ճյուղային բաժինների կամ հատկապես կազմավորված քաղվարչու– թյունների և քաղսեկտորների միջոցով։ Ք–ի մասին կանոնադրությունը ՀամԿ(բ)Կ կանոնադրություն մտցվեց կուսակցության XVII համագումարում (1934)։ Ք․ կազմա– կերպման և ղեկավարման արտակարգ ձևեր էին և իրենց առջև դրված խնդիր– ների լուծման համեմատ վերացվում կամ վերակառուցվում էին սովորական կուս․ մարմինների։ ՄՄԿԿ ԿԿ 1957-ին ամենու– րեք, բացի սովետական զինված ուժերից, վերացրեց Ք․։

ՔԱՂԲՅՈՒՐՈ ՍՄԿԿ ԿԿ, Քաղաքա– կան բյուրո ՄՄԿԿ ԿԿ–ի, կու– սակցական ղեկավար մարմին։ Ընտրվում է Կենտկոմի կողմից՝ ԿԿ–ի պլենումների միջև ընկած ժամանակահատվածում կու– սակցության աշխատանքները ղեկավա– րելու համար։ Նրա կազմում ընդգրկվում են կուս․ և պետ․ բարձրագույն մարմին– ների ղեկավարներ, առավել ականավոր և փորձառու քաղ․ գործիչներ։ Առաջին ան– գամ Կենտկոմի քաղբյուրո Վ․ ի․ Լենինի գլխավորությամբ ստեղծվել է ՌՄԴԲ(բ)Կ ԿԿ–ի 1917-ի հոկտեմբերի 10(23)-ի նիս– տում՝ զինված ապստամբության քաղ․ ղե– կավարման համար։ Որպես մշտական գործող մարմին հան– դես է եկել կուսակցության VIII համագու– մարից (1919)։ Ք–ի թվական կազմը չի անցել 15 անդամից և անդամության 9 թեկնածուից։ Ք–ի նիստերում լուծվում են քաղ․, տնտ․ և ներկուսակցական առավել կարևոր հարցեր, որոնցից շատերի քննար– կումը նախապատրաստում է ՍՄԿԿ ԿԿ–ի Քարտուղարությունը (տես Քարտուղա– րություն ՍՄԿԿ ԿԿ)։ Առանձին հարցերի մշակման համար Ք․ ստեղծում է հատուկ հանձնաժողովներ։ ԿուսակցությանtXIX համագումարում (1952) ընդունված ՍՄԿԿ նոր կանոնադրությանը համապատասխան Ք․ վերակազմվեց ՍՄԿԿ ԿԿ–ի Նախագա– հության։ Կուսակցության XXIII համագու– մարը (1966) ՄՄԿԿ կանոնադրությունում մասնակի փոփոխությունների մասին որո– շումով վերականգնեց ՄՄԿԿ ԿԿ–ի քաղ– բյուրո անվանումը։

ՔԱՂԴԵԱՑԻՆԵՐ, սեմական անասնապահ ցեղեր, որոնք մ․ թ․ ա․ I հազարամյակի 1-ին կեսին տարաբնակվել են Բաբելո– նիայի ծայրագավառներում (Պարսից ծոցի հս–արմ․ ափին)։ Ենթադրում են, որ ունեն արամեական կամ, որ ավելի քիչ հավա– նական է՝ հվ․ արաբ, ծագում։ Լեզվական պատկանելությունը վիճելի է, քանի որ Ք–ի ավագանին արագ բաբելականացվել է և կրել աքքադական անուններ, իսկ քաղդեական գրավոր հուշարձաններ չկան (Աստվածաշնչում և ետաստվածաշնչյան ավանդություններում քաղդեերեն է ան– վանվել բաբելա–արամեական խոսվածքը)։ Հաստատվելով Միջագետքի հվ–ում, Ք» աստիճանաբար անցել են նստակեցու– թյան և ստեղծել մի շարք իշխանություն– ներ։ Դաշնակցելով Ելամի հետ, մ․ թ․ ա․ IX դարից Ք․ պայքարել են Ասորեստանի դեմ՝ Բաբելոնին տիրելու համար, որի հե– տևանքով քաղդեացի իշխանները մ․ թ․ ա․ VIII դ․ 2-րդ կեսին –VII դ․ սկզբին բազ– միցս զավթել են բաբելական գահը։ Մ․ թ․ ա․ 626–538-ին Բաբելոնում կառա– վարել է քաղդեական դինաստիան (Նա– բոպալասար, Նաբուգոդոնոսոր II և ուր․), որն ստեղծել է Նոր Բաբելոնյան հզոր թագավորությունը։ Հին Հունաստանում և Հին Հռոմում Ք․ անվանել են բաբելական ծագում ունեցող քրմերին, գուշակներին։tXIX դ․ վեր– ջին – XX դ․ սկզբին «Ք․» տերմինը սխալ– մամբ գործածվել է շումերների վերաբեր– մամբ։

ՔԱՂԻՐԴ (Ն ի մ ֆ ի ո ս, այժմ՝ Բաթ– ման), գետ Հայկ․ լեռնաշխարհում, Արմ, Տիգրիսի ձախ վտակը։ Երկարությունը մոտ 140 կմ է։ Ակիզբ է առնում Սիմսար լեռներից, հոսում անդնդախոր ձորով, ընդունելով Ասպական (այժմ՝ Շատախ) և Սասուն վտակները, փոխում է ուղղու– թյունը և խառնվում Տիգրիսին։ Սնումը ձնաանձրևային է։

ՔԱՂԿԵԴՈՆ (XaXjojScov), Կալքեդոն, հին քաղաք Բոսֆորի ասիական ափին։ Հիմնել են մեգարացիները՝ որպես գա– ղութ, մ․ թ․ ա․ մոտ 675-ին։ Հին աշխարհում համբավ է ձեռք բերել հատկապես այն– տեղ գտնվող Ապոլլոնի տաճարի պատ– գամախոսի շնորհիվ, որ մրցում էր Դեչփյան պատգամախոսի հետ։