Ք․ այժմ Կոսաանդնուպոլսի (Մտամ– բուլի) արվարձաններից մեկն է, կոչվում է Քադըքյոյ (հայերեն՝ Գատըգյուղ)։ Մին– չե առաջին համաշխարհային պատերազ– մը և նրանից հետո Ք–ի բնակիչները հիմ– նականում հույներ, հայեր և եվրոպացի– ներ էին։ Հույն–թուրք բնակչությունների փոխանակման ժամանակ հույն բնակչու– թյունը փոխանակման չենթարկվեց (քանի որ Քադըքյոյը փոխանակման ենթակա շրջանների մեջ չմտավ)։ Քադըքյոյը Քաղ– կեդոնի ուղղափառ միտրոպոլիտի նըս– տավայրն է։ Այստեղ է գտնվում Մ․ Եվփե– միայի տաճարը (կառուցվել է Կոստանդին Մեծի ժամանակ՝ Ապոլլոնի տաճարի ավե– րակների վրա)։ Քադըքյոյում է նաե Ս․ Աստվածածին հայկ․ եկեղեցին, հայ կաթոլիկների եկեղեցին՝ Մխիթարյաննե– րի դպրոցով։ <,․ Բւսրթիկյան
ՔԱՂԿԵԴՈՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, Քաղկեդոնի տիեզերաժողովի (451) կանոններն ըն– դունած երկաբնակ եկեղեցիների և դավա– նաբանության անվանումը հայ միջնա– դարյան գրականությունում։
ՔԱՂԿԵԴՈՆԻ ՏԻԵԶԵՐԱԺՈՂՈՎ (451), չորրորդ Տիեզերական ժողովը, տեղի է ունեցել աշնանը, Կոսաանդնուպոլսի ար– վարձան Քաղկեդոնում, բյուզ․ կայսր Մար– կիանոսի (450–457) նախաձեռնությամբ։ Ք․ տ․ բանադրել է միաբնակությունն (տես Միաբնակներ) ընդունած Եփեսոսի 449-ի ժողովը և ճանաչել Հիսուս Քրիստոսի երկու բնույթի մասին դավանաբան, ուս– մունքը (տես Երկաբնակներ)։ Առաջնու– թյան համար պայքարում Ք․ տ․ արմ․ եկեղեցու (Կոսաանդնուպոլսի և Հռոմի) հաղթանակն էր արլ–ի (Հայաստան, LJLun- րիք, Եգիպտոս) նկատմամբ։ Այն քրրստ․ համաշխարհային եկեղեցու առաջին խո– շոր տրոհումն էր, որն ուսումնասիրողնե– րի կարծիքով բացասաբար ազդեց Արև– ելքում քրիստոնեության հաստատման վրա և պայմաններ ստեղծեց մահմեդա– կանության առաջ գալու համար։ Հայաստանը, որ 450-ին Մարկիւսնոս կայսրից մերժում էր ստացել՝ աջակցելու Պարսից տերության դեմ իր ազատագր․ պայքարին, չի մասնակցել Ք․ տ–ին և չի ճանաչել նրա կանոնները, մնալով միա– բնակ։
ՔԱՂԿԻԴԻԿԵ, տես Իաւկիդիկի։
ՔԱՂԿԻՍ, Խ ա լ կ ի ս (XaX^ig), Ի ա լ– կ ի դ ա (XabtCSa), քաղաք Եվբեա կըղ– զում (Հունաստան)։ Աշխարհագրական հարմար դիրքը, բերրի հողը, պղնձի հան– քերը [«Ւաւլկիս» անվանումը կապում են խալկոս (xaXnog – պղինձ) բառի հետ] ապահովել են Եվբեայում Ք–ի առաջատար տնտ․ կենտրոնի դերը։ Մ․ թ․ ա․ VII դա– րից Ք․ գործուն մասնակցություն է ունե– ցել Թրակիայի, Միկիլիայի, Հվ․ Իտալիա– յի հուն, գաղութաբնակեցմանը։ Քաղկիս– ցիների շնորհիվ Իտալիայի բնակչությունն ընդօրինակել է հուն, այբուբենը։ Մ․ թ․ ա․ VI դ․ վերջից –IV դ․ կեսը [ընդհատումով Պելոպոնեսյան պատերազմի (մ․ թ․ ա․ 431–404) ժամանակ] գտնվել է Աթենքի ազդեցության ոլորտում։ Մ․ թ․ ա․ 338-ից եղել է Մակեդոնիայի, մ․ թ․ ա․ 168-ից՝ Հռոմի տիրապետության տակ։ Մ․ թ․ ա․ 146-ին, հակահռոմ․ ապստամբությանը մասնակցելու համար, հռոմեացիները թւս– լանել են քաղաքը և ավերել ամրություն– ները։ Հետագայում վերականգնվել է։ Հռոմեացիները և բյուզանդացիները Ք․ օգտագործել են որպես ռազմ, բազա, որը տիրում էր Հունաստանի արլ․ ափի ծովա– յին ուղիներին։ Այժմ (1984) Եվբեա (էվիւս) նոմոսի կենտրոնն է;
ՔԱՂՀԱՆ, մոչախոտերի հեռացումը ցան– քերից և գյուղատնտ․ ու անտառային բույ– սերի տնկարկներից։ Ըստ մոլախոտերի հեռացման եղանակի լինում է մեխ․, քիմ․, ձեռքի Ք․։ Մ եխանիկական Ք․ կա– տարում են կուլտիվատորներով, որոնք պտղատու և խաղողի այգիներում, շա– րահերկ կուլտուրաների միջշարքերում կտրատում են մոլախոտերը, և ցաքաննե– րով (մինչև ծլելը և ծլելուց հետո), որոնք ատամներով հանում են և վնասում մոլա– խոտերը։ Քիմիական Ք․՝ մոլախոտե– րի ոչնչացումը հերբիցիդներով։ Ձեռքի Ք․ կիրառվում է սերմնաբուծ․ հողամասե– րում, փոքր տարածություն զբաղեցնող արժեքավոր բույսերի ցանքերում, ան– նշան չափով՝ շարահերկ բույսերի շար– քերում և բներում։ Ք․ կատարվում է մո– լախոտերի զարգացման վաղ փուլերում։ Ուշացնելու դեպքում մշակովի բույսերը ընկճվում են, և բերքը նվազում է։ Ք–ի ժամանակ հեռացվում են նաև մշակովի բույսերի այլ տեսակներ (տեսակային Ք․) և սորտեր (սորտային Ք․)։ Տես նաև Տափանում, Կուչտիվացում հոդվածները։
ՔԱՂՂԵԿ , քաղաքական ղեկա– վար, 1․ պաշտոնական անձ ՍՍՀՄ զին– ված ուժերում (վաշտերում, մարտկոցնե– րում և դրանց հավասար ստորաբաժանում– ներում) 1919–42-ին (ընդմիջումներով)։ Ք–ի ինստ–ը հաստատվել է 1919-ի հոկտ․ 14-ին։ Ք–ի պարտականությունն էր անձ– նակազմի քաղ․ և զինվ․ դաստիարակու– թյունը, ուներ հրամանատարին հավասար իրավունքներ։ Ք․ զինվորական կոմիսարի օգնականն էր։ 1925–28-ին Ք–ի փոխարեն սահմանվել է հրամանատարի քաղ․ գծով տեղակալի պաշտոն։ 1937–40-ին և 1941 – 1942-ին դարձյալ մտցվել է Ք–ի պաշտոնը, որը 1942-ի հոկտեմբերից փոխարինվել է հրամանատարի քաղ․ գծով տեղակալի պաշտոնով և գոյատևել մինչև 1967-ը (ընդմիջումներով), իսկ 1967-ից մնացել է վաշտերում, մարտկոցներում, էսկադրի– լիաներում, նավերի մարտական զորամա– սերում և նրանց հավասար ստորաբաժա– նումներում։ 2․ Զինվորական կոչում ՍԱՀՄ–ում 1935–42-ին քաղկազմի տար– բեր կատեգորիաների համար։ Եղել են ավագ Ք–ի, Ք–ի և կրտսեր Ք–ի կոչումներ։
ՔԱՂՈՅ, հայկական հեթանոսական տո– մարի 5-րդ ամիսը։ Ք–ի 1–ը համապատաս– խանում է դեկտ․ 9-ին։
ՔԱՂՍԻ, գյուղ Հրազդանի շրջանում, Հրագդան գետի ափին, շրջկենտրոնից 3 կմ հվ․։ Կազմավորվել է Վերին Ք․ և Ներքին Ք․ գյուղերի միավորումից։ Կոլ– տնտեսությունն զբաղվում է անասնապա– հությամբ, հացահատիկի, կերային կուլ– տուրաների մշակությամբ, ծխախոտագոր– ծությամբ, բանջարաբուծությամբ։ Գոր– ծում է Համակցված կերերի արտադրու– թյան Հրազդանի միջտնտեսային ձեռնար– կությունը։ Ունի միջնակարգ դպրոց, մշա– կույթի տուն, գրադարան, կապի բաժան– Քաղսի մունք, կենցաղսպասարկման տաղավար, կինո, մսուր–մանկապարտեզ, բուժկայան։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են բնակատեղի և դամբարաններ (մ․ թ․ ա․ III հազարամյակ), եկեղեցիներ, գերեզմա– նոցներ (XVII-XIX դդ․)։ ՔԱՂՅ, 1․ֆիզիոլոգիական առու– մով՝ բնականոն ֆիզիոլոգիական զգա– ցում, որով պայմանավորված է սնունդ հայթայթելու և ընդունելու ձգտումը։ Հատ– կանշական է բոլոր կենդանիներին և մարդկանց։ Ք–ի զգացումը կարող է ար– տահայտվել այրոցի, ճնշման ձևով, ինչ– պես նաև սրտագդալի շրջանի ցավերով, երբեմն սրտխառնոցով, գլխապտույտով ու գլխացավերով։ Ք–ի ժամանակ նկատ– վում է ստամոքսի և աղիքների մկանների լարվածության բարձրացում, առաջանում է այսպես կոչվող քաղցի գալարակծկանք։ Ք–ի զգացումն առաջանում է հեշտ յուրաց– վող սննդանյութերով աղքատ («քաղցած») արյան դրդիչ ազդեցությամբ սննդային կենտրոնի վրա։ Վերջինս գլխուղեղի բո– լոր այն նյարդային գոյացությունների միասնությունն է, որոնց գործունեությամբ պայմանավորված է մարդու և կենդանի– ների սննդային վարքը, սնունդ ընդունե– լը, ինչպես նաև մարսողական ֆունկցիա– յի կարգավորումը։ Կենտրոնական նյար– դային համակարգում (գլխուղեղում) կա Ք–ի և հագեցածության կենտրոն։ Ք․, որպես ֆիզիոլոգիական վիճակ, փոխ– կապված է հագեցածության հետ։ Դրանց փոխհարաբերության խանգարումը կա– րող է հանգեցնել օրգանիզմի ճարպակալ– ման կամ հյուծման (տես նաև Քաղցա– ծություն)։ 2․ Աոցիալ․ առումով Ք․ (սովը) հակամարտ սոցիալ–տնտ․ ֆորմացիաներն ուղեկցող երևույթ է։ Արտահայտվում է բացահայտ (բացարձակ սով) ու թաքնը– ված (հարաբերական սով՝ թերսնում, սննդի օրաբաժնում կենսական կարևոր բաղադրամասերի բացակայությունը կամ պակասությունը) ձևերով և հանգեցնում ծանր հետևանքների՝ նյութափոխանակու– թյան խանգարման հետ կապված վարա– կիչ, հոգեկան ևն հիվանդությունների, ֆիզիկական և մտավոր զարգացման սահ– մանափակության, վաղաժամ մահվան։ Ք՜Ի Գւխ– պատճառը ժող․ հարստության զգալի մասի յուրացումն է շահագործող դասակարգի կողմից։ Արդի դարաշրջա– նում այն կաւցիւոաւիսաական կուտակ– ման ընդհանրական օրենքի դրսևորումն է։ Զարգացած կապիտ․ երկրներում թերսը– նումից տառապում են տասնյակ միլիոնա– վոր աշխատավորներ։ Ասիայի, Աֆրիկա– յի և Լատինական Ամերիկայի զարգացող երկրներում 1980-ական թթ․ սկզբին սո–