Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բուծ․-անասնաբուժ․ ինսա–ը (1936)։ Մաս– նակցել է Հայրենական մեծ պատերազ– մին։ ՀԿԿ ԿԿ գյուղատնտ․ բաժնի վարիչի տեղակալ (1939–41), Երևանի անասնա– բուծ․-անասնաբուժ․ ինստ–ի կենսաքիմիա– յի ամբիոնի վարիչ (1946–73) և միաժա– մանակ նույն ինստ–ի ռեկտոր (1955–72)։ Դիտ․ աշխատանքները վերաբերում են նյութափոխանակության կարգավորման, գյուղատնտ․ կենդանիների և բույսերի մթերատվության բարձրացման ֆիզիոլո– գիա–կենսաքիմ․ հիմունքների ուսումնա– սիրմանը։ Ք–ի առաջարկած աճման կեն– սածին խթանիչը՝ էթանոլամինը, օգտա– գործվում է անասնաբուծության, անասնա– բուժության, բուսաբուծության և բժշկա– գիտության մեշ, իսկ էթանոլամինհիդրո– քլորիդը և էթանոլամինֆոսֆատը կիրառ– վում են համակցված կերերի արտա– դրության մեջ որպես միկրոհավելուրդ։ Բազմիցս ընտրվել է ՀԿԿ ԿԿ վերստուգիչ հանձնաժողովի անդամ և ՀԿԿ ԿԿ անդա– մության թեկնածու։ Պարգևատրվել է Կար– միր աստղի, Հոկտեմբերյան հեղափոխու– թյան, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով և մեդալներով։ Երկ․ Բիոքիմիա, է․, 1964 (հեղինակակից– ներ՝ Մ․ Գ․ Գասպարյան և ուրիշներ)։ Կոլա– մինը որպես կենդանիների ն բույսերի աճի խթանիյ, Ե․, 1965։ Коламин и его биологиче– ское значение, Е․, 1960․

ՔԱՄԱԼՏԱՆ Մկրտիչ Հայրապետի [18․2 (3․3)․1915, Կարս –19․3․1971, Երևան], հայ սովետական նկարիչ։ ՀԱՄՀ վաստ․ նկարիչ (1965)։ 1941-ին ավարտել է Թբի– լիսիի Գեղարվեստի ակադեմիան, մաս– նակցել Հայրենական մեծ պատերազ– մին։ 1946-ից դասավանդել է Երևանի գե– ղարվեստական ուսումնարանում (մինչև 1971-ը)։ Նրա երփնագրերը սկզբում ունեցել են ինտիմ բնույթ (Ինքնանկար, 1946, «Վաստ․ արտիստուհի Մ․ Չմշկյան», Մ․ Քամալյան․ Վաստակավոր ար– տիս աուհի Մ․ Չմշկյանի դիմանը– կարը (1952, Հա– յաստանի պետ․ պատկերասրահ, Երևան) 1952, երկուսն էլ՝ Հայաստանի պետ․ պատ– կերասրահ, Երևան), ապա ձեռք բերել ավելի ընդհանրացված դեկորատիվ հըն– չողություն («ՎԱԱՀ ժող․ արտիստուհի Մերի Նակաշիձե», 1962, Ղազախստանի Տ․ Գ․ Շևչենկոյի անվ․ գեղարվեստի պատ– կերասրահ, Ալմա Աթա, «Աշխատանք և սեր», 1962, Հայաստանի պետ․ պատկե– րասրահ ևն)։ 1960-ից Ք․ ստեղծել է մոնու– մենտալ–դեկորատիվ գեղանկարչական գործեր («Հայաստանի բարիքները» պան– նոն Մոսկվայի «Արմենիա» կինոթատրոնի ճեմասրահում, 1970, Երևանի կենսաքի– միայի ինստ–ի շենքի ճակատի խճանկարը, 1970, համահեղինակներ Ց․ Ազիզյան, Կ․ Եղիազարյան)։ Մ․ Այվազյան

ՔԱՄԱԼՏԱՆ Մարգիս Ավետիքի [25․5․1860, Շուլավեր (այժմ՝ Շահումյան քտա, ՎՄՄՀ–ում)–1934, Թիֆլիս], հայ բանա– հավաք, գրող, թարգմանիչ, մանկավարժ։ 1880-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1898– 1903-ին սովորել Դորպա– տի, Բեռլինի, Ենայի համալսարաններում։ Շուրջ 50 տարի զբաղվեւ է մանկավարժու– թյամբ [1904–07-ին՝ Ներսիսյան դպրո– ցում, տարբեր տարիների՝ Կողբ գյուղում (այժմ՝ Նոյեմբերյանի շրջանում), Գան– ձակում, Թիֆլիսի Հովնանյան (Մարիամ– յան–Հովնանյան) օրիորդաց դպրոցում ևն]։ 1896-ին, հայկ․ դպրոցների փակման կա– պակցությամբ, Ք․ ֆելիետոն է տպագրել «Արձագանք»-ում և, ցար․ իշխանություն– ների հետապնդումից ազատվելու համար, անցել է Գերմանիա։ Ք–ի բանահավաքչական ու գրական գոր– ծունեության մեջ մեծ տեղ ունեն հեքիաթ– ների, առակների մշակումները («Հեքիաթ– ներ», 1892, «Ծովինար», 1893, «Շեն թագա– վորի աղջիկը», 1894, «Հողածին և անմեռ աշխարք», 1897, «Ազգային առակներ», 1907, Ժող–ներ ու առանձին գրքույկներ), նշանավոր գրական երկերի համառոտ վերապատումները («Մասունցի Հովնան», 1900, «Միրելի հերոս», 1905)։ Ք․ գրել է նաև պատմվածքներ ու զրույցներ, որոնցում օգտագործել է հայոց պատ– մությունից առնված նյութեր («Խուլ Խա– չիկ», 1894, «Գալո Ափո», 1895, «Աստված չճանաչող», 1895, «Վարդանանց և Ղևոնդ– յանց մասին», 1910)։ Կատարել է թարգմանություններ– փոխադրություններ՝ գերմ–ից (Հոֆման, «ժամանակը՝ ոսկի», 1904, վեպ), ռուսերենից, ֆրանս–ից («Աըր– տաշահ բաներ», 1911, ժող․)։ «Եզոպոսի կյանքը» (1915) Մաքսիմոս Պլանուդի «Եզո– պոսի կենսագրությունը» աշխատության թարգմանություն–փոխադրությունն է։ Ք․ թողել է բանահյուս․, ազգագր․ ու բանասիր․ հարուստ ժառանգություն (ան– տիպ), որը պահպանվում է Ե․ Չարենցի անվ․ գրկ–յան և արվեստի թանգարանում և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատե– նադարանում։ Ա․ Նազինյան

ՔԱՄԱՆ, քամանի, ժող․ լարային աղեղնավոր նվագա– րան Հայաստանում։ Իրանը նեղ–ուղղանկ– յուն է, փայտյա ծածկով և կարճ կոթով։ Նվա– գում են ծնկի վրա ուղ– ղաձիգ բռնած դիրքում։ Երեք, իսկ ավելի հա– ճախ՝ չորս մետաղյա լարերը թեև հաստա– տուն լարվածք չունեն, բայց ամենից հաճախ լարվում են կվարտա– ներով։ Ք–ի առանձնա– հատկությունը տակից անցնող ձայնադարձիչ լարերն են, որոնք լար– վում են հիմնականնե– րին ունիսոն կամ նրան– ցից օկտավա բարձր (այս դեպքում դրանք բարակ են)։ Ք․ հայ ա– շուղների սիրած նվա– գարաններից է եղել Քաման (նվագել է նաև Զիվանին), բայց ներկա– յումս համեմատաբար սակավ է գործած– վում։ Տարածված է նաև Մերձավոր Արևել– քի երկրներում։ Ռ․ Աթայան

ՔԱՄԱՆ ԴԱՐ, հայաբնակ գյուղ Ադրբ․ ԱԱՀ Շամխորի շրջանում։ Միավորված է Բա– դաքենդի կոլտնտեսության հետ։ Ունի տարրական դպրոց։ Պահպանվել են վան– քերի, ամրոցի ավերակներ, գյուղատեղի– ներ, խաչքար (1730)։

ՔԱՄԱՆՉԱ, ժող․ լարային–աղեղնավոր նվագարան Հայաստանում։ Իրանը գնդա– ձև է՝ ծածկված թաղանթային մեմբրանով։ Կլոր կոթից իրանի միջով անցնում է մե– տաղյա կաղապարաձող, որ նվագարանի համար ծառայում է նաև որպես «ոտք»։ Նվագում են ծնկի վրա ուղղաձիգ բռնած դիրքում։ Լայնորեն տարածված է Անդր– կովկասում, Իրանում և հարևան այլ երկրներում։ Անդրկովկասում կենցաղա– վարող Ք․ XX դ․ սկզբներից քառալար է (մետաղյա), 4-րդ լարը ավելացրել և լարվածքը (փոքր օկտավայի լյա, առաջին օկտավայի մի, լյա, երկրորդ օկտավայի մի) վերջնականապես հաստատել է Մ․ Օգւսնեզաշվիւին։ Գեղեցիկ, փափուկ տեմբրի և տեխ․ բազմազան հնարավորու– թյունների շնորհիվ Ք․ և՝ մենանվագող, ե՝ անսամբլային է։ 1920-ական թթ․ վերջե– րին Վ․ Բանին ստեղծել է կվինտային լար– վածքով Ք–ների ընտանիք՝ պրիմա, ալտ, բաս և կոնտրաբաս, որոնք նա գործածում էր իր՝ Երևանի «Արևելյան վերակառուց– ված սիմֆոնիկ նվագախմբում»։ Հայտնի է նաև ԱԱՀՄ–ում համերգներով լայնորեն շրջագայած քամանչահարների հնգյակը, որոնք նվագում էին տարբեր մեծության նվագարաններ։ Հայ իրականության մեջ առանձնացել են Ք–ի նվագի միջազգա– յին ճանաչում վայելած խոշոր վիրտուոզ– ներ, այդ թվում՝ Մ․ Օգանեզաշվիլին և Լ․ Կարախանյանը։ Ռ․ Աթայան

ՔԱՄԵԼԵՈՆ (լատ․ Chamaeleon), երկնքի հարավային կիսագնդի բևեռամերձ հա– մաստեղություն։ Գտնվում է ճանճ, Ող– նուց, Թռչող ձուկ, Մեղանասար, Օկտանտ, Դրախտային թռչուն համաստեղություն– ների միջև։ Պայծառ աստղեր չի պարու– նակում։ ՄՄՀՄ տարածքից չի երևում։

ՔԱՄԵԼԵՈՆՆԵՐ (Chamaeleontidae), մո– ղեսների կարգի սողունների ընտանիք (4 ցեղ, մոտ 90 տեսակ)։ Հիմնականում վարում են ծառաբնակ կենսաձև, միայն երկու տեսակ ապրում են գետնի վրա։ Դանդաղաշարժ են, մարմնի երկարու– թյունը մինչե 60 սՎ է։ Մարմինը կողքե– րից սեղմված է, մեջքի վրա կա սուր ող– նուց։ Պարանոցը կարճ է։ Գլխի վրա, ծոծ– րակային մասում, շատերն ունեն սաղա– վարտանման ելուստ։ Ընդունակ են արագ ուռչելու, որը կապված է թոքապարկերը օդով լցվելու հետ։ Մաշկի պիգմենտների վերաբաշխման շնորհիվ կարողանում են արագ փոխել մարմնի գույնը։ 11տքերը երկար են և հարմարված ծառերը մա– գըլցելուն։ Առջևի ոտքերի երեք սերտա– ճած մատները ուղղված են ներս, եր– կուսը՝ դուրս։ Ետին ոտքերինը՝ ընդհա– կառակը, երկու սերտաճած մատները ուղղված են դեպի ներս, երեքը՝ դուրս։ Մագլցելուն օգնում է նաև երկարացած պոչը, որի միջոցով կենդանին կարողա–