Н․ Н․ Блохина и М․ А․ Шнейдермана, М․, 1979; Блохин Н․ Н․, Орловский Л․ В․, С е р е 6 р о в А․ И․, Противорако– вая пропаганда, М․, 1980․ <,․ Գաչսայան
ՔԱՂՑԿԵՂ ԲՈՒՅՍԵՐԻ, մշակովի և վայրի բույսերի հիվանդություն, երբ արմատնե– րի, բների, ճյուղերի, արմատապտուղ– ների, պալարների ենի վրա առաջանում են նորագոյացություններ և ուռուցքներ։ Հարուցիչները հիմնականում սնկերը և բակտերիաներն են։ Երբեմն մեխ․ վնաս– վածքի պատճառով բույսերի վրա առաջա– նում են խոցեր, որոնց նույնպես–պայմա– նականորեն անվանում են <քաղցկեղ»։ Կարտոֆիլի քաղցկեղ, վ ը– տանգավոր ներքին կարանտինային հի– վանդություն է։ Տարածված է ՍՍՀՄ եվրոպ․ մասում, ՀՍՍՀ–ում միայն գրանց– վել է Կրասնոսելսկի շրջ․ Արծվաշեն գյու– ղում (1983)։ Պալարների, ստոլոնների, ավելի հազվադեպ ցողունների, տերևնե– րի վրա առաջանում են անհարթ, իրար վրա կուտակված, մսալի, դարչնագույն ուռուցքներ, երբեմն ավելի խոշոր, քան պալարները։ Վարակված պալարները կորցնում են իրենց ապրանքային արժե– քը, պիտանի չեն օգտագործման հաւ/ար։ Տարածվում է վարակված պալարների, բուսական մնացորդների միջոցով։ Պայքարի միջոցառումնե– ր ը․ կարանտին, սև ցել, պայքար մո– լախոտերի դեմ, հողի վարակազերծում սնկասպաններով։ Լոլիկի բակտե– րիալ քաղցկեղ, հարուցիչը փո– խանցվում է սերմերի, վարակված մնա– ցորդների, վեգետացիայի ընթացքում՝ բճատման, ոռոգման ջրի, միջատների, քամու միջոցով։ Վնասում է պտուղները, տերևները, անոթային համակարգը։ Բույ– սերի տերևները և ճյուղերը թառամում են, պտուղը փտում է։ Պայքարի միջոցառումնե– ր ը․ սերմերի ախտահանում, հողի հա– կանեխում սնկասպաններով, բերքահա– վաքից հետո բուսական մնացորդների ոչնչացում, խորը վար, ցանքաշրջանառու– թյան կիրառում։ Պտղատու կ ու լտ ու բաների արմատային բակտերիալ քաղցկեղն առավել վնասակար է տնկա– րաններում։ Հարուցիչը վարակում է հնդավորներին և կորիզապտղավորներին, ինչպես նաև խաղողի վազին, ճակնդեղին, գազարին, լոլիկին, արևածաղկին, ան– տառային, զարդարիկ (դեկորատիվ) ծա– ռատեսակներին, ծաղկաբույսերին ևն։ Բակտերիան Մեխ․ վնասվածքներից ներ– թափանցում է բույսերի արմատների, ինչպես նաև արմատավզիկի (պտղատու բույսերի բների, ճյուղերի) մեջ և առա– ջացնում տարբեր ձևի ու չափի, սկզբում փափուկ, հետագայում փայտացած, կար– ծըր ուռուցքներ, որոնք արգելակում են սննդանյութերի բնականոն հոսքը դեպի բույսի օրգանները։ Բույսերն աստիճանա– բար դեղնում և չորանում են։ Պայքարի միջոցառումնե– ր ը․ տնկարանների հիմնում չվարակված հողամասերում, վարակված տնկարանում հաջորդ 3–4 տարում չվարակվող բույսե– րի մշակում (առվույտ, հասկավոր հացա– բույսեր, եգիպտացորեն ևն)։ Վարակված տնկանյութի խոտանում։ Նախքան տնկե– լը արմատային համակարգի վարակա– զերծում պղնձարջասպի 1%-անոց, ցինկ– սուլֆատի 0,1%-անոց կամ բորաթթվի լուծույթով։ Խնձորենու սև քաղցկեղ։ Վարակվում են հնդավորները (խնձորե– նի, տանձենի, սերկևիլենի), հազվադեպ՝ կորիզապտղավորները, հնդկ․ ընկույզը ևն։ Հարուցիչը մեխ․ վնասվածքներից թա– վւանցում է բույսի օրգանները և վնասում ճյուղերը, բույնը, տերևները, պտուղները։ Հիվանդ մասը օղեպատում է ճյուղը, բու– նը, և ծառը չորանում է։ Տերևների, պը– տուղների վրա առաջանում են դարչնա– գույն բծեր, պտուղները փտում են։ վա– րակված մասերի վրա նկատվում են բազ– մաթիվ սև կետիկներ, գնդաձև գոյացում– ներ ևն։ Պայքարի միջոցառումներ, վաղ գարնանը, մինչև վեգետացիայի սկիզբը՝ վերքերի բուժում, վարակազեր– ծում, սրսկում սնկասպաններով, վերքերի պատում այգու մածիկով, աշնանը բնի և կմախքային ճյուղերի սպիտակեցում կրա– կաթով (30%–ը)։ Յա․ Սենեյչերիմյան
ՔԱՂՑՐԱՇԵՆ, գյուղ ՀՍՍՀ Արտաշատի շրջանում, շրջկենտրոնից 4 կւէ հս–արլ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգե– գործությամբ, պտղաբուծությամբ, բան– ջարաբուծությամբ և անասնապահու– Քաղցրաշեն թյամբ։ Ունի միջնակարգ դպրոց, Մխչյանի երաժշտ․ դպրոցի մասնաճյուղը, մշակույ– թի պալատ, գրադարան, կապի բաժան– մունք, կենցաղի տուն, կինո, բուժկայան։ Ք–ից սոցիալիստ, աշխատանքի հերոսի կոչման է արժանացել կոլտնտեսուհի Ն․ Մ․ Եղիազարյանը։
ՔԱՂՔԵՆԻԱԿԱՆ ԴՐԱՄԱ, դրամատիկա– կան Ժանր։ Սենաիւ1ենւուաիզւէի դրսևոր– ման ձևերից մեկը XVIII դ․ արևմտաեվրոպ․ դրամատուրգիայում և թատրոնում։ Հա– մարվում է նոր ձևավորվող բուրժ․ դա– սակարգի (երրորդ դաս) աշխարհայացքի գեղարվեստական արտահայտությունը, կչասիցիզււին հակոտնյա մի ուղղություն, որին հատուկ են ողբերգական վիճակների և կյանքի առօրյա պատկերների համատե– ղումը, իրականությունը անհատի զգաց– մունքների տեսապակով դիտելը և մերկ բարոյախոսությունը։ Ք․ դ–ի ներկայացու– ցիչներն են՝ Զ․ Լիլոն («Լոնդոնի վաճա– ռականը կամ Ջորջ Բառնվելի պատւքու– թյունը», 1731), է․ Մուրը («Խաղամոլը», 1753), Դ․ Դիդրոն («Ընտանիքի հայրը», 1756, հրտ․ 1758), Գ․ Լեսսինգը («էմիլիա Գալոտտի», 1772) և ուրիշներ։ Ք․ դ–ի որոշ–սկզբունքներ (չարի և բարու հակա– դրություն, հուզական ցույցեր, առաքինու– թյան հաղթանակ, միագիծ բնավորություն– ներ) փոխանցվել են XIX դ․ սկզբի ռոման– տիկական դրամային և Աեւոդրամային։ Գրկ․ Иванов И․, Французская мещан– ская драма, М․, 1901; Лессинг Г․ Э․, Гамбургская драматургия, М․–Л․, 1936; Французский театр эпохи Просвещения [Сб․ пьес, пер․ с франц․], т․ 1, М․, 1957․ Հ․ Հովհաննիսյան
ՔԱՂՔԵՆԻՈՒԹՅՈՒՆ, քաղքենիներին բնո– րոշ ապրելակերպը,բարոյական նկարագի– րը և աշխարհայացքը։ Հասարակության ստորին և վերին խավերի միջև քաղքենի– ների գրաված միջանկյալ դիրքը պայմա– նավորել է Ք–յան հիմն, սոցիալ․ գծերի հակասականությունը, մի կողմից՝ թաք– նըված ճգնակեցություն և խնայողություն, ձևական ավանդապահություն, իր «փոքրիկ աշխարհի» հակադրումը ստորին խավե– րին (որոնց ատում է և, միաժամանակ, ձգտում նրանց, քանի որ նրանց շրջա– նում իրեն «բարձրության» վրա է զգում) և վերին խավերին (որոնց երազում է հաս– նել և ատում է, քանի որ իր համար ան– հասանելի են), մյուս կողմից՝ հարստու– թյամբ փայլելու ձգտում (ինչ–որ մեկից «առաջ անցնելու» տենչ), այն ամենին հե– տևելը, ինչը համարվում է «նորաձև», իրեն անմիջականորեն չառնչվող «բարձ– րագույն» թեմաների շուրջը շաղակրատե– լը։ Ք․ դրսևորվում է արվեստում (ծայրա– հեղ սենտիմենտալություն, մելոդրամա– տիկություն, երջանիկ վախճանով սյուժե– ներ), բարոյականության մեջ (կեղծ բարե– պաշտություն), կենցաղում (ունևորությունը ցուցադրելու նպատակով ձեռք բերված «հավերժական» իրերով իրեն շրջապատե– լը), մտածելակերպում (երևույթները ըն– կալելու և գնահատելու անքննադատա– կանությունը), արժեքային կողմնորոշում– ներում և իդեալներում («մարդ դառնալ», «ապրել ինչպես բոլորը» ևն)։ Ք–յանը բնորոշ է երկչոտ անսկզբունքայնությու– նը հասարակական–քաղ․ կյանքում։ Սո– ցիալիզմի օրոք վերացել են Ք–յան սոցիալ․ արմատները, սակայն պահպանվել են դրա առանձին դրսևորումներ։ Ք․ անհա– մատեղելի է կոմունիստական բարոյա– կանությանը։ Ա․ Աղիբեկյան
ՔԱՂՔԻԿ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, էրզրումի վիլայեթի խնուս գավա– ռում։ 1909-ին ուներ 110 տուն հայ բնա– կիչ։ Բնակիչները բռնությամբ տեղահան– վել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ ՔԱՄ, ըստ աստվածաշնչյան առասպելի, Նոյի կրտսեր որդին։ Հոր մերկությունն անզգամորեն ծաղրելու համար իբր Նոյը Ք–ին և նրա սերնդին անեծքով հավետ դատապարտել է ծառայական խավի։ Ք–ի որդիներ Քուշը, Մեստրիմը, Փութը և Քա– նանը համարվել են քամյան ժողովուրդ– ների (արաբներ, եթովպացիներ, եգիպ– տացիներ ևն) նախահայրերը։
ՔԱՄԱԼՅԱՆ Դուրգեն Ոսկանի (10․3․1909, ք․ Շուշի –9․5․1973, Երևան), հայ սովե– տական կենսաքիմիկոս, գյուղատնտ․ կեն– սաքիմիայի հիմնադիրը ՀՍՍՀ–ում, կենսբ․ գիտ․ դ–ր (1953), պրոֆեսոր (1954)։ ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1960)։ ՍՄԿԿ անդամ 1931-ից։ Ավարտել է Երևանի անասնա–