Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թյան Փարիզի նշանավոր քննադատներից մեկը։ Հրատարակել է «Սիմվոլիստները և դեկադենտները» (1902), «Ռոդեն» (1906), «Ֆրագոնար» (1907), «Շարլ Բոդլեր» (1928) և այլ գործեր։ Ք․ ընդարձակ ուսումնասիրություն է նվիրել էդ․ Շահինին, տպագրել է հոդված– ներ Ա․ Բաբայան–Քարբոնելի, Շ․ Ադամ– յանի և ուրիշ հայ նկարիչների մասին, գրել է Հ․ Գյուրջյանի, Մ․ Քեպապճյանի ցուցահանդեսների կատալոգների առա– ծաբանները։ Լպ Չուգասզյան

ՔԱՆԱԿ, տես Որակ և քանակ։

ՔԱՆԱԿԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ Մ՛Ե– ԹՈԴ լ և զվաբանության մեշ, մաթեմատիկական վիճակագրության մե– թոդներով տեքստի միավորների ու նը– րանց հարաբերությունների քննություն և վերջինի հիման վրա լեզվի օրինաչափու– թյունների բացահայտում։ Ինֆորմացիա– յի տեսության մեջ ընդունված է, որ բնա– կան լեզվով գրված ծավալուն տեքստը իբրև ինֆորմացիայի աղբյուր, օժտված է որոշակի օրինաչափություններով, որոնք հիմնականում հաստատուն են ոչ միայն մի հաղորդագրության տարբեր հատվածների, այլև նույն աղբյուրից ըս– տացված այլ հաղորդագրությունների հա– մար։ Այդ նշանակում է, որ այնպիսի վի– ճակագրական բնութագրիչներ, ինչպիսիք են տեքստում լեզվաբանական միավորնե– րի (տաո, հնչույթ, բաո, շարահյուսական կառուցվածք ևն) հանդես գալու հարա– բերական հաճախությունը, բառերի, նա– խադասությունների միշին երկարություն– ների թվային արժեքները, որոնք ստաց– վել են մի հեղինակի որևէ ստեղծագոր– ծության քանակական վերլուծությամբ, կարող են բնութագրել նաև նրա մյուս ստեղծագործությունները։ Այսպես՝ հե– ղինակային ոճի որոշման համար օգտա– գործվում է տեքստի բառարանի (V) և բառերի քանակի (N) միտ>1ւ գոյություն ունեցող ֆունկցիոնալ կապը՝ V=ANb, որտեղ A-ն ու b-ն տվյալ հեղինակի ոճը բնորոշող հաստատուն մեծություններ են։ Գործնականորեն հաստատված է, որ որոշակի ընտրանքով տեքստերի հիման վրա ստացված քանակական բնութագրե– րը և նրանց միշև գոյություն ունեցող ֆունկցիոնալ կախումները բնութագրում են թե՝ լեզուն, թե՝ նրա գործառական ոլորտները (գեղարվեստական, գիտ․, հրապարակախոսական ևն)։ Այս տեսակե– տից կարևոր բնութագիր է բառերի հարա– բերական հաճախությունը, որը, դուրս Բերվելով առանձին ոլորտների քննու– թյունից, ընդհանրացվում է ամբողշ լեզ– վի համար և տրվում հաճախականության բառարանների տեսքով։ Այստեղ լեզվի բառապաշարը կարգավորված է բառերի հաճախությունների նվազման կարգով, և բառերի կարգաթվի (г) ու հաճախության (р) միշև գոյություն ունեցող ֆունկցիոնալ կախումը արտահայտվում է Ցիպֆ–Ման– դելբրոտի օրենքով՝ р=кг~т, որտեղ k-ն և y-ն հաստատուններ են։ Գրկ․ Ու ռ ու տ յ ա ն Ռ․ Լ․, Կիբեռնետի– կան և լեզվաբանությունը, Ե․, 1978։ Ղա– զարյան Р․ Կ․, ժամանակակից հայոց լեզվի հաճախականության բառարան, Ե„ 1982։ Ռ․ Ուռոււոյան

ՔԱՆԱԿԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ, ք UI- նակական անալիզ, վերչուծա– կան քիմիայի հիմնական բաժիններից մեկը, հետազոտվող նմուշում պարունակ– վող տարրերի, իոնների, ռադիկալների, ատոմական խմբերի, ինքնուրույն նյու– թերի և ֆազերի քանակական որոշման քիմ․ և ֆիզիկ, եղանակների համալիր։ Ըստ վերլուծվող նյութի բնույթի տարբեր– վում են անօրգ․ Ք․ վ․ և օրգ․ Ք․ վ․։ Կարևոր նշանակություն ունի տարասեռ համա– կարգերի (հատկապես՝ անօրգ․) հետա– զոտման համար կիրառվող ֆազային վեր– Լուծությունը։ Ըստ վերլուծության համար անհրաժեշտ նմուշի քանակության տար– բերում են մակրո– (նմուշի նվազագույն քանակությունը՝ 0,1 գ), կիսամիկրո– (0,01–0,1 գ), միկրո– (0,001–0,01 Գ), գերմիկրո– (1 մկգ) և սուպերմիկրո– (0,001 մկգ) Ք․ վ–ները։ Ք․ վ–յան դասական եղանակներն են՝ կշռային վերածությու– նը և ծավաչային անաչիզը, որոնցից վեր– ջինը ներառնում է աիարաչափությունը և գազային վերչուծությունը։ Լայն տա– րածում են գտել Ք․ վ–յան ֆիզիկ, և ֆի– զիկաքիմ․ եղանակները, որոնք կոչվում են նաև գործիքային եղանակ– ներ և հիմնված են նմուշի (կամ նրա լու– ծույթի) ֆիզիկ, հատկությունների չափ– ման վրա։ Ք․ վ–յան եղանակները բնորո– շող չափագիտ․ կարևոր մեծություններ են՝ որոշելի պարունակությունների տիրույ– թը (որն ընկած է ներքին՝ Cq և վերին՝ Շվ սահմանների միշև), հայտնաբերման սահմանը (Շնվ, բ՝ նվազագույն պարունա– կությունը, որի առկայությունը կարելի է հայտնաբերել տվյալ վստահելի p հավա– նականությամբ), հարաբերական ստան– դարտ շեղումը (Տ2 ), զգայունության գոր– ծակիցը, վերլուծության վերարտադրելիու– թյունը (կարող է բնորոշվել 1/Տ2 արժե– քով) և ճշտությունը։ Ք․ վ–յան արդյունքի սխալը (A) սիստեմատիկ և պատահա– կան սխալների առկայության արդյունք է, գնահատվում է որպես առանձին որոշ– ման արդյունքի և իրական բաղադրու– թյան (a) տարբերություն կամ A/a հա– րաբերություն։ ժամանակակից Ք․ վ–յան զարգացումը բնորոշվում է գործիքային եղանակների, վերլուծության ավտոմա– տացման և էլեկտրոնային հաշվիչ մեքե– նաների լայն կիրառմամբ։ Տես նաև Որա– կական վեր Լուծություն։ Գրկ․ P ա բ կ ո Ա․ Կ․, Պյաւոնիցկի Ի․Վ․, Քանակական անալիզ, 2 վերամշկ․ և լրց․հրա․,Ե․, 1974։ Фритц Дж․, Шенк Г․, Количественный анализ, пер․ с англ․, М․, 1978; Скуг Д․, Уэст Д․, Основы аналитической химии, пер․ с англ․, [т․] 1, М․, 1979․ Հ․ Խաչատրյան

ՔԱՆԱԿԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ՈՐԱԿԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԱՆՑՄԱՆ ՕՐԵՆՔ, մատերիալիստական ղիաւեկաիկայի երեք հիմնական օրենք– ներից մեկը։ Ըստ այդ օրենքի, օբյեկտի որակը փոփոխվում է այն դեպքում, երբ քանակական փոփոխությունների կուտա– կումը հասնում է որոշակի սահմանի։ Այդ օրենքը բացահայտում է զարգացման առա– վել ընդհանուր մեխանիզմը։ Առաշինը ձևակերպել է Գ․ Հեգելը օբյեկտիվ–իդեա– լիստական հիմքի վրա, դիալեկտիկական մատերիալիզմի հիման վրա ստեղծա– գործաբար զարգացրել են մարքսիզմ– լենինիզմի դասականները։ Ք․ ф․ ո․ փ․ ա․ օ․ ունի օբյեկտիվ և համընդհանուր բնույթ։ Դրա բովանդակությունը բացա– հայտվում է դիալեկտիկայի բոլոր կատե– գորիաների, նախ և առաշ որակ և քանակ, չափ կատեգորիաների օգնությամբ։ Ցան– կացած քանակական փոփոխություն հան– դես է գալիս որպես համակարգի տարրե– րի փոփոխություն։ Հին և նոր որակների տարբերության աստիճանը կախված է քննարկվող օբյեկտի քանակական փո– փոխություններից։ Նոր որակի առաջա– ցումը ըստ էության նշանակում է նոր օրի– նաչափություններով և չափով այնպիսի առարկայի առաջացում, որն ունի արդեն այլ քանակական որոշակիություն։ Ընդ– սմին, որակական փոփոխությունը կա– րող է սահմանափակվել շարժման տվյալ ձևի մակարդակում, ինչպես և դուրս գալ դրա սահմաններից։ Քանակական փո– փոխությունները տեղի են ունենում ան– ընդհատ և աստիճանաբար, որակական փոփոխությունները՝ անընդհատության և աստիճանականության ընդհատման ձևով, այսինքն՝ զարգացումը, լինելով քանակա– կան և որակական փոփոխությունների միասնություն, միաժամանակ ընդհատու– թյան և անընդհատության միասնություն է։ Տվյալ որակի արմատական փոփոխ– ման ընթացքը, հնի ոչնչացումը և նորի ծնունդը թռիչք է։ Երևույթի՝ մի որակա– կան վիճակից մյուսին անցումը ոչ կեցու– թյան և կեցության ոչնչացման ու առաջաց– ման, բացասման ու հաստատման միաս– նություն է (տես Հակադրությունների միասնության և պայքարի օրենք)։ Թռիչ– քը իր մեջ ներառում է առաշացող երևույ– թի կողմից նախկին երևույթի վերառումը (տես Բացասման բացասման օրենք)։ Ա– ռանձին գիտություններ հետազոտում են թռիչքի կոնկրետ ձևերն ու եղանակները, որոնցից տիպական ու առավել ընդհանուր են՝ ա․ հին որակից նոր որակին կտրուկ անցման ձևը, երբ օբյեկտն իբրև ամբողջա– կան համակարգ անմիշապես, միանգամից կրում է որակական փոփոխություն (տես Հեղափոխություն), և բ․ աստիճանական որակական անցման ձևը, երբ օբյեկտը փոխվում է ոչ միանգամից և ամբողջապես, այլ իր առանձին կողմերով, տարրերով, քանակական փոփոխությունների աստի– ճանական կուտակման միջոցով (տես Էվույուցիա)։ Սակայն, որակական փո– փոխությունների աստիճանականությամբ հանդերձ, նոր վիճակին անցումը մնում է թռիչքաձև։ Քանակական և որակական փոփոխու– թյունների միջև տարբերությունը հարա– բերական է, այն, ինչը մի առումով ներ– կայանում է որպես քանակական փոփո– խություն, այլ առումով կարող է հանդես գալ որպես որակական փոփոխություն։ Այդ օրենքն ունի կարևոր մեթոդաբա– նական նշանակություն, այն պահան– ջում է ամեն մի օբյեկտ ուսումնասիրել թե՝ քանակական և թե՝ որակական կող– մերի միասնության տեսակետից, հակա– ռակ դեպքում այդ կողմերից որևէ մեկի գերագնահատումը հանգեցնում է դրա բա– ցարձակացմանը և օբյեկտների զարգաց–