Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ման իրական ընթացքի աղավաղմանը և քողարկմանը՝ սահուն էվոլյուցիոնիստա– կան, ռեֆորմիստական, արկածախնդրա– կան և այլ երանգի հոսանքների ու ուղ– ղությունների առաջացմանը։ Գրկ․ Էնգելս Ֆ․, Անտի–Դյուրինգ, Ե․, 1967։ Նույնի, Բնության դիալեկտիկա, Ե․, 1969։ Լենին Վ․ Ի․, ՓիլիսոՓայական տետրեր, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 29։ Մարքս– լենինյան փիլիսոփայության հիմունքները, 4 վերամշկ․ հրտ․, Ե․, 1979։ Մինասյան Ա․ Կ․, Քանակական փոփոխություններից որակական ՓոՓոխությունների անցնելու օրենքը, Ե․, 1964;

ՔԱՆԱՆ (Ьр^Кёпаап, հուն․ Xavaav), Պա– ղեստինի, Ասորիքի և Փյունիկիայի տա– րածքի հնագույն, մինչիսրայելական ան– վանումը։ «Ք․» անվան ստուգաբանությու– նը ճշգրտորեն պարզված չէ, ենթադրում են, որ նշանակում է ծիրանի և սկզբնա– պես վերաբերել է Փյունիկիային, որտեղ արդյունահանել են ծիրանագույն‘ներկ։ Ավելի ուշ անվանումը տարածվել է Ք–ի ամբողջ տարածքի վրա։ Բնակիչները հիմ– նականում սեմական քանանացիներն էին։ Ոչ սեմական ժողովուրդներից Ք–ում բնակ– վել են խուռիներ և խեթեր։ Ք–ի պատմու– թյունը հայտնի է մ․ թ․ ա․ մոտ VIII հա– զարամյակից։ Մ․ թ․ ա․ XVI –XV դդ․ Ք․ Եգիպտոսի քաղ․ և տնտ․ տիրապետության ոլորտում էր, մ․ թ․ ա․ XIV դ․ սկսվել է եգիպտ․ ազդեցության թուլացումը։ XIII դ․ Եգիպտոսը և Խեթական պետությունը Ք․ բաժանել են ազդեցության ոլորտների։ Մ․ թ․ ա․ XIII դարից իսրայելական ցե– ղերը սկսել են Ք–ի նվաճումը։ Հետագա– յում «Ք․> անվանումն օգտագործվել է Փյունիկիայի, իսկ «քանանացիներ»՝ եր– բեմն սյունիկների (Հս․ Աֆրիկայի փյու– նիկյան գաղթավայրերի բնակիչներ) վե– րաբերմամբ։ Գրկ․ Дьяконов И․ М․, Языки древ– ней Передней Азии, М․, 1967․

ՔԱՆԱՆԱԿԱՆ ԼԵ&ՈՒՆԵՐ, Միջերկրական ծովի և Միջագետքի միջն ընկած շրջանում մ․ թ․ ա․ Ill–II հազարամյակում բնակ– ված սեմիտների լեզուները։ Մի շարք գիտնականների կարծիքով Ք․ լ–ին են պատկանում հին արմ․ քանաներենը, ուգարիտերենը, ամորեերենը և սրանցից ծագած իվրիտերենը (հին հրեերեն), փյու– նիկերենն ու մոաբիտերենը (մովաբերե– նը)։ Արամեերենի հետ Ք․ լ․ կազմում են սեմական լեզուների հս–արմ․ ենթախում– բը։ Հին արմ․ քանաներենը (հին քանա– ներեն) ամբողջությունն է մ․ թ․ ա․ II հա– զարամյակի սկզբի և կեսերի այն բար– բառների, որ հայտնի են Թել–էլ–Ամառնա– յի (Եգիպտոս) աքքադ․ տեքստերի ան– հասկանալի բառերի, արտահայտություն– ների մեկնություններից (գլոսսաներից), եգիպտերենում քանանական փոխառու– թյուններից, սինայապաղեստինյան այբ– բենական գրով արված մակագրություննե– րից։ Ամորեերենը հայտնի է մ․ թ․ ա․ II հազարամյակի կեսի աքքադ․ հուշարձան– ներում եղած հատուկ անունների, մոաբի– տերենը՝ մ․ թ․ ա․ IX դ․ արձանագրություն– ների միջոցով (Մեռյալ ծովի հվ–արլ․ ափ)։ Ք․ լ–ից կենդանի է միայն իվրիաերենը։

ՔԱՆԱՆՅԱՆ Գևորգ Եղիայի (Իլյայի) (1836, Ղգլար –1897, Մոսկվա), հայ ման– Գ․ Ե․ Քանանյան կավարժ, պատմաբան, հասարակական գործիչ։ Ավարտել է Մտավրոպոլի գիմնա– զիան (1854), Մոսկվայի համալսարանի պատմալեզվագրական ֆակ–ը (1858)։ 1861-ին ստացել է մագիստրոսի աստի– ճան։ 1861–81-ին եղել է Լազարյան ճե– մարանի տեսուչ, 1881–97-ին՝ վերատե– սուչ (ռեկտոր)։ Դասավանդել է Մոսկվա– յի համալսարանում, Լազարյան ճեմա– րանում, ինչպես նաև Ցիմերմանի արա– կան գիմնազիայում։ Ք–ի գործունեության շրջանում ճեմարանը վերածվել է բարձրա– գույն դպրոցի։ Նրա նախաձեռնությամբ կառուցվել են մարմնամարզական դահ– լիճ, ննջարաններ՝ գիշերօթիկ սաների, ինչպես նաև առանձին մասնաշենք՝ մաս– նագիտական դասարանների ու գրադա– րանի համար։ Ք․ Գամ առ–Քաթիպա գրա– կան ընկերության հիմնադիրներից է (1854)։ Ք․ «Եղբայրական օգնություն Թուր– քիայի տառապյալ հայերին» (հ․ 1–2, 1897–98, ռուս․) ժող–ում և հայ պարբե– րականներում հոդվածներ է հրատարա– կել արևմտահայերի կյանքի, ինչպես նաև Լազարյան ճեմարանի պատմության վե– րաբերյալ։ Ք–ի կտակի համաձայն 1901-ին Նոր Զուղայում հիմնվել է Գևորգ Քանանյան երկսեռ դպրոցը, որը 1915–16 ուս․ տա– րում վերածվել է Օրիորդաց դպրոցի։ Երկ․ Семидесятилетие Лазаревского ин– ститута восточных языков (1815–1890), М․, 1891․ Ա․ Իգնէսարսն

ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆ, ավան ՀԱԱՀ Նաիրիի շրջանում, Հրազդան գետի աջ ափին։ Այգեպտղաբուծական սովետական տըն– տեսությունն զբաղվում է նաև կաթնա– անասնապահությամբ, կերային կուլտու– րաների մշակությամբ։ Ք–ում կա խաղո– ղի մթերման ու վերամշակման կետ։ Քանաքնռավան Ունի ցերեկային և երեկոյան միջնակարգ դպրոցներ, Եղվարդի երաժշտ․ յոթնամյա դպրոցի մասնաճյուղ, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կենցաղ– սպասարկման տաղավար, կինո, մսուր– մանկապարտեզ, ամբուլատորիա։ *

ՔԱՆԱՔԵՌԻ ԱԼՅՈՒՄԻՆԻ ԳՈՐԾԱՐԱՆ ՀԱԱՀ գունավոր մետալուրգիայի վարչու– թյան ձեռնարկություն։ Հիմնադրվել է 1940-ին։ Հայրենական մեծ պատերազմի սկզբին շինարարական աշխատանքները դադարեցվել են և վերսկսվել՝ 1944-ին։ Առաջին արտադրանքը թողարկվել է 1950-ին, երբ շահագործման է հանձնվել էլեկտրոլիզի արտադրամասի առաջին հա– մալիրը։ 1953-ին շարք է մտել նույն ար– տադրամասի երկրորդ համալիրը։ 1960-ին սկսել են գործել փայլաթիթեղի գլանման, 1971-ին՝ կոնդենսատորային* փայլաթի– թեղի, 1974-ին՝ մամլած պրոֆիլների ար– տադրամասերը։ 1984-ին փակվել է էլեկտ– րոլիզի արտադրամասը, և Ք․ ա․ գ․ դարձել է գունավոր մետաղների մշակման գործա– րան։ 1985-ին գործում էին էլեկտրաձուլ– ման, փայլաթիթեղի գլանման, կոնդենսա– տորային վւայլաթիթեղի, մամլած, պրոֆիլ– ների և լայն սպառման ապրանքների ար– տադրամասերը։ Արտադրում է ալյումինի, կոնդենսատորային, հատիկավոր փայ– լաթիթեղներ, մամլած պրոֆիլներ, լայն սպառման ապրանքներ։ Արտադրանքն օգ– տագործվում է էլեկտրոնային և ռադիո– տեխ․, պոլիգրաֆիական, սննդի, ծխախո– տի արդյունաբերության և շինարարու– թյան մեջ։

ՔԱՆԱՔԵՌԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ Հ․ Ա․ Տ և ր–Ա ստվածատրյանի անվան, Սևան–Հրազդան կասկադի՝ առաջին հերթին գործարկված հինգերորդ հիդրոհանգույցը։ Կառուցվել է Հրազդան Քանաքեռի հիդրոէլեկտրակայանի գլխային կառույցները գետի միջին հոսանքի՝ Արզնիի և Քանա– քեռի միջև ընկած հատվածում (1930–36)։ Արզնիի ստորգետնյա հէկից դուրս եկող՝ էներգետիկորեն օգտագործված ջրերը հո– սում են դեպի Ք․ հ–ի գլխային կաոուց– վածքները և, դիմհարվելով վերջինիս ջրթող պատվարի ավտոմատ գործող չորս սեգմենտային փակաղակներին, ուղըղ– վում են դեպը ջրընդունիչը, ապա հոսում մոտ 13 կմ երկարության և 70 մ3/վրկ թողունակության դերիվացիոն ջրտարով, այնուհետև առբերվում կայանի ճնշման հանգույցին և, 180 г/ բարձրությունից ան– կում կատարելով, աշխատեցնում կայանի մեքենայական սրահում տեղադրված 102 Մվւռ ընդհանուր հզորության 6 հիդրո– ագրեգատ։ Կայանի շենքից վերև, սարա– լանջին, գտնվում է 35/110 կվ լարման բարձրացնող ենթակայանը։ Դերիվացիոն ջրտարի վերջում կցակառուցված է 150