Վ․ Քաչա թերթի թղթակիցը Փարիզում։ 1953-ին տպագրվել է նրա առաջին վեպը՝ «Կիրա– կի օրվանից մնացած ծխուկներ»։ Հեղի– նակին մեծ հաջողություն է բերել «Ակն ընդ ական» (1955, հայ․ հրա․ 1956, Ոփվարոլ մրցանակ, 1957) վեպը։ Հրատա– րակվել են Ք–ի «Կարթ» (1957, հայ․ հրտ․ 1958), «Սեղմված բռունցքներ» (1958), «Արարչի ութերորդ օրը» (1960, հայ․ հրտ․ «Գրական թերթ», 1965, js|S ՀՕ–43), «Գի– շատիչների խնջույքը» (1960, հայ․ հրտ․ «Գրական թերթ», 1967, JNS 41, 49–52, 1968, № 1–2), «Գավազան» (1963, հայ, հրտ․ «Գարուն», 1970, Jsfe 7–8), «Կապիկ– ների նավը» (1966), «Հրեայի մահը» (1968), «Մի մարդ ընկավ փողոցում» (1975, հայ․ հրտ․ «Փողոցին մեջ ինկած է մարդ մը», «Աշխարհ», 1977), «Աղմուկ, որ щи- վում էր» (1979) և այլ վեպեր ու վիպակներ, որոնց մեծ մասին բնորոշ է բուրժ․ իրա– կանության արատների քննադատությունը, պատերազմի դատապարտումը։ Ք–ի ստեղ– ծագործության մեջ նկատելի է էկզիստեն– ցիալիզմի փիլ–յան որոշակի ազդեցությու– նը։ Ք–ի ստեղծագործության գլուխգոր– ծոցը «Մի դաշույն այս պարտեզի մեջ» (1981) վեպն է, էպիկական լայն շնչի ծա– վալուն մի ստեղծագործություն, որը ներ– կայացնում է Արևմտյան Հայաստանի իրա– կանությունը, պոլսահայության կյանքը՝ համիդյան արհավիրքներից մինչև Մեծ եւլեռնըՀ Ք․ գրական գործունեությանը զուգահեռ համագործակցում է ֆրանս, կինեմատոգրաֆիստների հետ, շարունա– կում է լրագրությունը։ 1962-ին «Խղճահա– րություն չկա կույրերի հանդեպ» և «Քաղց– կեղավորները» ռեպորտաժների համար ստացել է մամուլի Պելման մրցանակ։ Նրա «Ակն ընդ ական», «Արարչի ութերորդ օրը», «Գալիա», «Ուզածիդ չափ», «Հրեայի մահը», «Մի մարդ ընկավ փողոցում», «Գի– շատիչների խնջույքը», «Լողի ուսուցիչը» վեպերն ու վիպակները էկրանացվել են։ Ք–ի ստեղծագործությունները թարգման– վել են աշխարհի շատ լեզուներով։ Երկ․ Գիշատիչների խնջույքը, [ժող․], Ե․, 1976։ Амесон, «Литературная Армения», 1965, JsJo 9–10; Негр на статуе Линкольна, նույն տեղում, 1973, № 1–2; Игра на квит, նույն տեղում, 1977, № 10–11։ Ա․ Թոփչյան ՔԱՋ ՆԱ&ԱՐ, հայ ժող․ բանահյուսության ու գեղարվեստ․ գրկ–յան հերոսներից մեկը, որի կերպարն աչքի է ընկնում եր– գիծական մեծ ուժով։ Ներկայացնում է պատահականության, դիպվածի, հանգա– մանքների բերումով և միջավայրի հան– դուրժողականության հետևանքով հասա– րակական դիրքի, պաշտոնի, հարստու– թյան ու գահի տեր դարձած բախտախնդիր մարդուն։ Ք․ Ն–ի հոգեբանության մեջ դրսևորվում են ժամանակի սոցիալ–քաղ․ հարաբերությունները՝ արտաքնապես պարզունակ անդրադարձումներով, բայց խորքում՝ ընդհանրացված ու դիպուկ։ ժողովուրդը ծիծաղելով պատմում է թույլ, հիմար, ամբարտավան մարդու մասին, որը առաջնորդ է կարգվում խելոքների վրա՝ հենց խելոքների կամքով։ Ու թեև հեքիաթի վերջում գահազրկվում է, բայց ենթադրել է տալիս նորանոր Ք․ Ն–ների ծնունդը։ Նմանատիպ կերպարային ար– տահայտություններ կան նաև աշխարհի այլ ժողովուրդների բանահյուսություն– ներում։ Հայ գրկ–յան մեջ այս թեման հաճախ է շոշափվել։ XX դ․ Գ․ Մրվանձտյանը Քաջ Նազարի կերպարը դարձրեց իր «Դժիկոն» հեքիաթի կենտրոնը, հետագայում Հ․ Թու– մանյանը, Ա․ Իսահակյանը, Համաստեղը, Դ․ Դեմիրճյանը, Մ․ Զորյանը, Սիպիլը, Վեսպերը, Մ․ Սարգսյանը, ժ․ Ավետիս– յանը և ուրիշներ հեքիաթի սյուժեի հի– ման վրա գրեցին պատմվածք, կատակեր– գություն, հեքիաթ–վեպ, չափածո–հեքիաթ ևն։ Թեման ժամանակի ընթացքում ներ– առել է նոր գծեր, սյուժետային ճյուղա– վորումներ, երբեմն հեռանալով ժող․ հե– քիաթի հենքից, բայց չկտրվելով նրանից։ Ք․ Ն–ի կերպարի մշակումը հայ գրկ․ հարստացրել է համամարդկային հնչե– ղություն ունեցող ստեղծագործություննե– րով։ Հատկանշելի է Դ․ Գեմիրճյանի «Քաջ Նազար» կատակերգությունը, որը հայկ․ երգիծանքի կատարելություններից է, եր– կար տարիներ եղել է Գ․ Մունդուկյանի անվ․ թատրոնի խաղացանկում, կինո– նկարահանվել (1940), ռադիոբեմականաց– վել։ Մ, Մեչքոնյան ՔԱձԱձՆՈՒՆԻ (Տեր–Հովհաննիսյանց) Հովհաննես Մաթևոսի (1868–1938), դաշ– նակցական քաղ․ գործիչ։ Սովորել է Թիֆ– լիսի ռեալ, դպրոցում, 1893-ին ավարտել Պետերբուրգի քաղաքաց․ ինժեներների ինստ–ը։ Աշխատել է Բաքվում՝ որպես քա– ղաքաց․ ինժեներ–ճարտարապեա։ 1908-ին անցել է արտասահման, ապա հաստատ– վել Վասպուրականում։ 1914-ին վերա– դարձել է Անդրկովկաս և աշխատել Ազգ․ բյուրոյում, 1918-ի փետրվարից՝ Անդր– կովկասյան սեյմի անդամ։ 1918–19-ին եղել է Հայաստանի բուրժ․ հանրապետու– թյան վարչապետ, վարել հակասովետ․ քաղաքականություն։ 1921-ին, դաշնակ– ցական փետրվարյան խռովության ջախ– ջախումից հետո, հաստատվել է Ռումի– նիայում (Բուխարեստում)։ 1924-ին վե– րադարձել է Երևան և հանդես եկել «Դաշ– նակցությունն այլևս անելիք չունի» (1924) գրքով, որտեղ, քննադատաբար գնահա– տելով դաշնակցության գործունեությու– նը, հիմնավորել է այդ կուսակցության վերացման անհրաժեշտությունը։
ՔԱՋԱՀԱՎ (Plegadis falcinellus), քաջա– հավերի ընտանիքի թռչուն։ Մարմնի եր– կարությունը մինչև 60 աէ է, կենդանի զանգվածը՝ 560–780 գ։ Ոտքերը, վիզը և կտուցը երկար են։ Փետրավորումը մուգ կարմրաշագանակագույն է, մետաղական փայլով։ Տարածված է Հվ․ Եվրոպայում, Աֆրիկայում, Հվ․ և Հվ–Արլ․ Ասիայում, Ավստրալիայում, Ամերիկայում, ՍՍՀՄ եվրոպական մասի հվ–ում, Ղազախստա– նում, Միջին Ասիայում, ՀՍՍՀ–ում նախ– Քաջահավ կինում բնադրում էր Սևանա լճի ճահճուտ– ներում, ներկայումս փոքր քանակով հան– դիպում է Արարատյան դաշտավայրում։ Բնադրում է եղեգնուտներում կամ ծառե– րի վրա, հաճախ տառեղների և ձկնկուլ– ների հետ համատեղ։ էգը դնում ԷՅ–5 երկ– նագույն ձու։ Ցերեկային թռչուն է։ Սըն– վում է հիմնականում մանր անողնաշա– րավորներով, որոնց որսում է ծանծաղուտ– ներում և ճահիճներում։ ՍՍՀՄ–ում չվող է։ Գրանցված է ՀՍՍՀ Կարմիր գրքում։ Մ․ ԱդաԱրսն
ՔԱՋԱՐԱՆ (մինչև 1951-ը՝ Քաջարանց), շրջանային ենթակայության քաղաք (1958-ից) ՀՍՍՀ Ղափանի շրջանում։ 1947–58-ը եղել է քտա։ Գտնվում է Ողջի գետի ափին, Ղափանից 32 կւէ հվ–արմ․։ Շրջապատված է Զանգեզուրի և Մեղրու լեռնաշղթաների ճյուղավորություններով։ Արմ–ում Քաջարան (3403 մ) և Կապուտ– ջուղ (3904 it) լեռնագագաթներն են։ Կլի– ման խիստ ցամաքային է։ Ք–ի տարած– քում Ողջիի մեջ է թափվում Ծաղկարի վտակը, կան հանքային ջրերի ելքեր։ Տեսարան Բաշարանից Անհիշելի ժամանակներից Ք–ի բնակա– վայր լինելու մասին են վկայում Գանձա– սար բաց հանքում պահպանված հեթա– նոսական մատուռը, քաղաքի տարած– քում հայտնաբերված հանքախորշերը, ձուլարանների հետքերը, հանքանյութի թափվածքները։ Դրանք վկայում են, որ Ք–ի տարածքում երկաթ ու պղինձ են ձու– լել դեռևս բրոնզի դարում։ Տնտեսության հիմնական ճյուղը գու– նավոր մետալուրգիան է, արդյունաբերու– թյան առաջնեկը՝ Զանգեզուրի պղնձամո– լիբդենային կոմբինատը (տես Պղնձաէ1ո– ւիբդենային կոէ1բինաա Զ ա ն գ և զ ու– ր ի)։ Ք–ում գործում են 5 միջնակարգ, 1 ութամյա դպրոց, պրոֆտեխ․ ուսումնարան, մշակույթի պալատ, կապի բաժանմունք, 5 գրադարան, քաղաքային հիվանդանոց (125 մահճակալով), 1 պոլիկլինիկա, տպա– րան։ Կա մարզադաշտ, հեռուստավերա– հաղորդիչ։ Կառուցվել են Հայրենական