Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ռ․ Նակյանը։ Եվ, սակայն, ինչպես ստեղ– ծագործական ինքնատիպությամբ, այն– պես էլ կյանքում ու արվեստում քաղաքա– ցիական ու հայրենասիրական առողջ դիր– քավորմամբ առանձնանում է Խ․ Տեր–Հա– րությանը՝․ Պատկերազարդումը տես 336-րդ էշից հետո՝ ներդիրում, աղ․ XII։ Գրկ․ Ա զ ա բ յ ա ն Լ․, Վաղ միջնադարյան հայկական քանդակը, Ե․, 1975։ Մ ն ա ց ա– կ ա ն յ ա ն Ս․, Հայկական աշխարհիկ պատ– կերաքանդակը IX–XIV դարերում, Ե․, 1976։ Кепинов Г․, Технология скульптуры, М․, 1936; Либман М․ Я․, О скульптуре, М․, 1962; Всеобщая история искусств, т․ 1–6, М․, 1956–66; М о лева Н․, Скуль– птура․ Очерки зарубежной скульптуры, М․, 1975; Basin G․, The History of World Sculpture, L․, 1970․ Վ․ Հարությունյան

ՔԱՆԴԱԿԱԶԱՐԴՈՒՄ, դեկորատիվ ար– վեստի հնագույն և բոլոր երկրներում առավել տարածված տեսակներից, տա– շելու, կոփելու, կռելու, տրամաքանդա– կազարդելու, վերադրելու, փորագրու– թյան, դրվագման, ծեփման (տես Ծեփում) և այլ տեխնիկաներով փայտից, քարից, ոսկրից, կավից, թրծակավից, մետաղնե– րից և այլ նյութերից զարդաքանդակներ ստեղծելու արվեստը։ Ք․ քանդակագործու– թյան ուրույն բնագավառներից է։ Կիրառ– վում է կենցաղային առարկաները զար– դարելու, կառույցները, կոթողները, տա– պանաքարերը, խաչքարերը, մատյաննե– րի կազմերը, գրակալները են հարդարե– լու համար։ Լինում է հարթաքանդակ, խո– րաքանդակ, բարձրաքանդակ կամ դրանց համադրությամբ։ Երբեմն Ք․ է համարվում փոքրաչափ բոլորաքանդակը (արձանիկ)։ Քանդակազարդման ինքնուրույն ասպա– րեզ է գլիպտիկան։ Քանդակազարդմամբ ստեղծվում են նաև խեցեղեն առարկաներ (տես խեցեգործություն), զարդեր (տես Ոսկերչություն)։ Քանդակազարդ կերտ– վածքները երբեմն ներկում, լաքում, հըղ– կում, ոսկեզօծում են։ Քանդակազարդե– լիս կիրառում են և՝ փափուկ, և՝ կարծր նյութեր ու ըստ այդմ՝ համապատասխան եղանակով գեղարվեստական մշակման համար անհրաժեշտ գործիքներ (մուրճ, բրիչ, զանազան դուրեր, շաղափ, ծեփակ, մեխանիկական, Էլեկտրական գործիքներ ևն)։ Քանդակազարդման մասին տես նաև Կահույք, Ստեղծագործություն ժողովըբ– դական, Խաչքար, Զարդարվեստ հոդված– ները։ Պատկերազարդումը տես 337-րդ Էջից առաջ՝ ներդիրում, աղ․ XIII։

ՔԱՆԻՆԳԵՄ (Cunningham) Ուոլտեր (ծն․ 1932), ԱՄՆ–ի տիեզերագնաց–օդաչու, գի– տությունների դոկտոր։ Մասնագիտու– թյամբ ֆիզիկոս Է։ ԱՄՆ–ի տիեզերագնաց– ների խմբում է 1963-ից։ 1968-ի հոկտ․ 11–22-ին, Ու․ Շիրայի և Դ․ Էյզելի հետ, որպես անձնակազմի անդամ, թռիչք է կա– տարել «Ապոլլոն–7» տիեզերանավով, որը Երկրի շուրջը կատարել է 163 պտույտ։ Թռիչքի ընթացքում իրականացվել է «Ապոլլոն» տիեզերանավի հիմնական բլոկի առաջին թռիչքային փորձարկումը։

ՔԱՆՈՆ, ժող․ լարավոր–կսմիթային նվա– գարան Հայաստանում։ Ունի սեղանաձև (երկու ուղիղ անկյուններով) իրան, փայտ– յա ծածկով, իսկ ուղղանկյուն մասում՝ կենդանական թաղանթով երեսապատված։ 24 եռակի աղելարերը լարվում են մաժոր դիատոնիկ շարքով «ռե» տոնայնությամբ և շարժական հատուկ բռնակների միջո– ցով (ամեն լարախմբի համար երկու առան– ձին բռնակ), բանալիի օգնությամբ կա– րող են կես տոն բարձրացվել կամ կի– սատոն իջեցվել։ Առանձին լարախմբերի վերալարումը ըստ անհրաժեշտության կա– տարվում է նաև նվագի ժամանակ (ձախ ձեռքով)։ Ք․ նվագում են ձախ ոտքին դրբ– ված դիրքում, երկու ձեռքերի մեծ, միջին և ցուցամատերով, միաձայն և բազմա– ձայն (գերազանցապես՝ երկձայն)։ Ցու– ցամատերին հագցնում են կնտնտոցներ, որոնք հատուկ մատնոցների միջոցով սեղմված են մատին։ Ք․ և՝ մենակատար, և՝ անսամբլային նվագարան է, կան նաև Ք–ների երկյակ, եռյակ և քառյակ ան– սամբլներ։ Կատարումը առանձնանում է հարուստ և^բազմազան տեխ․ եղանակնե– րով (դրանց թվում՝ գլիսանդո)։ Տարած– ված է նաև արաբ, երկրներում, որտեղ այն կոչվում է ք ա ն ու ն։ Ռ․ Աթայան

ՔԱՆՔԱՆ ՅԱՆ Աղասի Գարեգինի (ծն․ 17․9․1904, Վան), հայ սովետական քիմի– կոս, ՀԱԱՀ գիտ․ վաստ․ գործիչ (1970), քիմ․ գիտ․ թեկնածու (1939), դոցենտ (1941)։ Ավարտել է Երևանի համալսարա– նի քիմ․ ֆակուլտետը (1928), աշխատել տեղում մինչև 1985-ը ։ Գիտական աշխա– տանքները հիմնականում վերաբերում են ներմետաղական միացությունների ստաց– մանն ու հետազոտմանը։ Ուսումնասիրել է ՀԱԱՀ բնական սորբենտները և կիրա– ռել դրանք որպես նրբաշերտ քրոմատա– գրաֆիական կրողներ՝ անօրգ․ իոննե– րը բաժանելու և որոշելու համար։ Մշա– կել է նստեցուցիչ–կոմպլեքսանտի բարե– նպաստ կոնցենտրացիայի որոշման քրռ– մատագրաֆիական եղանակ։ Պարգևա– տրվել է Աշխատանքային կարմիր դրո– շի շքանշանով։ Երկ․ Անալիտիկ քիմիայի հարցեր և վար– ժություններ, Ե․, 1974։ Որակական քիմիա– կան անալիզի գործնական աշխատանքներ, Ե․, 1977։ Որակական քիմիական անալիզի տեսական հիմունքները, Ե․, 1979, 2 վերամշկ․, լրց․ հրտ․։ Վերլուծական քիմիայի ծրագրա– վորված խնդիրների ժողովածու, Ե․, 1984 (հե– ղինակակից Լ․ Մուշեդյան)։ Քիմիական անա– լիզի հիմունքները, Ե․, 1985 (հեղինակակից Մ․ Ղուկասյան)։

ՔԱՇԱԹԱՂ, լեռ ՀԱՄՀ–ում, Սևանի, Արե– գունիի և Միափորի լեռնաշղթաների հան– գույցում։ Բարձրությունը 2901 t/է։ Կազմ– ված է ավազաքարերից, մերգելներից, տու– ֆաբրեկչիաներից։ Ունի 2 գագաթ։ Լան– ջերը զառիկող, լերկ, քարափակերպ ու խիստ մասնատված են, կան քարացրոն– ներ։ Հս․ լանջից սկիզբ է առնում Գետիկը։

ՔԱՇԱԹԱՂ, Քաշաթաղք, գավառ Մեծ Հայքի Սյունիք նահանգում։ Առաջացել է XIII դ․, Սղահեճք գավառի մասնատման հետևանքով։ Վերջինիս հվ․ հատվածը կենտրոնի՝ Քաշեթաղուց բերդի անունով կոչվել է Ք․։ Գավառը հիմնականում ընդ– գրկել է Հակարի (Հագարու) գեաի աջա– կողմյան վտակ Քաշաթաղի ավազանը, որը համապատասխանում է ներկայիս Հայկ․ ՍՍՀ Գորիսի շրջանի հս․, Ադրբ․ ՍՍՀ Լաչինի շրջանի հվ․ և կենար, մասե– րին։ XVII–XVIII դդ․ հայտնի էր Ք–ի մելիքությունը։ Տաթևի թեմի պաղի ցու– ցակում հիշատակված են Ք–ի 18 բնակա– վայր։ Ա․ Ղարագյոզյան

ՔԱՇԱՒ*, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մոտկան գավառում։ 1909-ին ուներ 30 տուն հայ բնակիչ։ Զբաղ– վում էին հիմնականում երկրագործու– թյամբ և անասնապահությամբ։ Բնակիչ– ները բռնությամբ տեղահանվել են 1915- ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։

ՔԱՇՄԻՐ, նահանգ Հնդկաստանում, տես ՋաՎՎու և Քաշմիր։

ՔԱՇՄԻՐԻ ԼԵԶՈՒ, տես Հնդկական Լեզու– ներ։

ՔԱՇՄԻՐՑԻՆԵՐ, ժողովուրդ, Հնդկաստա– նի Զամմու և Քաշմիր նահանգների հիմ– նական բնակչությունը։ Թիվը՝ 3,2 մլն (1983)։ Խոսում են Քաշմիրի Լեզվով, քա– ղաքներում ուժեղ է ուրդու, հնդու, փենջա– բի լեզուների ազդեցությունը։ Ավելի քան 90%–ը դավանում է մահմեդականություն, մնացածը՝ հնդուիզմ։

ՔԱՇՈՒՆԻՔ, Մյուս Բաղք, Բ ա ր– կ ու շ ա տ, գավառ Մեծ Հայքի Մյունիք նահանգում։ Որպես վարչ․ միավոր, առա– ջացել է VIII դ․ վերջին՝ Բաղք գավառի մասնատման հետևանքով։ Գրավել է Քա– շունի գետի ավազանը և Բարկուշատ (Բար– գուշատ) գետի աջափնյակը (ստորին հո– սանքի շրջանում)։ Սահմանակից է եղել Սյունիքի Ծղուկք, Հաբանդ, Բաղք, Կով– սական և Արցախի Մյուս Հաբանդ գավառ– ներին։ Ք–ի տարածքում էին Վանանդ, Անդովկաբերդ, Բարկուշատ, Պահու բերդե– րը և Երիցու, Կատարի, Բակուրի վան– քերը։ XI դարից Ք․ կոչվել է Բարկուշատ (համանուն կենտրոնի անունով)։tX դ․ Տաթևի վանքին հարկատու գյուղերի հին ցուցակում վկայված են Ք–ի հետևյալ բնա– կավայրերը․ Ագատի, Աթխույք, Աժդակ, Ակն, Աղահորդ, Անատաձոր, Անդոկաբերդ, Ավերք, Արտեն, Արթիկ, Բակուրի վանք, Բարկուշատ, Դաստակերտ, Եվեղի, Երեց, Երվանդակերտ, Թով, Թով Մյուս, Իցան, Լերմենիչե, Խախտք, Խիրք, Խողվանի, Խոտի, Ծղու, Կոճարու, Կոմեն, Կորակիթ, Հատստուք, Հացնյան, ճակկուք, Մաղձ– նատուք, Մաճ, Մատախոնի, Մերթակերտ, Մոգք, Նաղջավանիկ, Նակորզան, Շոռ– նոխո, Պահու բերդ, Ջոթք, Սնծնյակ, Վա– ժոնիկ, Վանանդ, Տախն, Տաճկաձոր, Տան– ձավայր, Տատա, Տեխք, Տողոր, Տրեա, Տուտուստուք։ Գրկ․ Ստեվւաննոս Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թ․ք 1910։ Ա, Ղարագյոզյան ՔԱՈՄ (հուն․ %ao£–աշխարհի սկզբնական անձև վիճակը, անսահման տարածու– թյուն, փոխաբեր․՝ խավար անդունդ), հին հուն, դիցաբանության մեջ՝ նախասկըզբ– նական անսահման զանգված, որից իբր առաջացել է գոյություն ունեցող ամեն ինչը։ Փոխաբերական իմաստով՝ անկար– գություն, խառնաշփոթ։ ՔԱ9Ա (Խաչատրյան) Վահե (Vahe Katcha, ծն․ 1․4․1928, Դամասկոս, Սիրիա), հայազ– գի ֆրանս․ գրող։ Սկզբնական կրթու– թյունն ստացել է Բեյրութում։ 1945-ին մեկ– նել է Փարիզ, երեք տարի հետևել կինո– ռեժիսուրայի դասընթացներին։ Եղել է «Սուար դը Բեյրութ» («Soir de Beyrouth»)