Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լի բարձրաքանդակներով ու հարթաքան– դակներով շքեղորեն զարդարել են հայկ․ ճարտ․ հուշարձանները, հազարավոր խաչքարեր։ Քարգործ են անվանվել, ան– գամ, ականավոր ճարտարապետները։ Քարգործները կառուցել են ոչ միայն քա– ղաքներ, ամրոցներ, նշանավոր քաղաքա– ցիական շենքեր, տաճարներ, կարավա– նատներ ու կամուրշներ, կանգնեցրել հուշարձան–կոթողներ, այլև պատրաստել են ջրաղացի ու ձիթհանի քարեր, աղորիք– երկանքներ, սանդեր, տաշտ ու անոթ– ներ և այլ իրեր, առարկաներ։ Ք․ հայ ժո– ղովրդի ավանդական ու սիրված ար– հեստն է և հաճախ է վերափոխվել իսկա– կան արվեստի և այսօր էլ պահպանում է իր ավանդական ուժն ու զորությունը։ Այդ են նշանավորում մեր քաղաքների, ավանների, առողջարանների քարակերտ հոյակապ ճարտարապետությունը U ամե– նուրեք կանգնեցված հուշարձան–կոթող– ները։ Ր․ Առաքեչյան ՔԱՐԵ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ, քարե շար– վածքից շենքերի և կառույցների (հիմքեր, պատեր, սյուներ, ջրապատնեշներ, կա– մարներ, թաղեր) կրող և պատող կոնս– տրուկցիաներ։ Ք․ կ–ի համար օգտագոր– ծում են արհեստական և բնական քարեր (տես Քարային շինանյութեր), աղյուս, խեցենյութեր և բետոնե քարեր ու բլոկ– ներ (հոծ և սնամեջ), ծանր ու թեթե ապար– ներ (կրաքար, ավազաքար, տուֆ, խե– ցեքար են), սովորական (ծանր), սիլի– կատային և թեթե բետոնե խոշոր բլոկներ, ինչպես նաև շինարարական շաղախներ։ Ք․ կ․ երկարակյաց են, հրակայուն, հիմ– նականում պատրաստվում են տեղական հումքից, որով և պայմանավորված է ժա– մանակակից շինարարության մեջ դրանց լայն տարածումը։ Թերություններն են․ համեմատաբար մեծ զանգվածը, բարձր ջերմահաղորդականությունը․ հատաշար շարվածքը պահանջում է ձեռքի զգալի աշխատանք։ Ք․ կ–Ji (հիմքեր, պատեր) արժեքը կազմում է շենքի արժեքի 15– 30% –ը։ Ք․ կ․ շինարարական հնագույն կոնս– տրուկցիաներից են։ Շատ երկրներում պահպանվել են քարի ճարտարապետու– թյան նշանավոր կոթողներ։ Նեոլիթի դա– րաշրջանում Հայկական բարձրավանդա– կի բնակիչները կառուցել են թաքստոց– ներ և կացարաններ (հետքեր են պահ– պանվել Թալինի շրջանի Բառոժի բնակա– տեղիում)։ Նեոլիթի վերջում Տերտերի ձոր բնակատեղիում կառուցվել են քարե կամ հում աղյուսե պատերով, ուղղանկյուն ու կլոր սենյակներով կացարաններ։ էնեո– լիթի և բրոնզի դարաշրջանում Հայկական բարձրավանդակում կառուցվել են մեծ քանակությամբ ամրոցներ ու դրանց կից բնակավայրեր։ Ամրոցների պարիսպների 3–6 մ հաստությամբ կրկնակի պատերի շարքերի միջե, առանց շաղախի, լցնում էին մանր քարեր, խիճ։ Լճաշենի շենքերի պատերը կառուցված էին անմշակ քարե– րից, առանց շաղախի, ունեին 1,5 it հաս– տություն։ Շենգավիթի կացարանների 1 մ հաստությամբ պատերը շարված էին՝ ստո– րին մասում առանց շաղախի դրված ան– մշակ գետաքարերից, վերեի մասում՝ 40X X30X10 սմ չափի հում աղյուսներից։ Պատերը երկու կողմից ծեփված էին կա– վով։ Մեծ թռիչք ունեցող կացարանները, դամբարանները, գետնուղիները ծածկ– ված էին քարե սալերով։ Կամոյում, Գա– վառագետի վրա, պահպանվել է մ․ թ․ ա․ II հազարամյակում կառուցված 3,5–4,0Х X 1,1x0,4–0,55 մ չափսի քարերից կա– ռուցված կամուրջ։ Բրոնզի դարաշրջա– նում, էջմիածնի շրջանի Աղավնատուն ու Արագած գյուղերում և Անի քաղաքից ոչ հեռու կառուցվել են կիկլոպյան աշտա– րակներ (8–21 մ տրամագծով)։ Ուրարտ․ ժամանակաշրջանում կառուցվել են բազ– մաթիվ բերդեր, բնակատեղիներ, քաղաք– ներ, տաճարներ, ջրանցքներ։ Պարիսպ– ների ու պատերի հիմնախարիսխները հիմնականում կառուցվում էին կոպիտ մշակված մեծ քարերից, իսկ վերին մասե– րը՝ հում աղյուսներից։ Սրբատաշ քարե– րից կառուցել են տաճարներ կամ նրանց մասերը, բերդերի, շենքերի քիվերը, աշ– տարակները։ Հայտնի է եղել կամարի թաղի կառուցվածքը։ Կառուցվել են կա– մարներով, թաղերով, գմբեթներով, գըմ– բեթարդներով ծածկված քարե շենքեր։ Արմավիրի և Երվանդաշատի կառույցնե– րում (մ․ թ․ ա․ III դ․) քարերն իրար են միացվել փայտե ներդիրներով, որոնք տեղադրվել են քարերի մեջ փորված ծի– ծեռնակի պոչի ձե ունեցող խոռոչներում։ X–XIV դդ․ Հայաստանում Ք․ կ․ կատարե– լագործվում են, կառուցվում են նոր հո– րինվածքի հատվող կամարներով ծածկ– ված քարե շենքեր, գավիթներ, սեղանա– տներ, բազմաթիվ կամուրջներ։ ժամանակակից շինարարության մեջ Ք․ կ․ լայնորեն տարածված շինարարա– կան կոնստրուկցիաներից են։ Քարե շեն– քերի գլխավոր տարրերը՝ արտաքին ու ներքին պատերը և ծածկերը (ապահո– վում են շենքի կայունությունը), կապված են իրար հետ և կազմում են մի համա– կարգ։ Շարվածքի ամրությունը բարձրաց– նելու համար Բ․ կ․ ուժեղացվում են պող– պատե ամրանով, ամրանավորում երկաթ– բետոնով և գոտիներով (շարվածքի շրջա– փակում երկաթբետոնե կամ մետաղական գոտիով)։ Գրկ․ Поляков С․ В․, Փ а л е в и ч Б․ Н․, Проектирование каменных и крупно– панельных конструкций, М․, 1966; Фа ле- в и ч Б․ Н․, Штритер К․ Ф․» Проекти– рование каменных и крупнопанельных кон– струкций, М․, 1983․ Հ, Սարգսյան

ՔԱՐԸՆԿՈՑ, Քարընկոս, Քարըն– կեց, Գառընկոց, գյուղ Արեմըտ– յան Հայաստանում, էրզրումի վիլայեթի համանուն գավառի Թորթում գավառա– կում, Թորթում լճից հվ․, Օլթիի ձախա– կողմյան վտակ Թորթումի ակունքի մոտ։ 1909-ին ուներ մոտ 350 հայ բնակիչ (60 տուն)։ Զբաղվում էին հացահատիկի մշա– կությամբ, այգեգործությամբ, անասնա– պահությամբ, մասամբ՝ արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից վարժարանով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ Թ․ Հակոբյան

ՔԱՐԹԵՐ (Carter) Հերբերտ Դայսոն (ծն․ 1910), կանադացի գրող, հասարակական գործիչ։ Գրում է անգլ․։ 1956-ից ՍՍՀՄ–ի կյանքը լուսաբանող «Նորդըրն նեյբըրս» («Northern Neighbors») առաջադեմ ամ– սագրի խմբագիրն է։ «Ռուսական գաղտնի զենքը» (1942) գիրքը սովետական գիտու– թյան ապագայի մասին է։ 1950-ին հրա– տարակել է «Ապագան մերն է» հակա– ֆաշիստ․ վեպը։ «Անհայր որդիները» (1955) վեպում, առաջին անգամ կանադա– կան գրականության մեջ, պատկերված է բանվորական կոլեկտիվը։ ՍՍՀՄ–ի մա– սին է պատմում նաև «Մենք տեսանք սո– ցիալիզմը» (1951–52, Շառլոտ Քարթերի հեղինակակցությամբ), «Մեծ կեղծիք» (1958, գրված ի պատասխան՝ ՍՍՀՍ–ի դեմ զրպարտչական կամպանիայի) և «Աշ– խարհի հույսը» (1959) գրքերում։ Հեղի– նակ է «Գիտություն և հեղափոխություն» (1966), «Բանվորական իշխանություն» (1970) և այլ գրքերի։

ՔԱՐԹԵՐ (Carter) Զեյմս (Ջիմմի) էռլ (ծն․ 1924), ԱՄՆ–ի 39-րդ պրեզիդենտը (1977– 1981), դեմոկրատական կուսակցությու– նից։ 1946-ին ավարտել է ռազմածովային ակադեմիան, մինչե 1953-ը ծառայել ՌԾՈւ–ում։ 1971–75-ին՝ Զորջիա նահանգի նահանգապետ։ Ք–ի կառավարությունը ձեռնարկեց մի շարք քայլեր, որոնք ուղղը– ված էին լիցքաթափման դեմ, սրում էին միջազգային լարվածությունն ու սովետա– ամերիկյան հարաբերությունները։

ՔԱՐԹԼԻ, Արլ․ Վրաստանի պատմ․ մարզ։ Անտիկ և բյուզ․ աղբյուրներում հիշատակ– վում է Իբերիա անվամբ։ Ք–ի գերիշխանու– թյան ներքո մ․ թ․ ա․ IV–III դդ․ ձևավոր– վել է արեելա–վրաց․ պետություն՝ Մցխեթ կենտրոնով։ Մ․ թ․ IV դ․ Ք–ում սկսել են ձևավորվել ֆեոդալ, հարաբերություննե– րը, որին նպաստել է քրիստոնեության ընդունումը (մոտ 337-ին)։ X դ․ վերջից Ք․ դարձել է միասնական վրաց․ պետու– թյան միջուկը, որի տրոհումից հետո, XV դ․ 2-րդ կեսին առանձնացել է ինքնու– րույն Քարթւիի թագավորությունը։

ՔԱՐԹԼԻԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ֆեոդ․ պետություն Արլ․ Վրաստանում․ առաջա– ցել է XV դ․ 2-րդ կեսին։ Մայրաքաղաքն էր Թիֆլիսը։ Գոյատևել է մինչև 1762-ը, երբ Հերակլ II թագավորի օրոք Քարթչին միա– վորվել է Կախեթի հետ մեկ, միասնական՝ Քարթչի–Կախեթի թագավորության մեջ։ Ք․ թ–յան տնտեսությունը հիմնված էր բնա– տնտեսության վրա։ Երկիրը բաժանված էր առանձին կիսանկախ միավորների՝ սաթավադոների։ XVII դ․ վերջին–XVIII դ․ սկզբին Ք․ թ–ում տեղի է ունեցել տնտեսու– թյան և մշակույթի վերելք։ XVI –XVIII դդ․ Ք․ թ․ պայքար է մղել թուրք–իրան․ զավ– թիչների դեմ։ Վրաց․ քաղ․ գործիչները (Լուարսաբ I, Սիմոն, Գեորգի Սաակաձե, Ռոստոմ, Վախթանգ VI, Հերակլ II և ուր․) պայքարել են երկրի անկախության պահ– պանման համար։ 1723-ին Ք․ թ․ նվաճել են թուրքերը, 1735-ին՝ պարսիկները։ 1744-ին Ք․ թ․ ազատագրվել է օտարի լծից։ 1801-ին Ք․ թ․ Քարթլի–Կախեթի թագավորության կազմում միացել է Ռու– ․սսատանին։

ՔԱՐԹԼԻԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, գտնվում է Մեծ Կովկասի հվ․ լանջին, Վրաց․ ՍԱՀ–ում, Արագվի և Իորի գետերի միջև։ Երկարու– թյունը ավելի քան 100 կմ է, բարձրությու–