Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կայան։ Ք–ից մոա 3 կմ արլ․ փոքր խաչաձև գմբեթավոր Ս․ Գևորգ եկեղեցու (VII դ․) ավերակներն են։ Պահպանվել են հուշար– ձանի հս․ հատվածը և բեմի խորանի մի մասը։ Կառուցված է սրբատաշ տուֆից, շարքերի հորիզոնական կարաններն ունեն եզրակոսներ։ Պատերին կան շինարար վարպետների նշաններ։ Եռախորան է, ար– տաքուստ ուղղանկյուն խաչաթևերով։ Միակ մուտքը արմ–ից է՝ բացվածքի երկու կողմում զույգ կիսասյուներով շքամուտք։ Գմբեթատակ քառակուսուց անցումը դե– պի թմբուկն իրականացված է տրոմպնե– րի միջոցով։ Լայն լուսամուտներն ունեն վաղ միջնադարի հայ ճարտ–յանը բնորոշ տրամատով և զարդաքանդակներով երե– սակալներ։ Գյուղի տարածքում պահպան– վել են նաև քարայրեր, կիկլոպյան ամ– րոցի (մ․ թ․ ա․ II – I հազարամյակ) մնա– ցորդներ, գյուղատեղի (Աղզիբիր, V– XV դդ․)» գերեզմանոց։ Գրկ․ Դրիգորյան Վ․, Հայաստանի վաղ միջնադարյան կենտրոնագմբեթ Փոքր հուշարձանները, Ե․, 1982։ Յու․ Հովակիմյան, Մ․ Հասրաթ յան

ՔԱՐԱՇԵՆ, գյուղ ՀՍՍՀ Գորիսի շրջանում։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնա– պահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, բանջա– րաբուծությամբ, ծխախոտագործությամբ, ճակնդեղագործությամբ։ Ունի ութամյա Քարաշեն դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կա– պի բաժանմունք, ավտոմատ հեռախոսա– կայան, կենցաղսպասարկման տաղավար, կինո, մսուր–մանկապարտեզ, բուժկայան։ Գյուղում պահպանվել են եկեղեցի (XVI– XVII դդ․), գերեզմանոցներ (XIII –XV դդ․)։ 1920-ին Ք–ում կազմակերպվել է կոմու– նիստական կուսակցության առաջին բջի– ջը։

ՔԱՐԱՌՎՈՒՅՏ (Coronilla), բակլազգինե– րի ընտանիքի միամյա ու բազմամյա խո– տաբույսերի ու փոքրիկ թփերի ցեղ։ Տե– րևները՝ կենտ փետրաձև, ծաղիկները՝ հո– վանոցանման ծաղկաբույլերում։ Հայտնի է մոտ 25 տեսակ (ՍՍՀՄ–ում՝ 10)։ Մեծ մասն աճում է մարգագետիններում և ան– տառի բացատներում։ ՍՍՀՍ եվրոպական մասում և Կովկասում, ինչպես նաև ՀՍՍՀ–ում, առավել տարածված է և ր փ– ն և ր ա ն գ Ք․ (C․ varia)4 սպիտակ– վարդագույն ծաղիկներով։ Թունավոր է, թարմ ձևով անասունները չեն ուտում, խոտը Ք–ի խառնուրդով անվնաս է բոլոր անասունների համար, բացի ձիերից։ Մեղ– րատու բույս է։ ժող․ բժշկության մեջ օգ– տագործվում է որպես միզամուղ և սրտա– յին դեղամիջոց։ ՍԳ Հակոբյան

ՔԱՐԱՎԱՆՑ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, Վանի վիլայեթի համանուն սան– ջակի Հայոց ձոր գավառում։tX VIII– XIX դդ․ ուներ 10–15 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակու– թյամբ, այգեգործությամբ, անասնապա– հությամբ։ Շրջակայքում կային ջերմուկ– ներ և կերակրի աղի հանքավայրեր, պահ– պանվել էին հնագույն բերդի ավերակ– ներ։ Գյուղն ամայացել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Թուրք, կոտորածից փրկվածներն ապաստանել են Արլ․ Հա– յաստանում։

ՔԱՐԱՎԱՆՔ, գյուղ Կարսի մարզի Կաղզ– վանի օկրուգում, Կաղզվան գյուղաքա– ղաքից հվ–արմ․, Արաքս գետի ձախ ափին։ XX դ․ սկզբին ուներ 30 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակու– թյամբ, այգեգործությամբ, մասամբ՝ անասնապահությամբ։ Գյուղում կար եր– կու եկեղեցի, որոնցից մեկն էր գործում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ բնակիչները գաղթել են Երե– վանի նահանգ։

ՔԱՐԱՎԵՐԱ4, Ք ար ավեր, Քարավ– ր ա կ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի համանուն գավառի Բաբերդ գավառակում, Բաբերդ քաղաքից մոտ 8 կմ հեռու, ճորոխ գետի աջ ափին։ XIX դ․ վերջին ուներ 52 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անաս– նապահությամբ, մասամբ՝ արհեստնե– րով։ Գյուղում կար եկեղեցի։ 1895-ի հայկ․ կոտորածների ժամանակ Ք–ի կենդանի մնացած բնակիչները բռնությամբ հավա– տափոխվել են։ Գյուղից հվ․ պահպանվել էին Ս․ Նշան (Ուրբաթու Ս․ Նշան) վանքի փլատակները։

ՔԱՐԱՐԿՂԵՐ, քարարկղային դամբարաններ, քարե սալերով շարված դամբարանային ուղղանկյունա– ձև կառույցներ։ Տարածված են եղել հիմ– նականում բրոնզի դարում։ Օգտագործ– վել են անհատական և խմբական թաղում– ների համար։ Երբեմն Ք–ի վրա բարձրաց– վել են դամբարանաբլուրներ։ Ք–ում թաղ– ման ավանդույթը հատուկ է եղել Կովկա– սի և Անդրկովկասի (այդ թվում՝ նաև Հա– յաստանի) գրեթե բոլոր շրջաններում (Հս․ Կովկասում՝ մինչև XIX դ․), Գրիմում։ Ք–ից հայտնաբերվել են բրոնզե բազմա– թիվ զենքեր, գործիքներ, զարդեր, կա– վանոթներ ևն։

ՔԱՐԱՓ ԱՁՈՐ, կիրճ Արփա գետի միջին հոսանքում, Արփի և Արենի բնակավայ– րերի միջև։ Ձգվում է մոտ 12 կմ։ Խորությու– նը 40–150 մ է։ Անտեցեդենտ հովիտ է, ունի զառիթափ, լերկ, քարափակերպ լանջեր՝ կազմված նստվածքային ապար– ներից, կրաքարերից ու ավազաքարերից։ Կան բեդլենդներ, կրաքարային ապար– ների մեջ՝ կարստային ձևեր։

ՔԱՐԱՔՈՍԵՐ (Lichenes), ստորակարգ բույսերի յուրահատուկ խումբ։ Մարմինը Սնկի հիֆերով շրջապատված ջրիմուռի գնդաձև բջիջները քարա– քոսում կազմված է երկու տարբեր օրգանիզմնե– րից՝ ջրիմուռից (կանաչ, կապտականաչ, հազվադեպ՝ դեղնականաչ, գորշ) և սնկից (ասկոմիցետ կամ բազիդիավոր)։ Մինչև վերջին ժամանակները տարածված սիմ– բիոզի կոնցեպցիան, ըստ որի Ք–ում տար– բեր օրգանիզմներն օգնում են իրար (ջրի– մուռը սինթեզում է օրգ․ նյութ, իսկ սունկը մատակարարում էջուր և հանքային աղեր), ճիշտ չէ։ Իրականում Ք–ում սնկի և ջրի– մուռի հարաբերությունները հիմնված են մակաբուծականության վրա (հատկապես սնկի կողմից)։ Սնկի հիֆերը Ք–ում ջրի– մուռների բջիջների շուրջն առաջացնում են տարբեր տիպի աբսորբցիոն օրգաններ (միկրոծծակներ)։ Արտաքին կառուցված– քով Ք․ լինում են հիմնականում կեղևա– ձև, տերևաձև և թփաձև։ Անատոմիական կառուցվածքով տարբերում են հոմեոմեր (ջրիմուռները հավասարաչափ են բաշխ– ված Ք–ում) և հետերոմեր (բաշխված են միայն վերին շերտի տակ) Ք․։ Աճում են քարերի, ծառերի, հողի, երկարատև ան– շարժության մատնված ապակու, թղթի, ոսկորների վրա։ Բազմանում են սեռա– կան, անսեռ և վեգետատիվ ճանապար– հով։ Վեգետատիվ բազմացումն իրակա– նանում է միայն Ք–ին յուրահատուկ գո– յացություններով՝ սորեդիումներով և իզիդիումներով։ Աճում են ամենուր, հաս– նելով բույսերի տարածման ծայրագույն սահմաններին։ Հայտնի է Ք–ի մոտ 26 հզ․ տեսակ։ Ք–ի բազմազան տեսակներով ա– ռավել հարուստ են արևադարձային և մերձարևադարձային շրջանները։ Բաժան– վում են 2 դասի՝ պարկավոր Ք․ և բազիդիավոր Ք․։ Ցուրաքան– չյուր Ք․ սովորաբար պարունակում է ջրիմուռի որոշակի տեսակ։ Ք–ի ծագումը պոլիֆիլետիկ է․ առաջացել են տարբեր ժամանակաշրջաններում։ Ք․ զգայուն են օդի աղտոտման նկատմամբ և օգտագործ– վում են որպես միջավայրի մաքրության չափանիշ։ Որոշ տեսակներից ստացվում են անտիբիոտիկներ, արոմատիկ նյու– թեր, լակմուս։ Հյուսիսում Ք․ աճում են շատ առատ, եղջերվաբուծության հիմնա– կան կերային հումքն են։ Ք․ ուսումնասի– րող գիտությունը կոչվում է լիխենոլոգիա։ Ա․ Աբրահամյան

ՔԱՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, քարարվեստ, քարի մշակման հինավուրց ու ավան– դական արհեստը։ Վերին աստիճանի լայն կիրառություն է ունեցել Հայաս– տանում։ Քարն օգտագործվել է շինարա– րական, տնտ․, կենցաղային բազմազան բնագավառներում, ինչպես և գեղարվես– տական ստեղծագործության մեջ։ Քարի մշակմամբ տարբեր նպատակներով զբաղ– վել են տարբեր արհեստավորներ, չնա– յած դրան, քարի մշակման արհեստին տրվել է մի ընդհանուր անուն՝ Ք․, իսկ արհեստավորները կոչվել են քարգործ։ Մատենագրական աղբյուրներում և վի– մագիր արձանագրություններում քարգործ են անվանվել քարհատները՝ քար կտրող– ները, տաշող–մշակողները, որմնադիրնե– րը, քարից տնտ․ ու կենցաղային հարմա– րանքներ ու սարքեր պատրաստող քար– կոփ արհեստավորները, քարի վրա գե– ղարվեստական քանդակ–փորագրություն– ներ անող վարպետները, որոնք սքանչե–