Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Պատերազմի Գու աստվածության պատկերը, երկաթ (Մարդու թանգարան, Փարիզ)

գտնվող դպրոցներում ստեղծվել են թատեր․ խմբակներ։ 1960-ական թթ․ երևան են եկել սիրողական թատեր․ կոլեկտիվներ՝ Տ–ի թատրոնի և ֆոլկլորի խմբակցությունը [ղեկ․՝ Մաթիաս Այտնարդ, բեմադրվել են Այտնարդի «Նախնիների գահը» (1963), Դիլյոմ Օյոնոյի «Երեք հավակնորդ՝ մեկ ամուսին» (1966) ևն], Տ–ի երիտասարդության մշակութային ասոցիացիան (լավագույն բեմադրությունն էր Դոգոլի «Ռևիզոր»-ը, 1971), Բարեկամության խմբակը (բեմադրել է Բեռնար Դադիեի «Պարոն Տոգո–Գնինի», 1970 ևն)։ Տ–ի ժողովուրդների ավանդական արվեստը` երգը և պարը, հիմք է ծառայել 1968-ին ստեղծելու «Տ–ի աֆրիկյան բալետներ» ազգ․ ֆոլկլորային անսամբլը, որը բազմիցս հանդես է եկել Արմ․ Եվրոպայում։ 1970-ից անց են կացվում դրամատիկ, արվեստի և ժող․ երգի ստուգատես–փառատոներ։

ՏՈԴ (Todd) Ալեքսանդեր (ծն․ 1907), անգլ․ քիմիկոս օրգանիկ։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1942-ից) և պրեզիդենտ (1975-ից)։ 1931-ին ավարտել է Մայնի Ֆրանկֆուրտի համալսարանը։ 1938–44-ին եղել է Մանչեստրի համալսարանի քիմ. լաբորատորիայի դիրեկտոր, 1944-ից՝ Քեմբրիջի համալսարանի օրգ․ քիմիայի պրոֆեսոր։ Դիտ․ աշխատանքները հիմնականում վերաբերում են նուկլեոտիդների, նուկլեինաթթուների և նուկլեոզիդների քիմիային։ Զբաղվել է նաև սինթետիկ օրգ․ միացությունների, բնական քիմ․ միացությունների, վիտամին B12-ի սինթեզի և կառուցվածքի հարցերով։ Բացահայտել է ռիբոնուկլեինաթթվի քիմ․ կառուցվածքի հիմնական սկզբունքները։ Նոբելյան մրցանակ (1957)։

ՏՈԴՐԻԱ Սիլվեստր Ցասևիչ (1880–1936), Ռուսաստանում հեղափոխ․ շարժումների մասնակից, սովետական պետ․ գործիչ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1901-ից։ 1901–15-ին եղել է ՌՄԴԲԿ Բաքվի և Բաթումի ընդհատակյա տպարանների կազմակերպիչներից, աշխատել է Մոսկվայի, Պետերբուրգի, Վիբորգի, Թիֆլիսի բոլշևիկյան տպարաններում։ Մասնակցել է 1905-ի Մոսկվայի Դեկտեմբերյան զինված ապստամբությանը։ 1917-ից՝ կուսակցության Թիֆլիսի և Կովկասյան երկրային կոմիտեների անդամ։ Մասնակցել է Կոմինտերնի II կոնգրեսին (1920)։ Վրաստանում սովետական իշխանություն հաստատվելուց հետո (1921-ի փետրվ.) հետո Թբիլիսիի հեղկոմի նախագահն էր, 1921 – 1922-ին՝ ՎՍՍՀ սոցիալ․ ապահովության և հողագործության ժողկոմը, 1927-ից՝ աշխատանքի ժողկոմը, 1929-ից՝ Անդր- ֆեդերացիայի և Վրաց․ ՍԱՀ Կենտգործ կոմների քարտուղարը: Եղել է ՍՍՀՄ Կենտգործկոմի անդամ։

ՏՈԼ (< ֆրանս․ tôle – թերթավոր երկաթ), տես Տանիքանյութեր։

ՏՈԼ, տես Տրոտիլ:

ՏՈԼԲՈՒԽԻՆ Ֆեոդոր Իվանովիչ (1894– 1949), սովետական զորավար, Սովետական Միության մարշալ (1944)։ Սովետական Միության հերոս (ետմահու, 7․5․ 1965)։ ՍՄԿԿ անդամ 1938-ից։ Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին (1914–18)։ 1918-ին կամավոր ծառայության է անցել կարմիր բանակում։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է Արմ․ ռազմաճակատում դիվիզիայի շտաբի պետի օգնական, ապա պետ. բանակի շտաբի օպերատիվ վարչության պետ։ Ավարտել է շտաբային ծառայության դպրոց (1919), բարձրագույն հրամկազմի կատարելագործման դասընթացներ (1927 և 1930-ին), Մ․ Ֆրունզեի անվ․ ռազմ, ակադեմիան (1934)։ Եղել է դիվիզիայի, կորպուսի շտաբի պետ, դիվիզիայի հրամանատար, 1938-ից Անդրկովկասյան ռազմ. օկրուգի շտաբի պետ։ Հայրենական մեծ պատերազմի (1941–45) ժամանակ Անդրկովկասյան, Կովկասյան, ապա Ղրիմի ռազմաճակատների շտաբի պետ էր (1941–1942-ին), 1942-ի մայիս–հուլիսին՝ Ստալինգրադյան ռազմ. օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, 57-րդ և 68-րդ բանակների հրամանատար Ստալինգրադյան և Հս․-Արմ․ ռազմաճակատներում (1942-ի հուլիս–1943-ի մարտ)։ 1943-ի մարտից եղել է Հվ․, 1943-ի հոկտեմբերից՝ 4-րդ Ուկր․, 1944-ի մայիսից՝ 3-րդ Ուկր․ ռազմաճակատների զորքերի հրամանատար։ Տ–ի գլխավորած զորքերը մասնակցել են Ստալինինգրադի ճակատամարտին, Ուկրաինայի և Ղրիմի ազատագրմանը, Ցասսի–Քիշնևյան օպերացիային, Ռումինիայի, Բուլղարիայի, Հարավսլավիայի, Հունգարիայի և Ավստրիալիայի ազատագրմանը։ 1945-ի հուլիսից՝ զորքերի Հվ․ խմբավորման, 1947-ի հունվարից՝ Անդրկովկասյան ռազմ, օկրուգի զորքերի հրամանատար։ ՍՍՀՄ II գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ 1979-ին (ետ մահու) Տ–ին շնորհվել է Բուլղարիայի ժող․ Հանրապետության հերոսի կոչում։ Պարգևատրվել է Լենինի 2, «Հաղթանակ»-ի, Կարմիր դրոշի 3, Սուվորովի I աստիճանի 2, Կուտուզովի I աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով, ինչպես նաև արտասահմանյան շքանշաններով ու մեդալներով։ Թաղված է Մոսկվայում, Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի մոտ։ Մոսկվայում Տ–ին հուշարձան է կանգնեցված։

Նրա անունով քաղաք կա ԲԺՀ–ում։

ՏՈԼԵԴՈ (Toledo), քաղաք Իսպանիայում, Նոր Կաստիլիայում, Տախո գետի ափին։ Տոլեդո մարզի վարչական կենտրոնն է։ 46 հզ․ բն․ (1976)։ Արհեստների հնագույն կենտրոն է (արտադրում են մետաղե իրեր, խեցեգործական, մետաքսե, բրդեղեն ապրանքներ)։ Տ–ում է էլ Գրեկոյի տուն-թանգարանը։ Տ–ի հատակագծային կառուցվածքը կազմավորվել է միջնադարում։ Պահպանվել են հռոմ․ կրկեսի, ջրանցույցի մնացորդներ, միջնադարյան ամրաշինություններ, կամուրջներ՝ Սան Մարտին (XIII դ․, վերակառուցվել է XIV դ․) և Ալկանտարա (XIII դ․, վերակառուցվել է XV դ․), մավրիտանական դարպասներ՝ Պուերտա Բիսագրա Անտիգուա (IX դ․) և Պուերտա դել Սոլ (մոտ 1100, վերակառուցվել են XIV դ․ սկզբին, «մուդեխար»)։ Տ–ի ճարտ․ հուշարձաններից են նաև՝ Սանտո Քրիստո դե լա Լուս (նախկին Բաբ Մարդում մզկիթը, 960), Սանտա Մարիա լա Բլանկա (1180– XIII դ․) եկեղեցիները, գոթական տաճար (հիմն. շինարարությունը XIII –XV դդ․), Ալկասար դղյակը (վերակառուցվել է XVI –XVIII դդ․, արլ․ ճակատը՝ XIII դ․, արմ․՝ XV դ․ վերշ), ռատուշան (XVI դ․ վերջ)։ XX դ․ Տ․ հայտարարվել է հին ճարտ․ ազգ. արգելոց, ժամանակակից շինարարություն գրեթե չի տարվում։

ՏՈԼՄԱ, դ ո լ մ ա, ուտեստ։ Պատրաստում են հիմնականում ծեծած, մանր կտրատած կամ աղացած մսի, ցորենի ձավարի կամ բրնձի, ինչպես նաև զանազան համեմունքների (աղ, պղպեղ, սոխ, գինձ, դաղձ, ուրց, ռեհան և այլն) խառնուրդը խաղողի տերևների կամ կաղամբի խաշած թփերի մեջ փաթաթելով ու մարմանդ կրակով եփելով։ Կաղամբով Տ–ի մեջ օգտագործվում է նաև չիր (ծիրանի, սև սալորի ևն), սերկևիլ, խնձոր։ Խաղողի տերևով Տ․ մատուցում են սխտորած մածնով կամ թթվասերով ու դարչինով։ Ամռանը և աշնանը Տ․ պատրաստում են նաև նույն խառնուրդը լցոնելով կանաչ տաքդեղի, լոլիկի, սմբուկի, խնձորի ու սերկևիլի մեջ։ Շատ տարածված է նաև պասուց Տ․ (կապված է պահեցողության հնագույն ծիսական սովորության հետ), որը պատրաստում են ձեթով՝ աղացած ձավարի (երբեմն՝ բրնձի), լոբու, սիսեռի, ոսպի, ոլոռի, չրի, համեմունքների զանազան բաղադրության խառնուրդները կաղամբի խաշած թփերի մեջ փաթաթելով ու եփելով։

ՏՈԼՄԱՋՅԱՆ (Տոլմաջև) Գրիգոր Միհրանի [23․6(6․7)․ 1905, Նոր Նախիջևան (այժմ՝ Դոնի Ռոստովի Պրոլետարական շրջան)–5․10․1958, Մոսկվա], ավիացիայի գեն․–մայոր (17․3․1943)։ ԱՄԿԿ անդամ 1927-ից։ 1924-ին կամավոր մտել է կարմիր բանակ, ծառայել զանազան ավիացիոն միավորումներում։ Ավարտել է Լենինգրադի ռազմաօդային ուժերի ռազմատեխնիկական դպրոցը, ՍՍՀՄ ոազմաօղային ուժերի Ն․ Ե․ ժուկովսկու անվ․ ակադեմիային