8․ Րազմակոնային պրոյեկցիա նման), հավասարամեծ (համարժեք) և հավասարահեռ։ Հավասարանկյուն պրո– յեկցիաներում պահպանվում են պրոյեկ– ցիաների անկյունները։ Գրանցում մաս– նավոր մասշտաբը միայն կետերի կոոր– դինատների ֆունկցիան է և կախված չէ գծային տարրի ուղղությունից։ Հավասա– րամեծ պրոյեկցիաներում պահպանվում են մակերեսների չափերը։ Հավասարա– հեռ պրոյեկցիաների դեպքում մասշտա– բը պահպանվում է որեէ գծի ուղղությամբ։ Մակերեսներն ու ակյունները աղճատվում են չափավոր։ Ըստ քարտեզագրական ցանցի միջօրեա– կանների և զուգահեռականների տեսքի տարբերում են ազիմուտային, գլանային, կոնային, կեղծ գլանային, կեղծ կոնային, բազմակոնային պրոյեկցիաներ։ Ազի– մուտային նորմալ կամ բևեռային պրոյեկցիաներ ու մ (նկ․ 1, 2, 3) զուգահեռականները համակենտրոն շըր– ջանագծեր են, իսկ միջօրեականները՝ այդ շրջանագծերի շառավիղները։ Հեռա– նկտրտ յ ին պրոյեկցիաները (նկ․ I, 2, 3) ազիմուտային պրոյեկցիանե– րի մասնավոր դեպք են։ Գլանային պրոյեկցիաների (նկ․ 4) դեպ– քում զուգահեռականների և միջօրեական– ների ցանցը ստացվում է փոխուղղահա– յաց ուղիղների ձևով։ Կոնային պրո– յեկցիաներ ու մ (նկ․ 5) զուգահե– ռականները համակենտրոն շրջանագծե– րի աղեղներ են, իսկ միջօրեականները՝ դրանց շառավիղները։ Միջօրեականներով կազմված անկյունները համեմատական են երկայնությունների տարբերություն– ներին։ Կեղծ գլանային պրո– յեկցիաներ ու մ (նկ․ 6) զուգահե– ռականները զուգահեռ ուղիղներ են, իսկ միջօրեականները՝ տարբեր կորության շառավիղ ունեցող շրջանների աղեղներ։ Կեղծ կոնային պրոյեկցիա– ներ ու մ (նկ․ 7) զուգահեռականները համակենտրոն շրջանագծեր են, միջօրեա– կանները՝ ուղղագիծ միջին միջօրեականի նկատմամբ համաչափ կորեր։ P ա զ մ ա– կոնային պրոյեկցիաներ ու մ (նկ․ 8) զուգահեռականները արտակենտ– րոն շրջանագծերի աղեղներ են, իսկ միջ– օրեականները՝ համաչափ կորեր։
ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅՈՒՆ « հուն․ %арТЛб), գիտություն աշխարհագրական քարտեզ– ների, դրանց կազ– մելու և օգտագոր– ծելու մեթոդների մասին։ Այս բնորո– շումն արտահայ– տում է նաև Ք–յան տեխ․ կողմերը։ ժա– մանակակից առու– մով Ք․ գիտություն է քարտեզագրական պատկերներով տա– րածության արտա– ցոլման և ուսումնա– սիրման, բնության ու հասարակական երևույթների զու– գակցման, փոխա– դարձ կապերի և ժա– մանակի ընթացքում դրանց փոփոխու– թյունների մասին։ Այդ բնորոշումը Ք–յան հետաքրքրությունների շրջանակում ներ– առնում է երկնային մարմինների և աստ– ղային երկնքի քարտեզները, ինչպես նաև գլոբուսները, ռելիեֆ քարտեզներն ու քար– տեզագրական գիտության մյուս տարածա– կան մոդելները։ Ք–յան մեջ առանձնացվում են մաթ․ Ք․, քարտեզաչափություն, քար– տեզագիտություն, քարտեզների կազմում և խմբագրում, քարտեզների ձևավորման և հրատարակման բաժինները։ ժամանա– կակից Ք․ ներառնում է․ 1․ գիտության տեսական հիմունքները (այդ թվում՝ Ք․ ա– ռարկայի ու մեթոդների և քարտեզի մա– սին ուսմունքը), 2․ քարտեզագրական գի– տության և արտադրության պատմությու– նը, 3․ քարտեզագրական աղբյուրագիտու– թյունը, 4․ քարտեզների նախագծման և կազմման տեխնոլոգիան և տեսությունը, 5․ քարտեզների օգտագործման տեսու– թյունը և մեթոդները։ Պահպանված քարտեզագրական ամե– նահին պատկերները ստեոծվեւ են Բա– բելոնում և Եգիպտոսում մ․ թ․ ա․ Ill–I հազարամյակներում։ Առաջին գիտական հիմունքները Ք․ ստացել է Հին Հունաս– տանում, որտեղ ստեղծվել են երկրի գըն– դաձևությունը արտահայտող աշխարհա– գրական քարտեզներ։ Կլավդիոս Պտղո– մեոսի «Աշխարհագրության ձեռնարկը» (II դ․) ըստ էության աշխարհագրական քարտեզների կազմման ուղեցույց էր։ Հայկ․ իրականության մեջ հայտնի է <Աշ– իսսրհւսցոյցը*։ Վերածննդի դարաշրջա– նում առևտրի, ծովագնացության և գա– ղութատիրության զարգացումը և աշխար– հագրական մեծ հայտնագործություննե– րը (XV–XVI դդ․) առաջացրին աշխարհա– գրական քարտեզների մեծ պահանջարկ, նոր քարտեզագրական պրոյեկցիաների մշակում ու Ք–յան ընդհանուր կատարելա– գործում։ Միջնադարյան Ք․ ամենաբարձր մակարդակի հասել է Մերկատորի աշ– խատություններում, որոնցից հատկապես հայտնի է 1595-ի ատլասը։ Ռուսաստա– նում գիտական Ք․ ձևավորվել է XVIII դ․ և կապված է ԳԱ աշխարհագրական դե– պարտամենտի գործունեության հետ, որ– տեղ պատրաստվել և 1745-ին հրատարակ– վել է առաջին ամբողջական «Ռուսական ատլասը»։ ՍՍՀՄ–ում պլանային տնտեսության զարգացման հետ ստեղծվեցին տարբեր թեմաներով քարտեզներ, 1929-ին հրա– տարակվեց ՍՍՀՄ արդյունաբերության ատլասը, Հայրենական պատերազմի տա– րիներին (1941–45) երկրի ողջ տարած– քի համար ստեղծվեցին 1։1․000․000 մասշ– տաբի քարտեզներ։ 1937–40-ին հրատա– րակվեց Աշխարհի սովետական մեծ ատ– լասը, 1954-ին՝ Աշխարհի ընդհանուր ֆիզիկական տեղեկատու ատլասը ևն։ Ազգային ատլասներից հիշատակության են արժանի Բելոռուսիայի (1958), ՀՍՍՀ (1961), Ուկրաինայի ու Մոլդավիայի (1962) և այլ ատլասներ։ Մեր երկրում խոշոր մասշտաբի քար– տեզների ստեղծման հարցերով զբաղվում է ՍՍՀՍ Մինիստրների խորհրդին առըն– թեր Գեոդեզիայի և քարտեզագրության գլխավոր վարչությունը։ Երևանում գոր– ծում է այդ վարչության համակարգի մեջ մտնող ինստ–ը։ Ք–յան բնագավառում միջազգային գի– տական կապերն իրականացնում է Քար– տեզագրական միջազգային միությունը։ Միջազգային նոր ձեռնարկումներից հատ– կապես կարևոր է 1։2500000 մասշտաբի Աշխարհի միջազգային քարտեզը՝ ռե– լիեֆի պատկերմամբ։ ՀՍՍՀ տարածքի և մասնագիտական այլ քարտեզներ կազմեւու հարցերով զբաղ– վում են ինժեներա–գեոդեզիական հետա– խուզումների և նկարահանումների Հայկ․ պետ․ ինստ–ը և ՀՍՍՀ ԳԱ Երկրի մասին գիտությունների ինստ–ի աշխարհագրու– թյան բաժինը։ Քարտեզների կազմման, հրատարակչա– կան բնագրերի պատրաստման և հրատա– րակման տեխնոլոգիական պրոցեսները տես 241-րդ Էջից առաջ՝ ներդիրում։ Գրկ․ Салищев К․ А․, Предмет и ме– тод картографии (некоторые современные взгляды), «Вестник МГУ, География», 1970, № 2․
ՊԱՐՏԵԶՆԵՐ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ, Երկրի մակերևույթի փոքրացված և ընդհանրաց– ված պատկերներ՝ հարթության վրա, որոնք ցույց են տալիս բնական և հասա– րակական երևույթների տեղաբաշխումը, զուգորդումն ու կապերը։ Դրանք ընտըր– վում և բնութագրվում են տվյալ քարտեզի նշանակությանը համապատասխան և ար– տահայտում են բնական և սոցիալ–տնտ․ ամենատարբեր երևույթներն ու դրանց տարածական փոփոխությունները ժամա– նակի ընթացքում։ Ք․ ա–ի առանձնա– հատկություններն են՝ քարտեզագրական պրոյեկցիաների օգտագործումը, քար– տեզագրական նշանների համակարգի միջոցով երևույթների պատկերումը և պատկերվող երևույթների ընտրությունն ու ընդհանրացումը։ Ք․ ա․ խմբավորվում են ըստ տարածքի ընդգրկման (աշխար– հի, կիսագնդերի, օվկիանոսների և ծո– վերի, մայրցամաքների, առանձին պե– տությունների ևնի), ըստ բովանդակու– թյան (ընդհանուր աշխարհագրական և թեմատիկ), ըստ նշանակության (տեղե– կատու, ուս․, տուրիստական, նավար– կության, նախագծային), ըստ մասշտա– բի (տեղագրական՝ 1։200000 և ավելի, միջին մասշտաբի կամ ակնարկա–տեղա– գրական՝ 1։300000–1։1000000 և փոքր