մասշտաբի՝ 1։1000000-ից Փոքր) և այլ հատկանիշների։ Ք․ ա․ ծառայում են որպես ինֆորմա– ցիայի աղբյուր և կանխատեսման միջոց, պահպանում են աշխարհագրական գիտե– լիքները, հնարավորություն տալիս դրանց հիման վրա անհրաժեշտ ընդհանրացում– ներ կատարել, օգնում են աշխարհագրա– կան տարբեր հետազոտություններ կա– տարելուն, նյութ են ծառայում հետագա ուսումնասիրությունների համար են։ Ըստ բովանդակության քարտեզները լինում են բնական երևույթների կամ ֆիզիկա–աշ– խարհագրական (երկրաբանական, երկրա– ֆիզիկական, ռելիեֆի, կլիմայական, ջրա– բանական, հողերի, բուսածածկույթի, կեն– դանական աշխարհի, բնական շրջանաց– ման), հասարակական երևույթների կամ սոցիալ–տնտ․ (բնակչության, տնտեսու– թյան, մշակույթի, վարչա–քաղ․, պատմ․) և տեխ․ (նավարկության ևն)։ Ք․ ա–ի գործունեության ոլորտն անընդ– հատ ընդլայնվում է, մշակվում են նոր տեսակի ու տիպերի քարտեզներ և դրանց ստեղծման ու օգտագործման առավել ժա– մանակակից մեթոդներ։ (Տես նաև Քար– տեզագրություն) ։Салищев К․ А․, Картография, 2 изд․, М․, 1971․
ՔԱՐՏԵձՆԵՐ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ, բովանդա– կությամբ, ձևավորմամբ և մաթ․ հիմքով միասնական մանրակրկիտ աշխարհա– գրական քարտեզներ, որոնց վրա պատ– կերվում են տեղանքի բնական և սոցիալ– տնտ․ օբյեկտները, դրանց յուրահատուկ քանակական ու որակական բնութագրում– ներով և տեղաբաշխման առանձնահատ– կություններով։ Կազմվում են դաշտային չափումների տեղագրական հանույթների միջոցով։ Նախատեսվում են բազմանպա– տակ (տնտ․, գիտական, ռազմ․, տուրիս– տական) օգտագործման համար։ Ք․ տ–ի շարքին դասվում են նաև ֆոտո– քարտեզներն ու ծովային Ք․ տ․ (շելֆի գոտու համար) (տես նաև Քարտեզագրու– թյուն)։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՄԿԿ ԿԿ, կու– սակցական մարմին։ Ընտրվում է ՍՄԿԿ Կենտկոմի պլենումում՝ ընթացիկ աշխա– տանքը, գլխավորապես կադրերի ընտրու– թյան և կատարման ստուգման կազմա– կերպման աշխատանքը ղեկավարելու հա– մար (ՍՄԿԿ կանոնադրություն, 1977, § 38)։ Քարտուղարությունը ամբողջ օպերատիվ գործունեությունը իրականացնում է ԿԿ–ի ապարատի և բաժինների օգնությամբ։ 1919-ից քարտուղարության կազմում հաս– տատվեց պատասխանատու քարտուղարի, 1922-ից՝ Գլխ․ քարտուղարի, 1953–66-ին՝ առաջին քարտուղարի պաշտոն։ 1966-ի ապրիլին վերականգնվեց ՍՄԿԿ ԿԿ–ի Գլխ․ քարտուղարի պաշտոնը (տես Սովետական Միության կոմունիստական կուսակցու– թյան Կենտրոնական կոմիտեի Գչխավոր քարտուղար)։
ՔԱՐՏԵՓ, հայաբնակ գյուղ Վրաց․ ՄՄՀ Ախալքալաքի շրջանում, շրջկենտրոնից 21 կմ հվ–արմ․։ Միավորված է Հոկամի անասնապահական սովետական տնտե– սության հետ։ Ունի ութամյա դպրոց, գրա– դարան, ակումբ։ Բնակիչների նախնիները եկել են էրզրումի նահանգից, 1830-ին։
ՔԱՐՓԵՆԹԱՐԻԱ (Gulf of Carpentaria), ծոց Արաֆուրյան ծովում, Ավստրալիայի հս․ ափերի մոտ, Քեյփ Ցորք և Առնհեմ– լենդ թերակղզիների միջև։ Մակերեսը 328 հզ․ կմ2 է, երկարությունը՝ 600 կմ, խո– րությունը՝ մինչե 71 մ, աղիությունը՝ 34,8 °/00։ Մակընթացությունը (3,2 մ) ան– կանոն է, կեսօրյա։
ՔԱՐՓԵՆԹԵՐ (Carpenter) Մալկոլմ Սկոտ (ծն․ 1925), ԱՄՆ–ի տիեզերագնաց–օդա– չու, ռազմածովային նավատորմի 3-րդ կարգի պաշտոնաթող կապիտան։ Ավար– տել է Կոլորադոյի նահանգի համալսա– րանը (1949), ռազմածովային նավատոր– մի փորձարկող օդաչուների դպրոցը (1954)։ ԱՄՆ–ի տիեզերագնացների խըմ– բում է 1959-ից։ 1962-ի մայիսի 24-ին «Մեր– կուրի» տիեզերանավով 5-ժամյա թռիչք է կատարել Երկրի շուրջը։
ՔԱՑԱԽ, սննդային քացախաթթվի ջրա– յին լուծույթը (3–15%)։ Պատրաստում են մրգահյութերի քացախաթթվային խմոր– մամբ, արդյունաբերության մեջ՝ հիմնա– կանում սննդային քացախաթթուն ջրով նոսրացնելով։ Օգտագործվում է համե– մունքներ, թթու դրած և այլ պահածոներ պատրաստելու համար։
ՔԱՑԱԽԱԹԹՎԱՅԻՆ ԽՄՈՐՈՒՄ, տես Խմո– րում։
ՔԱՑԱԽԱԹԹՎԻ ԱՆՀԻԴՐԻԴ (СН3С0)20, օրգ․ միացություն։ Անգույն, սուր հոտով հեղուկ, ւուծվում է սառը ջրում, բենզո– լում, եթերում և այլ օրգ․ լուծիչներում։ Եռման ջերմաստիճանը՝ 139,5°С, խտու– թյունը՝ 1083 կգ/մ3 (20°С)։ Մպիրտների հետ առաջացնում է եթերներ, ամինների հետ՝ ամիդներ, մերկապտանների հետ՝ թիոեթերներ, ջրի հետ (տաքացնելիս)՝ քացախաթթու։ Ստանում են քացախալդե– հիդի կատալիտիկ օքսիդացմամբ և այլ եղանակներով։ Ք․ ա–ի միացություններն օգտագործվում են արհեստական մանրա– թելերի, ֆոտոժապավենների, պլաստ– մասսաների* ներկանյութերի, դեղանյու– թերի արտադրության մեջ։
ՔԱՑԱԽԱԹԹՈՒ, СН3СООН, ալիֆատիկ շարքի միահիմն կարբոնաթթու։ Մարդ– կությանը հայտնի առաջին թթուն է (քա– ցախ)։ Ք․, նրա աղերը և էսթերները, տա– րածված են բնության մեջ։ Առաջանում է խմորման և նեխման հետևանքով։ Ք․ թթվահամ, սուր հոտով, անգույն հեղուկ է։ Անջուր՝ «սառցային» Ք–ի հալ․ ջերմաս– տիճանը 16,75°Cէ, եռմանը՝ 118,1°С, խտու– թյունը՝ 1055 կգ/մ3 (15°С)։ Անսահմանա– փակ քանակներով լուծվում է ջրում, սպիր– տում, եթերում, բենզոլում և այլ օրգ․ լու– ծիչներում, չի լուծվում ծծմբածխածնում։ Լավ լուծիչ է, նրա մեջ լուծվում են անօրգ․ և օրգ․ բազմաթիվ նյութեր (ծծումբ, ֆոս– ֆոր, հալոգենաջրածիններ, ացետիլթա– ղանթանյութ ևն)։ Ք․ թույլ թթու է՝ К= = 1,75* 10~Տ, առաջացնում է աղեր և էսթերներ (ացետատներ), անհիդրիդ (տես Քացախաթթվի անհիդրիդ), հալոգենան– հիդրիդներ, ամիդներ, ացետանիւիդ ևն։ Արդյունաբերության մեջ Ք․ ստանում են ացետալդեհիդի օքսիդացմամբ, ացետոնի պիրոլիզով և հետագա հիդրատացմամբ, ածխաջրածինների (բուտան, բենզինա– յին ֆրակցիաներ ևն) օքսիդացմամբ, մե– թիլ ալկոհոլի և ածխածնի օքսիդի փոխազ– դեցությամբ, նաև փայտի չոր թորման արգասիքներից։ Սննդային Ք․ ստանում են մրգահյութերի խմորմամբ։ Արդյունա– բերության մեջ Ք․ օգտագործում են քլոր– քացախաթթուներ ստանալու, օրգ․ միա– ցությունները ացետիլացնելու (տես Ացի– Հում) նպատակով։ Ք–ի գոլորշիները գըր– գռում են լորձաթաղանթները, նրանց թույ– լատրելի պարունակությունն օդում 0,005 մգ/ւ է, խիտ լուծույթները (30%–ից բար– ձըր) այրում են մաշկը։ Վ․ Թովմապան
ՔԱՑԱԽ ԱԼԴԵՀԻԴ, ացետալդե– հ ի դ, СН3СНО, օրգ․ միացություն։ Սուր հոտով, անգույն հեղուկ է, հալ․ ջերմաստի– ճանը՝– 123,5°С, եռմանը՝ 20,2°С, խտու– թյունը՝ 783 կգ/մ3 (20°C-nuf)։ Անսահմանա– փակ քանակություններով լուծվում է ջրում և օրգ․ լուծիչներում։ Ունի աղդեհիդներին բնորոշ հատկություններ, տալիս է պոլի– մերման և աչդոչային կոնդենսացման ռեակցիաներ։ Անօրգ․ թթուների առկա– յությամբ առաջացնում է պարալդե– հ ի դ՝ (СНзСНО)з և մետալդեհիդ (СН3СНО)4։ Ալյումինի ալկոհոլատների ազդեցությամբ փոխարկվում է էթիլացե– տատի (Տիշչենկոյի ռեակցիա)։ Ք․ ստա– նում են էթիլենը օքսիդացնելով (կատա– լիզատոր՝ CuCl2, PdCl2), էթիլալկոհոլի կատալիտիկ դեհիդրմամբ, ացետիլենի ուղղակի (Կղւչերովի ռեակցիա) և անուղ– ղակի (նախ ստանում են վինիլէթիլ եթեր) հիդրատացմամբ։ Ք․ օգտագործվում է քացախաթթու, քացախաթթվի անհիդրիդ, էթիլացետատ, դեղանյութեր ևն ստանա– լու համար։ Վ․ Թովմապան,
ՔԱՈՒԳԻԼ (Cowgil) Ուորրեն (ծն․ 19․12․ 1929, Գրեյնջվիլ, Այդահոյի նահանգում, ԱՄՆ), ամերիկացի լեզվաբան։ Ավարտել է Ստանֆորդի (1952, արվեստների բա– կալավր) և Ցեյլի (1957, փիլ․ դ–ր) համալ– սարանները։ Տիրապետում է հայերենին։ 1956-ից Ցեյլի համալսարանի դասախոս, 1970-ից՝ պրոֆ․։ Ամեր․ լեզվաբանական ընկերության նախագահ։ Ք․ զբաղվում է հնդեվրոպ․ հին լեզուների հնչյունաբա– նությամբ, հնդեվրոպ․ նախալեզվի բա– ռագիտությամբ, հունարենի բարբառա– գիտությամբ, թոխարերենով, կելտերե– նով, հիթիթերենով, անատոլիական լե– զուներով, հնդիրանական լեզուների քե– րականությամբ, ռնգայինների տեսու– թյամբ են։ Ք․ անդրադարձել է նաև հու– նարեն օս և հայերեն ոչ բառերի ծագում– նաբանական ընդհանրությանը, հնդեվրո– պական *H2oyukwid-fi հետ ոչ–ի առնչու– թյանը, քննարկել է հնդեվրոպական th >յ և հայերեն իք մասնիկի առաջացումը հնդեվրոպական նախալեզվից, ստուգա– բանել այրի բառը։ Ք․ ավելի քան 30 ուսում– նասիրությունների հեղինակ Է։ իյ․ Կարադեչյան
ՔԱՓԱՆԱԿՅԱՆ Մտեւիան Գրիգորի [8(20)․ 2․1877, Թիֆլիս –4․5․1944, Թբիլիսի], հայ սովետական ռեժիսոր, թատերական գոր– ծիչ, մանկավարժ։ ՎՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1941)։ Սովորել է Լազարյան ճե– մարանում։ 1900-ին ավարտել է Մոսկվա– յի համալսարանի պատմա–բանասիրա– կան բաժինը, միաժամանակ հաճախել Ի․ Բուրդինի դրամատիկ, դասընթացնե– րը, մոտիկից ծանոթացել ՄԳԹ–ի գործու– նեությանը։ 1901–21-ին ռուսաց լեզու Է